09:28 24.03.2019
Վենեսուելայի կապի և տեղեկատվության հարցերով նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ վերջին 2 ամսում հանրապետության օտարերկրյա հաշիվներից գողացվել է ավելի քան 30 մլրդ դոլար։ Այս մասին նա հայտարարել է Կարակասում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է VTV հեռուստաալիքը։ Միջազգային հաշիվներից ֆինանսական միջոցների գողությունը կատարվել է Վաշինգտոնի հրամանով, հաստատում է նախարարը։ Ավելի քան 1 մլրդ դոլար […]
00:13 24.03.2019
Մալիի Բանկաս քաղաքի մոտակայքում անհայտ զինված անձինք հարձակվել են հովիվների վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով քաղաքապետ Մուլայ Գուինդոյին։ Քաղաքապետի խոսքերով՝ որսորդների պես հագնված անձինք ներխուժել են Օգասագու և Վելինգարա բնակավայրեր։ «Օգասագու գյուղն ամբողջությամբ ոչնչացված է»,- հայտնել է Գուինդոն։ Քաղաքապետը նաև նշել է, որ այդ տարածքներում շուրջ 110 զոհի մարմին է հայտնաբերվել։ Նրանք […]
23:53 23.03.2019
ԱՄՆ-ի բնակչուհի Տորի Գորմանը տեսախցիկով նկարահանել է ծովառյուծի և կալիֆոռնիական եռատամ շնաձկան պայքարը, որին նաև այլ կերպ կոչում են վագրային, գրում է SFGate-ը: Դեպքը տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկոյի ծոցում՝ Ալկատրասից մի փոքր հեռու: Տեսանյութում երևում է, թե ինչպես է առյուծը շնաձկանը մի քանի անգամ օդ բարձրացնում: Ականատես կինը նշել է, որ այդ ամենը կարծես […]
23:33 23.03.2019
WhatsApp մեսենջերի մշակողները փորձարկում են նոր գործառույթներ, նրանք փորձում են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն նամակների մասին և այդպիսով գտնել սփամը, հաղորդում է WABetaInfo-ն: Գործառույթներից մեկը կոչվում է վերահասցեագրման մասին տեղեկատվություն. դրա շնորհիվ օգտատերը կիմանա, թե քանի անգամ է նամակը վերահասցեագրվել: Նշվում է, որ այն նամակները, որոնք վերահասցեագրվել են 4 անգամից ավելի, կունենան հատուկ նշան: Այդ ամենն […]
22:31 23.03.2019
Իրանի հյուսիսային նահանգներում տեղատարափ անձրևների և հեղեղումների պատճառով զոհվել է 2 մարդ: Այս մասին հայտնել Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հեղեղումներից ավելի շատ տուժել են Գոլեստան և Մազանդարան նահանգները: Այդ նահանգներում հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Երկրի նախագահ Հասան Ռոհանին էլ հրամայել է նահանգային իշխանություններին անմիջապես օգնություն ցուցաբերել մարդկանց:
22:16 23.03.2019
Մահվանից առաջ, նախքան արհեստական կոմայի մեջ ընկնելը, երգչուհի Յուլյա Նաչալովան խնդրել է իր PR մենեջերին իրականացնել իր վերջին ցանկությունը։ Նաչալովայի մահը ճակատագրական պատահականություն են որակում․ ոտքին կոշտուկ է առաջացել, սակայն երգչուհին անուշադրության է մատնել։ Վերքից ինֆեկցիա է անցել, որի հետևանքով էլ նա մահացել է։ Աննա Իսաևան պատմել է, որ Նաչալովայի նախկին քաղաքացիական ամուսինը՝ հոկեիստ Ալեքսանդր […]
20:59 23.03.2019
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հզոր պայթյուն է որոտացել, որին հաջորդել է զինված հարձակումը: Զոհվել է 11, վիրավորվել՝ ավելի քան 15 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Համաձայն նախնական տվյալների՝ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով լի մեքենան պայթեցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության դարպասների մոտ: Աղբյուրի հաղորդմամբ՝ զոհվել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերով փոխնախարարը: Տեղի ունեցածի […]
20:00 23.03.2019
