TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ԱՇԽԱՐՀ

Թրամփն իր աշխատավարձի 1/4-ը հատկացրել է նախարարություններից մեկին

07:31 19.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր տարեկան աշխատավարձի 1/4-ը՝ 100 հազար դոլար, տրամադրել է Ներքին անվտանգության հարցերով նախարարությանը՝ վերջ տալու Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության շուրջ հետագա վեճերին։ Որպես ապացույց նա իր թվթերյան էջում կցել է վճարման կտրոնի պատճենը։ «Ես ամեն տարի իմ աշխատավարձից 400 հազար դոլար կհատկացնեմ ամերիկյան տարբեր գերատեսչությունների»,- ասել է Թրամփը։ Ներքին անվտանգության […]

̰
«Դատաստանի օրվա ինքնաթիռներով» ամերիկյան ավիաբազան ջրի տակ է անցել

07:18 19.03.2019

ԱՄՆ Նեբրասկա նահանգում գտնվող Օֆաթ ավիաբազան մոտ 1/3-ով ջրածածկ է եղել։ Վնասվել են այնտեղ տեղակայված 200 շինություններից 30-ը։ Թռիչքավայրէջքային ուղու մոտ 1 կմ հատվածը ջրի տակ է անցել։ Նշվում է, որ հենց այդ բազայում է գտնվում ԱՄՆ Զինված ուժերի ռազմավարական հրամանատարության կենտրոնակայանը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի 55-րդ ավիաթև հրամանատար, գնդապետ Մայքլ Մանիոնը […]

̰
Սա հարաբերությունները խզելու լավագույն տարբերակը  չէ

00:54 19.03.2019

Յու ազգանունով չինացի մի աղջիկ որոշել էր անսովոր ձևով հեռանալ իր ընկերոջից, ով, ի զարմանս աղջկա, պարզվել է, որ չափազանց աղքատ է: 37 տարեկան չինուհին ընկերոջ հետ այցելել է նրա հարազատ քաղաքը, որտեղ պարզել է, որ իր ընտրյալ Լին իրականում շատ աղքատ է:  Աղջիկը որոշել է դադարեցնել հարաբերությունները, սակայն կարծել է, որ հեշտ չի լինի […]

̰
AP-ը հայտարարել է ԱՄՆ գալիք նախագահական ընտրությունների «աութսայդեր» թեկնածուներին

00:22 19.03.2019

ԱՄՆ 2020 թ.-ի գալիք նախագահական ընտրություններին դեմոկրատական կուսակցության «աութսայդերի»  դերը բաժին է ընկել Մասսաչուսեթս նահանգի սենատոր Էլիզաբետ Ուորենին, գրում է Associated Press գործակալությունը: Նշվում է, որ սենատորն այս պահին խնդիրներ ունի նախընտրական քարոզարշավ կազմակերպելու համար գումար հայթայթելու հարցում, այս պահին նա հավաքել է 300 հազար դոլար:  Նշվում է՝ մեկ այլ խնդիր է այլ դեմոկրատ թեկնածուների հետ […]

̰
Էրդողանը կոչ է արել Նեթանյահուին քաշել որդու ականջները՝ Թուրքիային ցեղասպանության մեջ մեղադրելու համար

00:12 19.03.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդու՝ Յաիրի այն հայտարարությանը, թե Կոստանդնուպոլիսը պատկանում է քրիստոնեական քաղաքակրթությանը: Գազիօսմանփաշա շրջանում տեղի ունեցած հավաքին Էրդողանը դիմել է Նեթանյահուին՝ կոչ անելով, որ նա որդուն մի լավ դաս տա:  «Նեթանյահո՛ւ, քաշիր որդուդ ականջներից: Եթե դուք այս հարցում անցնեք սահմանը, ապա մենք դաստիարակաչկան տարբեր մեթոդներ ունենք և […]

̰
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը գարեջուր են ըմպել Սուրբ Պատրիկի տոնին

