TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ալժիրում կրքերը չեն հանդարտվում

20:14 15.06.2019

Ալժիրում կրքերը չեն հանդարտվում: Հազարավոր ցուցարարներ արդեն 17-րդ շաբաթն է՝ շարունակում են իրենց բողոքի ցույցերը ընդդեմ երկրի ժամանակավոր ղեկավար Աբդելքադեր Բենսալահի և նրա կառավարության: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ալժիրում այժմ ընթանում են մի քանի աղմկահարույց դատական գործեր՝ ընդդեմ նախկին պաշտոնյաների, որոնք կասկածվում են կոռուպցիայի, պետական միջոցների յուրացման, իշխանության չարաշահումների մեջ: Ալժիրում բողոքի զանգվածային […]

̰
ԱՄՆ նախագահի դստեր միլիոնները. որքա՞ն է վաստակել Իվանկա Թրամփը

20:00 15.06.2019

ԱՄՆ նախագահի խորհրդականն ու դուստրը՝  Իվանկա Թրամփը, նախորդ տարի ստացել է մոտ 4 միլիոն դոլարի հասույթ Վաշինգտոնում գտնվող «Trump International» հյուրանոցի իր մասնաբաժնից: Այս մասին հաղորդում է Axios-ը: Ընդ որում՝ Իվանկայի եկամուտները նրան պատկանող հագուստի բրենդից են, ոսկերչական խանութներից և այլն: Բայց այստեղ նվազել են եկամուտները՝ ի տարբերություն հյուրանոցային բիզնեսի: 2017թ. 5 միլիոն դոլարի փոխարեն […]

̰
Հայտնի է ֆասթֆուդի նոր վտասակարության մասին

19:51 15.06.2019

Ֆասթֆուդը «նպաստում է» ուղեղի վաղաժամ ծերացմանը, գրում է  MedicalXpress-ը: Նշվում է, որ նման եզրահանգման են եկել Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականները: Մասնագետները վերլուծության են ենթարկել մոտ 200 թեմատիկ  աշխատանք և եզրակացրել, որ արագ սնունդը վատ ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա: «Մենք համոզիչ ապացույցներ ենք գտել, որ անառողջ սնունդը և ֆիզիկական մարզանքների բացակայությունը շաքարային դիաբետի առաջացման […]

̰
Ռուս փորձագետները կայցելեն Թբիլիսիում գտնվող Լուգարի անվան ամերիկյան լաբորատորիա

19:45 15.06.2019

ՌԴ  փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը ողջունել է վրացական կողմի նախաձեռնությունը` ռուս փորձագետներին ուղեկցել Թբիլիսիի Լուգարի անվան ամերիկյան լաբորատորիա` ստուգումների նպատակով: Այդ մասին Կարասինը Վրաստանի «Իմեդի» ՀԸ-ին ասել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ Պրահայում կայացած հերթական հանդիպումից հետո: «Այսօրվա հանդիպմանը ես շնորհակալություն հայտնեցի վրացական կողմին ռուս փորձագետներին Լուգարի  լաբորատորիա այցելելու առաջարկ անելու համար: Պայմանավորվել […]

̰
«Գահերի խաղի» աստղը ամազոնուհիների թագուհու կմարմնավորի

19:22 15.06.2019

«Գահերի խաղը» հեռուստասերիալում Բրիեննա Տարտին մարմնավորած բրիտանացի դերասանուհի Գվենդոլին Քրիստին թատրոնում դեր է ստացել Ուիլյամ Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» կատակերգությունում: Այս մասին հայտնում է  ФАН-ը: Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել հունիսի 12-ին Լոնդոնում: Քրիստին մարմնավորել է ամազոնուհիների թագուհի Հիպոլիտային: Ներկայացումը բեմադրել է Նիկոլաս Հիթները, որը հայտնի է շեքսպիրյան բեմադրություններով:  

̰
Փարիզում «դեղին բաճկոնների» և իրավապահների միջև բախում է տեղի ունեցել

19:18 15.06.2019

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում վերստին վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այս շաբաթ նույնպես ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ` բողոքելու կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Փարիզում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Ֆրանսիական ոստիկանության տվյալներով՝ անցած շաբաթ բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 10 հազար մարդ: Նշենք, […]

