09:00 02.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «կրակի հետ է խաղում»։ Այս մասին նա ասել է լրագրողներին՝ մեկնաբանելով միջուկային գործարքով նախատեսված ցածր հարստացված ուրանի պաշարների ավելացումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Նրանք գիտեն, թե ինչ են անում։ Նրանք գիտեն, թե ինչի հետ են խաղում, և ես կարծում եմ՝ նրանք խաղում են կրակի հետ»,-ասել […]
08:26 02.07.2019
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով կոմտեի ղեկավար Մոջաբա Զոնուրը հայտարարել է, որ Իրանը կես ժամում կոչնչացնի Իսրայելը՝ ԱՄՆ-ի կողմից հարձակման դեպքում։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Նա «քաղաքական բլեֆ» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարությունը՝ հարձակումից 10 րոպե առաջ Իրանի դեմ հարվածը չեղարկելու մասին։ «Եթե ամերիկացիները կարծեին, որ իրենց հարձակումը հաջող կլինի, նրանք […]
08:13 02.07.2019
Վաշինգտոնը կոչ է արել Թեհրանին դադարեցնել ուրանի հարստացման ողջ գործընթացը։ Այս մասին ասվում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ։ Նշվում է, որ Իրանն ունի խաղաղ ատոմային էներգետիկա զարգացնելու անվիճելի ներուժ՝ առանց իր տարածքում ուրանի հարստացման։ Պոմպեոն ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրևագրի շուրջ ոչ մի պայմանավորվածություն չպետք է թույլ տա երկրին իրականացնել ուրանի հարստացում սեփական […]
00:00 02.07.2019
Գիտնականները հայտնել են, որ 4 երկնաքարեր կարող են բախվել Երկրի հետ, գրում է RT-ն: Բոլոր մարմինները վաղուց բացահայտված են, և գիտնականները մշտապես հետևում են դրանց: Օրինակ՝ 900 մետրանոց 1979 XB երկնաքարը համարվում է ամենավտանգավորներից մեկը, շարժվում է 70 հազար կմ/ժ արագությամբ: Ապոֆիս անունով երկնաքարը Երկրին կմոտենա 2029 թ-ին:
23:55 01.07.2019
Թաիլանդը սահմանում է պարտադիր բժշկական ապահովագրություն օտարերկրացի զբոսաշրջիկների համար, գրում է Bangkok Post–ը: Ըստ պարբերականի տվյալների՝ պարտադիր ապահովագրությունը կարժենա 20 բատ՝ 65 ցենտ: Պարտադիր ապահովագրությունը կարող է գործել արդեն այս տարվանից: Ընդ որում, մարդիկ պետք է ապահովագրության համար վճարեն երկիր մուտք գործելիս:
23:35 01.07.2019
Հուլիսի 2-ին Արևի ամբողջական խավարում կդիտվի: Այն տեսանելի կլինի Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածից և Հարավային Ամերիկայի տարածքից: Ինչպես հայտնում է Space.com-ը՝ բնության այս երևույթն առավել լավ տեսանելի կլինի Չիլիի, Արգենտինայի տարածքներից: Խավարումն առաջինը կկարողանան տեսնել խաղաղօվկիանոսյան մի քանի կղզիների բնակիչներ։ Այնտեղ խավարումը կտևի մոտ 2 րոպե 53 վայրկյան։ Խավարումն առավել երկար տեսանելի կլինի Գալապագոս կղզում: […]
21:28 01.07.2019
Ռուս կատակերգու Իվան Աբրամովը, ով Stand-Up-ի մասնակից է, հրաժարվել է բոյկոտել Վրաստանը և չի ցանկանում հրաժարվել այնտեղ նախատեսված իր ծրագրից, գրում է Gazeta.ru-ն: Աբրամովն օգոստոսին Բաթումում համերգային շոու ծրագիր է անցկացնելու։ «Չեմ մտածում ո՛չ հետաձգման, ո՛չ էլ չեղարկման մասին»,- ասել է նա: Նա նաև նշել է, որ իր թիմը Վրաստան կհասնի Մինսկով կամ Բաքվով։
21:04 01.07.2019
152 ուղևոր տեղափոխող օդանավը վթարային վայրէջք է կատարել Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանում, հայտնում է Россия сегодня-ն: Նշվում է, որ ինքնաթիռը թռիչքը սկսել էր Քյոլնից: Այն բանից հետո, երբ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, դրան են մոտեցել հրշեջները և փրկարարները: Նշվում է, որ վթարային վայրէջքը պայմանավորված է եղել շասսիի վնասված լինելու հանգամանքի հետ։
