22:13 26.06.2019
Ռուսաստանաբնակ ադրբեջանցի բլոգեր Ֆուադ Աբասովն արտաքսվեց Ռուսաստանից: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, նա անցած գիշեր ժամանել է Ադրբեջան, որտեղ նրան դիմավորելու էին եկել իր հարազատներն ու լրագրողներ: Աբասովը հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է պաշտպանել իր իրավունքներն ու դատական գործընթացների արդյունքում վերադառնալ Ռուսաստան: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ՌԴ իրավապահ մարմինները դատարանի որոշմամբ Մոսկվայում բերման […]
21:55 26.06.2019
Կազանում ավարտվել են 1932 թվականին պայթեցված Աստվածամոր տաճարի վերականգնման հիմնական աշխատանքները: Այժմ պետք է սկսվեն դեկորատիվ հարդարման և սրբապատկերների նկարչության աշխատանքները, որոնք վստահվել են հայ մասնագետների խմբին: Աշխատանքները ղեկավարում է հայաստանցի Քաջիկ Մարգարյանը: Փորձառու մասնագետի ղեկավարությամբ վերականգնվել են նաև Տուչկովոյի Աստվածամոր եկեղեցին, Սավինո-Ստորոժևյան տաճարը: Այս մասին հայտնում է «Татар-информ» հրատարակչությունը: Տաճարի ամբողջական վերականգնումը նախատեսված է […]
20:23 26.06.2019
Ցերեկը Վիեննայի բնակելի թաղամասերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որի հետևանքով բնակելի շենքերից մեկի մի քանի հարկ մասնակի փլուզվել է։ Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը եղել է կենցաղային գազի արտահոսքը։ Պայթյունի հետևանքով առնվազն 4 մարդ ծանր վնասվածքներ են ստացել։ Կան նաև ավելի թեթև վնասվածքներ ստացածներ։ Ոստիկանությունն ու փրկարարները շրջափակել են տարածքը՝ հնարավոր նոր փլուզումների ժամանակ […]
19:30 26.06.2019
Ավստրալիայի Մոնաշա համալսարանի գիտնականները կանխորոշել են այն գործոնները, որոնք ազդում են իմունային համակարգի ծերացման վրա, գրում է MedicalXpress–ը: Նշվում է, որ հատուկ սպիտակուցների արտադրության նվազեցումը քայքայում է թիմուսի բաղադրության մեջ առանցքային բջիջների գործառույթները: Թիմուսը (ուրցագեղձ) արտադրում է իմունային համակարգի բջիջներ, որոնք պայքարում են մարդու օրգանիզմում առաջացող ինֆեկցիայի դեմ: Ծերանալով` թիմուսի արդյունավետությունը նվազում է, այդ իսկ […]
19:21 26.06.2019
Իսրայելում սերֆինգիստ շունը աստղ է դարձել և գրավել համացանցի օգտատերերի ուշադրությունը: Շունը հեշտությամբ կանգնում է տախտակի վրա և դիմակայում ալիքներին. այս մասին պատմում է ТСН-ի տեսանյութը: Պոլի անունով սերֆինգիստ շանը տեղի լողափերում անվանում են սենսացիա: Շան տերն ասում է, որ շունը ջուր շատ է սիրում: Կենդանու անվտանգության համար ցանկանում են երկու ժամով սահմանափակել տախտակի վրա […]
19:15 26.06.2019
Բայկալ լճում թունավոր նյութերի պարունակությունը հատել է թույլատրելիի սահմանագիծը, և լիճը վտանգավոր է առողջության համար: Այս մասին ահազանգում են ՌԴ ԳԱԱ գիտնականները: Նրանք կարծում են, որ այդ լճի ջուրը խմելը մահացու վտանգավոր է: Իսկ թունավոր նյութերի ավելացումը կհանգեցնի նրան, որ լիճը չի համապատասխանի այլևս սանիտարահիգիենիկ չափանիշներին: Ջուրը աղտոտվել է այնպիսի ջրիմուռներով, որոնք փոխում են լճի […]
19:10 26.06.2019
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև հունիսի 25-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 1650 քմ տարածք են ականազերծել: Այս մասին հայտնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ից: Հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 92 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 86 հիվանդ, անեսթեզիոլոգիական […]
19:06 26.06.2019
Դաշնության խորհուրդը հավանություն է տվել այն օրենքին, որը թույլ է տալիս Ռուսաստանում աճեցնել բույսեր, որոնք պարունակում են թմրամիջոցներ, ցավազրկողներ: Այս մասին հաղորդում է TASS-ը: Ինչպես նշվում է, մասնավորապես խոսք է գնում օփիումի կակաչի մասին: Որոշումը կայացվել է այն պատճառով, որ այդպիսի դեղեր արտադրվում են այն ընկերությունների կողմից, որոնք գտնվել են հակառուսական պատժամիջոցներ կիրառած երկրների հովանու […]
18:46 26.06.2019
Միացյալ Նահանգներում մեղադրյալ, 52-ամյա Օբրի Թրեյլը դատավարության ժամանակ կտրել է իր կոկորդը։ Այս արարքից հետո անմիջապես նրան են մոտեցել դատավարության մասնակիցները՝ օգնություն ցույց տալու, իսկ դատավորը ընդմիջել է դատավարությունը։ Որքան խորն են եղել վնասվածքները, հայտնի չէ։ Ինքնախեղվածին տեղափոխել են հոսպիտալ։ Թրեյլը մեղադրվում է նախապես պլանավորված սպանության մեջ։ Կալանավորվելուց հետո մեղադրյալը երկու անգամ կաթված է ստացել, […]