Օսկարակիր դերասանուհի Գվինեթ Փելթրոուն ներկայացրել է ներքնազգեստի իր նոր հավաքածուն, որը ԲԴՍՄ ոճով է: Այս մասին գրել է Daily Mail-ը և նշել, որ ներքնաշորերն արդեն վաճառվում են: Հավաքածուում կան ձեռագործ կաշվե ներքնազգեստներ՝ մետաղական դետալներով: Դրանք վաճառվում են հոլիվուդյան դերասանուհու Goop բրենդի անվանման ներքո: Գայթակղիչ հավաքածուն ներառում է նաև սև կաշվե մտրակ: Ներքնազգեստները վաճառվում են 630 […]
19:51 23.03.2019
Սիրիայի քաղաքացին Հունգարիայի իրավապահների կողմից ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով: Այս մասին հայտարարել են այդ երկրի ոստիկանությունից: Որոշ տեղեկություններով՝ ձերբակալվածը կարող է խմբավորման դահիճներից մեկը լինել: Նշվում է, որ նա ավելի քան 2 տասնյակ մարդու է սպանել, մասնակցել է սիրիական Հոմս քաղաքում կատարվող զանգվածային սպանություններին: Աղբյուրի փոխանցմամբ՝ կասկածյալը փորձել է […]
19:39 23.03.2019
Չորսամյա Էթլենտիսի մայրը՝ Էյփրիլ Կաստիլյոն, ցանկացել է, որ իր աղջիկը հաղթի խելահեղ սանրվածքների մրցույթում, գրում է Daily Mail-ը: Նշվում է, որ կինը ընտրել էր Դիսնեյի թեմատիկան: Դրանից հետո լուսանկարը «Թվիթերում» հրապարակել է նրա քույրը՝ Արիելը, որի գրառումը հավաքել է 745 հազար հավանում: Խելահեղ սանրվածքների ֆլեշմոբին «Թվիթերում» միացել են նաև այլ մայրիկներ:
19:37 23.03.2019
Ալժիրում շարունակվում են հակակառավարական բողոքի խոշոր ակցիաները՝ չնայած այն հանգամանքին, որ նախագահը խոստացել է չառաջադրել իր թեկնածությունը հաջորդ ընտրություններին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հարյուր հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել փողոցներ՝ այս անգամ պահանջելով նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկաի հրաժարականը: Աղբյուրը հայտնել է, որ սրանք երկրում երբևէ տեղի ունեցած ամենախոշոր բողոքի ակցիաներն են: Հավելենք, որ […]
19:30 23.03.2019
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության չվերթի ժամանակ մերկ տղամարդը փորձել է բարձրանալ ինքնաթիռ, հայտնում է РЕН ТВ-ն: Նշվում է, որ տղամարդը անցել է գրանցումը, մի կողմ նետել իրերը և վազել դեպի ինքնաթիռ: «Նա ասաց, որ նա մերկ է, քանի որ հագուստը դժվարացնում է մարմնի աերոդինամիկան. առանց հագուստ թռչելը ավելի հարմար կլինի»,- պատմել է ականատեսներից մեկը: […]
19:11 23.03.2019
Դաղստանի Խասավյուրտ քաղաքում ջրից թունավորվել է 86 մարդ: Թունավորվածներից 72-ը երեխա է: «Интерфакс-Юг»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են այդ հանրապետության առողջապահության նախարարությունից: «Տուժածների վիճակը գնահատվում է թեթև: Ծանր դեպքեր չեն արձանագրվել»,- ասված է տեղի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում: Ներկայում աշխատանքներ են ընթանում տեղի խմելու ջրում թունավոր նյութեր հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայր է ժամանել երկրի վարչապետը:
19:11 23.03.2019
Մեծ Բրիտանիայում երիտասարդ աղջիկը թխվածքաբլիթների մրցույթին մասնակցելու ընթացքում շնչահեղձ է եղել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Դեպքը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 22-ին: Հաղորդվում է, որ 24-ամյա Բեթան Գեսքինը հյուրընկալվել է իր ընկերուհու կազմակերպած երեկույթին: Աղջիկը որոշել է մասնակցել թխվածքաբլիթների մրցույթին: Մրցույթի մասնակիցները պետք էորքան հնարավոր է մեծ քանակությամբ թխվածքաբլիթներ տեղավորեին իրենց բերանում: […]
19:00 23.03.2019
Անցած հինգ տարիներին զենքի համաշխարհային առևտուրը շարունակել է աճել նախորդ հնգամյակի համեմատությամբ։ Խոշոր զինատեսակների ավելի քան մեկ երրորդը բաժին է ընկնում Մերձավոր Արևելքին։ Զենք գնողների մեջ աչք է ծակում նաև Ադրբեջանի անունը, որն առաջատարների թվում 23-րդն է։ Այս ամենի քննարկումը կարող եք դիտել տեսանյութում։