20:51 01.07.2019
ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն տեղեկացրել է, որ ՌԴ Իրկուտսկի մարզում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12-ի: Այս մասին հաղորդում է РИА «Новости» գործակալությունը: Փոխվարչապետը նշել է, որ տվյալներն անընդհատ փոխվում են: ՆԳՆ տվյալներով՝ տուժածների թիվը 751-է, նրանցից 153-ը գտնվում են հիվանդանոցներում: Հաղորդվում է նաև, որ 9 մարդ անհետ կորած է: Հեղեղումները սկսվել են հորդառատ անձրևների […]
20:13 01.07.2019
Հոնկոնգում ցուցարարները ներխուժել են տեղի օրենսդիր խորհրդի շենքը, հաղորդում է CNN-ը: Նշվում է, որ շենքի ներսում նրանք պատերից հանում են դիմանկարները և գրում սեփական կարգախոսերը: Հոնկոնգի կառավարությունը հորդորել է ցուցարարներին դադարեցնել բողոքի ակցիաները: Ավելի վաղ ոստիկանները ցուցարարներին ցրելու նպատակով գազ էին կիրառել: Հատկանշական է, որ Հոնկոնգն իր կառավարմամբ առանձնանում է Չինաստանից, սակայն դրա իշխանությունները հաշվետու են […]
20:00 01.07.2019
ԵԱՏՄ տարածքից անձնական օգտագործման համար ալկոհոլ և ծխախոտ արտահանելու սահմանափակումները հունիսի 30-ից վերացվել են: Այս մասին հաղորդում է forbes.kz-ն: «Այս տարվա հունիսի 30-ից դուրս են գալիս Մաքսային միության տարածքից անձնական օգտագործման նպատակներով էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, ինչպես նաև ծխախոտի և ծխախոտային արտադրանքի ներմուծման ու արտահանման սահմանափակումները»,- ասված է հաղորդագրության մեջ: Ներկայում Մաքսային միության տարածքից […]
19:44 01.07.2019
Եգիպտացի հայտնի գրող, հեռուստահաղորդավար և դերասան Թամեր Աբդուլ Մինիամն ավարտել է «Ալ-Արման» (հայերը) ֆիլմի նկարահանումները: Նա իր անձնական կայքում գրել է, որ այս ֆիլմը պատմում է հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության բռնի գործողությունների և ջարդերի մասին: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքը: Հեղինակը նաև պատրաստվում է մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնել ապագա ֆիլմերի մանրամասները:
19:21 01.07.2019
Իրկուտսկում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհերի թիվը կարող է ավելանալ: Ինչպես հայտնում է Interfax-ը, զոհերի թիվը կարող է հասնել 16-ի: «7 մարդու մարմին հայտնաբերվել է, ևս 9 քաղաքացի որոնվում է»,- գործակալությանը հայտնել է աղբյուրը: Ներկա դրությամբ` 153 մարդ հոսպիտալացված է, նրանցից 35-ը` երեխաներ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրկուտսկում գրանցված ջրհեղեղի հետևանքով ջրի տակ […]
19:08 01.07.2019
Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ ցածր հարստացված ուրանի պաշարները երկրում գերազանցել են 300 կգ-ը, ինչը նախատեսված էր միջուկային պայմանագրով: Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Թեհրանը հայտարարել էր, որ հրաժարվում է կատարել իր պարտավորությունները համատեղ ծրագրի այն մասով, որը վերաբերում է հարստացված ուրանին և «ծանր ջրին»: «Իրանը, ինչպես նախատեսված էր պայմանագրով, հատել է հարստացված […]
19:05 01.07.2019
ՌԴ զբոսաշրջային ընկերություններից մեկն ուսումնասիրել և հրապարակել է ամենամատչելի հյուրանոցների ցանկը ռուս զբոսաշրջիկների համար: Մատչելիների ցանկում հիմնականում 3-աստղանի հյուրանոցներ են, որտեղ մեկ օրվա արժեքը տատանվում է 2-5 հազար ռուբլու սահմաններում: «Զբոսաշրջիկների համար, ովքեր մտադիր են մեկ օրվա համար ծախսել մինչև 4 000 ռուբլի, հարմար կլինեն Մինսկի (միջինը 3 500 ռուբլի), Ստամբուլի և Երևանի (միջինը` 3 […]
19:01 01.07.2019
