13:51 17.06.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. Գործողությունների ծրագրի» պաշտոնական մեկնարկի ժամանակ ելույթ ունենալով՝ նշեց, որ այս տարվա բյուջեն բավական հավակնոտ է՝ 18,9 մլն դոլար, որը կենտրոնացած է Կառավարության համար գերակա բարեփոխումների վրա: «Մենք շատ լավ արձագանք ենք ստանում դոնորական հանրույթից, հաշվարկել ենք, որ գումարի մոտ 57 տոկոսը խոստացված է: Դա գերազանց արդյունք է»,- […]
13:38 17.06.2019
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալակիրների համար նախատեսված պատվո հարթակներն առաջին անգամ կպատրաստվեն Ճապոնիայից և Խաղաղ օվկիանոսի ափերից հավաքված պլաստմասից ու պլաստիկե շշերից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: «Տոկիո-2020»-ի կազմակերպիչների խոսքերով` 100 պատվո հարթակ պատրաստելու համար անհրաժեշտ կլինի 45 տոննա հումք: Առաջիկայում Ճապոնիայի մթերային խանութներում կտեղադրվեն անհրաժեշտ աղբի հավաքման համար […]
13:30 17.06.2019
Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Instagram-ի իր էջում հրապարակել է իր կողմից պատրաստված թաբուլե աղցանի լուսանկարը և հայտնել, որ այս անգամ փորձել է աղցանը պատրաստել այլ կերպ, քան իր սկեսուրն է պատրաստում. «Սկեսուրս բլղուրից միշտ պատրաստում է թաբուլե աղցան: Այդ աղցանը Հայաստանում մատուցում են գրեթե յուրաքանչյուր սրճարանում: Ընդ որում` բլղուրը Լաուրա Աշոտովնան չի եփում, […]
13:19 17.06.2019
Ստավրոպոլում, 6 ավտոմեքենայի մասնակցությամբ, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է ՀՀ 4 քաղաքացի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալների՝ «Կովկաս» ավտոճանապարհի 250 կմ-ի հատվածում միմյանց է բախվել 6 մեքենա: ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 6 մարդ։ Մեկի վիճակը ծանր է գնահատվում։ Նշվում է նաև, որ պատահարի մասնակից է դարձել 32 մարդ: […]
12:23 17.06.2019
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում անդրադարձել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը: Հարցին՝ արդյո՞ք ՀՀ կառավարության և մասնավորապես՝ արտաքին քաղաքական գերատեսչության համար խնդի՞ր է արդյոք այդ երկժամյա հանդիպման փաստը, նա պատասխանեց. «Դիվանագիտական արարողակարգի և նորմերի շրջանակներում դեսպանը […]
12:06 17.06.2019
ԱՄՆ մեգապոլիսներից մեկում՝ Սան Ֆրանցիսկոյում, զբոսաշրջիկների համար մի շատ հետաքրքիր ու անսովոր սրճարան են բացել: Սրճարանում զբոսաշրջիկներին առաջարկում են սուրճը վայելել առնետների ընկերակցությամբ: Կրծողներն ամենուր են` վազվզում են հատակին, սեղանների, անգամ սպասքի վրա: Նման ընկերակցությունը վայելելու արժեքը 50 դոլար է: Սրճարանին առնետներ է մատակարարում Rattie Ratz-ը, որը զբաղվում է կրծողների փրկությամբ: Սրճարանի ցանկացած այցելու կարող […]
11:33 17.06.2019
Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը հայտարարել է իր մտադրության մասին՝ բողոքարկելու Առնուվիլ և Արցախի Շեխեր քաղաքների միջև Բարեկամության հռչակագիրը Ֆրանսիայի դատարանի կողմից չեղյալ հայտարարելու որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է france-artsakh կայքը: «Ֆրանսիական սահմանդրությունը տեղական մարմիններին երաշխավորում է ազատ կառավարում և նրանց տալիս է բազմաթիվ ապակենտրոնացված իրավասություններ, այդ թվում միջազգային գործունեություն վարելու իրավունք, պայմանով, որ այդ գործունեությունը հարգի Ֆրանսիայի […]
10:11 17.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը Գուդնի Յոհաննեսոնին մաղթել է քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց։
09:49 17.06.2019
Բրիտանացի գիտնականները հասկացել են, թե որքան պիտի լինի քնի օպտիմալ տևողությունը, որ մարդը լինի գեղեցիկ և առողջ, գրում է The Mirror-ը: Նշվում է, որ շատ մարդիկ կարող են առավոտյան ոչ այդքան լավ տեսք ունենալ և դա կապված կլինի քնի սխալ ռեժիմի հետ: Բացի դրանից՝ նման ռեժիմը կարող է հանգեցնել ընկճախտի և վատ տրամադրության: Վերջին հետազոտությունը […]
09:37 17.06.2019
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, National Addictions Awarenes շաբաթի առթիվ այցելել է պաշտոնական ճաշկերույթի, որին ներկայացել է յուրահատուկ զգեստով, գրում է Gazeta,ru-ն: Լուսանկարը հրապարակվել է թագավորական ընտանիքի ինստագրամյան էջում: Լուսանկարում Քեյթը կաթնագույն զգեստով է, բաց ուսերով: Զգեստը ստեղծել է դիզայներ Barbara Cassola-ն: Այն բանի համար, որ զգեստի վրայի կայծակ ճարմանդը տեղադրված է առաջնային […]
09:24 17.06.2019
Լեհ վիրտուոզ դաշնակահար, մանկավարժ, բարերար Կարոլ Միկուլին ծնվել է 1819 թ․-ի հոկտեմբերի 20-ին Չեռնովեցների՝ Լեհաստանի հայերի ընտանիքում, գրում է Rusarminfo-ն: Նրա հայրը՝ Հակոբ ֆոն Միկուլին, հյուրանոցի սեփականատեր էր, ընտանիքը հայկական թաղամասում ապրել է երկու տարի: Թագավոր Միկուլին դեռ մանկուց է սիրել երաժշտությունը, իր առաջին ուսուցչուհին եղել է մայրը: 1844-1847թթ․-ին նա սովորել է մեծն Շոպենի մոտ: […]
09:14 17.06.2019
Անգլիայի Սենթ Մայքլս Մաունթ կղզին փնտրում է այգեպան, գրում է The Sun-ը: Կղզին, ասես, հեքիաթային լինի իր գեղեկցությամբ. այնտեղ կան էկզոտիկ այգիներ և յուրօրինակ բուսականություն, պալատ, հին ավազան: Հայտարարության մեջ նշվում է, որ այգեպանին կտրամադրվի տուն մի քանի ննջասենյակներով և նա կստանա 28 հազար ֆունտ սթերլինգ աշխատավարձ: Այս պահին կղզում ապրում է 30 մարդ, իսկ […]
09:00 17.06.2019
Ֆրանսիայում սաստիկ հրդեհը 250 000 լիտր կոնյակ է ոչնչացրել։ Ալկոհոլն այրվել է Շարանտա դեպարտամենտի մառաններից մեկում։ Հրդեհն ընդգրկել է ֆոտոէլեկտրական վահանակները և տարածվել է 200 քառակուսի մետր մակերեսով մառանի, հարակից տան և 1000 քառակուսի մետր մակերեսով ցախատան վրա, փոխանցում է BFMTV-ն։ Հրդեհը մարել են 70 հրշեջներ։ Աղետից խուսափելու համար հրշեջները կտրել են դեպքի վայրից ոչ […]
08:37 17.06.2019
