18:14 10.06.2019
Մոսկվայում գիշերը տակնուվրա է արվել ռուսական «Սնոբ» պարբերականի խմբագրությունը: «Սնոբ»-ի գլխավոր տնօրենը հայազգի Մարինա Գևորգյանն է: «Մենք չենք կարող հասկանալ արարքի մոտիվները, առավոտյան ժամը 09։00-ից չենք կարողանում գրասենյակ մտնել, քանի որ այնտեղ հիմա աշխատում է կրիմինալիստը: Բնականաբար, այս պահին մենք չենք կարող գնահատական տալ հասցված վնասին»,- ասել է պարբերականի գլխավոր խմբագիր Քսենյա Չուդինովան: Նա նաև […]
18:00 10.06.2019
«Ուրալյան ավիաընկերություններ»-ի ինքնաթիռը, որը թռչում էր Մոսկվայից Տոմսկ, հարկադիր վայրէջք է կատարել Եկատերինբուրգում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ավիաընկերության լրատվական ծառայությանը: Նշվում է, որ վայրէջքի պատճառը տեխնիկական անսարքությունն էր: «Կոլցովոյում անսարքությունը վերացվել է, ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Տոմսկում»,- տեղեկացրել են մամուլի ծառայությունից: Նշվում է, որ ուղևորները ստիպված են եղել […]
17:30 10.06.2019
Ռուսաստանն Իրանից չի ստացել С-400 զենիթային հրթիռային համակարգերի մատակարարման հայտ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Լրատվամիջոցի աղբյուրը նշել է, որ այն պնդումները, թե Ռուսաստանը մերժել է Իրանին С-400-ների մատակարարման հարցում, «անհիմն են»: «С-400 զենիթային հրթիռային համակարգերի մատակարարման հայտ Ռուսաստանը չի ստացել»,- ասել է աղբյուրը:
16:44 10.06.2019
Երեկ Նուր-Սուլթանում և Ալմաթիում չարտոնված ցույցերի ժամանակ շուրջ 500 մարդ էր ձերբակալվել:
16:35 10.06.2019
Գոլունովին աջակցություն են հայտնել ոչ միայն նրա գործընկերները, այլև երաժիշտներ, հաղորդավարներ և այլ հայտնի անձինք:
15:46 10.06.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է տարբեր երկրների քաղաքական հարաբերությունների վերաբերյալ իր տեսակետի մասին: Ինչպես հայտնում է Interfax-ը, նա հայտարարել է, որ միջազգային հարաբերությունները «տենդային» իրավիճակում են և համաշխարհային հանրությունը պետք է ջանք չխնայի տարածաշրջանային ու գլոբալ խնդիրների լուծման ճանապարհներ փնտրելու գործում: «Անհրաժեշտ է միասնականորեն կենսունակ այլընտրանք փնտրել քաղաքական և տնտեսական շահեր հետապնդող մի շարք […]
15:32 10.06.2019
Հնդկաստանում բախումներ են տեղի ունեցել երկրի քաղաքական երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջև: Դեպքը գրանցվել է Բենգալիա նահանգի Կալկաթա քաղաքից մոտ 70 կմ արևելք գտնվող Նայաթ-Սանդեշհարի շրջանում: Ինչպես հայտնում է Strait Times-ը, բախումների հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել: Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ տեղի իշխող՝ «Տրինամուլ» անվանումը կրող […]
14:57 10.06.2019
Այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում բացման խոսքով հանդես գալով՝ Միքայել Մելքումյանը անդրադարձել է մի քանի հանգամանքների, խոսել շուկայի խնդիրների, ներդրումների մասին: Կարծիք է հայտնել. «Մի սենց միտք է թևածում, որի հետ համաձայն չեմ, որ ԵԱՏՄ երկրներից չսպասենք ներդրում, որ ԵԱՏՄ-ն իրացման շուկա […]
14:01 10.06.2019
Բրիտանական Daily Mail-ը հաղորդում է, որ անգլուհին նիհարել է հանուն նրա, որ աղջիկը դպրոցում ծիծաղի առարկա չդառնա: Անգլիայի Ուորինգթոն քաղաքի 40-ամյա բնակչուհին` Սառա Ջոնսը, 141 կիլոգրամ է կշռել: Նա աշխատել է դպրոցում և մշտապես ծաղրի է ենթարկվել աշակերտների կողմից: Մի անգամ Ջոնսի 10-ամյա աղջիկը` Օլիվիան, խոստովանել է մորը, որ իրեն ծաղրում են «հաստլիկ մոր» պատճառով: […]
13:46 10.06.2019
Հայաստանից դեռատի երգչուհի Լիանա Անդրեասյանը մասնակցել է ուկրաինական 1+1 հեռուստաընկերությամբ հեռարձակվող մանկական «Ձայնը» երաժշտական նախագծի կույր լսումներին: 14-ամյա հայուհին կատարել է ուկրաինական KAZKA խմբի «Плакала» հիթը անսովոր եղանակով: Հայտնի երգի հուզիչ կատարումը հիացրել է ժյուրիին:
13:02 10.06.2019
Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, «Օստանկինոյում» բախվել է ընկերուհու` Էլինա Մազուրի հետ, գրում է NTV-ն: Սա տեղի է ունեցել 2 տարի անց մամուլի սկանդալային ասուլիսից, որտեղ նրանք միմյանց վիրավորել էին, իսկ Մազուրը ուղիղ եթերում հարձակվել էր Վիտալինայի վրա: Աղբյուրի փոխանցմամբ՝ Էլինա Մազուրը ժամանակին ամեն բան անում էր, որպեսզի Վիտալինան և Արմեն Ջիգարխանյանը չամուսնալուծվեն: Մազուրի […]
12:51 10.06.2019
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը խնդրել է Վենետիկի հանձնաժողովին անհապաղ գնահատական հայտնել Մոլդովայի Սահմանադրական դատարանի վերջին որոշումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Европейская правда-ն: Սա Եվրոպայի խորհրդի արդեն երկրորդ հայտարարությունն է Մոլդովայում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Մոլդովայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ իր մտահոգություններն է հայտնել և կոչ արել […]
11:57 10.06.2019
Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: Աննա Օհանյանը փոխանցեց, որ փաստաթուղթն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է: Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ […]
10:48 10.06.2019
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ էին հայտարարվել երկիրը 30 տարի ղեկավարող նախագահ Նուսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո:
09:44 10.06.2019
Մայամիի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ առանցքային գենետիկ ծրագրերը, որոնք նպաստում են երկարակեցությանը, աշխատում են ոչ ավելի, քան մարդու միջին տարիքը, գրում է EurekAlert-ը: Հետազոտության հեղինակները ուսումնասիրել են հակածերացման համար պատասխանատու գեների ակտիվությունը հյուսվածքների նմուշներում, որոնք պատկանում են տարիքային տարբեր խմբերի մարդկանց: Արդյունքները ցույց են տվել, որ մարդու հակատարիքային համակարգերը դադարում են աշխատել […]
09:31 10.06.2019
Փիթեր Քութուջյանին ամերիկյան Մասսաչուսեթս նահանգում անվանում են «ամենահայկական շերիֆ»: Նա այս նահանգում դեմոկրատական կուսակցության ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկն է: Մասսաչուսեթսի Միդլսեքս շրջանի ոստիկանապետը ծնվել է 1961 թվականին Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքում: Փիթերը մասնագիտությամբ իրավաբան է, երկար տարիներ աշխատել է փաստաբան, իսկ 1966-ին ընտրվել է Մասսաչուսեթսի սենատի անդամ: 2011-ին նշանակվել է Միդլսեքսի ոստիկանապետ: Ընդամենը երկու տարում հանցագործությունների […]
09:16 10.06.2019
ԽՍՀՄ վերջին ղեկավար և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը մտադիր է դիտել բրիտանական «Չերնոբիլ» սերիալը, որը նկարահանվել է Չեռնոբիլի ատոմային վթարի պատմության հիման վրա: Սակայն ԽՍՀՄ նախկին առաջնորդին առայժմ չի հաջողվում անել դա՝ հիվանդանցում գտնվելու պատճառով: Այս մասին հայտնում է ռուսաստանյան մամուլը: Ըստ Գորբաչովի՝ նրան խոստացել են դիտում կազմակերպել հիվանդանոցում, բայց դեռ չի ստացվել: Այս հարցը […]
08:30 10.06.2019
VLT աստղադիտակն արձանագրել է Երկիր մոլորակին ամենից մոտ գտնվող զույգ՝ 1999KW4 անունն ստացած աստերոիդներին: Երկնային մարմինների լուսանկարը հրապարակվել է Չիլիի աստղադիտարանի պաշտոնական կայքում: «Այս լուսանկարներն ու, առհասարակ, այլ աղբյուրներից ստացվող տեղեկությունները շատ կարևոր են: Դրանք հնարավորություն կտան փոխել բեկորի ուղղությանը, եթե լինի դրա՝ Երկիր մոլորակին հարվածելու վտանգը: Վատագույն դեպքում գոնե ավելի կանխատեսելի կլինեն հնարավոր բախման […]
22:44 09.06.2019
«Xero Australia» ընկերության գլխավոր տնօրեն Թրենտ Իննեսը պատմել է անփոխարինելի փորձարկման մասին, որն անցնում է աշխատանքի համար ընկերությանը դիմող ցանկացած մասնագետ: Եվ եթե նա չկարողանա այդ փորձությունը անցնել, ապա անկախ մասնագիտական տվյալներից, նրա թեկնածությունը հաշվի չեն առնում: Ընկերության ղեկավարն ասում է, որ աշխատանքի համար դիմողների մասնագիտական տվյալները հաճախ հավասարապես շատ լավն են, այստեղ ավելի կարևոր […]
22:00 09.06.2019