̰
Facebook-ը գովազդի վրա կատարվող ծախսերը կկրկնապատկի

19:13 15.06.2019

Facebook-ը կավելացնի գովազդի վրա իր գլոբալ ծախսերը, քանի որ ձգտում է վերականգնել օգտատերերի վստահությունը այն բանից հետո, երբ ընկերության հեղինակությունը տուժել էր կոնֆիդենցիալության հետ կապված մի շարք թերությունների պատճառով: Այս մաիսն հաղորդում է The Wall Street Journal-ը: Facebook-ի մարքեթինգային բաժնի ղեկավար Անտոնիո Լուչիոն նշել է, որ ընկերությունը կկրկնապատկի իր գովազդային ծախսերը, որպեսզի կրեատիվ գործակալությունների ցուցակը […]

̰
Լեհաստանում ինքնաթիռ է աղետի ենթարկվել

19:13 15.06.2019

Լեհաստանում թեթևշարժիչային ինքնաթիռ է ընկել գետը: Զոհվել է օդաչուն: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Պլոցկ քաղաքում՝ ավիաշոուի ժամանակ: Տեղի ունեցածի պատճառները առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն: Աղբյուրի փոխանցմամբ՝ աղետից հետո ավիաշոուն դադարեցվել է:

̰
ՄԱԿ-ում կանխատեսում են աշխարհում տարեցների թվի շեշտակի ավելացում

19:07 15.06.2019

60 և ավելի տարեկան մարդկանց թիվն աշխարհում կավելանա: Եթե 2015 թվականին նրանց թիվը 900 միլիոն էր, ապա 2050-ին այդ թիվը կկազմի 2 միլիարդ: Նման հետազոտություններ է անցկացրել ՄԱԿ-ը Տարեցների նկատմամբ վատ վերաբերմունքի տեղեկության տարածման միջազգային օրվա առթիվ: Ըստ կազմակերպության տվյալների՝ գրեթե ամեն 6-րդ տարեցն աշխարհում վատ վերաբերմունքի է արժանանում: Մոլորակի բնակչությունը ծերանում է, իսկ դա […]

̰
«Միսս Մոսկվա-2015»-ը ցույց է տվել իր և Մալայզիայի նախկին թագավորի որդուն

18:50 15.06.2019

«Միսս Մոսկվա-2015»-ի տիտղոսակիր Օքսանա Վոևոդինան «Ինստագրամ»-ի իր միկրոբլոգում հրապարակել է իր և իր ամուսնու՝ Մալայզիայի նախկին թագավոր Մուհամմադ V-ի տղայի լուսանկարը: Երեխան ծնվել է մայիսի 21-ին, նրան անվանել են Տենկու Իսմայիլ Պետրա Բին Տենկու Մուհամադ V Ֆարիս Պետրա: «Մեր կյանքը փոխվել է այս փոքրիկ մարդուկի ծնվելուց հետո, ով եկել է այս աշխարհի, որպեսզի սեր տա […]

̰
Դոնալդ Թրամփի կարողությունն ավելացել է

18:25 15.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվների արժեքը վերջին երկու տարիների ընթացքում առաջին անգամ աճ է գրանցել: Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը: Անշարժ գույքի արժեքի կտրուկ թռիչքը Թրամփի ակտիվների արժեքը հասցրել է 3 մլրդ դոլարի, ինչը 5%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Հանդեսը հայտնում է, որ այժմ ԱՄՆ նախագահի կարողությունը հավասարվել է 2016 թվականի ցուցանիշին, չնայած […]

̰
Սերբիան, Ռուսաստանը և Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնում

17:45 15.06.2019

Սերբիայում ուսումնավարժական զորավարժություններ են անցկացվում: Այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի պաշտպանության նախարարությունը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ «Սլավոնական եղբայրություն-2019» անվանումը կրող զորավարժություններին մասնակցում են նաև նաև Ռուսաստանի Դաշնությունն և Բելառուսը: Հաղորդվում է, որ զորավարժություններին, ընդհանուր առմամբ, շուրջ 700 զինվորական է մասնակցում: Ներգրավված է ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա: Արդեն 5 տարի շարունակ անցկացվող զորավարժությունները […]