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Բարձր տեխնոլոգիաների պարկում զրուցել է լրագրողների հետ: «Բելառուսի փորձը ինձ համար շատ հետաքրքիր է և հետաքրքիր է մեզ համար՝ Հայաստանում, եթե ուզում ենք, ամեն գնով աջակցենք, որպեսզի նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը նույնպես Հայաստանում զարգանան, Հայաստանը և Բելառուսը բնական գործընկերներ են, որ կարող են այս ոլորտում […]
19:00 01.07.2019
Մոսկվայում հուլիսի 1-2-ը ընթացող «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են` ողջունելով իր պաշտոնակցին՝ Ազգային ժողովի նախագահը կարևորել է Սլովակիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջև բարեկամության, փոխադարձ վստահության, […]
18:53 01.07.2019
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն Հովհաննես Բաչկովի համար Մինսկում Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի հաղթողի կոչումը սպասված արդյունք էր: «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Բաչկովը խոսեց սպասումների, հաղթանակի ու այդ ամենում իր՝ գյումրեցի լինելու դերի մասին: «Ուրախ եմ, քանի որ կարողացա կրկնել 2017թ. հաջողությունը: Այս հաղթանակը նոր մեծ քայլ է դեպի նորանոր հաջողություններ, մեդալներ»,- […]
18:30 01.07.2019
Ղազախստանում նավթային հանքավայրում տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութերը տարածվում են համացանցում, սակայն հանքարդյունաբերող ընկերությունը շարունակում է հերքել բախումների ազգամիջյան բնույթը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հանքի լիբանանցի աշխատողներից մեկը հրապարակել էր լուսանկար, որում ինքն էր ու հետևում կանգնած ղազախ աղջիկը։ Նկարի հեղինակն այնպես էր ուղղել իր ռադիոընդունիչի անտենան, որ վիզուալ առումով այն հայտնվել է լեզուն ցույց […]
18:24 01.07.2019
Իրկուտսկում տեղի ունեցած ջրհեղեղը լուսանկարում է յուրաքանչյուր երկրորդ բնակիչը: Ջրհեղեղի հետևանքով ջրի տակ է անցել մոտ 4 հազար բնակելի տուն: Ջրածածկ են եղել դպրոցներ, մանկապարտեզներ: Այս պահի դրությամբ անտուն է մնացել մոտ 10 հազար մարդ, նրանցից 2 հազարը՝ երեխա: Փրկարարները և կամավորները ցամաք են դուրս բերել մոտ 500 մարդու: Այս պահին նրանք գտնվում են ժամանակավոր […]
17:44 01.07.2019
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած երկրորդ Եվրոպական խաղերի չեմպիոն դարձած հայ բռնցքամարտիկ, գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հաղթանակի ճանապարհին: «Կիսաեզրափակիչի մենամարտը Իռլանդիայի ներկայացուցչի հետ շատ բարդ էր, անհարմար մրցակից էր ուղղակի: Հիմա պատրաստվելու ենք աշխարհի առաջնությանը, հետո արդեն օլիմպիական ռեյտինգներին»,- ասաց նա: Մարզիկը նշեց՝ ջանք ու եռանդ չէին խնայել, և ստացան արդյունքը, մաղթեց բոլոր […]
17:40 01.07.2019
ԵՄ գագաթնաժովի առաջին օրը տապալվել է, այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Տապալումը կապված է երկրների միջև քաղաքական անհամաձայնության հետ: Հարկավոր է փոխել կանոնները և աշխատանքի մեթոդը»,- ասել է նա: Մակրոնի խոսքերով՝ ԵՄ-ն կառավարման բարեփոխումների կարիք ունի: Ֆրանսիայի առաջնորդը նաև նշել է, որ հետագա իրադրությունը հաստատում է ԵՄ-ի հետագայում ընդլայնվելու անհնարինությունը. «Մենք […]
17:18 01.07.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Մոսկվայում` «Պառլամենտարիզմի զարգացում» երկրորդ միջազգային համաժողովի բացմանը: Ստորև ներկայացնենք ելույթն ամբողջությամբ. «Հարգելի Վյաչեսլավ Վիկտորի մեծարգո տիկին Մատվիենկո հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ համաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերի համար, Կազմկոմիտեի նախագահ պարոն Տոլստոյին՝ ջերմ ընդունելության […]
