11:18 22.03.2019
Համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես է կատուն հարձակվում տիրոջ վրա Queen խմբի երգի վատ կատարման համար: Կենդանու դժգոհության կադրերն յութուբյան իր էջում հրապարակել է կենդանու տերը՝ Գրեգ Մոլիկը: Ներկա պահին տեսանյութն ունի ավելի քան 78 հազար դիտում: Կադրերում տեսանելի է, որ Հարվի անունով կենդանին կարողանում է տղամարդու կատարմանը դիմանալ 30 վայրկյանից քիչ: Չհամբերելով` հարձակվում […]
08:28 22.03.2019
Ֆրանսիայի Հավր քաղաքի քաղաքագլուխ Լյուկ Լեմոնյեն հրաժարական է տվել իր մերկ լուսանկարների շուրջ ծագած սկանդալի պատճառով։ Այս մասին գրում է Le Figaro-ն։ Անհայտ կինը լուսանկարներն ուղարկել է քաղաքապետարանի աշխատակիցներին, ինչպես նաև վարչապետ Էդուար Ֆիլիպին, ով ավելի վաղ զբաղեցրել է Հավրի քաղաքապետի պաշտոնը։ Շաբաթվա սկզբին France Bleu Normandie ռադիոյի եթերում հարցազրույց էր հնչել, որում մի կին, […]
08:16 22.03.2019
Չինաստանում վարորդը մեքենան միտումնավոր ուղղել է անցորդների բազմության կողմը։ Զոհվել է 7 մարդ, ևս 7-ը լուրջ վնասվածքներ են ստացել։ Իրավապահները կրակել են միջադեպի մեղավորի վրա։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, Թայփին բնակավայրում։ Ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ տղամարդը մեքենայով անցորդների է վրաերթի ենթարկում։ Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։ […]
08:03 22.03.2019
Վենեսուելայում ձերբակալել են ընդդիմության առաջնորդ և երկրի ինքնահռչակ ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյի գլխավոր օգնականներից մեկին՝ Ռոբերտո Մարերոյին։ Նրան մեղադրել են ահաբեկչական խմբեր ձևավորելու մեջ, փոխանցում է El Nacional պորտալը։ Վենեսուելայի ազգային հետախուզության աշխատակիցները Մարերոյին ձերբակալել են այսօր առավոտյան։ Նրա տանը խուզարկություն է կատարվել, որի ընթացքում հայտնաբերվել է 2 հրացան և 1 նռնակ։ Նշվում է, որ […]
07:47 22.03.2019
Եվրամիությունը չի ճանաչում Գոլանի բարձունքներն իսրայելական տարածքի մաս։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը՝ մեկնաբանելով Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։ «ԵՄ դիրքորոշումը չի փոխվել։ Համաձայն միջազգային իրավունքի՝ ԵՄ-ն չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը տարածքների վրա, որոնք օկուպացվել են նրա կողմից 1967 թվականի հուլիսին, ներառյալ Գոլանի բարձունքները»,- նրա […]
07:34 22.03.2019
Չինաստանի արևելյան Ցզյանսի նահանգի քիմիական գործարանում հզոր պայթյուն է որոտացել։ Հաղորդվում է 44 զոհի և 640 վիրավորի մասին։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 90 բրիգադ, ավելի քան 930 զինծառայող և 192 հրշեջ հաշվարկ։ Տուժածներին տեղափոխել են 16 հիվանդանոցներ։ Վիրավորիներից 32-ը գտնվում են կրիտիկական վիճակում, ևս 58-ի վիճակը ծանր է։ Գործարանում պայթյունի հետևանքով […]
07:19 22.03.2019
ԵՄ 27 երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ միաձայն որոշում են ընդունել 2 հնարավոր սցենարների հիման վրա Brexit-ի ժամկետի հետաձգման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Դոնալդ Տուսկը մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Reuters գործակալությունը։ «Brexit-ը կհետաձգվի մինչև մայիսի 22-ն այն դեպքում, եթե բրիտանական խորհրդարանը մինչև մարտի վերջ հավանություն տա դուրս գալու մասին համաձայնագրին, […]
