TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+27.09 oC

ԱՇԽԱՐՀ

Մինչ հրաժարականը Նազարբաևը հեռախոսով խոսել է Պուտինի հետ

14:18 20.03.2019

Մինչ Ղազախստանի նախագահի պաշտոնից հրաժարվելը Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել են երկու երկրների նախագահական աշխատակազմերը։ Ղազախստանի նախագահականից հայտնել են նաև խոսակցության բովանդակության մասին։ Ըստ այդմ՝ երկրների ղեկավարները խոսել են Նազարբաևի մարտի 20-ին նախատեսված հրաժարականի մասին (զրույցը եղել է մարտի 19-ին)։ Նախագահները պայմանավորվել են, որ այդուհետ նույնպես կպահեն […]

̰
Վալերի Մելաձեն իրականացրել է հայ տղայի երազանքը

14:15 20.03.2019

Վալերի Մելաձեն իրականացրել է հայ տղայի երազանքը: Կեմերովոյում համերգի ժամանակ նա երգել է հայ դպրոցական Ռուբեն Աթաբեկյանի հետ: Նրանք միասին կատարել են Մելաձեի հայտնի ստեղծագործություններից մեկը` «Ակտրիսան»: Ռուբենը հենց համերգի ժամանակ էր սեփական նախաձեռնությամբ բեմ բարձրացել ու խնդրել երգչին, որպեսզի նա կատարի իր երազանքը՝ հանդես գա իր հետ զուգերգով: Մելաձեն չի մերժել հայ տղայի խնդրանքը: […]

̰
Մոսկվայում հայ տղա է մահացել

13:59 20.03.2019

Մոսկվայի իրավապահները պարզում են ազգությամբ հայ տղայի մահվան հանգամանքները: Նա մահացած է հայտնաբերվել ՌԴ մայրաքաղաքի հյուսիսարևելյան հատվածի բնակարաններից մեկում: Ինչպես հաղորդում է «РЕН» հեռուստաալիքը, տղան հիվանդ է եղել, նա տառապել է ՄՈՒԿ (մանկական ուղեղային կաթված) հիվանդությամբ: Նրա մարմինը հայտնաբերվել է մահից երեք ժամ հետո: Հաղորդվում է, որ դեպքի առնչությամբ կատարվելու է դատաբժշկական փորձաքննություն:

̰
Նազարբաևի դուստրն ընտրվել է Սենատի նախագահ

13:35 20.03.2019

Ղազախստանի խորհրդարանի Վերին պալատի (Սենատ) պատգամավորները երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դստերը՝ Դարիգա Նազարբաևային ընտրել են Սենատի նախագահ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին: Նոր խոսնակի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սենատի նախկին նախագահը Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո ստանձնել է նախագահի լիազորությունները: «Դարիգա Նազարբաևան ընտրվել է Ղազախստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահ»,- հայտնել է պալատի […]

̰
Ճապոնիայում սակուրան սկսել է ծաղկել

12:56 20.03.2019

Ճապոնիայում բալենիներն սկսել են ծաղկել: Առաջին կոկոնները բացվել են Կյուսյու կղզում`Նագասակի ազգային պարկի տարածքում գտնվող օդերևութաբանական կայանի մոտ: Բանն այն է, որ այստեղի բալենիները` սակուրաները, համարվում են ստուգողական ծառեր: Սակուրաների ծաղկման սեզոնի մեկնարկը հայտարարվում է այն պահից, երբ ստուգողական ծառերից մեկի վրա բացվում են առնվազն հինգ կոկոններ: Այսօր առավոտյան բացված կոկոնների թիվը 2-ն է եղել: […]

̰
Վալերի Սեմերիկովը՝ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման ժամկետների մասին

12:29 20.03.2019

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման ժամկետներին: «Բելառուսի ներկայացրած թեկնածուի հարցում համաձայնության հասնելու ընթացակարգերը, որոշումների կայացման համար անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկված են ՀԱՊԿ անդամ երկրներ»,- ասել է նա: Սեմերիկովը նշել է, որ կազմակերպության նորմատիվ բազայով որոշումների շուրջ համաձայնության հասնելու, դրանք ստորագրելու կարգավորում նախատեսված չէ, այդ պատճառով […]