̰
Կյանքից հեռացել է իտալացի հայտնի ռեժիսոր Ֆրանկո Ձեֆիրելլին

17:26 15.06.2019

Կյանքի 96-րդ տարում մահացել է իտալացի հայտնի ռեժիսոր Ֆրանկո Ձեֆիրելլին: Այս մասին հայտնել է ռեժիսորի որդին: Մեծ արվեստագետի մահվան մասին գրառում է կատարել նաև Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Մարդելան: «Ես երբեք չեմ ցանկացել, որ այս օրը գա: Ֆրանկո Ձեֆիրելլին այսօր առավոտյան կյանքից հեռացավ: Համաշխարհային մշակութային աշխարհի մեծագույն մարդկանցից մեկն էր»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: […]

̰
Հոնկոնգում հետաձգել են արտահանձման օրենքում փոփոխությունների կատարելու մտադրությունը

17:07 15.06.2019

Հոնկոնգի վարչական ղեկավար Քերի Լամը հայտարարել է, որ Հոնկոնգի իշխանությունները անորոշ ժամանակով հետաձգել են արտահանձման օրենքում փոփոխություններ կատարելու մասին մտադրությունը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Որպես պատասխանատու կառավարություն, մենք պետք է պահենք օրենքն ու կարգուկանոնը, մյուս կողմից` պետք է գնահատենք իրավիճակը Հոնգկոնգի շահերից ելնելով, ներառյալ անվտանգության ապահովումը»,- ասել է Լամը: Հավելենք, որ արտահանձման օրենքի […]

̰
Բոլորը «թքած ունեն». ուկրաինացի հաղորդավարուհին ցույց է տվել «ծաղկած» Սև ծովը

16:57 15.06.2019

Ուկրաինացի հեռուստահաղորդավարուհի Լեսյա Նիկիտյուկը ֆեյսբուքյան իր էջում տեասագրություն է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչ աղետալի վիճակում է հայտնվել Սև ծովը: Նկարահանումն արվել է Օդեսայում: Հաղորդավարը ցույց է տալիս թե ինչպես է ծովը «ծաղկել» ջրիմուռների կենսագործունեության հետևանքով: Նրա խոսքով` մինչև անգամ դելֆիններ են սատկել: «Ես որոշեցի անձամբ գալ և տեսնել` ոչ ոք ոչինչ չի անում, […]

̰
Վիկտոր Ցոյի հեղինակած նկարը կվաճառվի աճուրդում

16:39 15.06.2019

«Կինո» երաժշտական խմբի մենակատար Վիկտոր Ցոյի «12-րդ աթոռը» նկարն աճուրդում վաճառքի կհանվի: Ինչպես հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը, նկարը ստեղծվել է 1985 թվականին՝ Ամանորի նախօրեին: Նշվում է, որ այդ ժամանակ խմբի անդամները դեռևս ոչ բոլորին էին հայտնի: Աճուրդում նկարը ներկայացված է 900 հազար ռուբլի նախնական արժեքով: Հաղորդվում է, որ աճուրդը նախատեսվում է անցկացնել հունիսի 26-ին:

̰
Ազատ Հովհաննիսյանը Golden Boy DAZN մրցաշարում հաղթել է ֆիլիպինցի մարզիկին

16:33 15.06.2019

Հոլիվուդում կայացել է սուպեր թեթև քաշային մարզիկների Golden Boy DAZN մրցաշարը, որի շրջանակում հայ մարզիկ Ազատ Հովհաննիսյանը մրցել է ֆիլիպինցի Գլեն Պորրասի հետ, գրում է Rusarminfo-ն: Մրցաշարից հետո հայ մարզիկը խոստովանել է, որ երկար է պատրաստվել և այժմ պատրաստ է մրցել Դեննի Ռոմանի, Էմանուել Նավրետտեի և մեքսիկացի Ռեյ Վարգասի հետ: Ազատ Հովհաննիսյանը ծնվել  է Երևանում, […]

̰
Հայաստանը 21-րդ դարի նոր ստարտափներից է. նախագահի հարցազրույցը Financial Times-ին

16:16 15.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Financial Times պարբերականին: Հարցազրույցի ընթացքում նախագահն անդրադարձել է մի շարք թեմաների՝ Թավշյա հեղափոխությանը, ֆիզիկային, Մարգարետ Թետչերին, լորդ Բայրոնին, Քիմ Քարդաշյանին և «քվանտային քաղաքականությանը»: Զրույցի ընթացքում լրագրողը նախագահին հարցրել է իր վերջին ելույթներից մեկի մասին, որի ընթացքում նախագահը ասել էր, որ  եթե 20-րդ դարը բնական ռեսուրսների դար է […]