18:41 26.06.2019
Այսօր, երբ SHANTNEWS.am-ը զրուցել է ԵԽ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի հետ, Զոհրաբյանն ասել է, որ պատվիրակության որոշ անդամներ մեկնում են ՌԴ միջխորհրդարանական նիստին մասնակցելու նպատակով: Մեկնողների թվում են ինքը՝ Նաիրա Զոհրաբյանը, Էդմոն Մարուքյանը, Վլադիմիր Վարդանյանը և Միքայել Մելքումյանը: Մյուսները աշխատանքը կշարունակեն ԵԽ-ում: Ըստ Զոհրաբյանի՝ հայկական պատվիրակությունը Ստրասբուրգից կվերադառնա հունիսի 29-ին: Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի […]
18:36 26.06.2019
ՌԴ և ԱՄՆ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը նախատեսված է հունիսի 28-ին, Օսակայում` G20 գագաթնաժողովի առաջին նիստից հետո: Այս մասին տեղեկացնում է RT-ն: «Թրամփի հետ հանդիպումն անցկացվում է առաջնորդների բանակցությունների շրջանակում՝ հաստատություններից մեկում: Այդ հաստատությունը գտել է ամերիկյան կողմը»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքերով՝ հանդիպման ժամանակ երկրների ղեկավարները կքննարկեն […]
18:14 26.06.2019
Միացյալ Նահանգների կոնգրեսականներից երկուսը օրենսդրական հնարավորություն են գտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի վրա հարձակվելու որոշում ընդունելը թույլ չտալու համար։ Նրանք առաջարկում են ուղղակի չֆինանսավորել ռազմական այդպիսի գործողությունները։ Դեմոկրատ Ռո Հաննան և հանրապետական Մետտ Գետցը հիշեցրել են, որ բյուջեի ծախսային մասը Կոնգրեսի վերահսկողության տակ է, իսկ Կոնգրեսն էլ Թրամփի հակառակորդ Դեմոկրատական կուսակցության մեծամասնության վերահսկողության […]
17:46 26.06.2019
Հայաստան է այցելելու հայտնի իտալացի քանդակագործ Լորենցո Քուինը: Ուղևորությունը նախատեսված է այս տարվա հուլիսին: Երևանի Թումո տեխնոլոգիական կենտրոնում հայտնի քանդակագործի հետ նախատեսված է «Public Talk» ձևաչափով հանրային քննարկում, թեման լինելու է արվեստի միջոցով քաղաքային շրջակա միջավայրի ձևավորումը: Լորենցո Քուինը նաև կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Լորենցո Քուինը ծնվել է 1966թ.՝ Հռոմում: Նրա հայրը հայտնի իտալացի […]
17:03 26.06.2019
ՀՀ ԱՄՆ դեսպանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ԱՄՆ դեսպանությունն հպարտ է, որ աջակցում է Հայաստանի հետ մշակութային փոխանակման մի շարք յուրօրինակ նախաձեռնությունների. «ԱՄՆ դեսպանությունը հպարտ է, որ աջակցում է Հայաստանի հետ մշակութային փոխանակման մի շարք յուրօրինակ նախաձեռնությունների: Օրինակ՝ 2005-ից դեսպանության Ամերիկյան կենտրոնն աջակցել է հայկական գրադարանների ու ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի միջև իրականացվող գրքերի փոխանակման […]
16:55 26.06.2019
Հունիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան։ Հունիսի 27-ին` ժ․ 12։30-ին, նախատեսվում է Մալթայի արտգործնախարարի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որից հետո՝ ժ․ 13։30-ին, կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
16:48 26.06.2019
Ղրիմում ռուսական բանակի կազմում գործող օդադեսանտային գումարտակի հիման վրա ձևավորվելու է օդադեսանտային գունդ, որը ոչ միայն հսկելու է թերակղզու անվտանգությունը, այլև անհրաժեշտության դեպքում արագ մեկնելու է Սիրիա՝ այնտեղ տեղակայված ռուսական զորքին օգնության։ Այս մասին հայտնում է հայկական Razm.info մասնագիտացած կայքը։ Այս գունդը մտնելու է Ռուսաստանի հարավի բոլոր զորքերը միավորող Հարավային ռազմական շրջանի 7-րդ օդադեսանտային դիվիզիայի […]
15:20 26.06.2019
Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի զարմիկը բացահայտել է Խաչատուրյան քույրերի հետ սոցկայքերում արված անձնական հաղորդագրություններ: Դրանք, նրա կարծիքով, ապացուցում են հանցագործության՝ նախապես ծրագրված լինելը: Հաղորդագրությունների սղագրությունը հրապարակել է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Արսեն անունով զրուցակիցը պնդում է, որ ներկայացված զրույցը տեղի է ունեցել քույրերից մեկի և նրանց ընդհանուր ծանոթի միջև՝ սպանությունից մեկ ամիս առաջ՝ 2018 թ. հունիսի […]
14:18 26.06.2019