20:45 18.03.2019

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը մասնակցել են Սուբ Պատրիկի օրվա հանդիսավոր միջոցառմանը: Նրանք մասնակցել են իռլանդական հանդիսավոր շքերթին և տոնական լանչ են արել, որի ընթացքում խմել են ավանդական ըմպելիքը՝ իռլանդական գարեջուրը: Լուսանկարները շուտով հրապարակվել են համացանցում: Քեյթ Միդլթոնը, տոնի թեմատիկային համահունչ, կրում էր կանաչ վերարկու և գլխարկ Alexander McQueen նորաձևության տնից: Սուրբ Պատրիկի տոնին կանաչ […]

̰
Իրանը պատրաստվում է դատի տալ ԱՄՆ-ին. Reuters

20:35 18.03.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ազգային հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է, որ Թեհրան ի դեմ ԱՄՆ պատժամիջոցները հանցագործություն են: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Ռոհանին նաև նշել է, որ երկրի իշխանությունները պատրաստվում են դատի տալ ԱՄՆ-ին՝ չհստակեցնելով, թե որտեղ են ընթանալու դատական գործընթացները և ինչպես է ձևակերպվելու դատական հայցը: Իրանի նախագահը նաև հավելել է, […]

̰
Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր մաշկային հիվանդությունը

20:21 18.03.2019

Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր մաշկային հիվանդությունը: Քարդաշյանի մոտ փսորիազ է: Նա նշում է, որ արդեն խնդիրը թաքցնել հնարավոր չէ: Քարդաշյանը լուսանկարը հրապարակել է իր Instagram-ի էջում: Նկարում երևում է, թե ինչպես է դեմքի մաշկը հատվածաբար գրգռված ու կարմրած: «Կարծում եմ` ես պետք է սկսեմ բուժել փսորիոզը, քանի որ իմ մաշկը նախկինում այս վիճակում երբևէ […]

̰
Նոր Զելանդիայի հրաձիգը ահաբեկչությունից րոպեներ առաջ հայտնել էր այդ մասին և գովաբանել Թրամփին

20:16 18.03.2019

Քրայսթչըրչ քաղաքում երկու մզկիթների վրա իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 50 մարդ, ևս 50-ը՝ վիրավորվել:

̰
Պուտինը ստորագրել է իշխանությանը և պետական խորհրդանիշները վիրավորելու համար պատիժ սահմանող օրենքը

20:07 18.03.2019

ՌԴ նախագահը նաև ստորագրել է կեղծ լուրերի արգելափակման մասին օրենքը:

̰
Նոր Զելանդիայի ահաբեկիչը զենքը գնել էր առցանց. երկրում «Զենքի շրջանառության մասին» օրենքը կխստացվի

20:05 18.03.2019

Մարտի 15-ի ահաբեկչությունը Նոր Զելանդիայի կառավարությանը ստիպել է խստացնել զենքի շրջանառության մասին օրենքը:

̰
Նիդերլանդներում հայտարարվել է անվտանգության ուժեղացման բարձր մակարդակ

20:03 18.03.2019

Նիդերլանդների իշխանություններն ուժեղացրել են հսկողությունը կայարաններում, օդանավակայաններում, բոլոր հասարակական վայրերում: Երկրում հայտարարվել է անվտանգության ուժեղացման բարձր մակարդակ:  Այս մասին հաղորդում է  Reuters գործակալությունը: Չի բացառվում, որ այսօր առավոտյան Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցածն ահաբեկչություն է:Քաղաքային իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին դուրս չգալ տներից: Քանի դեռ հանցագործը ազատության մեջ է, հնարավոր են նոր միջադեպեր: Հասարակական տրանսպորտը, այդ […]

