18:00 25.06.2019
Էստոնիայի նախագահ Կերսթի Կալյուլայդը Ռուսաստանին ԵԽԽՎ վերադառնալու փաստը «խայտառակություն» է որակել: Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Ռուսաստանին ընթացակարգային տարբերակով բանակցությունների սեղան վերադառնալու վերաբերյալ երեկ գիշեր կայացված որոշումը խայտառակություն է ԵԽԽՎ-ի համար»,- գրել է Կալյուլայդը: Նա հայտարարել է, որ «Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու պատճառներից որևէ մեկը լուծում չի ստացել»: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]
17:05 25.06.2019
Հունիսի 24-ին՝ Ժնևում, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին: Կողմերը գոհունակությամբ ընդգծեցին Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջև առկա սերտ համագործակցությունը, ուղենշեցին այն առավել ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Զրուցակիցները նշեցին, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ […]
16:54 25.06.2019
Ռուսաստանից դեպի Վրաստան չվերթների իրականացման արգելքը մինչև տարեվերջ ուժի մեջ կմնա: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ զբոսաշրջության ոլորտի կապերի փոխնախագահ Յուրի Բարզիկինը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա կրկնել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովի խոսքերն այն մասին, որ իրավիճակը չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանում հակառուսական տրամադրություններ են տիրում: Նա նաև հայտարարել է, որ ներկայումս […]
16:46 25.06.2019
ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակությունը պաշտոնապես հայտարարեց ԵԽԽՎ-ում իրենց աշխատանքը դադարեցնելու մասին՝ որպես Ռուսաստանի Դաշնության պատվիրակության վերադարձի դեմ բողոքի նշան: Այս մասին հայտարարել է պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արևը Facebook-ի իր էջում: Պատվիրակությունը դիմել է Գերագույն ռադային, որ վերջինս շտապ քննարկի հետագայում ԵԽԽՎ-ում Ուկրաինայի մասնակցության դադարեցման հարցը: Պատվիրակությունը նաև դիմել է նախագահին և ԱԳՆ-ին՝ կոչ անելով, որ վերջիններս […]
15:42 25.06.2019
Վերին Լարսից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսն արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում է: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Ավտոբուսի վարորդը SHANTNEWS.am-ին տեղեկացրել է, որ այս պահին Նոյեմբերյանում են, կարճատև կանգառ են արել: Երևանում կլինեն մոտ 3 ժամից: Վերջին կանգառը լինելու է Սևանի փողոցը: https://www.facebook.com/ArmEmbGeorgia/photos/a.1066945563448052/1416735438469061/?type=3&theater Հիշեցնենք՝ հունիսի 24-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական […]
15:38 25.06.2019
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ԵԽԽՎ ռուսական պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյի հետ՝ իր աջակցությունը հայտնելով միջազգային գործընկերներին: Ռուբինյանը գրառմամբ նաև անդրադարձել է Ստրասբուրգում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին: «Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։ Ուրախ էի կրկին հանդիպել նաև […]
15:31 25.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սլովենիայի Հանրապետության վարչապետ Մարյան Շարեցին Սլովենիայի Պետականության օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է. «Ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Սլովենիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ: Հայաստանի կառավարությունը հաստատակամ է ամրապնդելու բարեկամական փոխշահավետ համագործակցությունը Սլովենիայի հետ: Վստահ եմ, որ […]
15:23 25.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչին Խորվաթիայի Պետականության օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է. «Խորվաթիայի Պետականության օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում և առաջընթացի, բարգավաճման ու խաղաղության բարեմաղթանքներ եմ հղում Ձեր երկրին և ժողովրդին: Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների […]
15:20 25.06.2019
Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ շրջակայքում ավելի քան 1.5 մագնիտուդ հզորությամբ ցնցումներ են գրանցվել:
15:04 25.06.2019
