TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+26.09 oC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ից ներգաղթյալների զանգվածային արտաքսումը կսկսվի հաջորդ շաբաթ. Թրամփ

14:40 18.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում հայտարարել է, որ ԱՄՆ-ի տարածքում անօրինական ներգաղթյալների արտաքսումը կսկսվի հաջորդ շաբաթ: «Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի ներգաղթյալների և մաքսային ոստիկանությունը սկսելու է միլիոնավոր անօրինական ներգաղթյալների արտաքսման գործընթացը, որոնք անօրինակ ներխուժել են ԱՄՆ»,- գրել է Թրամփը: Նա նաև ընդգծել է Մեքսիկայի աշխատանքը, որը, Թրամփի գնահատմամբ, լավ օգտագործում է իր միգրացիոն օրենսդրությունը: […]

̰
Հրաձգություն Կանադայում․ կան վիրավորներ

13:10 18.06.2019

Կանադայի Տորոնտո քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել: Վիրավորվել է 4 մարդ: Այս մասին հայտնել է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան, երբ կանադական «Տորոնտո Ռեպտորս» բասկետբոլային թիմը հաղթանակ է տարել NBA-ի մրցաշարում: Սիրելի թիմի հաղթանակը տոնելու համար հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ: Կրակոցներից հետո մարդկանց շարքերում խուճապ է սկսվել: Ի դեպ, տոնակատարությանը մասնակցում էր […]

̰
Հայաստանն «ամենահամեղ» երկրների հնգյակում է

12:45 18.06.2019

TurStat ռուսական վերլուծական գործակալությունը ինտերնետ քվեարկությամբ պարզել է ռուս գաստրոտուրիզմի սիրահարների համար լավագույն քաղաքներն ու երկրները: Այդ ցանկում Հայաստանը (Երևան) զբաղեցրել է 5-րդ տեղը՝ որպես  2019թ. ամռանը գաստրոնոմիական զբոսաշրջության լավագույն ուղղություն: Հայաստանի օգտին քվեարկել է օգտատերերի 10 տոկոսը: Գաստրոտուրիզմի լավագույն կանգառ համարվել է Սանկտ Պետերբուրգը: Առաջատար հնգյակում են  նաև Վրաստանը (Թբիլիսի, Մցխեթ, Կախեթի), Թաթարստանը (Կազան) […]

̰
Ի՞նչ է ասելու Զելենսկին Պուտինի հետ հանդիպման ժամանակ

12:39 18.06.2019

ՌԴ նախագահի հետ առաջին հնարավոր հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է հստակ բարձրացնել Դոնբասի, ինչպես նաև Ղրիմի բռնակցման հարցը: Ինչպես հաղորդում է Korrespondent-ը, Զելենսկին հայտարարել է գերմանական պարբերականներից մեկին տված հարցազրույցում: «Կսկսենք նրանից, որ Դոնբասն ու Ղրիմը Ուկրաինայի մաս են»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ առաջինը ի՞նչ է պատրաստվում ասել ՌԴ նախագահ Վլադիմիր […]

̰
Լեհաստանում ԱՄՆ ռազմաբազան կտեղակայվի 6 վայրում

12:22 18.06.2019

Լեհաստանում կլինեն 6 կետեր, որտեղ կտեղակայվեն ԱՄՆ ռազմաբազայի զինծառայողները, գրում  է «Ռազմինֆո»-ն: Այս մասին հունիսի 17–ին հայտնել է Լեհաստանի Ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչեկը։ Նախարարի հետ հարցազրույցը փոխանցում է լեհական հանրային ռադիոյի կայքը։ Նշենք, որ Լեհաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Անջեյ Դուդան և Դոնալդ Թրամփը համաձայնության են եկել Լեհաստանում ԱՄՆ մշտական ռազմազա տեղակայելու մասին։ Նախատեսվում է, որ ռազմաբազան […]

̰
Հայաստանի բնակչությունը մինչև 2050թ. կկրճատվի 1%-ով. ՄԱԿ

12:17 18.06.2019

Միավորված ազգերի կազմակերպությունը նոր զեկույց է հրապարակել աճի միտումների և համաշխարհային բնակչության նվազման մասին: Հետազոտության համաձայն` Արևմտյան և Արևելյան Եվրոպայի շատ երկրներ առաջիկայում կպահպանեն բնակչության ծերացման խնդիրը հաջորդ 30 տարիների ընթացքումկյանքի տևողության երկարացման և ծնելիության նվազման պատճառով: Զեկույցում նշվում է, որ մինչև 2050թ. աշխարհի 55 երկրների, այդ թվում` նաև Հայաստանի բնակչությունը նվազագույնը կկրճատվի մինչև 1%: […]