̰
Չինաստանում ծնվել է աշխարհի ամենափոքր պանդան

15:54 15.06.2019

Չինաստանի Սիչուան նահանգում Չենդա մականունով պանդան ունեցել է աշխարհի ամենափոքր պանդային, գրում է China.com-ը: Նշվում է, որ ծնվելիս ձագը կշռել է ընդամենը 42,8 գրամ: Պանդան գերազանցել է փոքր քաշի նախորդ ռեկորդը, որը եղել է 2006-ին, երբ լույս աշխարհ եկած պանդան կշռել է 51 գրամ: Փոքրիկի հետ նաև ծնվել է նաև վերջինիս քույրը, որը քաշով քառակի […]

̰
Ատրակցիոնը` 8-ամյա աղջկա մահվան պատճառ

15:36 15.06.2019

Անապայում 8-ամյա աղջնակը մահացել է ատրակցիոնից օգտվելուց հետո: Ինչպես հայտնում է «kp.ru»-ն, աղջիկն Անապա էր գնացել ծնողների ու քրոջ հետ Կազանից: Հաղորդվում է, որ երեկոյան երեխաները զբոսայգի են այցելել ու ցանկություն հայտնել նստել Crazy Dance կոչվող ատրակցիոնը: Այն երկար նստարան է, որը շարժվում է երաժշտության ներքո: Այն պահին, երբ երեխաները նստած են եղել ատրակցիոնի վրա, […]

̰
Իրանը փորձել է հարվածել ամերիկյան անօդաչուին. CNN

15:17 15.06.2019

Օմանի նեղուցում նավթակիր տանկերների վրա հարձակումից մի քանի ժամ առաջ իրանական ռազմական ուժերը «ցամաք-օդ» հրթիռ են բաց թողել ամերիկյան անօդաչու ինքնաթիռի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է CNN-ը: Հեռուստաընկերությունը հաղորդում է, որ այդ տեղեկությունը հայտնել է ամերիկյան պաշտոնյաներից մեկը: Ըստ նրա՝ իրանցիները նկատել են՝ ինչպես է թռչում ամերիկյան անօդաչու ինքնաթիռը և դրա ուղղությամբ հրթիռ են նետել: […]

̰
Եվգենյա Մեդվեդևայի դիետան. նա ծաղիկներ է ուտում

15:00 15.06.2019

Ազգությամբ հայ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան բացահայտել է իր սնվելու գաղտնիքները: Այս մասին հայտնում է «Советский спорт»-ը: Instagram-ի իր էջում աշխարհի չեմպիոնը տեսանյութ է հրապարակել, որում սուշիի փայտիկներով ծաղիկներ է ուտում: «Դիետա. չորս շաբաթ»,- տեսանյութը այսպես է մակագրել Մեդվեդևան: Տեսանյութում Եվգենյային հարցնում են՝ ինչ համ ունեն ծաղիկները, աղջիկը պատասխանում է, որ ընդհանուր առմամբ ուտելի են: Հիշեցնենք, […]

̰
Տղամարդը ձերբակալվել է Սպիտակ տուն ներխուժելու փորձի համար

14:44 15.06.2019

ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են տղամարդու, որը փորձել է ներխուժել Սպիտակ տան տարածք: Այս մասին հաղորդում է  NBC-ն՝ հղում անելով ծառայության հայտարարությանը: Նշվում է, որ անհայտ անձը փորձել է անցնել ֆինանսների նախարարության շենքից քիչ այն կողմ գտնվող պաշտպանական մասը: «Նա ձերբակալվել է»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել […]

̰
Փիղը ոտնատակ է տվել տարեց տղամարդուն

14:26 15.06.2019

Բոտսվանայում մի փիղ տրորել է  67-ամյա գյուղացուն: Գյուղացին մահացել է: Այս մասին հաղորդում է «Синьхуа» -ն` հղում անելով ոստիկանության աշխատակցին: Միջադեպը տեղի է ունեցել Բոտսվանայի մայրաքաղաքից 500 կմ հեռավորության վրա գտնվող ֆերմայում: Ըստ պարզաբանման՝ փիղը թափառել է գյուղացու հողատարածքում: Տղամարդը նկատելով նրան՝ սկսել է կրակել, ինչի հետևանքով կենդանին հարձակվել է տղամարդու վրա:  