Rusarminfo պարբերականը ներկայացրել է հայերի, որոնք մեծ դեր են ունեցել համաշխարհային բալետի զարգացման մեջ: Ռուս դասական բալետի հիմնադիր Ագրիպինա Վահանովա Ծնվել է 1879թ.-ին Սանկտ Պետերբուրգում նախկին զինվորական Հակոբ Վահանովի ընտանիքում: Վահանովային կոչել են «վարիացիաների թագուհի», իսկ իր գլխավոր դերերը եղել են «Գետակ», «Ժիզել» և մի շարք այլ ստեղծագործություններ: Նա մոտ 8 տարի ղեկավարել է Մարիանյան […]
08:25 17.06.2019
Ամերիկացի դերասան Թոմ Հենքսը գրազ է եկել և թալանել Լոս Անջելեսում գտնվող հուշանվերների խանութը, գրում է CNN-ը: Նշվում է, որ դերասանը գողացել է իր լուսանկարը և մի քանի «Օսկարի» արձանիկ: Jimmy Kimmel Live հեռուստանախագծի նկարահանումների ժամանակ հաղորդավարը նշել է, որ Հենքսը չափազանց կատարյալ է, քանի որ երբեք սկանդալի մեջ չի հայտնվել: Այդ իսկ պատճառով Հենքսը […]
08:13 17.06.2019
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ըստ լուրերի, այսօր կամուսնանա: 30-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է: Ավելի վաղ SHANTNEWS․am-ը տեղեկացրել էր, որ հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում: Պսակադրությունը տեղի կունենա Սուրբ Ղազար կղզում:
23:45 16.06.2019
Գիտնականները պնդում են, որ բացահայտել են այն հիմնական 3 գործոնները, որոնք բարձրացնում են տղաների՝ համասեռամոլ դառնալու հավանականությունը: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Հետազոտողները ենթադրում են, որ այդպիսի գործոններից են՝ թե ընտանիքում կա՞ն համասեռամոլներ, թե՞ ոչ, ձախլիկ լինելու հանգամանքը: Գիտնականների խոսքերով՝ համասեռամոլները մոտավորապես 34 տոկոսով ձախլիկ են լինում: Բացի այդ, մեկ և ավելի տարով […]
22:29 16.06.2019
United Airlines ավիաընկերության ուղևոր Ջեյմի Լունդեն ստիպված է եղել երկու անգամ վճարել բորբոսնած սննդի համար: Այս մասին տղամարդը պատմել է ինստագրամյան իր էջում: Ջեյմի Լունդեն Դենեվրից Լոս Անջելես էր թռչում United Airlines ավիաընկերության ինքնաթիռով: Տղամարդը բորտուղեկցորդից սնեյք է գնել, որի հետ մատուցվում է նաև հումուս: Բացելով սնունդը՝ տղամարդը արձանագրել է, որ այն բորբոսնած է: Լունդեն […]
21:30 16.06.2019
Ռուս պրոդյուսեր Բարի Ալiբասովի կատուն՝ Չուչան, 2 օրվա ընթացքում վաստակել է 150 հազար դոլար գրում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ այդ գումարը հավաքվել է գովազդային առաջարկների շնորհիվ: Ալիբասովի ընտանիք պարբերաբար առաջարկներ են եղել նկարահանել Չուչային կատուների ուտելիքի, օծանելիքի և տեսանկարահանման գովազդներում: Պրոդյուսերի ընտանիքի ներկայացուցչի խոսքով՝ ընտանիքը դիտարկել է բոլոր առաջարկները` բացի տղամարդկանց ճաղատացման դեմ քսուքի […]
21:15 16.06.2019
Զարմանահրաշ աշխարհ: Գիտնականների սենսացիոն հայտնագործությունը ստիպում է է՛լ ավելի սիրել ու հարգել թաղանթաթևավորների դասին պատկանող մեղուներին: Վերջերս բրիտանացի գիտնականները պարզել են, որ, 0․1 գրամ քաշ ունեցող մեղուներից յուրաքանչյուրի մեջ ապրում է բնածին մաթեմատիկոս. մեղուներն իրենց հիմնական ֆունկցիայից զատ, ունակ են ոչ միայն ճանաչել թվերն ու խորհրդանիշները, հաշվել ու համադրել դրանք, այլև լուծել բարդ մաթեմատիկական խնդիրներ: […]
