23:20 07.11.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հանրապետությունը մտադիր է մինչև 2030 թվականը դառնալ Եվրամիության անդամ։ «Մենք հավակնոտ նպատակ ունենք՝ դառնալ Եվրամիության անդամ մինչև 2030 թվականը, երբ Վրաստանը բոլոր առումներով՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, տնտեսություն և այլն, ամենապատրաստը կլինի ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրներից»,- ասել է Կոբախիձեն Բուդապեշտում վրացի լրագրողներին։ Հինգշաբթի նա ելույթ է ունեցել Հունգարիայի մայրաքաղաքում […]
23:12 07.11.2024
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ անհրաժեշտ է կասեցնել Իսրայելի անդամակցությունը ՄԱԿ-ին՝ Գազայի հատվածում վերջինիս կողմից իրականացվող բռնությունների պատճառով։ «Այսօր ժամանակն է քննարկելու Իսրայելի անդամակցությունը ՄԱԿ-ին կասեցնելու հարցը։ Այժմ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ անգամ ՄԱԿ-ի բանաձևերը չեն կատարվում։ Միջազգային իրավունքի խախտումները և ՄԱԿ-ի բանաձևերին չկատարելը վերածվել են մշտական պետական ահաբեկչության Գազայում, […]
23:04 07.11.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և ուշադրություն հրավիրել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու և ուկրաինական ճգնաժամը վերջ դնելու ցանկության մասին նրա հրապարակային հայտարարություններին։ «Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ նրան Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մենք կաշխատենք ցանկացած պետության ղեկավարի հետ, ում նկատմամբ ամերիկյան ժողովուրդը վստահություն կունենա», – […]
22:56 07.11.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բաքվում կայանալիք COP 29 կլիմայական համաժողովում ռուսական պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում Պուտինը դա բացատրել է նրանով, որ վերջերս է այցելել Ադրբեջան։ «Ալիևն ինձ կանչեց համաժողովին, բայց ես այնտեղ էի ոչ վաղ անցյալում, և նախագահ Ալիևն ու ես պայմանավորվեցինք, որ Ռուսաստանը ներկայացված […]
22:48 07.11.2024
Գերմանիան կկարողանա տրամադրել Ուկրաինային օգնելու համար հատկացված 4 միլիարդ եվրոյի մեծ մասը, նույնիսկ եթե 2025 թվականի բյուջեն ժամանակին չհաստատվի Գերմանիայում իշխող «Traffic Light» կոալիցիայի փլուզումից հետո: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովի աղբյուրներին։ Գործակալության աղբյուրների համաձայն, այդ միջոցները հիմնականում պարտադիր հատկացումներ են և, հետևաբար, կարող են տրամադրվել որպես միջանկյալ բյուջեի կառավարման […]
22:24 07.11.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աշխարհը հասել է վտանգավոր կետի, և Ռուսաստանին ռազմավարական պարտություն կրելու արևմտյան առաջնորդների կոչերը կարող են հանգեցնել համաշխարհային ողբերգության։ «Ես արդեն ասել եմ, որ մենք հասել ենք մի վտանգավոր կետի` Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու կոչերը, մի երկիր, որն ունի միջուկային զենքի ամենամեծ զինանոցը, ցույց է տալիս արևմտյան քաղաքական գործիչների […]
22:16 07.11.2024
Պաղեստինցի փախստականների Ջաբալիա ճամբարը, որը գտնվում է Գազայի հատվածի հյուսիսում, իսրայելական բանակի կողմից հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Ըստ հեռուստաալիքի՝ հարվածի տակ է հայտնվել բնակելի շենք։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ։ Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից անկլավում հակամարտության սրման զոհ է դարձել ընդհանուր առմամբ 43,5 […]
22:08 07.11.2024
Երկուշաբթի օրը Բաքվում իր աշխատանքը կսկսի ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող կլիմայի փոփոխության հարցով СOP29 միջազգային կոնֆերանսը: Ադրբեջանի կողմից հարվիրված ոչ բոլոր գործիչներն են համաձայնվել մեկնել Բաքու: Ո՞ր միջազգային կազմակերպություններն են ներկայացված լինելու, և արդյո՞ք Հայաստանը մասնակցելու է: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և մանրամասներ ներկայացրել «Հորիզոն»-ի տաղավարում․ «Դե իհարկե, ՄԱԿ-ը առաջին անձով է ներկայացված լինելու: […]
21:40 07.11.2024
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել ծայրահեղականության համար նախկինում պատժի դատապարտված 31 մարդու։ Ինչպես հայտնում է «Pul Pervy» հեռագրային ալիքը, որը մոտ է պետության ղեկավարի մամուլի ծառայությանը, ներում է շնորհվել 2 կնոջ և 29 տղամարդու։ «17-ն ունեն խրոնիկական հիվանդություններ, երեքը հաշմանդամ են, 27 դատապարտյալ ունի երեխա, նրանցից 7-ը՝ բազմազավակ»,- նշվում է զեկույցում։ Դատապարտյալներն ազատվում […]
