14:00 07.11.2024
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Եվրոպան կարող է դառնալ ԱՄՆ-ի գլխավոր մրցակիցը։ Այս մասին հաղորդում է BelTA գործակալությունը։ «Աշխարհը սարսափելիորեն փոխվում է, վաղը իրավիճակը բոլորովին այլ կլինի, ոչ թե Չինաստանը կարող է լինել Ամերիկայի գլխավոր մրցակիցը, այլ Եվրոպան»,- ասել է Լուկաշենկոն։
13:53 07.11.2024
ԵՄ-ն ցանկանում է խորացնել կապերը ԱՄՆ-ի հետ, բայց միևնույն ժամանակ ավելի շատ իր ճակատագրի տերը լինել։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուն պես։ «Կա մի կարևոր սկզբունք՝ մենք ցանկանում ենք խորացնել մեր կապերը ԱՄՆ-ի հետ, քանի որ մենք շատ ընդհանրություններ ունենք, բայց նաև ցանկանում ենք ավելի […]
13:47 07.11.2024
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ թեև իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ բարդ, այդուհանդերձ, Մոսկվան իրավիճակի բարելավման նախադրյալներ է տեսնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Սերգեյ Շոյգուն այդ մասին ասել է Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստի ժամանակ։ «Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը Հարավային Կովկասում, ապա իրավիճակը շարունակում […]
11:50 07.11.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Ղազախստան նախատեսված է նոյեմբերի 27-ին։ Այս մասին Աստանայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը հայտարարել է հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն։ «Նոյեմբերի 27-ին ՌԴ նախագահի պետական այցը Ղազախստան մեծ նշանակություն ունի բազմակողմ գործընկերությունը խթանելու համար»,- ասել է նա։ Լավրովն իր հերթին նշել է, որ […]
11:44 07.11.2024
Գերմանիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի առաջնորդները համատեղ հայտարարությամբ պահանջում են արագ հետաքննել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ ենթադրյալ խախտումները, ինչպես նաև կոչ են արել այս երկրի իշխանություններին չեղարկել օրենքները, որոնք չեն համապատասխանում « Եվրոպական արժեքներին»։ Համապատասխան հայտարարություն է տարածել Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։ «Մենք մտահոգված ենք Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքով, մասնավորապես՝ բազմաթիվ խախտումներով և ընտրողների ահաբեկմամբ, որոնք […]
11:18 07.11.2024
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը ծրագրում է մասնակցել երկրի ընտրված ղեկավար Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Այս մասին հայտնել է NBC հեռուստատեսությունը: ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին Վաշինգտոնի Կապիտոլիումում։ Արարողությանը կհաջորդի շքերթը և երդմնակալության պարահանդեսը: Նախօրեին Բայդենը հեռախոսով զանգահարել էր Թրամփին և շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Պետության ղեկավարն ընդգծել […]
11:09 07.11.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում հարձակվել են 110 տարբեր թիրախների վրա Լիբանանում և Գազայի հատվածում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, օդից հարձակման են ենթարկվել Լիբանանի «20 ահաբեկչական թիրախներ Բաալբեկի շրջանում և Լիտանի գետի հյուսիսում»։ Այս հարվածների ընթացքում սպանվել է «Հըզբոլլահի» շուրջ 60 զինված արմատական, նշել է մամուլի ծառայությունը։ Հարձակման ենթարկված […]
11:00 07.11.2024
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ առաջիկա օրերին ինքը կլինի Թեհրանում, որտեղ ծրագրում է իշխանությունների հետ քննարկել Իրանի միջուկային ծրագիրը։ «Առաջիկա օրերին ես կլինեմ Թեհրանում, որտեղ ծրագրված են բանակցություններ ղեկավարության հետ։ Ես դեռ չգիտեմ Թեհրանի դիրքորոշումը, այդ իսկ պատճառով ինձ համար այդքան կարևոր են այս հանդիպումները»,-ասել է նա։ Նա հիշեցրել է, […]
10:00 07.11.2024
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է «Ռաֆայել» փոթորկի լուրջ հետեւանքների մասին երկրի արեւմտյան հատվածում, այդ թվում՝ Հավանայում։ «Այս գիշեր Ազգային պաշտպանության խորհրդի նիստում մենք գնահատել ենք իրավիճակը երկրի արևմուտքում «Ռաֆայել» փոթորկի անցումից հետո»,- գրել է Դիազ-Կանելը սոցիալական ցանցերում եւ հավելել, որ բոլոր ջանքերը կնվիրվեն վերակառուցմանը։ Ավելի վաղ Կուբայի էլեկտրաէներգիայի ազգային ընկերությունը հայտնել էր քամու ուժեղ […]
09:52 07.11.2024
Մեծ Բրիտանիան համաձայնագրեր կստորագրի Հյուսիսային Մակեդոնիայի և Սերբիայի հետ՝ անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարելու համար։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բուդապեշտ կատարած նրա այցից առաջ։ Նշվում է, որ համաձայնագրերը կներառեն հետախուզական տեղեկատվության փոխանակում և համագործակցություն՝ «հանցավոր խմբավորումներին հայտնաբերելու համար», […]
