Ռուսաստանի վրացական համայնքը դիմել է Վլադիմիր Պուտինին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+17.09 oC

Ռուսաստանի վրացական համայնքը դիմել է Վլադիմիր Պուտինին

14:01 29.06.2019

Ռուսաստանի վրացական համայնքի ներկայացուցիչները դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը վերականգնելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է RT-ն: Նշվում է, որ կան որոշակի ուժեր, որոնք հետաքրքրված են Մոսկվայի հետ կոնֆլիկտներ առաջացնելով և իրավիճակն ապակայունացնելով:

Նամակում նշվում է, որ վրացական համայնքը տագնապով է հետևել փոխադարձ մեղադրանքներին, քանի որ «ամենածանր հետևանքներն իր վրա կրում է ժողովուրդը, ոչ թե քաղաքական գործիչները»:

«Փոխադրումների արգելքը ծանր պատժամիջոց է, որ առաջին հերթին դրվում է ժողովրդի վրա»,- ասված է դիմումի մեջ:

Ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Թուրնավան հույս էր հայտնել, որ այս հարցը դրական լուծում կստանա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

22:24 20.05.2024

Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ

Թուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել՝ կապված ավիավթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։ «Իրանի նախագահի մահվան կապակցությամբ մենք որոշեցինք մեկօրյա սուգ հայտարարել մեր երկրում՝ խորը վիշտը կիսելու համար Իրանի ժողովրդի հետ»,- ասել […] ...

Իրանը հրապարակել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների անունները

21:00 20.05.2024

Իրանը հրապարակել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների անունները

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի իշխանությունները հրապարակել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների անունները, այդ թվում՝ անձնակազմի անդամների։ Fars գործակալությունը տրամադրել է ավիավթարի զոհերի ամբողջական ցուցակը։ Անձնակազմի անդամներն են՝ օդաչու, գնդապետ Թահեր Մոստաֆավին, երկրորդ օդաչուն՝ գնդապետ Մոհսեն Դարյանոշը և տեխնիկական աշխատող՝ մայոր Բեհրուզը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ անձնակազմի կազմում եղել են երկու […] ...

Իրանի արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին

20:06 20.05.2024

Իրանի արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին

Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին։ «Հունիսի 28-ը կարելի է համարել Իրանի պատմության մեջ տասնչորսերորդ նախագահական ընտրությունների օրը»,- նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Իրանում Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ին։ ...

Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը

18:26 20.05.2024

Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վշտացած է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ և ցավակցություն է հայտնում նրանց ընտանիքներին, ժողովրդին և Իրանի կառավարությանը, ասվում է Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանության մեջ։ «Գլխավոր քարտուղարը վշտացած է մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի […] ...

Թուրքիայում ասել են, որ Ռայիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել

17:58 20.05.2024

Թուրքիայում ասել են, որ Ռայիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել

Թուրքիայի տրանսպորտի նախարարն ասել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը ազդանշան չի տվել, համակարգը բացակայել է կամ անջատված է եղել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում եղել է նաև Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալեք Ռահմատին, […] ...

Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին

17:26 20.05.2024

Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մեկնել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Կրթության համաշխարհային համաժողովին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կայանալիք համաժողովի ընթացքում հանդես կգա զեկույցով: Կրթության համաշխարհային համաժողովն ամեն տարի համախմբում է կրթության նախարարներին, նրանց տեղակալներին, խորհրդատուներին […] ...

BACK_TO_TOP