21:32 07.11.2024
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կատակով խաղարկել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի այն արտահայտությունը, թե Վլադիմիր Պուտինը «ճաշին կուտի Դոնալդ Թրամփին»։ «Պուտինը մարդկանց չի ուտում»,- ժպտալով պատասխանել է Կրեմլի խոսնակը, երբ նրան խնդրել են մեկնաբանել Հարիսի այս հայտարարությունը։ Սեպտեմբերին Հարիսը հեռուստաբանավեճի ժամանակ ասել էր, որ եթե Թրամփը հաղթի, կզոհաբերի Եվրոպայում ամերիկացի դաշնակիցներին «հանուն Պուտինի […]
21:04 07.11.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։ Մինչ այդ ԱՄՆ-ն կշարունակի ղեկավարել Ջո Բայդենը: Ի՞նչ կարող է փոխվել այս ընթացքում Հայաստանի համար և ի՞նչ զարգացումների սպասել Դոնալդ Թրամփի օրոք: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
20:56 07.11.2024
Եվրոպացիները չպետք է «մշտապես պատվիրակեն» իրենց անվտանգությունը ամերիկացիներին, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, որը ստեղծվել է 2022 թվականին իր նախաձեռնությամբ։ «Թրամփը պաշտպանելու է ամերիկացիների շահերը, հարցն այն է, թե արդյոք մենք պատրա՞ստ ենք պաշտպանել եվրոպացիների շահերը»,- ասել է Մակրոնը։ Նա նաև կարծում է, որ Եվրոպան պետք է ավելի մանրակրկիտ […]
20:48 07.11.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չեղարկել է իր մասնակցությունը նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում կայանալիք COP29 կլիմայի գագաթնաժողովին, հայտնում է Bloomberg-ը: Գերմանիայի կանցլերը չի մասնկցի COP29-ին՝ Գերմանիայում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս չեն մասնակցի COP29-ին։
20:32 07.11.2024
Հունգարիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Ղեկավարները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային ու գլոբալ ընթացիկ հարցեր։ Բանակցությունների ընթացքում նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն։ Նա նշել է, որ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների […]
20:19 07.11.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ընտրատեղամասերի փակումից 12 ժամ անց սկսել է նախարարների թեկնածուների ընտրությունը նրա ապագա վարչակազմում, հայտնում է Politico-ն։ Ավելին, հավանական թեկնածուների քննարկումները սկսվել են դեռ շատ առաջ։ Մի քանի շաբաթ առաջ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը աշխատանքային ճաշ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի մի քանի հանրապետականների հետ։ Ինչպես հրապարակմանը հայտնել […]
19:45 07.11.2024
Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Չեխիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Բարսեղ վարդապետ Փիլավչյանի և ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման […]
19:40 07.11.2024
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և վերջին զարգացումներին` շեշտելով ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Միաժամանակ, վարչապետը Սլովակիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները` միտված […]
19:26 07.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր-սեղան քննարկմանը: Այն անցկացվել է փակ ձևաչափով: Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի, Էստոնիայի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Բոսնիա-Հերցեգովիայի, Սերբիայի Լատվիայի առաջնորդները: Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:
19:11 07.11.2024
Իրանի համար տարբերություն չկա, թե ով է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում, Թեհրանն ապավինում է իր ներքին ուժերին, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, գրում է Etemad Online թերթը։ «Մեզ համար երբեք տարբերություն չի լինի, թե ով է հաղթել ԱՄՆ ընտրություններում, քանի որ մեր երկիրն ու վարչակարգը հենվում է իր ներքին ուժերի վրա», – մեջբերում է […]
18:51 07.11.2024
Նոյեմբերի 5-6-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալի (Նորվեգիա) գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի ու ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին […]
18:21 07.11.2024