09:35 07.11.2024
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի հետ զրույցում հայտնել է երկու երկրների համագործակցությունը շարունակելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ Հարավային Կորեայի նախագահի գրասենյակին հղումով։ Բացի այդ, ինչպես նշվում է, կողմերը հայտարարել են հնարավորինս շուտ հանդիպում անցկացնելու մտադրության մասին։ Նրանք նաև մտահոգություն են հայտնել Փհենյանի «սադրանքների» առնչությամբ, […]
09:20 07.11.2024
Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն չորեքշաբթի «Con Maduro de Repente» ռադիոծրագրում շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա վերջ կդնի պատերազմներին։ «Հուսով եմ՝ Թրամփը կավարտի պատերազմները»,- ասել է նախագահը` նկատի ունենալով Թրամփի հայտարարությունները։ «Վենեսուելան ունի իր ինքնությունը և պատմությունը, և այն կիսում է այդ արժեքները Միացյալ Նահանգների ժողովրդի հետ, […]
09:10 07.11.2024
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է «Չեզոք Թուրքմենստան» պաշտոնաթերթը։ Ըստ հրապարակման՝ Բերդիմուհամեդովն իր ուղերձում նշել է, որ Թուրքմենստանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ներկա մակարդակը և մեծ նշանակություն է տալիս հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի պաշտպանության ավանդական սկզբունքների վրա երկկողմ համագործակցության […]
09:00 07.11.2024
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Դոնալդ Թրամփին հաջողություն են մաղթել նոր ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «Ամերիկացի ժողովուրդը քվեարկել է, և Դոնալդ Թրամփը և Ջեյ Դի Վենսը կդառնան Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը և փոխնախագահը։ Մաղթում ենք նրանց հաջողություն և հուսով ենք, որ նրանք կկառավարեն բոլորիս համար»,- ասվում է զույգի հայտարարության […]
08:50 07.11.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ «Ես հիանալի զրույց ունեցա նախագահ Թրամփի հետ, ես շնորհավորեցի նրան պատմական ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ. նրա անհավատալի քարոզարշավը հնարավոր դարձրեց այս արդյունքը, մենք պայմանավորվեցինք պահպանել սերտ երկխոսությունը և զարգացնել մեր համագործակցությունը», – գրել է Զելենսկին X-ի իր էջում: ԱՄՆ-ի ընտրությունների քվեարկությունն ավարտվել է […]
08:30 07.11.2024
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին ասված է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ «Վարչապետ Ջասթին Թրյուդոն զրուցել է նախագահ Թրամփի հետ և շնորհավորել նրան երկրորդ անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու կապակցությամբ»,- ասվում է փաստաթղթում։ Նշվում է, որ Թրյուդոն և Թրամփը քննարկել են Կանադայի […]
08:10 07.11.2024
Նոյեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփն ընտրվել է ԱՄՆ-ի 47-րդ նախագահ: Այդ պաշտոնը նա զբաղեցրել է նաև 2017-21 թվականներին: Նշենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Թրամփը հավաքել է 295 ընտրական ձայն՝ աջակցություն ստանալով գրեթե բոլոր «չկողմնորոշված» նահանգներից: Իր հերթին, Քամալա Հարիսը ունի 226 ձայն։ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի […]
00:00 07.11.2024
Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգները փորձարկել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ICBM), հայտնում է Կալիֆոռնիայի Վանդենբերգ ռազմաօդային բազայի հրամանատարությունը: «ICBM-ների փորձնական գործարկումը ցույց է տալիս, որ դրանք պատրաստ են, հուսալի և արդյունավետ ռազմավարական մրցակցության՝ դարաշրջանում գերակայության համար»,-ասվում է զեկույցում: Հրթիռի թռիչքի ուղին անցել է Վանդենբերգ բազայից դեպի Խաղաղօվկիանոսյան փորձադաշտ, որը գտնվում է Կվաջալեյն ատոլի մոտ […]
23:58 06.11.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարել է հանրապետական Դոնալդ Թրամփին և շնորհավորել նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տունը։ Հաղորդագրության համաձայն՝ Բայդենը չորեքշաբթի օրը «հեռախոսով խոսել է նորընտիր նախագահ Թրամփի հետ և շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ»։ Բայդենը «նշել է իշխանության սահուն անցում ապահովելու իր հանձնառությունը», ինչպես նաև հրավիրել է Թրամփին հանդիպելու […]
23:48 06.11.2024
Նյու Յորքի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսներն աճում են 2-3%-ով՝ ընտրություններում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի կանխատեսումների ֆոնին։ Այս մասին են վկայում առևտրային հարթակի տվյալները։ Տեղական ժամանակով ժամը 11:40-ին Dow Jones Industrial Average-ը` ԱՄՆ-ում գործարար ակտիվության հիմնական ցուցանիշը, բարձրացել է 1389,60 կետով (+3,29%)` հասնելով 43611,48 կետի: S&P ինդեքսը, որը ներառում է ԱՄՆ շուկայի 500 […]
23:40 06.11.2024
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը՝ նոր նախարար Գեդեոն Սաարի գլխավորությամբ, 2025 թվականին լրացուցիչ 145 միլիոն դոլար կստանա՝ երկրի միջազգային հեղինակությունը ամրապնդելու համար, չորեքշաբթի հաղորդել են իսրայելական լրատվամիջոցները: Աջակողմյան «Նոր հույս» կուսակցության առաջնորդ Սաարը արտաքին գործերի նախարարի պաշտոնում կփոխարինի Իսրայել Կացին, ով կնշանակվի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի փոխարեն, որին վարչապետ Բենիամին Նեթանյահուն օր առաջ պաշտոնանկ արեց վստահության […]
23:32 06.11.2024
ԱՄՆ արդարադատության նախարարությունը քննարկում է, թե ինչպես դադարեցնի Դոնալդ Թրամփի դեմ երկու դաշնային քրեական գործերը՝ նախքան նրա պաշտոնը ստանձնելը, քանի որ գերատեսչության ներկայիս կանոններն արգելում են նախագահի պաշտոնում գտնվող անձի հետապնդումը: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Քննարկումները վկայում են Արդարադատության դեպարտամենտի դիրքորոշման փոփոխության մասին։ Հատուկ փաստաբան Ջեք Սմիթը վերջերս ակտիվ գործողություններ […]
23:16 06.11.2024
ԱՄՆ-ում երեկ տեղի են ունեցել նաև խորհրդարանական ընտրություններ: Ինչպե՞ս են գնահատում Կոնգրեսի ընտրությունները ամերիկահայերը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «ԱՄՆ-ում միշտ հայերի համար ավելի կարևոր են եղել հենց խորհրդարանական ընտրությունները, քանի որ հայկական լոբբիստական կազմակերպությունները միշտ կարողացել են ազդել Վաշինգտոնի վարած քաղաքականության վրա՝ հենց հայամետ կոնգրեսականների միջոցով»: Հայամետ քանի՞ կոնգրեսական ու հայազգի կոնգրեսականի […]
23:00 06.11.2024
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը զանգահարել է Դոնալդ Թրամփին և շնորհավորել նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, գրում է The Washington Post-ը։ ԱՄՆ-ի ընտրությունների քվեարկությունն ավարտվել է նոյեմբերի 6-ի առավոտյան։ Պաշտոնական արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն, ամերիկյան ԶԼՄ-ների կանխատեսումների համաձայն, Թրամփն արդեն հավաքել է ավելի քան 270 ընտրական ձայն, ինչը բավական է հաղթելու համար։
22:40 06.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին հայտարարել է, որ իսրայելական զորքերը պետք է պատրաստ լինեն մեծացնելու ցամաքային գործողությունների մասշտաբները Լիբանանում, հայտնում է The Times-ը։ «Լիբանանում համաձայնությունների հասնելու դիվանագիտական ջանքերի հետ մեկտեղ մենք պետք է շարունակենք մշակել Լիբանանում մարտերը շարունակելու ծրագրերը, այդ թվում՝ հաշվի առնելով ցամաքային գործողությունների ընդլայնումն ու խորացումը», -ասել է Հալևին։ Նա […]
22:32 06.11.2024
Աղդամի շրջանի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել ՊՆ զորամասերից մեկի զինծառայող, շարքային Անար Յոլչու օղլու Հուսեյնովի ինքնասպանության մասին։ Այս մասին հայտարարել է Զինվորական դատախազության մամուլի ծառայության ղեկավարը։ Աղդամի շրջանի զինվորական դատախազությունում կատարվածի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։
22:24 06.11.2024
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` ԱՄՆ-ի 47-րդ նախագահը հանրապետական Դոնալդ Թրամփն է: Ի՞նչ ազդեցություն կարող է ամերիկացիների այս ընտրությունն ունենալ աշխարհում տեղի ունեցող զարգացումների և հատկապես Հարավային Կովկասի վրա: Թեմայի շուրջ «Հեռանկար» ծրագրում հարցերին ԱՄՆ-ից պատասխանել է քաղաքագիտության դոկտոր, Լոս Անջելեսի հայ համայնքի հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանը:
22:16 06.11.2024
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ X սոցիալական ցանցի իր էջում նա շնորհավորել է հանրապետականին «կարկառուն քաղաքական վերադարձի» կապակցությամբ և հաջողություն մաղթել Ամերիկան միավորելու գործում։ «Մեծ շնորհավորանքներ մեր 45-րդ և այժմ 47-րդ նախագահին կարկառուն քաղաքական վերադարձի և վճռական հաղթանակի համար: Ոչ մի այլ երկիր նման մեծ հնարավորություններ չունի։ […]
22:08 06.11.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ Նրանք պայմանավորվել են «միասին աշխատել՝ ի շահ խաղաղության և կայունության վերականգնման»։
21:36 06.11.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ «Նեթանյահուն զրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։ Վարչապետի գրասենյակը նշել է, որ Նեթանյահուն «առաջիններից մեկն է, ով զանգահարել է» Թրամփին։ Զրույցն անցել է «ջերմ», վարչապետը «շնորհավորել է […]