Տարեկան հաշվարկով՝ Համաշխարհային օվկիանոս, ընդհանուր առմամբ, 5-12 մլն տոննա պլաստիկ աղբ է հայտնվում: Օվկիանոսների համաշխորհային օրվա առթիվ այս տվյալները հրապարակվել է Վայրի բնության համաշխարհային ֆոնդի կողմից: Պլաստիկ աղբը, որը համաշխարհային աղբի 1/3 մասն է կազմում, օվկիանոսների որոշ հատվածներում անգամ «կղզյակներ» է առաջացնում: Բացի միջավայրի աղտոտումից՝ հսկայական վնաս են կրում նաև օվկիանոսային կենդանատեսակները: Ձկները դրանք սննդի […]
21:40 09.06.2019
Ամստերդամում տուրիստական ընկերություններից մեկն առաջարկում է գիդ-ամուսնու ծառայություններ: Ինչպես հայտնում է The Guardian-ը, կազմակերպությունը զբոսաշրջիկներին առաջարկում է մեկ օր որպես ամուսնական զույգ «մեղրամիս» անցկացնել Նիդերլանդների մայրաքաղաքում: Նշվում է, որ ծառայությունը ներառում է ոչ միայն քաղաքով շրջելու և տեղանքին ծանոթանալու, այլև տեղի բնակիչների հետ շփվելու ու ծանոթանալու, տեղի մշակութային ու ավանդական առանձնահատկություններին հաղորդակից լինելու հնարավորություններ: Նման […]
21:20 09.06.2019
ԱՄՆ Կոլորադո նահանգի բնակչուհի, բուժքույր Նիկոլ Հոլլը երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն էր սպասում: Նախապես՝ ծննդատանը, ամեն ինչ կարգին էր, սակայն ծննդաբերության ժամանակ աղջիկը հանկարծ սկսեց շնչահեղձ լինել: Թթվածնային դիմակը նրան չէր օգնում, նրա մաշկը սկսեց կապտել: Նիկոլին տեղափոխեցին վիրահատարան՝ ամուսնուն տեղեկացնելով, որ երեխայի կյանքը հնարավոր կլինի փրկել միայն կեսարյան հատման միջոցով: Մինչ վիրահատությունը Նիկոլի […]
21:11 09.06.2019
Սոչիում ՀՀ հյուպատոսության տվյակներով՝ Սոչիում տեղի ունեցած վթարից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա տեղեկացրել է` տուժածների մեջ կա ազգությամբ մեկ հայ։ Ավելի վաղ հայտնել էինք` Ռուսաստանի Սոչի քաղաքում միկրոավտոբուսի և զբոսաշրջային ավտոբուսի բախման հետևանքով ընդհանուր առմամբ վիրավորվել է 26 մարդ, որոնց թվում երեքը […]
21:01 09.06.2019
Ռուսաստանի Սոչի քաղաքում միկրոավտոբուսի և զբոսաշրջային ավտոբուսի բախման հետևանքով ընդհանուր առմամբ վիրավորվել է 26 մարդ, որոնց թվում երեքը եղել են երեխաներ: Այս պահին դեռ հոսպիտալացված են նրանցից քսանը, մյուսներին դուրս են գրել բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո: Ռուսական մամուլում արդեն հայտնվել է միկրոավտոբուսի վարորդի հարցազրույցը, որը պնդում է, որ երկու մեքենաների բախումը անսպասելի ուժգին է եղել, […]
20:44 09.06.2019
Սև թեյի մի շարք տեսակների ստուգման արդյունքում «Роскачество»-ն աղիքային ցուպիկ է հայտնաբերել: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Բակտերիաները հայտնաբերվել են փորձաքննության ենթարկված 35 թեյերից 11-ում: Փորձագետներն ուսումնասիրել են նաև 48 տերևային թեյեր: Փաթեթավորված թեյերի բրենդերից մեկում բորբոսների համամասնությունը 3 անգամ գերազանցում է նորման, մեկ այլ տեսակի մեջ այդ նորման քառապատիկ ավել էր:
20:30 09.06.2019
Մասնագետները շոգերն ընկնելուն պես առաջարկում են առանձնահատուկ կերպով հետևել սննդակարգին: Տավարի, խոզի, հորթի միսը, օրինակ` դժվարամարս է, ուստի նրանք առաջարկում են յուղոտ մսի փոխարեն ուտել հատապտուղներ, միրգ ու բանջարեղեն: Սպիտակ մսից հրաժարվել, սակայն, չարժե: «Ամռանն օրգանիզմը ջրազրկվում է, դանդաղում է նյութափոխանակությունը, մարսողական համակարգի աշխատանքը, յուղոտ մթերքներն ավելորդ ծանրաբեռնվածություն են ստեղծում օրգանիզմի համար՝ բարդացնելով շոգի դեմ […]
20:10 09.06.2019
Ղազախստանում այսօր անցկացվում են նախագահի արտահերթ ընտրություններ: Դրանք անցկացվում են երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից ու ժամանակավոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նշանակումից հետո: Նպատակն է «լիարժեք» նոր նախագահ ընտրել: Բայց չնայած ոստիկանությունն օրվա ընթացքում զեկուցել է հանգիստ իրավիճակի, առանց խախտումների անցկացվող ընտրությունների մասին, բայց երկրում ավելի քան 500 մարդ է ձերբակալվել: Պատճառը հենց ընտրությունների օրով […]