16:35 23.03.2019
Ավստրալահայ գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տոնել՝ դառնալով առաջին կին գործիչը, ով ընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Sydney Morning Herald-ը: Բերեջիկլյանի քաղաքական ուժը՝ Լիբերալ կուսակցությունը հաղթել է ընտրություններում իր հիմնական մրցակցին՝ Աշխատավորական (Լեյբորիստական) կուսակցությանը: Ընտրություններում հաղթանակի մասին իմանալուց հետո […]
16:32 23.03.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ռուսաստան կատարվելիք այցը նախատեսված է ապրիլի 8-ին: Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Սպասվում է, որ մեր նախագահը կայցելի Ռուսաստան ապրիլի 8-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Ահմեդ Հալուք Դուրսուն հայտնել էր, որ ապրիլի 8-ին Մոսկվայի Մեծ Թատրոնում թուրքական «Տրոյա» օպերայի կատարմամբ […]
15:55 23.03.2019
Ֆրանսիայում դարձյալ վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ակցիաներն ընդդեմ վառելիքի գնաճի: Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և շարունակում են պահանջել նախագահ Մակրոնի հրաժարականը: Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտնել էր, որ խստիվ արգելվելու է ակցիաների անցկացումը Ելիսեյան դաշտերի, Հաղթանակի կամարի և խորհրդարանի տարածքներում, իսկ սահմանված կարգը խախտողները կձերբակալվեն և […]
15:18 23.03.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարության համար անհասկանալի է՝ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածությանը վերաբերող ինչ փաստաթղթերի մասին է խոսվում, քանի որ այդ հարցի շուրջ քաղաքական խորհրդատվությունները դեռ շարունակվում են: ՏԱՍՍ-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի հայտարարությանը, թե ՀԱՊԿ անդամ-երկրներին են ուղարկվել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածությանը վերաբերող փաստաթղթեր: «ՀԱՊԿ գործունեության հիմքում փոխըմբռնման […]
14:28 23.03.2019
Սիրիայի Բաղուզ բնակավայրում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նախկինում վերահսկած տարածքները անցել են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոչվող զինված խմբավորուման հսկողության տակ: Դրանք «Իսլամական պետության» վերջին տարածքներն էին: Այս մասին հայտնել է BBC-ն: Նշենք, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատները արդեն մի քանի ամիս է՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիացիոն աջակցությամբ ռազմական գործողություններ է իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման […]
14:22 23.03.2019
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում բողոքի ցույցեր են ընդդեմ Բրազիլիայի նախագահ Ջաիր Բոլսոնարոյի այցի: Պատճառն այն է, որ Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարները միասին համաձայնության են եկել ստեղծելու նոր քաղաքական միություն, որը կոչվում է Հարավային Ամերիկայի զարգացման ֆորում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել ակցիայի մասնակիցների և իրավապահ մարմինների միջև: Վերջիններս ցույցերը ցրելու […]
12:28 23.03.2019
Ղազախստանի նորանշանակ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է երկրի մայրաքաղաքի անվանափոխության մասին սահմանադրական փոփոխությունների մասին հրամանագիրը: «Վերանվանել Աստանա քաղաքը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան»,- ասվում է փաստաթղթում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Տոկաևը առաջարկել էր երկրի մայրաքաղաքի անվանում փոխել Աստանայից Նուրսուլթանի՝ ի պատիվ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի: Չորեքշաբթի խորհրդարանի պատգամավորները ընդունեցին երկրի մայրաքաղաքի անվանափոխության մասին սահմանադրական համապատասխան […]