̰
Ոստիկանությունը հետաքննում է ֆրանսուհի բլոգերի առեղծվածային սպանությունը

20:00 18.03.2019

Ֆրանսիայի քաղաքացի 34-ամյա Լորելին Գարսիա-Բերտոն բազմազբաղ անձնավորություն էր` զբաղվում էր ֆիլմարտադրությամբ, ղեկավարում էր կյանքի և նորաձևության մասին պատմող բլոգ, երազում էր կինոռեժիսոր դառնալ,  նախկինում աշխատել է Discovery Channel-ում: Աղջկա անհետացման մասին, որն աշխատում էր որպես Golin ընկերության հասարակայնության հետ կապերի գծով օգնական, հաղորդել են նրա գործընկերները: Ֆրանսուհին մարտի 5-ին աշխատանքի չէր ներկայացել: Հաջորդ օրը Լորելիին […]

̰
Նիդեռլանդներում կրակահերթի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

19:40 18.03.2019

Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած կրակահերթի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, 9-ը վիրավոր է: Euronews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է քաղաքի ղեկավարը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքից հետո տեղի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել է Թուրքիայի 37-ամյա քաղաքացի Հեքման Թանիսի նկատմամբ: Իրավապահների հաղորդած տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել «Հոկտեմբերի 24-ի հրապարակ» անվանումը կրող տեղանքում՝ առավոտյան ժ. 10:45-ի […]

̰
Կրասնոյարսկում ապտակների առաջնություն է անցկացվել

19:36 18.03.2019

Կրասնոյարսկում արտասովոր մրցումներ են կազմակերպվել` ապտակների առաջնություն: Siberian Power շոուի շրջանակում է կայացել մրցաշարը, որին մասնակցել են միայն տղամարդիկ: Գլխավոր պարգևը 30 հազար ռուբլին էր: Մրցումների կանոնները շատ պարզ են: Տղամարդիկ կանգնում են դեմ դիմաց և հերթով ապտակում միմյանց: Մասնակիցների մոտ կարող են կանգնել նրանց ընկերները, որպեսզի օգնեն նրանց հուժկու հարվածներից տղամարդիկ վայր չընկնել:   […]

̰
Տիգրան Քեոսայանի և Մարգարիտա Սիմոնյանի ընտանիքում համալրում է սպասվում

19:21 18.03.2019

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ու ռեժիսոր Տիգրան Քեոսայանի ընտանիքում համալրում է սպասվում: «Առաջիկա մի քանի ամսում հանգիստ եմ լինելու, Աստծուն եմ երախտապարտ: Այդ պատճառով կտրուկ նվազեցնում եմ ակտիվությունս քաղաքական հարթակներում և սոցցանցերում, զգալի քիչ եմ կարդալու ու առավել ևս, քիչ եմ գրելու: Հաճախ պետք է ընտրել ճիշտ առաջնահերթությունները: Նախապես ներողություն եմ խնդրում հետևորդներիցս»,- գրել […]

̰
Էնրիկե Իգլեսիասը ցույց է տվել, թե ինչպես է որդու հետ ֆուտբոլ խաղում

19:05 18.03.2019

Երգիչ Էնրիկե Իգլեսիասը խոստովանել է, որ որդու լույս աշխարհ գալուց հետո աշխատում է շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Օրերս երգիչը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ֆուտբոլ խաղում երեխայի հետ: Տեսանյութը Էնրիկեն հրապարակել է իր Instagram-ի էջում և մակագրել է կիրակնօրյա տրամադրություն հեշթեգով:   View this post on Instagram   #Sundaymood ? […]

̰
Ամերիկացի կոնգրեսականն աշխատավայրում տարբեր կոշիկներ է կրել

18:57 18.03.2019

Ամերիկացի կոնգրեսական Մերի Գեյ Սքանլոնը լուսանկար է տեղադրել, որում երևում է, որ կրում է տարբեր կոշիկներ, գրում է Teenvogue-ը։ «Մարդիկ ինձ ամբողջ ժամանակ հարցնում են վաշինգտոնյան աշխատանքային ռիթմերի մասին… Ահա արդեն ժամը 16:04-ն է, և ես միայն հիմա եմ նկատում, որ ամբողջ օրը երկու տարբեր կոշիկ եմ կրել»,- գրել է կոնգրեսականն իր էջում։ Լուսանկարում երևում […]