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է ընկալվի և հաստատվի որպես համազգային վստահության ինստիտուտ. Արմեն Սարգսյան

11:42 18.06.2019

Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 28-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, Հանրապետության նախագահի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ, անցյալ տարի կյանքից հեռացած Շառլ […]

̰
Հայաստանի գրեթե յուրաքանչյուր 6-րդ օգտատեր 2019-ի առաջին եռամսյակում ենթարկվել է համացանցից գրոհի

10:44 18.06.2019

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի օգտատերերի 16,13%-ը 2019 թվականի առաջին եռամսյակում ենթարկվել է համացանցից գրոհի։ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 16%, իսկ Ադրբեջանում՝ 18,28%, և այդ երկիրը աշխարհում 11-րդ տեղն է զբաղեցրել համացանցից գրոհի ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով։ Ամբողջ 2018 թվականի ընթացքում նման գրոհների բախվել է հայաստանցի օգտատերերի 36,47%-ը՝ նախորդ տարվա 32,81%-ի […]

̰
Առատ անձրևներից հեղեղվել է ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության լավագույն մարզադաշտը

09:20 18.06.2019

Առատ  անձրևներից հեղեղվել է Վոլգոգրադի «Վոլգոգրադ արենա» մարզադաշտը: Շրջակա հատվածի անձրևներից թուլացած հիմքի մանրախիճը  ջուրը քշել է և փակել հարակից փողոցը: Ըստ նախնական տվյալների՝  սելավատարերն ու կոյուղատարերը չեն կարողացել մղել մեծ ծավալի ջրային զանգվածը: Ըստ օդերևութաբանների՝ ընդամենը երկու ժամում տեղացել է շաբաթական նորմայից շատ անձրև: Վոլգոգրադցիները, սակայն, ասում են, որ սա առաջին դեպքը չէ:  Ամեն […]

̰
Գոգենի առաջին գեղանկարը վաճառվել է 80 հազար եվրոյով

08:27 18.06.2019

Գեղանկարիչ Փոլ Գոգենի առաջին նկարը աճուրդում վաճառել են 80 հազար եվրոյով: Այս մասին հայտնում է Franceinfo-ն: Այս նկարը Գոգենն արել է 1865 թվականին՝ 17 տարեկանում: Հայտնի է, որ նկարը գնել է ֆրանսիացի գործարար, որն ապրում է Շվեյցարիայում:

̰
Մեկնարկել է ՀՀ-ԵԽ 2019-2022-ի գործողությունների ծրագիրը

21:23 17.06.2019

Հայաստանում դատական բարեփոխումների, իրապես անկախ և անկողմնակալ դատական բարեփոխումների իրականացումն ամբողջական է դարձնում հեղափոխության փիլիսոփայությունը։ Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողության բացման խոսքում։ Այն ներկայացվում է ամբողջությամբ. «Հարգելի տիկին Գլխավոր քարտուղարի տեղակալ, Հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ, Նախարար Բաթոյան, նախարար Արշակյան, պարոն Քոչարյան, Հարգելի խորհրդարանականներ, […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել Եխ-ում Հայաստանի ներգրավվածության հարցերի շուրջ

21:05 17.06.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի–Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին, դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրին։ Մարդու իրավունքների պաշտպանը […]

̰
G20-ի մասնակիցները կպայքարեն օվկիանոսը հեղեղած պլաստիկի դեմ

19:30 17.06.2019

Երեկ Ճապոնիայում կայացած G20-ի հանդիպման ժամանակ առաջին անգամ համաձայնագիր է կնքվել օվկիանոս լցված պլաստիկի դեմ համատեղ պայքարելու վերաբերյալ: «Համաձայնագրում ամրագրված են պլաստիկ աղտոտվածության դեմ պայքարի ընդհանուր դրույթները»,- հայտարարել է Ճապոնիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար Յեսիակի Հարադան: Որոշ ձևակերպումներ «լղոզված են», ու այդ պահանջների կատարումը պետք է կյանքի կոչվի կամավորության սկզբունքով: Կան նաև կոնկրետ քայլեր՝ աջակցել […]

̰
Հնդկաստանում անոմալ շոգերի հետևանքով 70 մարդ է մահացել

19:19 17.06.2019

Հնդկաստանի Բիհար նահանգում նվազագույնը 70 մարդ մահացել է անոմալ շոգերի պատճառով: Այս մասին հայտնում է Xinhua-ն: Մի շարք վայրերում ջերմաստիճանը նորմայից +5 աստիճանով բարձր է եղել: Օդերևութաբանները նշել են, որ շոգ եղանակը դեռ մի քանի օր չի զիջի իր դիրքերը: Հնդկաստանի օդերևութաբանները նշում են, որ վերջին շրջանում տարբեր վայրերում օդի ջերմաստիճանը գերազանցել է 48 աստիճանը, […]