̰
Քննարկվում է Իսրայելում դեսպանություն բացելու հարցը. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

12:20 20.03.2019

«ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ցանցի ընդլայնումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում»,- ասօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամնուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ Իսրայելում քննարկվում է դեսպանություն բացելու հարցը: Իսրայելի հետ ունենք ձևավորված օրակարգ, և այդ ուղղությամբ աշխատանքներն ու նոր ծրագրերի կազմումը շարունակվում են, ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

̰
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիսավորապես երդվեց՝ ստանձնելով Ղազախստանի նախագահի լիազորությունները

11:54 20.03.2019

Ղազախստանում այսօր խորհրդարանի պալատների համատեղ նիստ անցկացվեց, որի ժամանակ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդվեց ժողովրդի առաջ ու դարձավ Ղազախստանի նախագահ: Երեկ՝ շուրջ 30 տարվա պաշտոնավարումից հետո, Նուրսուլթան Նազարբաևը վայր  դրեց Ղազախստանի նախագահի իր լիազորությունները: Ղազախստանի կառավարության կայքում հրապարակվեց հաղորդագրություն՝ Ազգային բանկի հետ համատեղ, որով վստահեցնում էին՝ Կառավարությունը կշարունակի մակրոտնտեսական կայունության ապահովմանն ուղղված կանխատեսելի քաղաքականություն վարել, բյուջետային բոլոր […]

̰
Համացանցում է հայտնվել Iran Air ընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքի տեսանյութը

11:20 20.03.2019

Համացանցում հայտնվել է Iran Air ընկերության ինքնաթիռի՝ Մեհրաբադ օդանավակայանում վթարային վայրէջքի տեսանյութը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստի-ն: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է այրվում ինքնաթիռը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Iran Air ավիաընկերությանը պատկանող Fokker 100 ինքնաթիռը վայրէջք է կատարել չբացված շասսիով, ինչի հետևանքով շարժիչը բռնկվել է։ Հրշեջներին հաջողվել է կրակն արագ մարել։ A […]

̰
Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին

10:58 20.03.2019

Մարտի 19-ին Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին: Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Ալեքսանդր Վան դեր Բելլենը շնորհավորեց Արմեն Պապիկյանին Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում: Ավստրիայի նախագահն ընդգծեց, որ Հայաստանի և Ավստրիայի միջև […]

̰
Էրդողանի հայտարարությունների պատճառով Ավստրալիայի վարչապետը կանչում  է Թուրքիայի դեսպանին

08:32 20.03.2019

Ավստրալիայի վարչապետ Սկոտ Մորիսոնը հայտարարել է Թուրքայի դեսպանին կանչելու մտադրության մասին, քանի որ վիրավորական է համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որը նա արել էր Նոր Զելանդիայի երկու մզկիթում կատարված ահաբեկչությունից հետո։ Նշվում է, որ դրա իրականացման համար ձերբակալվածներից մեկն ավստրալացի է։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Թուրքիայում հակամուսուլմանական հայացքներով ավստրալացիները կկրկնեն […]

̰
Ֆրանսիայում գնահատել են «դեղին բաճկոնների» հասցրած վնասը

08:16 20.03.2019

«Դեղին բաճկոնների» երթերը և խուլիգանական արարքները Ֆրանսիային 200 մլն եվրոյի վնաս են հասցրել։ Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լե մերը, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Այդ գումարը չի ներառում մարտի 16-ի ցույցերի ժամանակ պատճառված վնասները, երբ ակտիվիստները կոտրել էին խանութների ցուցափեղկեր, վնասել ավտոմեքենաներ, հրկիզել ռեստորան, բանկի մասնաճյուղ և պարեկային ֆուրգոն։ Ընդհանուր […]