00:53 22.03.2019
Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնին: Ողջունելով հյուրի առաջին այցելությունը Հայաստան՝ Զոհրաբ Մնացականյանը շնորհավորեց Պետեր Էրիկսոնին այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց կարևոր առաքելության մեջ։ Կողմերն արժևորեցին երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության դինամիկան և վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես […]
00:44 22.03.2019
Туту.ру կայքի մասնագետները հրապարակել են ռուսաստանցիների շրջանում նորածնի հետ ճամփորդությունների համար ամենահարմար ուղղությունները: Այսպիսով՝ ներռուսաստանյան ուղղությունները հիմնականում Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգն են: Արտասահմանյան ուղղություններից են Հայաստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ուզբեկստանն ու Բելառուսը: Հաղորդվում է, որ ռուսաստանցի զբոսաշրրջիկների միայն 12 տոկոսն է ճամփորդում նորածնի հետ: Ուսումնասիրության արդյունքները կազմվել են՝ հաշվի առնելով 2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի […]
00:19 22.03.2019
Հրապարակվել է Քիմ Քարդաշյանի փոքր ժամանակվա լուսանկարը, որում նա իր պապիկի հետ է: Արխիվային լուսանկարը Քարդաշյանը տեղադրել է իր Instagram-ի էջում: Լուսանկարում Քիմի գլխին սպիտակ ժապավեն է։ Նա նստած է պապիկի` Արթուր Քարդաշյանի ծնկներին, որը երկու ձեռքով գրկել է նրան: Այս լուսանկարը համացանցում բուռն քննարկումների թեմա է դարձել:Շատերը նշել են, որ Քիմը պետք է իր […]
23:59 21.03.2019
Լոնդոնը Եվրամիությունից խնդրել է բրեքսիթի ժամկետը մարտի 29-ից տեղափոխել հունիսի 30:
23:28 21.03.2019
Հարազատները, բարեկամները ու հազարավոր երկրպագուներ Յուլյա Նաչալովային ճանապարհել են ծափահարություններով ու «Բրավո» բացականչություններով: Ծափահարությունների հետ նաև արցունքներ էին: Հուղարկավորության ժամանակ ներկաներից մեկը կորցրել է գիտակցությունը: Հիշեցնենք,, որ Նաչալովան մահացել է մարտի 16-ին, 38 տարեկանում: Ըստ բժիշկների՝ մահվան պատճառը սրտի կանգն է եղել, արյան վարակումից հետո:
23:01 21.03.2019
«Միսս Մոսկվա-2018» տիտղոսը նվաճած Ալեսյա Սեմերենկոյին զրկել են իր կոչումից: Այս մասին հայտնում են մրցույթի Instagram-յան պաշտոնական էջում: Հաղորդվել է, որ մրցույթի անցկացման 23 տարիների ընթացքում նման երևույթ առաջին անգամ է գրանցվում: «Կոչումից զրկելու գործընթացը «Միսս Մոսկվա» մրցույթի գոյության 23 տարիների ընթացքում առաջին անգամ է տեղի ունենում»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ […]
22:47 21.03.2019
Շարլ Ազնավուրին շնորհվել է BraVo երաժշտական մրցանակաբաշխության ոսկե արձանիկը: Այս մրցանակը շնորհվում է ականավոր գործիչներին համաշխարհային երաժշտարվեստում ունեցած մեծ ներդրման համար: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոսկվայում` Կրեմլյան պալատում: Ազնավուրը համարվել է դարի լավագույն երգիչ՝ CNN-ի և Times ամսագրի վարկածներով: 70 տարվա կարիերայի ընթացքում վաճառվել է նրա երգերի 100 միլիոն ձայներիզ: Ազնավուրը շուրջ 1200 երգերի հեղինակ է, […]