10:30 23.03.2019
ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը հայտնել է, որ ավարտել է իր զեկույցը՝ կապված 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» գործի հետ: Այժմ ԱՄՆ գլխավոր դատախազ Վիլիամ Բարը պետք է ամփոփի զեկույցը և կորոշի թե տեղեկատվության ինչքան մասը կներկայացնի Կոնգրեսին: Այս մասին հայտնել է BBC-ն: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բարը կոնգրեսականների հայտնել է, որ զեկույցի գլխավոր […]
08:30 23.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիին՝ Մոսուլում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա Մոսուլում շուրջ հարյուր մարդու կյանք խլած ողբերգական միջադեպի մասին: Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին: Խորապես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և […]
00:39 23.03.2019
Facebook սոցիալական ցանցը տարիներ շարունակ պահել է միլիոնավոր ծածկագրեր սովորական տեքստի տեսքով, և 2012 թ․-ից դրանք հասանելի են եղել ընկերության մի քանի հազար աշխատակիցների համար, այդ մասին իմացել է կիբերանվտաբգության մասնագետ Բրայան Կրեբսը, ով էլ իր կայքում հրապարակել է տեղեկատվությունը: Նշվում է, որ առնվազն 20 հազար աշխատակցի համար հասանելի է եղել 200-600 միլիոն գաղտնաբառ տեքստի […]
19:51 22.03.2019
Նոր են հանդարտվել Լեդի Գագայի և Բրեդլի Քուփերի սիրավեպի մասին ասեկոսեները, Լեդի Գագան արդեն նոր քննարկումների կիզակետում է հայտնվել: Սեփական աղբյուրներին հղում անելով` մամուլում լուրեր են տարածվել, որ 32-ամյա երգչուհին հանդիպում է «Վրիժառուներից» մեզ հայտնի 48-ամյա դերասան Ջերեմի Ռենների հետ: Ռեններն արդեն հասցրել է համաշխարհային կինոյում խաղալ ավելի քան 40 ֆիլմում, բացի այդ, դերասանը մանկուց […]
19:30 22.03.2019
Չինաստանի մի բնակչուհի, հետևելով ժողովրդական բժշկության բաղադրատոմսերին, մեծ քանակությամբ կենդանի բոժոժներ է կերել` այդկերպ փորձելով բուժել թոքերի քաղցկեղը: Հիվանդությունը նրա մոտ հայտնաբերվել է երեք տարի առաջ: Անարդյունք պայքարից հետո չինուհին որոշել է օգտվել ժողովրդական հին մեթոդներից, ինչի հետևանքով հայտնվել է հիվանդանոցում: Գաստրոսկոպիայի արդյունքները ապշեցրել են բժիշկներին: Կնոջ ստամոքսը գրեթե ամբողջությամբ լցված է եղել կենդանի որդերով: […]
19:20 22.03.2019
Մալայան արջերը (Helarctos malayanus) կարողանում են ճշգրտությամբ վերարտադրել մարդկանց դեմքերի ժեստերն ու էմոցիաները: Այս եզրակացության է եկել Պորթսմուտի համալսարանի հետազոտող-կենսաբանների խումբը: Այս բացահայտումը կարևոր է նրանով, որ մինչև հիմա ընդունված է եղել, թե դիմախաղի և ժեստերի լեզուն շփման բացառիկ միջոց և ունակություն է միայն մարդկանց և կապիկների համար: Հիմա պարզվում է, որ այդ լեզվով կարող […]
19:02 22.03.2019
Ռոչեսթերի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները մշակել են զուգարանակոնք, որը ունակ է վերահսկել սիրտ-անոթային համակարգի աշխատանքները, գրում է JMIR mHealth and uHealth-ը: Նորույթը կոչված է նվազեցնել սրտային անբավարարություն ունեցող պացիենտների երկրորդային հոսպիտալացման դեպքերը: Յուրաքանչյուր տարի ախտորոշվում է սրտային անբավարարության միլիոնավոր նոր դեպք: Դուրսգրումից 1 ամիս անց հիվանդների մեկ քառորդը բախվում է հոսպիտալացման ռիսկի: Շնորհիվ նոր սարքի` բժիշկներին […]
18:41 22.03.2019
RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ինստագրամի էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երեխաները խաղում են դինոզավրերի հետ և մակագրել է. «Ռուսաստանը փղերի երկիր է, իսկ Հայաստանը՝ դինոզավրերի»: Տեսանյութում երևում է, թե ինչպես են երեխաները հայերեն խոսում: View this post on Instagram Россия – Родина слонов, а Армения – Родина динозавров! A post […]