̰
Ինչո՞վ է պակաս «Գահերի խաղ»-ից. Սամվել Կարապետյանի դստեր գրառումն իր նախնիների մասին

18:49 17.06.2019

Ռուսաստանցի հայազգի գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրն այս օրերին Հայաստանում է: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, հանգստի նպատակով Հայաստան ժամանած Տաթևիկ Կարապետյանը Instagram-ի իր էջում Հայաստանի տեսարժան մի քանի վայրերում արված լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարների շարքում տեղադրված է նաև նրա ընտանիքի հայրենի Տաշիր քաղաքի լուսանկարը: «1828 թվականին Մուշից 7 ընտանիք հիմնվել է մեր բնակավայրում ու հնարավորություն […]

̰
Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո Հայաստանում ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

18:40 17.06.2019

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր նիստում բարձրացված հարցերից մեկին: «Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում […]

̰
Որտեղ և ինչ պայմաններում են ապրում Վլադիմիր Զելենսկու ծնողները

18:30 17.06.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ծնողները ապրում են Կրիվոյ Ռոգ քաղաքի խորհրդային տարիներին կառուցված բազմահարկ շենքերից մեկի 4 սենյականոց բնակարանում: Ռիմա Վլադիմիրովնան և Ալեքսանդր Սեմյոնովիչն ասել են, թե որդին իրենց մի քանի անգամ առաջարկել է տեղափոխվել Կիև, սակայն իրենք չեն ցանկանում ապրել մայրաքաղաքում: «Ես թոշակ եմ ստանում, քիչ չէ: Նա միշտ առաջարկում էր տեղափոխվել Կիև, ուզում […]

̰
Ղրղզստանի խորհրդարանը մեղադրանքներ է առաջադրել նախկին նախագահ Աթամբաևին

18:23 17.06.2019

Ալմազբեկ Աթամբաևը Ղրղզստանի ղեկավարն է եղել 2011-2017թթ.:

̰
Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ

18:20 17.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանի հետ, ով ավարտում է դիվանագիտական ծառայությունը մեր երկրում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սանգվանին՝ արդյունավետ աշխատանքի և հայ-հնդկական կապերի ամրապնդմանն ուղղված նրա ջանքերի համար: Նա համոզմունք է հայտնել, որ ապագայում ևս երկու երկրների հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ: […]

̰
Նախագահն ընդունել է Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերին

18:05 17.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով Հայաստանում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանը նշել է, որ տարբեր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակի փոխայցելությունները նոր լիցք են հաղորդում երկու բարեկամ երկրների կապերին և տարբեր ոլորտներում համագործակցությանը: Նախագահը […]

̰
Մարգարիտա Սիմոնյանն ամուսնու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

17:22 17.06.2019

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում, որտեղ ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը և Ալեքս Բոկովը պարում են միասին։ «Կիրակի, ընկերների ամառանոցում: Տղաները զվարճանում են»,- տեսանյութը մակագրել է նա: Տեսանյութում երկու ընկերները պարում են Bonny M խմբի Sunny երգի ներքո: View this post on Instagram Воскресенье на даче у друзей. Мальчики зажигают:) […]

̰
Իլոն Մասկը փակել է Twitter միկրոբլոգի իր օգտահաշիվը

17:15 17.06.2019

SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է Twitter-ի իր օգտահաշիվը փակելու մասին: Газета-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարություն է արել այսօր առավոտյան: Գրառումը հրապարակելուց որոշ ժամանակ անց օգտահաշվի անվանումը դարձել է «Daddy DotCom»: Հաղորդվում է, որ Իլոն Մասկն իր էջն ակտիվացրել էր 2009 թվականին:

̰
Գամիշլիի մէջ պայթում. Կան զոհեր եւ վիրաւորներ

16:20 17.06.2019

Սուրիոյ հիւսիսային հատուած Գամիշլի քաղաքին մէջ գրանցուած է պայթում մը։ Այս մասին տեղեկութիւնը  հաղորդեց քրտական ANF կայքը։ Աղբիւրը նաեւ հաղորդեց, որ դէպքին պատճառները անյայտ են եւ պայթումին հետեւանքով արձանագրուած են մարդկային  տոյժեր։ Իր կարգին Գամիշլիի SHANTNEWS.am-ի աղբիւրը նշեց, որ պայթումը տեղի ունեցած է շրջանի ապահովութիւնը ստանձնած «Ասայէշ» անունով յայտնի քրտական ջոկատներու կեդրոնի մը մօտ, քաղաքի […]