17:14 01.07.2019
WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Խրաֆնսոնը պատմել է կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջական վիճակի մասին: Ըստ նրա՝ Ջուլիան Ասանժի առողջական վիճակը կայունացել է: «Անկասկած, նա ավելի լավ վիճակում է, քան մի քանի շաբաթ առաջ»,- ասել է Խրաֆնսոնը: WikiLeaks-ի գլխավոր խմբագիրը նաև ավելացրել է, որ Ասանժի վիճակը կայնունանում է: Նրա խոսքերով` Ասանժը դեռևս «տառապում է», և նրա […]
16:51 01.07.2019
Հայաստանից ժամանած դաշնակահար, Առնո Բաբաջանյանի մրցանակի դափնեկիր Գառնիկ Մսրյանը ռուսական «Лучше Всех!» նախագծի շրջանակներում հաղորդավար Մաքսիմ Գալկինին սովորեցրել է հայերեն խոսել: Գառնիկը 3 տարեկանից երգում և նվագում է, սակայն Մաքսիմ Գալկինին ռուսերեն չի կարողացել պատմել իր նախասիրությունների մասին, այդ հարցում նրան օգնել է Գոռ Սաղաթելյանը: Այսպիսով, երեխաները Մաքսիմ Գալկինին հայերեն բառեր և արտահայտություններ են սովորեցրել: […]
16:30 01.07.2019
Բարսելոնայում կրծողներից եկող վարակի բարձր վտանգ կա: Բանն այն է, որ մոտ 200 հազար առնետ է ապրում քաղաքի կոյուղատար համակարգում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Առնետների թվաքանակի հաշվառումը, որն առաջինն է դարձել Իսպանիայում և առաջիններից մեկը Եվրոպայի խոշորագույն քաղաքներից մեկում, անցկացվել է մի նախագծի շրջանակում, որի նպատակն է հետազոտել և գնահատել ռիսկերը՝ այդ կրծողների դեմ պայքարի […]
16:16 01.07.2019
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից SHANTNEWS.am-ը պարզաբանումներ է ստացել Հայաստանից Ռուսաստան կարանտինի տակ գտնվող ծիրան ներմուծելու դեպքի մասին: «ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանվող կարանտին-բուսասանիտարական հսկողության ենթակա բեռները պետք է հսկողության ենթարկվեն ՌԴ-ի տարածքում՝ բեռի բեռնաթափման վայրում: Բեռնաթափման վայր հասնելուն պես բեռնատերը պետք է կապ հաստատի տվյալ մարզի մարզային տեսուչի հետ և վերջինիս հայտնի բեռի ժամանման մասին, […]
16:08 01.07.2019
Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով կայցելի Լիբանան՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին: Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Հուլիսի 2-ին՝ համաժողովի բացման արարողությանը, Աննա Հակոբյանը հանդես կգա հայ մամուլի արդիական խնդիրների վերաբերյալ ելույթով: Այցի ընթացքում Աննա Հակոբյանը կհանդիպի Լիբանանի Հանրապետության նախագահի տիկնոջ` Նադյա Շամի Աունի հետ:
16:00 01.07.2019
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բարձր տեխնոլոգիաների պարկ։ Նախագահին ուղեկցել են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարներ։ Բարձր տեխնոլոգիաների պարկի տնօրեն Վսևոլոդ Յանչևսկին նախագահին ծանոթացրել է ռեզիդենտ ընկերությունների նախագծերին և արտադրանքին։ Նախագահին են ներկայացվել տարբեր բնագավառների՝ բժշկություն, էկոլոգիա, գյուղատնտեսություն, ժամանց և այլն, բարձր տեխնոլոգիական լուծումներն […]
15:44 01.07.2019
Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն կոչ է արել բոլոր երկրներին ընդունել բանաձևեր խորհրդարանականների նկատմամբ պատժամիջոցների անթույլատրելիության վերաբերյալ: «Այսօր սա առավել բարենպաստ լսարանն է, ուզում եմ դիմել ձեզ: Եկեք այնպես անենք, որպեսզի աշխարհի բոլոր խորհրդարանները բանաձևեր ընդունեն խորհրդարանականների նկատմամբ պատժամիջոցների անթույլատրելիության վերաբերյալ: Եկե´ք երկխոսենք բոլոր միջխորհրդարանական միությունների հետ, որպեսզի նրանք կարողանան նաև համապատասխան հայտարարություններ անել: […]