Վենետիկի հանձնաժողովը երեկ անցկացրել է հերթական նիստը, որի ժամանակ տեղեկացվել է Հայաստանում սահմանադրական գործընթացների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ հնչող հայտարարությունների մասին։ Սա ասվում է հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ։ «Վենետիկի հանձնաժողովը հանձնաժողովի նախագահին խնդրեց ուշադրությամբ հետևել գործընթացներին, որպեսզի անհրաժեշտության դեպքում հրապարակային հայտարարություն արվի այս կապակցությամբ»,- ասվում է արձանագրության մեջ։ Հանձնաժողովը նաև լիազորել է անհապաղ […]
13:42 26.06.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը, ով վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։ «Դավիթ Գրիգորյանին վիրահատել են, այժմ նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն և առողջացման միտում են տեսնում։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են […]
13:12 26.06.2019
Մոսկվայի Բասմանյան դատարանը չորեքշաբթի քննիչների միջնորդությամբ մեկ ամսով երկարաձգել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի նկատմամբ ընտրված խափանման միջոցի կիրառման ժամկետը: Քրիստինան, Անգելինան և Մարիան ևս մեկ ամիս՝ մինչև հուլիսի 28-ը, կալանքի տակ կլինեն՝ զրկված լինելով որոշակի գործողությունների իրավունքից: Նախապես դատարանը երկարաձգել է «որոշակի գործողությունների արգելքի» տեսքով խափանման միջոցի կիրառումը կրտսեր քրոջ՝ Մարիայի նկատմամբ, […]
12:43 26.06.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՌԴ դաշնային մաքսային ծառայության մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ համատեղ հերթական ուսումնավարժությունն են անցկացրել: Իրական պայմաններին մոտ իրավիճակներում Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայողները փոխանակել են թմրանյութերի անդրսահմանային ապօրինի շրջանառության կանխման գործնական փորձը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ուսումնավարժությունն անցկացվել […]
11:35 26.06.2019
Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին խեղդված տղամարդու և երեխայի դիեր են հայնաբերվել: Ռիո Գրանդե գետում երեսնիվայր ընկած սալվադորցի հոր և դստեր լուսանկարն ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին տիրող ճգնաժամի ցավալի վկայությունն է, հաղորդում է CNN-ը: Օսկար Ալբերտո Մարտինեսը և նրա դուստրը՝ Անջի Վալերիա Մ.-ն , որոնց ինքնությունն ավելի վաղ հաստատել էր Սալվադորի ոստիկանությունը, փորձել են Ռիո Գրանդե գետով […]
11:13 26.06.2019
Բրիտանական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող Good Morning Britain առավոտյան ծրագրի հաղորդավարներն ուղիղ եթերում էլեկտրահարել են միմյանց։ Հաղորդավարներից մեկը ներկայացրել է հատուկ ժամացույց, որն ունի նաև էլեկտրաշոկեր։ Այդ ժամացույցն առաջինը փորձել են կին հաղորդավարներից մեկի ձեռքին։ 350 վոլտ հարվածից հետո կինը սկսել է ճչալ ու հետո պատմել ցավոտ զգացողությունների մասին։ Հետո նույն սարքը փորձել է հաղորդավարներից մյուսը։ […]
11:04 26.06.2019
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում մասնակցել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում անցկացվող պանելային քննարկումներին: Աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ իրենց տեսակետներն են ներկայացրել օրակարգային թեմաների վերաբերյալ։ Իր խոսքում նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Լիարժեք ապրելու համար մենք պետք է ամեն օր ինչ-որ նոր բան […]
08:27 26.06.2019
Համացանցում է հայտնվել Մեքսիկայի Սապոպան քաղաքում տեղի ունեցած, իսպանական «Սևիլիայի» հարձակվող Խոաո Մալեկի մասնակցությամբ մավան ելքով վթարի տեսանյութը: Ըստ Mundo Deportivo-ի տեղեկությունների՝ 20-ամյա ֆուտբոլիստը ալկոհոլի ազդեցության տակ գերազանցել է արագությունը և բախվել մեկ այլ մեքենայի, որի մեջ եղել են նորապսակներ: Երկուսն էլ մահացել են: Անցած մրցաշրջանում Մալեկը վարձավճարով հանդես է եկել «Պորտուի» կազմում: Video del […]
22:01 25.06.2019
Ուկրաինայի հայերի միության ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել Խարկովում 6-րդ հարկից դուրս գցված Արթուրի հետ՝ նշելով, որ նրա առաղջական վիճակը բարելավվել է։ Մեղավորները հայտնաբերվել են։ Հետաքննություն է ընթանում։ Ավելի վաղ հայտնել էինք` Խարկովում հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալները ադրբեջանցիներ են: Խարկովում լուսամուտից նետված Արթուրը պատմել էր՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել։