22:24 07.11.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աշխարհը հասել է վտանգավոր կետի, և Ռուսաստանին ռազմավարական պարտություն կրելու արևմտյան առաջնորդների կոչերը կարող են հանգեցնել համաշխարհային ողբերգության։
«Ես արդեն ասել եմ, որ մենք հասել ենք մի վտանգավոր կետի` Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու կոչերը, մի երկիր, որն ունի միջուկային զենքի ամենամեծ զինանոցը, ցույց է տալիս արևմտյան քաղաքական գործիչների ծայրահեղ արկածախնդրությունը: Նման կույր հավատը սեփական անպատժելիության և բացառիկության նկատմամբ կարող է վերածվել համաշխարհային ողբերգության»,- ասել է պետության ղեկավարը՝ հինգշաբթի օրը Սոչիում ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի հանդիպմանը։
Ինչպես նշել է Պուտինը, «աշխարհը կառավարող նախկին հեգեմոններն ավելի ու ավելի են զարմանում՝ պարզելով, որ իրենց այլևս չեն ենթարկվում»։
«Անորսալի իշխանությունը ուժով պահպանելու փորձերը միայն հանգեցնում են ընդհանուր անկայունության և լարվածության, զոհերի և ավերածությունների»,- ընդգծել է նախագահը։
Նրա խոսքով՝ արևմտյան երկրները չեն ցանկանում հաշտվել փոխված միջազգային անվտանգության համակարգի հետ եւ պատրաստ են անել ամեն ինչ՝ նախկին աշխարհակարգը պահպանելու համար։
Պուտինը հավելել է , որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն իրենց քաղաքականության մեջ առաջնորդվում են «դե ուրեմն ոչ մեկին բաժին մի՛ հասիր», «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքներով։ Այս բանաձևը, ըստ պետության ղեկավարի, «շատ վտանգավոր է», «քանի որ և՛ այստեղ, և՛ աշխարհի շատ երկրներում կա մի ասացվածք. «Քաոսն ու համակարգային ճգնաժամն արդեն իսկ աճում են հենց այն երկրներում, որոնք փորձում են նման քաղաքականություն վարել»։
11:35 10.06.2025
ՄԱԿ. Գազայի դպրոցների և համալսարանների ավելի քան 90%-ը վնասվել կամ ավերվել էԳազայի հատվածում դպրոցական և համալսարանական շենքերի ավելի քան 90%-ը վնասվել կամ ավերվել է Իսրայելի հարձակումների հետևանքով, ասվում է ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննչական հանձնաժողովի զեկույցում, որը զբաղվում է Պաղեստինի օկուպացված տարածքների, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմի և Իսրայելի հարցերով։ «Հանձնաժողովը պարզել է, որ Իսրայելը վնասել կամ ոչնչացրել է Գազայի դպրոցների և համալսարանների շենքերի ավելի քան 90%-ը՝ ավիահարվածների, […] ...
11:27 10.06.2025
Ոստիկանության պաշտոնյան ծառայողական լիազորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառել է շուրջ 3,7 մլն դրամի վնասՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է շուրջ 3,7 մլն ՀՀ դրամի վնաս, Այս մասին հայտնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...
11:10 10.06.2025
ՆԳ փոխնախարարը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ ՊլատֆորմինՀունիսի 2-ից 6-ը ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին, հայտմում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Արմեն Ղազարյանը ելույթով անդրադարձել է կլիմայական փոփոխություններով, գեոդինամիկ գործընթացներով, արդյունաբերական զարգացմամբ և տեխնոլոգիական վերափոխումներով պայմանավորված համաշխարհային մակարդակով աճող ռիսկերին՝ ընդգծելով, որ Հայաստանը վերահաստատում է ժամանակակից պահանջներին համահունչ՝ ներառական, հարմարվողական և […] ...
11:00 10.06.2025
Հայաստանը ներկայացրել է իր ջրային և կլիմայական մարտահրավերները Բլեդի համաժողովումՍլովենիայի Բլեդ քաղաքում անցկացվել է բարձր մակարդակի համաժողով՝ «Ջրի մոխրագույն գոտին» խորագրով, նվիրված ջրային անվտանգության գլոբալ մարտահրավերներին։ Միջոցառմանը մասնակցել են Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին ու եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնը, Բլեդի քաղաքապետ Անտոն Մեժանը, Ջրային համաշխարհային ֆորումի համահիմնադիր Մարկո Գայիչը, ինչպես նաև տարբեր երկրների ներկայացուցիչներ և բնապահպանական ոլորտի փորձագետներ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ […] ...
10:55 10.06.2025
Ջրահեղձության վտանգն ամենուր է. ինչ պետք է անել վտանգներից խուսափելու համարՋրահեղձության վտանգն ամենուր է` ոչ միայն ջրավազաններում, լճակներում ու ծովերում, այլև լոգարանում, նույնիսկ քիչ քանակությամբ ջրի մեջ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Վտանգներից խուսափելու համար. Հնարավորինս վաղ տարիքում երեխային սովորեցրե՛ք լողալու տարրական հմտություններ: Համոզվե՛ք, որ ջրային տարածքում երեխաները հսկողության տակ են և կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն, նույնիսկ եթե նրանք լողալ գիտեն: […] ...
10:48 10.06.2025
ՃՏՊ Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա տուժածՀունիսի 10-ին, ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկել […] ...