21:50 12.11.2024
ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող Դոնալդ Թրամփը կարող է կանխել երկրում TikTok սոցիալական ցանցի արգելափակման ծրագրերը, գրում է Washington Post-ը՝ հղում անելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրներին։
Ակնկալվում է, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ տարի կփորձի դադարեցնել TikTok-ի հնարավոր արգելքը ԱՄՆ-ում այն բանից հետո, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել է հաղթելու դեպքում փրկել սոցիալական ցանցի հայտնի հավելվածը»,- ասվում է հոդվածում։
Պարբերականն ընդգծում է, որ չնայած Թրամփի՝ TikTok-ի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունների բացակայությանը, նրա որոշ կողմնակիցներ ակնկալում են, որ նա կմիջամտի արգելափակման գործընթացին։
Ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր օրենք, որը կարգադրում էր սոցցանցը փոխանցել ամերիկյան ընկերության տնօրինությանը՝ ԱՄՆ-ում աշխատանքի արգելման սպառնալիքով։ Նոր օրենքի համաձայն՝ գործարքը պետք է ավարտվի մինչև հաջորդ տարվա հունվարի 19-ը։
TikTok-ը կարճ տեսանյութեր ստեղծելու և դիտելու հավելված է, որը պատկանում է չինական ByteDance ընկերությանը։ Այն թողարկվել է 2018 թվականին։
Սոցիալական ցանցը գտնվում է ԱՄՆ իշխանությունների ուշադրության տակ, քանի որ նրանք մտավախություն ունեն, որ Չինաստանի կառավարությունը կարող է նրանից պահանջել օգտատերերի տվյալները կամ օգտագործել հավելվածը քարոզչություն տարածելու համար: TikTok-ը բազմիցս չի հերքել է այդ մտահոգությունները:
18:16 09.06.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոգործիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանը վերաբերող առաջարկներն ու հնարավոր ուղիները: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...
17:54 09.06.2025
Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստինՀամաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...
17:43 09.06.2025
Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...
17:34 09.06.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետՀունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...
17:27 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել էՀունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...