̰
Սանկտ Պետերբուրգում բեռնատարը բախվել է կանգառին, կան տուժածներ

14:10 15.06.2019

Սանկտ Պետերբուրգում գտնվող Վիբորգ ավտոճանապարհի վրա բեռնատարը բախվել է կանգառին: Այդ մասին հայտնում է РЕН– ը: Ըստ ստացված նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով կան տուժածներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

̰
Պեդրո Ալմոդովարին Վենետիկի կինոփառատոնում «Ոսկե առյուծ» կշնորհվի

14:00 15.06.2019

Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը Վենետիկի կինոփառատոնում «Ոսկե առյուծ» է ստացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ռեժիսորն այդ մրցանակը ստացել է համաշխարհային կինեմատոգրաֆիայում ավանդի համար: Նա պատվավոր մրցանակը կստանա հենց փառատոնի ժամանակ, որը կանցկացվի սեպտեմբերին: Կինոփառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ նման որոշում կայացրել է միջոցառման կազմակերպման և գնահատման խորհուրդը: Իր հերթին, Ալմոդովարը հայտարարել է, որ […]

̰
Թրամփը օրական 12 սուտ հայտարարություն է անում. ԶԼՄ-ներ

13:43 15.06.2019

The Washington Post-ի լրագրողները հաշվել են, որ երդմնակալության արարողությունից հետո Թրամփը օրական 12 սուտ է ասել, ընդհանուր առմամբ՝ մոտ 11 հազար սուտ: Պարբերականը նշում է, որ Թրամփի ստերի մեծ մասը կապված է միգրացիոն քաղաքականության, հարավամերիկյան երկրների, հատկապես՝ Մեքսիկայի հետ: 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ միջամտությանը և առևտրային հարցերին, ըստ պարբերականի, բաժին է ընկնում Թրամփի […]

̰
Պուտինը և Էրդողանը «ոտքի վրա» զրուցել են

13:09 15.06.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն: Ըստ տեղեկության` նրանց զրույցը տեղի է ունեցել Ասիայի գործակցության և վստահության միջոցառումների խորհրդաժողովի գագաթնաժողովից առաջ: Պարզաբանման համաձայն` երկու պետությունների ղեկավարները մտել են դահլիճ, որտեղ անցկացվելու էր գագաթնաժողովի հանդիպումը և մի քանի րոպե անց կարճ […]

̰
ԱՄԷ-ի սուպերմեքենաների «գերեզմանոցը»

12:50 15.06.2019

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում է գտնվում է սուպերմեքենաների «գերեզմանոցը»: Այնտեղ փտում են ամենաթանկարժեք և շքեղ մեքենաները՝ Mercedes, Lamborghini, Ferrari, Rolls Royce, Bentley, Range Rover, Mustang և այլն: Այդ մասին գրում է Luxury Launches հարթակը: Ենթադրվում է, որ երբեմնի թանկարժեք մեքենաների նախկին տերերը հարուստ գործարարներ են եղել, որոնք, ֆինանսական դժվարությունների հանդիպելով, ստիպված  լքել են երկիրը՝ […]

̰
Ալեքսիս Օհանյանը սենատորներից պահանջելու է «հայրական ֆիզարձակուրդ»

12:30 15.06.2019

Reddit և Initialized Capitol ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը պատրաստվում է այս տարվա սեպտեմբերին գործնական այցով մեկնել Վաշինգտոն: Նա Վաշինգտոնում նախատեսում է հանդիպել սենատորների և հասարակական գործիչների հետ՝ քննարկելու «հայրական ֆիզարձակուրդի» հարցը։ GMA-ին տված հարցազրույցում նա խոսել է «հայրական ֆիզարձակուրդի» կարևորության մասին: Օհանյանի խոսքերով` իր ընկերությունում գործում է 16-շաբաթյա հանգիստ, մինչդեռ նման փորձ ԱՄՆ-ի այլ ընկերություններում […]

̰
BACK_TO_TOP