18:40 22.03.2019
Ստորագրելով և վավերացնելով ՍԵՊԱ-ն՝ ԵՄ-ի հետ այդ համաձայնագիրը, ԵՄ հետ հարաբերությունները ստանում են նոր որակ և, բացի դրանից, բավական դինամիկ զարգանում են: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը: «Այդ համաձայնագիրը նաև մի գործիք է, որ մեր բարեփոխումներն ընթանան ավելի նպատակաուղղված և կարգավորված: Ինչ վերաբերում է վիզաների ազատականացման հարցին, դա […]
17:36 22.03.2019
Մկների վրա իրականացրած փորձերն օգնել են կենսաբաններին ապացուցել, որ եգիպտացորենի օշարակ և այլ բնական քաղցրացնող հեղուկներ, որոնք պատրաստված են մրգաշաքարից, նպաստում են աղիքի քաղցկեղի առաջացմանը. դրա գիտական հիմնավորումը ներկայացրել է Science ամսագիրը. «Գիտնականների մեծ մասը կարծում է, որ շաքարի բացասական ազդեցությունը կապված է այն բանի հետ, որ շաքարը նպաստում է ճարպակալմանը, իսկ այն մեծացնում է […]
17:28 22.03.2019
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկեն մարտի 26-28-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը: Այցի շրջանակներում ԵԽԽՎ նախագահը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի […]
17:20 22.03.2019
Գանայում ավելի քան 70 մարդ է զոհվել երկու ավտոբուսի դիմահար վթարի հետևանքով: Մեծաթիվ մարդիկ վիրավոր են: Այս մասին հայտնում է տեղի mynewsgh.com կայքը: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 22-ին հյուսիսային Կինտամպո շրջանում: Բախումից հետո ավտոբուսներից մեկը հրդեհվել է, հիմնական զոհերը եղել են այդտեղից: Մյուս ավտոբուսի ուղևորներից մի քանիսին հաջողվել է փրկվել: Բոլոր […]
17:10 22.03.2019
«Միսս Մոսկվա-2018» գեղեցկության ամենամյա մրցույթի հաղթող Ալեսյա Սեմերենկոն գեղեկցկուհու իր կոչումից զրկվելուց հետո թագը մրցույթի կազմակերպիչներին է վերադարձրել վնասված վիճակում: «Комсомольская правда»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է մրցույթի ղեկավար Տատյանա Անդրեևան: «Հազիվ է հաջողվել թագը նրա ձեռքից վերցնել: Այն կոտրված է, վերանորոգման ենթակա է: Թագը թանկարժեք է` ոսկեջրած արծաթով ու զարդարված կիսաթանկարժեք քարերով»,- ասել է […]
16:45 22.03.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել է Երուսաղեմի Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տաճարի հայկական հատված: «Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տաճարի հայկական հատվածում Մայք Պոմպեոն մոմ է վառել, այնուհետ Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի սպասավոր հայր Սամուել Աղոյանը պատմել է պետքարտուղարին Սուրբ հողում հայկական եկեղեցու մասին», — նշված է Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում:
16:42 22.03.2019
Ավստրալիայում հսկա կոկորդիլոսը հարձակվել է ափին գտնվող շան վրա և նրան ջուրն է տարել: Տեսանյութը հայտնվել է Daily Mail-ի ուշադրության կենտրոնում: Դեպքը տեղի է ունեցել Քվինսլենդ նահանգում: Կադրերում երևում է, թե ինչպես է երկու շուն խաղում գետի ափին և որոշ ժամանակ անց կոկորդիլոսը հարձակվում է շներից մեկի վրա: Ափին գտնվող երկրորդ շունը չի տուժել: Համացանցում […]
15:53 22.03.2019
ԵԱՏՄ տարածքում հինգ տարվա ընթացքում մոտ 37 %-ով ավելացել է շաքարի արտադրությունը: Արդյունքում շաքարի բոլոր տեսակների ներմուծումը կրճատվել է 4,7 անգամ: Այս մասին հայտնել է ԵՏՀ տնտեսության և արդյունաբերության նախարար Ալեքսանդր Սուբոտինը: Վերջին երկու տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն ամբողջությամբ բավարարում է միության ներքին պահանջարկը` սեփական հումքի արտադրության շնորհիվ: Ավելին, այս տարվանից նախատեսվում է սկսել շաքարի արտահանումը […]