̰
Անուշ Էլբակյանն արժանացել է Emmy Award մրցանակի

15:48 17.06.2019

Ամերիկացի պրոդյուսեր և լրագրող Անուշ Էլբակյանը երրորդ անգամ արժանացել է Emmy Award ամերիկյան հեռուստատեսային ինդուստրիայի բարձր պարգևին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Անուշ Էլբակյանի հայրը՝ հայտնի դերասան և ռեժիսոր Արթուր Էլբակյանը: Անուշ Էլբակյանն ամերիկյան Boston Globe պարբերականի լրագրող և պրոդյուսեր է: Ավելի վաղ նա մասնակցել է Boston Globe-ի մարաթոնին, որը նվիրված է եղել […]

̰
Մարվել է «Եվրոպայի խորհուրդ» թեմային նվիրված նոր փոստային բացիկ

15:45 17.06.2019

«Եվրոպայի խորհուրդ» թեմային նվիրված հունիսի 17-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ: Նամականիշով փոստային բացիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին և «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը: Ինչպես հայտնում են ՀՀ […]

̰
Սիրիայում ՀՀ դեսպանն այցելել է հրթիռակոծված Քեսաբ և Լաթաքիա

15:39 17.06.2019

Հունիսի 12-15-ը Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանն այցելել է Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններ: Դեսպան Գևորգյանը եղավ Լաթաքիայում և հայաբնակ Քեսաբում, որտեղ հանդիպումներ ունեցավ տեղական ինքնակառավարման իշխանության ներկայացուցիչների և հայ համայնքի հետ: Հունիսի 12-ին Տիգրան Գևորգյանին ընդունել է Լաթաքիայի նահանգապետ Իբրահիմ Խդրուր ալ-Սալեհը (Ibrahim Khudr al-Salem): Զրուցակիցները քննարկել են մարզային մակարդակով հայ-սիրիական հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել […]

̰
ԱԻՆ-ը հրապարակել է Ստավրոպոլի ՃՏՊ-ից տուժածների անունները

15:30 17.06.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տեղեկություններ է հրապարակել Ստավրոպոլում տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին: «Հունիսի 17-ին, ժամը 13:41-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 08:25-ի սահմաններում «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 250-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են 4 մարդատար, 1 բեռնատար ավտոմեքենաներ և 1 ավտոբուս: Պատահարի հետևանքով տուժել է 6 մարդ, որոնցից 4-ը ՀՀ քաղաքացիներ՝ Վ. Ա.-ը […]

̰
Քիմ Քարդաշյանը դստեր ծննդյան օրվա առթիվ շքեղ խնջույք է կազմակերպել

14:44 17.06.2019

Ամերիկյան հեռուստաշոուի աստղ Քիմ Քարդաշյանը իր երեխայի` Նորթի ծննդյան 6-րդ տարեդարձի առթիվ շքեղ խնջույք է պատրաստել: Խնջույքի լուսանկարները հրապարակվել են Քիմ Քարդաշյանի ինստագրամյան էջում: Քիմ Քարդաշյանը խնջույքը կազմակերպել է ավագ քրոջ՝ Քորթնիի հետ: Հայտնի է, որ Քորթնիի ավագ դուստրը ևս շուտով կնշի տարեդարձը, այդ իսկ պատճառով տարեդարձները միացվել են: Խնջույքին եղել են գունավոր հագուստներով ծաղրածուներ […]

̰
Ստավրոպոլում ՃՏՊ-ից տուժած երեք քաղաքացի դեռ բուժհաստատությունում է. ՌԴ-ում Հայաստանի դեսպանություն

14:35 17.06.2019

ՀՀ ԱԳՆ-ն SHANTNEWS.am-ին տեղեկություններ է հաղորդել Ստավրոպոլում ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին: «Ըստ Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների՝ Ստավրոպոլի շրջանում տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժել են ՀՀ հինգ քաղաքացիներ, որոնցից չորսը տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների […]

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդել Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած ՃՏՊ-ից

13:59 17.06.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ է հայտնել հունիսի 17-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Կոչուբեևսկի շրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ից: Հիշեցնենք, որ Ստավրոպոլում բախվել է 6 ավտոմեքենա, որոնց թվում հայկական պետհամարանիշով «Honda» մակնիշի ավտոմեքենա: Ըստ ՀՀ ԱԻՆ-ի՝ պատահարի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, որոնցից 4-ը՝ հայ: Տուժածները տեղափոխվել են Նեվիննոմիսկի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները, […]

̰
BACK_TO_TOP