20:31 16.06.2019
Ոմանք ասում են, որ ամռանը տաք թեյը շատ ավելի հաճելի է և զովացուցիչ, իսկ տաք թեյի հետ սովորաբար ուտում ենք մուրաբա: SHANTNEWS.am-ը ներկայացնում է՝ ինչ էկզոտիկ մուրաբաներ կարելի է պատրաստել և համտեսել ամռանը: Կոնի մուրաբա Այս սեզոնին շատ հետաքրքիր է պատրաստել կոնի մուրաբա, ասում են՝ այն բավականին օգտակար է: Խորհուրդ է տրվում կոնի մուրաբան պատրաստել […]
19:46 16.06.2019
Բրիտանիայի այրքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որդին կմկրտվի այն ժամատանը, որտեղ իր հայրն է մկրտվել, գրում է Daily Mail-ը: Նշվում է, որ արարողությունը տեղի կունենա Վինձորի Սուրբ Գեորգիի ժամատանը, երբ Արչին կդառնա երկու ամսական: Երեխային կհագցնեն հնաոճ թափանցիկ կլորավուն զգեստ, որը Վիկտորիա թագուհին օգտագործել է իր առաջնեկի մկրտության ժամանակ: Այդ հագուստի մեջ 1841թ․-ից մկրտվել է […]
19:00 16.06.2019
Բազմատեսակ քաղցրավենիքների մեջ իր անմոռանալի համն ու դերն ունի հալվան: Հրուշակեղենի այս տեսակը Հայաստանում տնային պայմաններում պատրաստում են յուղի մեջ բոված ցորենի ալյուրից՝ վրան լցնելով դոշաբ, շաքարաջուր կամ մեղրաջուր։ Գործարանային եղանակով պատրաստում են յուղատու սերմերից (քունջութ, գետնանուշ, արևածաղիկ, սոյա և այլն) կամ դրանց խառնուրդներից՝ խառնելով փրփուր առաջացնող նյութերի (օճառարմատ, մատուտակ) թուրմի հետ։ Կարամելային զանգվածը թուրմի […]
18:51 16.06.2019
Հնդկաստանի հյուսիսային Բիհար նահանգի Մուզաֆֆարպուր շրջանում սուր ուղեղաբորբից մահացած երեխաների թիվը հասել է 83-ի է: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին երկրի հյուսիսում մահվան 50 դեպքի մասին, գրում է Times of India պարբերականը: Ըստ նախնական տվյալների՝ համաճարակի բռնկման պատճառը անոմալ շոգ եղանակն ու խոնավությունն են: Այս պահին ողջ Հնդկաստանի տարածքում այդ համաճարակից բուժվում է 108 երեխա:
17:27 16.06.2019
Եմենի «Անսար Ալլահ» կազմակերպության գրոհայինների կողմից թողնված ԱԹՍ-ները գրոհել են Սաուդյան Արաբիայի «Աբխա»և «Ջիզան» օդանավակայանները, գրում է Tass-ը: Սաուդյան Արաբիայի գեներալ Յախյա Սարիայի տեղեկություններով՝ դա եղել է ի պատասխան Էր Ռիադի գլխավորած օդային ուժերի՝ Թաիզ նահանգի վրա գործած հարձակման: Հուսիթները հայտարարում են, որ Սաուդյան օդային ուժերը խախտել են նախորդ տարվա դեկտեմբերին Էլ-Խոդեյդում կնքված հրադադարի պահպանման […]
17:12 16.06.2019
Արտակարգ իրավիճակի հետեւանքով չեղարկուած է Իսթանպուլէն դէպի Սուտան մեկնող Turkish Airlines-ի թռիչքը։ Այս մասին տեղեկութիւնը հաղորդեց Sky news arabiya կայանը։ Աղբիւրը նաեւ կը նշէ, որ Իսթանպուլէն ընթացք առած թռիչքէն անմիջապէս ետք օդանաւի ուղեւորներէն մին սկսած է պոռալ եւ սպառնալիքներ ուղղել օդաչուներու հասցէին։ Ան աւելի ուշ փորձած է մուտք գործել օդաչուներու սենեակ, սակայն օդանաւի անձնակազմի անդամներ […]