19:51 21.03.2019
Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի և ԱՄՆ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել գագաթնաժողով, որի ժամանակ մի համաձայնագիր է ստորագրվել, հայտնում է Ermenihaber-ը: Թուրքական աղբյուրի գնահատմամբ` այս գագաթնաժողովը կրում է հակաթուրքական բնույթ և միտված է Թուրքիայի մարգինալացմանը: Գագաթնաժողովին մասնակցել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և ԱՄՆ-ի արտգործնախարար Մայք […]
19:34 21.03.2019
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականի մասին. «Մենք չգիտենք, թե ինչ առողջական խնդիրներ ունի Նազարբաևը, նաև իր հրաժարական տալու երկրորդ պատճառն այն է, որ նոր ղեկավարին հանրությունը պետք է սովորեր: Նույն խնդիրը կա նաև Բելառուսում և այլ երկրներում: Հայաստանի դեպքերը բոլորին ցնցեցին, […]
19:23 21.03.2019
Ռուսաստանցի հայտնի շոումեն և հաղորդավար Մաքսիմ Գալկինը անդրադարձել է Ուկրաինայում ծավալվող նախընտրական պայքարին և այդ պայքարում կատակերգական ժանրի դերասան Վլադիմիր Զելենսկու մասնակցությանը: Մեկնաբանելով Զելենսկու առաջադրման փաստը` Գալկինը կատակել է տարբեր երկրների հումորիստների`«վերևներում» հանդիպելու հնարավորության մասին: «Երազում եմ «վերևներում» հանդիպման մասին, որտեղ կլինենք ես, Զելենսկին և Մարտիրոսյանը` Հայաստանից»,- Hard Day’s Night ծրագրի ժամանակ հայտարարել է Մաքսիմ […]
19:22 21.03.2019
Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը պատրաստվում են հարսանիքի: Անցած շաբաթվա ընթացքում զույգը հայտնել է իր նշանադրության մասին: Բոլորն են խոսում, որ բեյսբոլիստն ու երգչուհին կատարյալ զույգ են և դա են փաստում զույգի լուսանկարներն ու հրապարակած տեսանյութերը: Օրերս Ջենիֆեր Լոպեսը Instagram-ում տարածել է իր և սիրեցյալի գովազդային լուսանկարները: Զույգը դարձել է Quay Australia բրենդի դեմքը: Նրանք […]
19:00 21.03.2019
Իլոն Մասկի և 31-ամյա երգչուհի Գրայմսի հարաբերությունների մասին վաղուց է մեդիան խոսում: Զույգն առաջին անգամ հանրությանը միասին ներկայացել է Met Gala 2018 միջոցառման կարմիր գորգին: Wall Street Journal թերթը հրապարակել է կանադացի երգչուհի Գրայմսի հետ արված հարցազրույցը, որում երգչուհին խոսել է իր և Իլոն Մասկի հարաբերությունների մասին: «Ես սիրում եմ նրան… Նա հիասքանչ է…»,- այսպես […]
18:58 21.03.2019
Մարդու արյան մեջ առկա ճարպաթթուները ուժեղացնում են կրծքի քաղցկեղի բջիջների բազմացումը, հայտնում է Xinhua-ն: Դա բացատրում է, այն հանգամանքը, թե ինչու է գեր կանանց մոտ դաշտանադադարից հետո ավելի մեծանում կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Մասնագետները հետազոտել են 37 կնոջ արյան տվյալներ, որոնք ունեն նորմալ քաշ և 63 գեր կանանց տվյալներ: Պարզվել է, որ գեր կանայք ունեցել […]
18:54 21.03.2019
Ռիհաննան շարունակում է զարգացնել իր Fenty Beauty կոսմետիկայի բրենդը և այն իր մասնակցությամբ գովազներով ավելի տպավորիչ դարձնել: Երգչուհին Instagram-ում նոր լուսանկար է տարածել բրենդի նոր գովազդից: Լուսանկարում երգչուհին կրում է ոսկեգույն զգեստ՝ խոր դեկոլտեով: Զգեստի ընտրությունը պատահական չէ, քանի որ այդ լուսանկարով նա ազդարարում է իր բրենդում շատ հայտնի Body Lava հայլայթերի նոր հավաքածուի մասին: […]