18:52 23.03.2019
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի: Ակցիայի մասնակիցները բրիտանական կառավարությունից պահանջում են Brexit-ի հարցով կրկին հանրաքվե անցկացնել: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Ցուցարարները տարբեր պաստառներով և դրոշներով շարժվում են խորհրդարանի ուղղությամբ: Հավելենք նաև, որ ավելի քան 4 միլիոն բրիտանացի է ստորոգրել խնդրագիրը` կոչ անելով երկրի խշխանությունների հրաժարվել Մեծ […]
18:40 23.03.2019
Ասեկոսեներ կան, որ Մեգան Մարքլն իր առաջնեկին ունենալու է «Ֆրիմլի Պարկ» հիվանդանոցում: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը: Ըստ տեղեկության` Մեգան Մարքլին հիվանդանոցում սպասում են մոտ օրերս: Հիվանդանոցի ղեկավարությունը հանձնարրաել է ամբողջ անձնակազմին աշխատել առանց հանգստյան օրերի, քանի որ ամեն րոպե Մեգան Մարքլին ընդունելու և պատշաճ օգնություն ցույց տալու կարիք կարող է առաջանալ: Հայտնի […]
18:30 23.03.2019
«Ժամանակի մեքենա» խմբի ղեկավար Անդրեյ Մակարևիչը Պետդումայում` հանրային խորհրդի մշակույթի հարցերով հրավիրված նիստի ժամանակ, թղթի վրա նկարել է ակնոցավոր խոզ: Այս մասին հայտնում է ФАН-ը: Նշվում է, որ լրագրողները, նկատելով խոզի նկարը, ենթադրել են, որ նիստը նրա համար անհետաքրքիր է եղել: Նրանք հետաքրքրվել են երաժշտի մամուլի քարտուղար Անտոն Չերնինից, որը պատասխանել է, թե չի կարող […]
18:17 23.03.2019
Հարավային Աֆրիկայի երեք երկրներին՝ Զիմբաբվեին, Մոզամբիկին և Մալավիին պատուհասած «Իդա» տրոպիկական ցիկլոնի զոհերի թիվը հասել է 417-ի: Երկրի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության զարգացման նախարարի խոսքերով՝ երկրում իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական: Ավելի վաղ հայտնել էինք, որ զոհերի թիվը Մոզամբիկում 293 էր, իսկ Զիմբաբվեում՝ 104, Մալավիում հասել էր 84-ի: Նշենք նաև, որ կանխատեսվում է` զոհերի թիվը […]
18:02 23.03.2019
Ուրոգվացի դերասանուհի, երգչուհի Նատալյա Օրեյրոն «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման հյուրն է եղել: Հաղորդման ժամանակ դերասանահին դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով իրեն նույնպես ռուսական անձնագիր տալ: Դերասանուհին նշել է, որ Ռուսաստան է այցելել 15 անգամ և իրեն մնում է պարզապես անձնագիր ստանալ: «Պուտի´ն, ինձ անձնագիր տո´ւր»,- ասել է նա: Օրեյրոն նաև նշել է, որ չկա […]
17:52 23.03.2019
Չինաստանի քիմիական գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի, 28 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի Յանչեն քաղաքի ղեկավար Ցաո Լուբաոն: Աղբյուրը հայտնում է, որ ներկայում հնարավոր է պարզել մահացածների միայն 26-ի ինքնությունը: Հաղորդվում է, որ 21 վիրավոր ծայրահեղ ծանր վիճակում է, 73-ը՝ […]
17:45 23.03.2019
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը Վրաստանի գրավյալ տարածքների մասին ընդունել է «Համագործակցություն Վրաստանի հետ» բանաձևը: Վրաստանի ԱԳՆ տեղեկությամբ` բանաձևը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստին ներկայացրել նույն գերատեսչության փոխնախարար Լաշա Դարսալիան: Նա խորհրդի անդամներին տեղեկություն է փոխանցել Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում առկա մարդասիրական ծանր իրավիճակի, Վրաստանի քաղաքացիների կյանքի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների, ապօրինի ձերբակալությունների, սպանության վրդովեցուցիչ միտումների մասին, […]
17:34 23.03.2019