̰
Ավստրալիայում հսկա արևաձուկ է հայտնաբերվել

08:02 20.03.2019

Ավստրալիայում ձկնորսները հսկա արևաձուկ են հայտնաբերել։ Մոտ 2․5 մետր երկարությամբ հսկա հազվագյուտ արարածը գտնվել է Մուրեյի գետաբերանից 25 կմ արևելք։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Այն կշռում է մի քանի հարյուր կգ։ Ձկանը տեսնելով՝ ձկնորսները սկզբում կարծել են, թե այն ծառի մի հատված է։ Շատ օգտատերեր կարծում են, որ սոցցանցերում տարածված լուսանկարները կեղծ են, […]

̰
Թրամփը չի բացառել ռազմական ներխուժումը Վենեսուելա

07:48 20.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Վենեսուելայում իրավիճակի կարգավորման բոլոր տարբերակները՝ ներառյալ ռազմական ներխուժումը։ Այս մասին նա հայտարարել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Սակայն հայտնի չէ՝ Բրազիլիան թույլ կտա՞ ռազմական ներխուժման համար օգտագործել իր տարածքը։ Թրամփը խնդրել է վենեսուելացի զինվորականներին դադարել աջակցել […]

̰
Չեխիայի նախագահը Թուրքիային անվանել է ԻՊ-ի դաշնակից

07:33 20.03.2019

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը մեղադրել է Թուրքիային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ դաշնակցության մեջ։ Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով երկրի արևմտյան Կառլովարի երկրամասի Վինտիրժով գյուղի բնակիչների առջև։ «Ինչո՞ւ են հարձակվում քրդերի վրա, որովհետև ԻՊ-ի փաստացի դաշնակիցներ են»,- ընդգծել է Զեմանը։ Նրա խոսքերով՝ առկա է եղել տեղեկատվություն այն մասին, որ այն ժամանակ, երբ ԻՊ-ն […]

̰
Թեհրանում վայրէջքի պահին ինքնաթիռը բռնկվել է

07:18 20.03.2019

Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում վայրէջքի պահին ինքնաթիռ է բռնկվել: Այս մասին հայտնում է FARS գործակալությունը։ Ինքնաթիռում գտնվել է 100 ուղևոր։ Նրանք չեն տուժել։ Բոլորին հասցրել են ժամանակին տարհանել։ Դեպքի վայրում աշխատում են վթարային-փրկարարական ծառայությունները: IranAir ավիաընկերությանը պատկանող Fokker 100 ինքնաթիռը վայրէջք է կատարել չբացված շասսիով, ինչի հետևանքով շարժիչը բռնկվել է, սակայն հրշեջներին հաջողվել է կրակն […]

̰
Ո՞վ է վաճառել Բեզոսի մերկ լուսանկարները National Enquirer-ին

00:48 20.03.2019

Աշխարհի ամենահարուստ մարդկանցիդ մեկի՝ Ջեֆ Բեզոսի մերկ լուսանկարները 200 հազար դոլարով վաճառվել են National Enquirer  պարբերականին, գրում է  The Wall Street Journal-ը: Նշվում է, որ լուսանկարները վաճառել է իր սիրուհու՝ Լորեն Սանչեսի եղբայրը՝ Մայքլ Սանչեսը: Սկանդալը տեղի է ունեցել այս տարվա հունվարին, ինչից հետո Բեզոսը բաժանվել է կնոջից, դրանից հետո նա մեղադրել է լրատվամիջոցին փող […]

̰
Ռուս ու ամերիկացի տիեզերագետները համատեղ փորձարկումներ կանցկացնեն

00:46 20.03.2019

Ռուսաստանի գիտությունների ակադեմիան ամերիկյան NASA-ի հետ համատեղ տիեզերական բացառիկ փորձարկում է նախաձեռնել: Սա «Սիրիուս» անվանումը կրող փորձարկումների շարքի մի մասն է կազմում: Որոշ շրջանակներում էլ այն անվանում են նաև «մեկուսացված»: Այս մասին հայտնում է НТВ-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ փորձարկման շրջանակներում ռուսաստանցի 4 և ամերիկացի 2 գիտաշխատողներ 120 օր կանցկացնեն մեկուսացված տարածքում: Հաղորդվում է, որ գիտական փորձարկման […]

