14:08 25.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Դրանք ուղղված են Իրանի գերագույն ղեկավար, հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարության դեմ, հաղորդում է BBC-ն: Թրամփի խոսքերով` Ալի Խամենեիի անունը ներառվել է ցանկում, «որովհետև նա է պատասխանատու Իրանի վարչակարգի թշնամական վարքի» համար:
«Այսօրվա գործողությունները հաջորդում են վերջին շաբաթների ընթացքում Իրանի վարչակարգի ցուցաբերած ագրեսիվ վարքին, այդ թվում՝ ամերիկյան անօդաչուների խոցմանը: Իրանի գերագույն առաջնորդն է, ի վերջո, պատասխանատու վարչակարգի թշնամական վարքի համար: Նա հարգված է իր երկրի սահմաններում, նրա գրասենյակը վերահսկում են վարչակարգի ամենադաժան գործիքները, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Մենք կշարունակենք ավելացնել Թեհրանի նկատմամբ ճնշումը, մինչև վարչակարգը չհրաժարվի իր վտանգավոր գործողություններից և ձգտումներից»,- ասել է Թրամփը:
Նոր պատժամիջոցներ սահմանելով՝ Թրամփը, միևնույն ժամանակ, չի բացառել բանակցությունների հնարավորությունը:
«Ես անհամբերությամբ եմ սպասում այն օրվան, երբ պատժամիջոցները վերջապես կվերացվեն, և Իրանը կկարողանա դառնալ խաղաղ, բարգավաճ և արդյունավետ երկիր: Դա կարող է տեղի ունենալ շատ արագ՝ նույնիսկ վաղը, կարող է նաև տարիներ տևել: Իմ մեծ ցանկությունն է քննարկել այս ամենը ցանկացածի հետ, ով ուզում է խոսել: Ես միայն կարող եմ ասել, որ մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա: Նման բան չի լինի»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն՝ Թրամփի ստորագրած հրամանագիրն Իրանի ղեկավարության համար արգելափակում է ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի կամ ԱՄՆ-ում ակտիվների հասանելիությունը: Բացի դրանից՝ հրամանագրով թույլատրվում է թիրախավորել այն մարդկանց, որոնք Իրանի հոգևոր առաջնորդի կամ նրա գրասենյակի կողմից կնշանակվեն որոշակի պաշտոնների: Այդ սահմանափակումները կվերաբերեն նաև օտարերկրյա ֆինանսական կառույցների, որոնք Իրանի գերագույն ղեկավարությանն օգնում են փոխանցումներ կատարել:
Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի՝ այս շաբաթվա ընթացքում պատժամիջոցներ կսահմանվեն նաև Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի նկատմամբ:
Իրանի արտգործնախարարն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն «արհամարհում է դիվանագիտությունը և պատերազմ է տենչում»:
.@realDonaldTrump is 100% right that the US military has no business in the Persian Gulf. Removal of its forces is fully in line with interests of US and the world. But it's now clear that the #B_Team is not concerned with US interests—they despise diplomacy, and thirst for war.
— Javad Zarif (@JZarif) June 24, 2019
Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբաս Մուսավին թվիթերյան գրառում է կատարել՝ քննադատելով Վաշինգտոնի քայլը:
«Իրանի գերագույն ղեկավարի նկատմամբ անօգուտ պատժամիջոցների սահմանումը մեկընդմիշտ փակում է դիվանագիտության ճանապարհը: Թրամփի հուսահատ վարչակազմը ոչնչացնում է համաշխարհային խաղաղությունը և անվտանգությունը պահպանելուն ուղղված միջազգային հաստատված մեխանիզմները»,- գրել է Մուսավին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունն ավելի է սրվել այն բանից հետո, երբ Իրանն օրեր առաջ ամերիկյան հետախուզական անօդաչու խոցեց: Իրանը հայտարարում է, որ դրոնը խոցել է իր երկրի օդային տարածքում, մինչդեռ ԱՄՆ-ի պնդմամբ՝ դրոնը թռչում էր միջազգային օդային տարածքում՝ Հորմուզի նեղուցի երկնքում:
Երկու երկրների միջև հարաբերությունները լարվել էին նաև մայիսին՝ Վաշինգտոնի կողմից միջուկային համաձայնագիրը լքելուց մեկ տարի անց. ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ ճնշումն ավելացրել էր՝ բացառության կարգով Իրանից նավթ գնող երկրներին զրկելով այդ հնարավորությունից: Սրան հաջորդել էին Պարսից ծոցում նավթակիր տանկերների վրա հարձակումները, որոնց մեջ Սպիտակ տունը մեղադրում է Իրանին: Այնուհետև Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ երկիրը կգերազանցի հարստացված ուրանի պաշարները, որոնք սահմանվել էին 2015թ. Իրանի և 6 գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրով:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...