ՌԴ Պետդումային կից տեղեկատվական հասարակության զարգացման հարցերով խորհրդի փորձագետ Վադիմ Մանուկյանը խոսել է երգչուհի Յուլյա Նաչալովայի հանդեպ ունեցած կեղծ սիրո մասին, հայտնում է «Дни.Ру»-ն: Նաչալովայի մահից հետո ռուսական էստրադայի աստղերը 38-ամյա երգչուհու մասին սկսեցին դրամատիկ ու հուզիչ գրառումներ անել: Մանուկյանի խոսքով` այդ «սերը» ի հայտ եկավ այն բանից հետո, երբ երգչուհին մահացավ ողբերգական մահով: Մանուկյանի […]
17:24 23.03.2019
Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: «Սա պատմական օր է Ավստրալիայի հայկական համայնքի և ողջ հայկական սփյուռքի համար, քանի որ տիկին Բերեջիկլյանը շարունակում է լինել համաշխարհային քաղաքականության մեջ գործող ամենահզոր կանանցից մեկը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը: Նա ընդգծել […]
17:18 23.03.2019
Աֆղանստանի հարավարևմտյան հատվածում գտնվող Լաշկարգահ քաղաքի մարզադաշտերից մեկում երկու հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունները տեղի են ունեցել Ֆերմերի ազգային օրվա տոնակատարությունների ժամանակ: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը:
17:07 23.03.2019
Արցախցի 10-ամյա տղան՝ Միխայիլ Գրիգորյանը, ով 2017թ. «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանն էր ներկայացնում, մասնակցել է ռուսական «Голос Дети» հեռուստատեսային երաժշտական մրցույթի կույր լսումների փուլին: Միխայիլը հանդես է եկել Բրունո Մարսի «Versace on the Floor» երգով: Տղայի ելույթը հիացրել է ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին: Միխայիլի ելույթի ժամանակ շրջվել են Սվետլանա Լոբոդան ու Վալերի Մելաձեն: «Ես Հայաստանից եմ՝ […]
17:00 23.03.2019
Երկօրյա պաշտոնական այցով մարտի 24-ին Վրաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ` Ստոլտենբերգն իր պաշտոնական հանդիպումները կսկսի մարտի 25-ին: Մարտի 25-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի կառավարության շենքում կհանդիպի Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ, որից հետո հանդես կգան համատեղ հայտարարություններով: Նախատեսված է նաև եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի […]
16:58 23.03.2019
Մարտի 23-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում անցկացվել է զորահանդես, որին որպես հյուր ներկա է եղել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Ինչպես հաղորդում է Razm.info-ն, իսկ ի թիվս այլ երկրիների՝ հրապարակով անցել է նաև Ադրբեջանի ԶՈւ զորախումբ: Ադրբեջանական կողմից զորահանդեսին մասնակցել է խողաղապահ ուժերի ստորաբաժանում՝ կապիտան Քերեմ Աբբասովի գլխավորությամբ: Հատկանշական է, որ տրիբունայում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին […]
16:55 23.03.2019
Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարքը, որը հանրությանը առավել հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյեներիսի դերակատարմամբ, հարցազրույցում պատմել է իր հաղթահարած առողջական խնդիրների՝ ուղեղի կաթվածի մասին: Հարցազորւյցը հրապարակել է The New Yorker հանդեսը: 2011 թվականին Քլարքը պատրաստվում էր երկրորդ եթերաշրջանի նկարահանումներին: Նա պարապում էր մարզչի հետ և ձգտում իր կազմվածքը դերին համապատասխան պահպանել, ինչպես նաև ազատվել սթրեսից: […]
16:35 23.03.2019
Ավստրալահայ գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տոնել՝ դառնալով առաջին կին գործիչը, ով ընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Sydney Morning Herald-ը: Բերեջիկլյանի քաղաքական ուժը՝ Լիբերալ կուսակցությունը հաղթել է ընտրություններում իր հիմնական մրցակցին՝ Աշխատավորական (Լեյբորիստական) կուսակցությանը: Ընտրություններում հաղթանակի մասին իմանալուց հետո […]