Նոյեմբերի 7-ին Բուդապեշտում աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի կողմից կազմակերպված աշխատանքային նախաճաշին: Հանդիպումը կայացել է Հունգարիայի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթաժողովի շրջանակներում: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև […]
17:40 07.11.2024
Իսպանիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 219-ի, զոհերի ճնշող մեծամասնությունը գրանցվել է երկրի արևելքում գտնվող Վալենսիա ինքնավար համայնքում։ Այս մասին հայտնում է Cadena SER ռադիոկայանը։ Ըստ տվյալների՝ անհետ կորածների թիվը հասել է 93-ի։ Միաժամանակ, իշխանությունները պարզաբանում են, որ աղետի հետևանքով զոհվածներից 54-ի ինքնությունը դեռևս բացահայտված չէ։ Նախկինում հաղորդվում էր 217 զոհի և 89 անհետ կորածի […]
17:35 07.11.2024
Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը կարծում է, որ առաջիկա ամիսներին Ուկրաինային աջակցությունը կորոշի Եվրամիության ապագան։ Այս մասին նա հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում։ Նրա կարծիքով, եթե Ուկրաինան կորցնի իր տարածքները, դա կխաթարի եվրոպական արժեքները։ Միխալը կոչ է արել դաշնակիցներին ավելին անել Կիևին աջակցելու և սեփական պաշտպանական ծախսերն ավելացնելու համար։ The Wall Street Journal-ը գրել է, որ […]
17:30 07.11.2024
Մոսկվան ողջունում է տարբեր երկրների ջանքերը՝ խթանելու արդար համաձայնագրերը, որոնք կվերացնեն ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները։ Այս մասին Ղազախստան կատարած աշխատանքային այցի արդյունքներով լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ողջունում ենք գլոբալ Հարավի, գլոբալ Արևելքի պետությունների ջանքերը, որոնք կարող են թույլ տալ վերացնել ուկրաինական ճգնաժամի բուն պատճառը և ապահովել խաղաղություն: […]
16:50 07.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Հաջորդիվ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը: Վարչապետ Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: Տեղի է ունեցել նաև գագաթնաժողովին մասնակից […]
16:47 07.11.2024
Լեհական «Ժեշուվ-Յասենկի» օդանավակայանը, որով տեղափոխվում են Կիևին արևմտյան ռազմական օգնության մատակարարումները, հայտնվել է ռազմական պաշտպանության տակ։ Այս մասին հայտնում է Rzeczpospolita թերթը՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարությանը։ Հրատարակության համաձայն՝ ռազմական գերատեսչությունը 100 զինվորականի է ուղարկել օդանավակայանի նյութատեխնիկական ապահովման կենտրոն, որն այժմ պետք է ստանձնի դրա պաշտպանության և ուկրաինական սահման ուղեկցելու ողջ պատասխանատվությունը։ Նախկինում, ռազմական ոստիկանությունից […]
16:21 07.11.2024
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կշփվի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ մինչև վերջինիս երդմնակալությունը։ «Դա չի բացառվում։ Նա ասել է, որ կզանգահարի Պուտինին երդմնակալության արարողությունից առաջ, սրանք նրա խոսքերն են, մենք դեռ ուրիշ բան չունենք այստեղ ասելու»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ ԱՄՆ […]
16:14 07.11.2024
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է ամենամեծ փորձությունը լինել Իրանի Իսլամական Հանրապետության համար՝ 1979 թվականից ի վեր: Այս մասին հայտնում է CNN-ը։ Ինչպես նշվում է լրատվականի նյութում, ԱՄՆ նոր վարչակազմը Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» արշավ կանցկացնի, որը կարող է մեծացնել մեկուսացումը և խաթարել հանրապետության տնտեսությունը։ Թրամփի ընտրությունը կարող է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին […]
15:16 07.11.2024
Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի բացման արարողություն․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրեր է հրապարակել։
15:06 07.11.2024
Անկախ ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունից՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները ինստիտուցիոնալ կայուն հիմքեր ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը: «Անկախ վարչակազմից՝ երկու պետությունների միջև հարաբերությունները ինստիտուցիոնալ բավականին կայուն հիմքեր ունեն»,-ասաց Կոստանյանը: Փոխնախարարը հիշեցրեց՝ այս տարի հայտարարվել է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն հարաբերությունների մակարդակը ռազմավարական […]