̰
Գիտնականները հայտնաբերել են Վասկո դա Գամայի աստղային անկյունաչափը

00:32 20.03.2019

Գիտնականները ծովի հատակից դուրս են բերել մինչ այժմ ամենահինը ճանաչված աստղային անկյունաչափը (աստրոլյաբիա): Այս մասին հայտնում է Science Daily-ն: Հաղորդվում է, որ դրա վրա Պորտուգալիայի գերբն է եղել պատկերված: Ենթադրվում է, որ այն կարող էր պատկանել Վասկո դա Գամային: Սարքը հայտնաբերվել է դեռևս 2014 թվականին՝ Օմանի մոտակայքում: Այն մինչ այժմ պահվում էր հատուկ վայրում, որտեղ […]

̰
Կոլումբիայի բնակչուհին երեխա է ծննդաբերել, որի որովայնում եղել է նրա երկվորյակը

00:10 20.03.2019

Կոլումբիայի բնակչուհի Մոնիկա Վեգան աղջիկ երեխա է ծննդաբերել, որի որովայնում եղել է նրա երկվորյակը: Սոնոգրաֆիկ հետազոտություններից մեկի ժամանակ 7 ամսական պտղի որովայնի հատվածում բժիշկները տարօրինակ զանգված են նկատել: Այսպիսի անոմալիան կոչվում է fetus in fetu, այսինքն՝ պտուղը՝ պտղի մեջ: Որոշ գիտնականներ պտղի ներսում գտնվող պտուղը անվանում են  «երկվորյակ-պարազիտ»: Մոնիկա Վեգային կեսարյան հատում են կատարել հղիության […]

̰
Իլոն Մասկը թվիթերյան գրառման պատճառով նոր սկանդալի մեջ է հայտնվել

23:43 19.03.2019

Tesla ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը էլեկտրոմոբիլների արտադրության մասին կարևոր տեղեկատվություն մատուցման թվիթերյան իր գրառումները երբևէ չի համաձայնեցրել իր գործընկերոջ՝ ամերիկյան SEC ընկերության հետ, որը զբաղվում է արժեքավոր թղթերի և բորսաների գործունեությամբ զբաղվող, գրում է Reuters-ը: Նշվում է, որ Մասկը ցանկանում է իր ընկերությունը եկամտաբեր սարքել այն բանից հետո, երբ իջել են Սեդան Model 3-ի […]

̰
ԱՄՆ-ում մոտ 7 կիլոգրամանոց երեխա է ծնվել

23:34 19.03.2019

Հսկա աղջնակը ծնվել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում: Այս մասին հայտնել է New York Post-ը: Նորածնի հասակը 59 սանտիմետր է, իսկ քաշը` 6.9 կիլոգրամ: Բուժհաստատությունում նշել են, որ երբևէ չեն տեսել նման մեծ նորածին: Որպես կանոն, երեխաները 7 կիլոգրամի են հասնում 6 ամսականում: Մայրը պատմել է, որ ծննդաբերությունը շատ ծանր ու ցավոտ է եղել:  Նա […]

̰
Երկրի և ժողովրդի հոգսերը շարունակում են մնալ իմ մտահոգությունները․ Նազարբաև

22:31 19.03.2019

Ղազախստանի նախագահի պաշտոնը գրեթե 30 տարի զբաղեցնող Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնից հրաժարվելու մասին խոսել է ուղիղ եթերում: Նա Ղազախստանի հանրային հեռուստաալիքով դիմել է քաղաքացիներին: «Ես ինձ համար ոչ դյուրին որոշում եմ կայացրել՝ հրաժարվել Ղազախստանի նախագահի լիազորություններից: Այս տարի լրանում է 30 տարին, ինչ ես զբաղեցնում եմ երկրի ամենաբարձր պաշտոնը: Ժողովուրդն ինձ հնարավորություն է տվել լինել անկախ […]