«Ռուսաստանցիներին չի կարելի արգելել Վրաստան մեկնել, կարելի է միայն խորհուրդ տալ ուշադրություն դարձնել այն սպառնալիքներին, որոնք անձնական անվտանգությանն են վերաբերում»,- լրագրողների հետ զրույցում այսպիսի պատասխան է տվել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, որի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն: «Խոսել այն մասին, որ մարդիկ ամբողջությամբ դադարում են Վրաստան գնալ, հնարավոր չէ: Անհնար է մարդկանց արգելել Վրաստան […]
14:08 25.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Դրանք ուղղված են Իրանի գերագույն ղեկավար, հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարության դեմ, հաղորդում է BBC-ն: Թրամփի խոսքերով` Ալի Խամենեիի անունը ներառվել է ցանկում, «որովհետև նա է պատասխանատու Իրանի վարչակարգի թշնամական վարքի» համար: «Այսօրվա գործողությունները հաջորդում են վերջին շաբաթների ընթացքում […]
13:55 25.06.2019
Օդաչուներից մեկը պարաշյուտով վայրէջք է կատարել անտառում, իսկ մյուսը՝ մոտակա գյուղից ոչ հեռու:
12:47 25.06.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսուքյան էջում ԵԽԽՎ-ն նիստից ուղիղ միացմամբ տեսանյութ է տեղադրել, որտեղ հայտնել է, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամն Ռուբեն Ռուբինյանը պատահաբար դեմ է քվեարկել ռուսական պատվիրակության ձայնի վերականգնման իրավունքին: Այսօր Ռուբինյանը վարման կարգով ձայն է խնդրել և հայտնել դրա մասին, սակայն, ըստ ԵԽԽՎ կանոնադրության, Ռուբինյանի քվեն փոխել հնարավոր չէ: […]
12:42 25.06.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում ԵԽԽՎ-ն նիստից ուղիղ միացմամբ տեսանյութ է տեղադրել, որտեղ հայտնել է, որ ուկրաինական պատվիրակության անդամները, չցանկանալով նստել ռուս պատվիրակների կողքին, լքել են նիստերի դահլիճը: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ դրանից հետո նիստերի դահլիճը լքեց նաև Վրաստանի պատվիրակությունը:
12:35 25.06.2019
«Արսենալը» ամռանը ցանկանում է ամեն կերպ ձեռք բերել «Քրիստալ Փելասի» կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահային, հաղորդում է The Times-ը: Սակայն, դրա համար «զինագործները» կարող են հրաժարվել Մխիթարյանի ծառայություններից: Այս մասին հաղորդում է vnews.am-ը: Ուիլֆրիդ Զահայի տրանսֆերը կարժենա նվազագույնը 55 մլն ֆունտ, մինչդեռ «Արսենալը» չունի մեծ բյուջե այս ամառային տրանսֆերային պատուհանի համար ու ստիպված է վաճառել ֆուտբոլիստների: Մխիթարյանը […]
12:14 25.06.2019
Հայկական արմատներով ամերիկացի քաղաքական գործիչ, Մեն նահանգի ներկայացուցիչների պալատի խոսնակ Սառա Գիդեոնը մտադիր է 2020թ. ընտրություններին առաջադրվել սենատորի պաշտոնում: «Սառա Գիդեոնը, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, պաշտոնապես ներառվեց սենատորի պաշտոնի համար մղվող ընտրապայքարի մեջ: Նրա հիմնական մրցակիցը Մեն նահանգի գործող սենատորն է՝ Հանրապետական կուսակցության անդամ Սյուզան Կոլլինսը»,- գրում է ամերիկյան The Huffington Post-ը: Նշվում է […]
08:43 25.06.2019
Ավստրալիայում օձ որսացողը բռնել է անսովոր «գեր» պիթոն: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Մասնագետը թփերի մեջ մտած հսկա օձին ստիպված է եղել դուրս հանել հատուկ հարմարանքով: Ընդ որում՝ սողունը բավականին ագրեսիվ է դրսևորել իրեն՝ հարձակվելով մարդու վրա: Օձ որսացողը նշել է, որ դա ամենաերկար օձը չէ, բայց անոմալ հաստ է այն բոլոր պիթոնների շրջանում, […]
08:15 25.06.2019
Իտալական մաֆիայի պարագլուխներից Ռոկկո Մորաբիտոն, որ համարվել է երկրում ամենափնտրվող մաֆիոզներից մեկը, Ուրուգվայում փախել է բանտից, հայտնում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ Մորաբիտոն և ևս 3 հանցագործ փախել են տանիքի վրայով: Նրանք ներխուժել են հարևան շենքերից բնակարաններից մեկը, գումար են գողացել, սակայն տան տիրուհուն չեն վնասել: Այս պահին ոստիկանությունը փնտրում է նրանց: Սամ Մորաբիտոն ձերբակալվել […]
23:56 24.06.2019
Ֆրանսիայի իշխանությունները անոմալ շոգի պատճառով դպրոցներում և համալսարաններում հետաձգել են քննությունները: Այս մասին RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի կրթության նախարարը: Ավելի վաղ օդերևութաբանական ծառայությունից հայտնել էին, որ այս շաբաթ Ֆրանսիայի շրջանների մեծ մասում ջերմաստիճանը կլինի 35-40 աստիճան: Կլիմայական փոփոխությունների հետ կապված՝ քննությունները հունիսի 27-28-ը տեղախոխվել են հուլիսի սկիզբ:
23:20 24.06.2019
Air Canada ինքնաթիռի անձնակազմը վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռում մոռացել է քնած ուղևորին: Այս մասին հայտնում է Sky News-ը: Նշվում է, որ Թիֆանի Ադամսը Տորոնտոյից թռիչքի ժամանակ քնել է և արթնացել սառը ու մութ ինքնաթիռում՝ պարզելով, որ իրեն մոռացել են ինքնաթիռում: Նա փորձել է զանգահարել ընկերուհուն, բայց հեռախոսը լիցքավորված չի եղել, իսկ ինքնաթիռի ներսում էլեկտրաէներգիայի աղբյուր […]
22:40 24.06.2019
SpaceX-ը տիեզերքում մարդկային մնացորդները կտարածի ուղեծրում: Ինչպես հայտնում է The Business Insider-ը` ընկերությունն առաջին անգամ տիեզերք կտեղափոխի 152 մարդու մնացորդ: Դրանք նախատեսվում է տեղավորել հատուկ նախատեսված տարաների մեջ, որն էլ հատուկ տեղափոխող հրթիռի միջոցով ուղարկվի տիեզերք: Առաջին թռիչքը նախատեսվում է իրականացնել այս՝ 2019 թվականի հունիսի 25-ին: Ծրագիրը հեղինակել է Celestis Memorial Spaceflights ընկերությունը: Այն իրականացվելու […]
22:27 24.06.2019
Սասեքսի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ալկոհոլի փոքր չափաբաժինները կարող են մարդու ընկալումների փոփոխությունների հանգեցնել: Ինչպես փոխանցում է MedicalXpress-ը՝ պարզվում է, որ 0.5 լիտր գարեջրի կամ մեկ բաժակ գինու մեջ պարունակող ալկոհոլը մարդու կամքի վրա մեծ ազդեցություն է ունենում: Այս փաստը Մեծ Բրիտանիայի գիտնականները բացահայտել են հատուկ ուսումնասիրությունների արդյունքում: Դրանց մասնակցող կամավորները փորձարկման ընթացքում խմել […]
22:07 24.06.2019
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել Վրաստանում շարունակել բողոքի ակցիաները, չնայած նրան, որ իշխանությունները զիջումների են գնացել և որոշել են համամասնական ընտրակարգով 2020 թ. խորհրդարանական ընտրություններ անցկացնել զրոյական խոչընդոտով: Սաակաշվիլին այս մասին խոսել է, երբ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ ասում էր, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն […]
22:01 24.06.2019
Ռոստովում երեխաներով ավտոբուս է այրվել, հայտնում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ դեպքի պահին ավտոբուսում գտնվել է 75 մարդ՝ 70 երեխա, 2 վարորդ և 3 ուղեկցող: Միջադեպից ոչ ոք չի տուժել: Ավտոբուսը այրվել է շարժիչային հատվածում հրդեհի բռնկման պատճառով:
21:42 24.06.2019
Իսպանիայի Կաստիլլո դե Մուրսիա քաղաքում անցկացվել է ամենամյա «Էլ սալտո դել Կոլաչո» կամ առավել հայտնի «Սատանայի ցատկ» փառատոնը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Փառատոնի ընթացքում հրեշի շորեր հագած տղամարդը ցատկում է գետնին պառկած նորածինների վրայով: Ըստ տեղացիների՝ այդ սովորությունը երեխաներին պաշտպանում է չար աչքից և անեծքից: Ասֆալտին պառկած փոքրիկների տարիքը չպետք է գերազանցի 1 […]
21:12 24.06.2019
ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կատաղի կրքեր՝ ԵԽԽՎ-ում Այս պահին Ստրասբուրգի խորհրդարանը քննարկում է Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը։ Երեք տարի է՝ Ռուսաստանը ԵԽԽՎ-ում զրկված է ձայնի իրավունքից և չի մասնակցում Վեհաժողովի աշխատանքներին։ Այստեղ, հիմա, այս պահին շեքսպիրյան բուռն կրքեր են. Ուկրաինայի, Վրաստանի, Բրիտանիայի և մի շարք այլ […]
19:07 24.06.2019
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատական է տվել Իրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցներին, գրում է РИА Новости գործակալությունը: «Մենք կարծում ենք, որ դրանք հակաօրինական են: Ահա այն ամենը, ինչ կարող ենք ասել»,- ասել է Պեսկովը: Հիշեցնենք՝ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել էր, որ երկիրը նոր հակաիրանական պատժամիջոցներ կսահմանի, քանի որ Իրանը վնասազերծել էր ԱՄՆ […]
18:50 24.06.2019
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր երկրպագուների կողմից քննադատությունների է արժանացել տարօրինակ հանդերձանքի համար: Նկարը աստղը հրապարակել է իր Instagram-ի միկրոբլոգում: Քիմը հանրությանը ներկայացել է փայլուն լատեքսով լեգինսով և մանուշակագույն լայն շապիկով, որի վրա գրված է Holy spirit՝ սուրբ հոգի: View this post on Instagram Happy Sunday ✨ ? @backgrid_usa A post […]