14:51 22.03.2019
Տեսախցիկը ֆիքսել է չինական գործարանում տեղի ունեցած ողբերգական պայթյունի պահը: Ինչպես արդեն հայտնել ենք, Չինաստանի արևելյան Ցզյանսի նահանգի քիմիական գործարանում հզոր պայթյուն է որոտացել։ Հաղորդվում է 47 զոհի և 640 վիրավորի մասին։ Տուժածներին տեղափոխել են 16 հիվանդանոցներ։ Վիրավորներից 32-ը գտնվում են կրիտիկական վիճակում, ևս 58-ի վիճակը ծանր է։ Գործարանում պայթյունի հետևանքով չինական սեյսմիկ գործակալությունը 2.2 […]
14:37 22.03.2019
Փարիզում դատարանը մարտի 16-ին տեղի ունեցած ցույցերի մասնակից 23 դեղին բաճկոնավորի դատապարտել է ազատազրկման, հաղորդում է BFMTV-ն: Նշվում է, որ վճիռները հրապարակվել են արագացված դատավարության շրջանակում: Եվս 19 հոգի դատապարտվել է պայմանական ժամկետով, իսկ 10-ը կենթարկվեն պարտադիր հասարակական աշխատանքի: Բացի դրանից, 54 մարդու անհայտ ժամանակով արգելվում է հայտնվել Փարիզում: Հիշեցնենք, որ «դեղին բաճկոնների» երթերը և […]
14:23 22.03.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ավագանու արտահերթ նիստի ժամանակ հանդես եկավ գեղասահորդուհի Իրինա Ռոդնինայի անունը կրող դպրոցն անվանափոխելու առաջարկով: «Փետրվարի 26-ին Բաքվում կայացած երթի ժամանակ՝ նվիրված այսպես ասած «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին, Ադրբեջանին հաջողվել էր, ի թիվս այլոց, Բաքու տանել ՌԴ դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Իրինա Ռոդնինային: Խորհրդային գեղասահորդուհին, աշխարհի տասնակի […]
13:59 22.03.2019
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտեց, որ ԵՏՄ տարածքում ռոումինգի ոլորտում ուսումնասիրություն է կատարվել: «Մեր ուսումնասիրության արդյունքներով՝ ԵՏՄ անդամ-երկրներում ռոումինգի գները 7-8 անգամ իջել են: Շարունակում ենք ուսումնասիրությունները՝ նպատակ ունենալով, որ այդ գները զրոյացվեն»,-ասաց Շաբոյանը: Շաբոյանը նշեց, որ ուսումնասիրությունը սկսել են 2-3 տարի առաջ:
12:52 22.03.2019
Հայաստանի «Թավշյա հեղափոխությունն» ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ կանայք կարող են դառնալ քաղաքական պայքարի հաջողության գրավական: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հասարակական կոմիտեի շրջանակներում Հայ կանանց միջազգային ընկերակցության կողմից կազմակերպված համաժողովում հայտարարել է քաղաքագետ Աննա Օհանյանը: Այս մասին տեղեկանում ենք «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունից: Նրա կարծիքով` Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը համաշխարհային նշանակություն ունի, […]
12:02 22.03.2019
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում մարտի 14-ին ցուցահանդես է բացվել, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղին: Ցուցահանդեսը տևելու է մինչև ապրիլի 11-ը: «Թեև աշխարհում ոչ մի երկիր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի ազատության և անկախության իրավունքը, սակայն «Կյանք գոյություն չունեցող երկրում» խորագիրը կրող ցուցահանդեսը վառ օրինակ է աշխարհում ամենաբարդ կոնֆլիկտային տարածքում գտնվող հայերի պատմության, որոնք ապրում են Հարավային […]
11:18 22.03.2019
Համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես է կատուն հարձակվում տիրոջ վրա Queen խմբի երգի վատ կատարման համար: Կենդանու դժգոհության կադրերն յութուբյան իր էջում հրապարակել է կենդանու տերը՝ Գրեգ Մոլիկը: Ներկա պահին տեսանյութն ունի ավելի քան 78 հազար դիտում: Կադրերում տեսանելի է, որ Հարվի անունով կենդանին կարողանում է տղամարդու կատարմանը դիմանալ 30 վայրկյանից քիչ: Չհամբերելով` հարձակվում […]