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

21:27 19.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, ով ժամեր առաջ հայտարարել էր, որ այլևս չի զբաղեցնելու այդ պաշտոնը՝ մնալով միայն երկրի անվտանգության խորհրդի նախագահի և իշխող՝ Նուր Օթան կուսակցության ղեկավարի պաշտոններին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ղազախստանի առաջընթացի և զարգացման ապահովման գործում նախագահ Նազարբաևի անգերագնահատելի դերակատարումը և եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների […]

̰
Հայաստանն ունի բարձր տեմպերով զարգանալու բացառիկ հնարավորություններ. KfW-ի տարածաշրջանային տնօրենը՝ Փաշինյանին

21:03 19.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը և հավելել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունները բարձրացել են նոր մակարդակի: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, […]

̰
Երևանի պատվիրակությունը տրանսպորտի բարեփոխման խնդրի առնչությամբ Չեխիա է մեկնել

20:42 19.03.2019

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ, հնգօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիա: Այցի օրակարգում Երևանի տրանսպորտային բարեփոխմանը միտված հանդիպումներ են: Մասնավորապես, նախատեսվում են այցելություններ Չեխիայի տարբեր քաղաքներ, հանդիպումներ մայրաքաղաք Պրահայի հանրային ուղևորափոխադրող ընկերության, հանրահայտ ավտոարտադրողներ «Շկոդա էլեկտրիկ» և «Իվեկո» ընկերությունների, ինչպես նաև Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության և այլ կազմակերպությունների ու գերատեսչությունների […]

̰
Զիմբաբվեում ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի

19:51 19.03.2019

 Զիմբաբվեում տեղի ունեցած «Իդայ» ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի, իսկ անհայտ կորածներինը՝ 200-ի, հայտնում է ZBC հեռուստաընկերությունը: Նախկինում հաղորդվել է 82 զոհի մասին: Վերջին տվյալներով՝ 102 մարդ գտնվում է հիվանդանոցում, փրկարարական, որոնողական աշխատանքները շարունակվում են: Հիշեցնենք, որ Զիմբաբվեում տասնյակ մարդիկ դարձել էին արևադարձային «Իդայ» ցիկլոնի զոհը: Եղանակային անոմալ դրսևորումների հետևանքով բազմաթիվ տներ, կամուրջներ, […]

̰
Ալիևը խնդրել է Էրդողանին Հայաստանին սահմանակից քաղաքները «հանձնել» ազգայնականներին. ԶԼՄ-ներ

19:49 19.03.2019

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «խորհուրդներ» է տվել Հայաստանի հետ սահմանակից Կարս և Իգդիր քաղաքներում կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Թուրքական ԶԼՄ-ները, վկայակոչելով թուրք քաղաքական գործիչներից մեկին, գրում են, որ Ալիևը խորհուրդ է տվել այդ քաղաքներում «հաղթանակը շնորհել» «Ազգայնական շարժում» (MPH) կուսակցությանը, որը համարվում է «գորշ գայլեր» ազգայնական շարժման քաղաքական թևը: Տեղական […]

̰
Իտալական Լացիո մարզի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

19:28 19.03.2019

Իտալիայի Լացիո մարզի խորհրդարանը, որի վարչական կենտրոնը համարվում է Հռոմը, միաձայն քվեարկել է 1915թ. Օսմանյան Թուրքիայի տարածքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օգտին: «Բանաձևում նշվում է, որ օրենսդիր մարմինն իր աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին, նրանց պայքարին` ուղղված պատմական արդարությանը և ջանքերին` մարդու իրավունքների պաշտպանության հարցում»,- ասված է Իտալիայում հայ համայնքային կառույցների` Communitaarmena.it-ի […]

̰
Արարատ Միրզոյանը գերմանացի գործընկերներին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում Հայ-գերմանական համալսարան հիմնելու հարցը

19:16 19.03.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 19-ին հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Բունդեսթագի նախագահն իր ողջույնի խոսքում նշել է, որ Գերմանիայում մեծ ոգեւորությամբ են հետևել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ծավալված թավշյա հեղափոխությանը՝ ընդգծելով, որ նմանօրինակ հեղափոխություն աշխարհում գոյություն չի ունեցել: […]

̰
BACK_TO_TOP