18:37 21.03.2019
Երեկ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնն այցելել է բռնության ենթարկված կանանց նվիրված բարեգործական ֆուտբոլային հանդիպման: Ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունեցել Ռոյմս քաղաքի մարզադաշտում: Խաղադաշտ են դուրս եկել և´ տղամարդիկ, և´ կանայք: Բրիջիտ Մակրոնը մարզադաշտ է այցելել շատ ոճային կերպարով: Նա կրել է կապույտ ջինսե տաբատ, սպիտակ շապիկ ու սպիտակ թրենչ: Ֆուտբոլային հանդիպման տոմսերից գոյացած հասույթը […]
18:20 21.03.2019
Jeff Anderson & Associates ամերիկյան իրավաբանական ընկերությունը զեկույց է հրապարակել, որում նշված է 400 հոգևորականի անուն: Նրանք մեղադրվում են անչափահասների հանդեպ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Նշվում է, որ դրանց մի մասի վերաբերյալ եկեղեցին հաղորդում չի տվել: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Իլլինոյս նահանգում: Չորս հարյուր հոգևորականներից շատերն այսօր արդեն ողջ չեն: Զեկույցի հեղինակներն ամենից շատ […]
17:31 21.03.2019
ՀՀ ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Հայաստանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով հանձնաժողովի բյուրոյի անդամ: «Քիչ առաջ ընտրվեցի Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ: Նշեմ, որ կոմիտեի անդամ 50 պետություններից միայն 4-ն են դելեգատների ներկայացմամբ ընտրվում Բյուրոյի անդամ: Ի դեպ, Հայաստանն առաջին անգամ է […]
17:26 21.03.2019
Այն ժամանակ, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հսկայական տարածքներ էր գրավել Սիրիայում և Իրաքում, Թուրքիան էր այն պետությունը, որ ԻՊ-ի համար լոգիստիկ ծառայություններ էր ապահովում մատակարարումների հարցում։ Այս մասին Չեխիայի բնակավայրերից մեկում ունեցած ելույթում ասել է երկրի նախագահ Միլոշ Զեմանը։ Նա ասել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարության շրջանում Թուրքիան դարձել է մի երկիր, որը […]
17:23 21.03.2019
Ղազախստանի նախագահի պաշտոնից հրաժարվելուց առաջ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի խորհրդակցել հրաժարականի ու իր ժառանգորդի հարցերով։ Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա՝ մինչ հրաժարականը տեղի ունեցած հեռախոսազրույցը պայմանավորված է եղել երկու երկրների ու երկու առաջնորդների բացառիկ հարաբերություններով, ու այս պայմաններում Նազարբաևը հավանաբար որոշել է այդ մասին […]
17:10 21.03.2019
Թրամփը ներկայացրել է Սիրիայի և Իրաքի երկու քարտեզ՝ ցույց տալով ԻՊ-ին պարտության մատնելու գործում գրանցված առաջընթացը:
17:03 21.03.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ աշխատանքներ են տանում Եվրասիական տնտեսական միության տարածքում (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղըզստան) ռոումինգը չեղարկելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «ԵԱՏՄ տարածքում ռոումինգի արժեքը, այդ թվում՝ մեր ակտիվ գործողությունների շնորհիվ, բազմակի կրճատվել է: Ուզում եմ նշել, որ այստեղ դեր է խաղում նաև տարածքի մասշտաբը: […]