̰
Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել. ՌԴ ԱԳՆ

18:53 18.03.2019

ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք` մարտի 18-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
ԵԱՏՄ շուկայի խնդիրները հիմնականում ոչ լիարժեք ինտեգրումից են․ Տիգրան Սարգսյան

18:48 18.03.2019

ԵԱՏՄ շուկայում խնդիրների մեծ մասը երկրների ոչ բավարար ինտեգրվածության հետևանք են։ Դրա հաղթահարման համար անհրաժեշտ է անդամ երկրներում քաղաքականությունը իրականացնել միօրինակ ու հասնել օրենսդրությունների ներդաշնակության։ Այս մասին ռուսական Forbes-ին տված հարցազրույցում ասել է ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը։ «Հենց այդ ուղղությունն է առաջնահերթ այս տարի։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը անդամ պետությունների կառավարությունների հետ օրենսդրությունների ներդաշնակեցման աշխատանք է […]

̰
ԱՄՆ-ն Վենեսուելային օգնելու համար կարող է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ

18:45 18.03.2019

ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում ՌԴ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք, այսպես ասած, «ազդեցություն են գործում» Վենեսուելայի վրա: Փաստաթուղթը հրապարակվել է Կոնգրեսի պաշտոնական կայքում: Նախագծի հեղինակները նշել են, որ Ռուսաստանը սերտորեն համագործակցում է Վենեսուելայի հետ, մասնավորապես տրամադրում է վարկեր և կազմակերպում է համատեղ զորավարժություններ: Օրինագծով նախատեսվում է չտրամադրել մուտքի […]

̰
Զոհրաբ Մնացականյանը և ՀՀ-ում ՄԱԿ ներկայացուցիչը քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր

18:30 18.03.2019

Մարտի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարչի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչին: Ողջունելով ՄԱԶԾ կառավարչի տեղակալ Միրյանա Շպոլյարիչի առաջին այցելությունը Հայաստան՝ նախարար Մնացականյանը կարևորել է ՄԱԶԾ ավելի քան քառորդդարյա գործունեությանը Հայաստանում՝ բարձր գնահատելով ՄԱԶԾ-ի շրջանակներում ծավալվող շարունակական բազմաբնույթ համագործակցությունը: Հայաստանի արտաքին քաղաքական […]

̰
Սարգսյանը չի հերքում, որ երկրները կարող են դառնալ Մետաքսի նոր ուղու ներդրումների գերին

18:17 18.03.2019

Չինաստանը մտադիր է 1 տրիլիոն դոլար ներդրումներ իրականացնել Մետաքսի նոր ճանապարհի տնտեսական գոտում՝ Ասիայով մինչև Եվրոպա։ Կարո՞ղ են այսպիսի գումարները դրանց տակ մտած երկրների գաղութացման սկիզբ դնել։ Ռուսական Forbes-ի այս հարցին պատասխանելիս ԵՏՀ ղեկավար Տիգրան Սարգսյանը ասել է, որ «գաղութացում» եզրույթը ճիշտ չէ օգտագործել։ «Իսկ եթե խոսել այն մասին, որ երկրները կարող են կախվածության մեջ […]

̰
Այս պահին ԵԱՏՄ բանավեճերի ամենաթեժ թեման գազի փոխադրման գինն է․ Տիգրան Սարգսյան

18:06 18.03.2019

Անկախությունից հետո հետխորհրդային երկրները բռնել են տարբեր ուղիներ, և այժմ կատարվում է ազգային օրենսդրությունների համաձայնեցում։ Այս պահին ԵԱՏՄ ներսում բանավեճերի ամենաթեժ թեման գազի փոխադրման հարցն է, դրա գնագոյացումը։ Այս մասին ռուսական Forbes-ին հայտնել է ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նրա խոսքերով՝ կա երկու տեսակետ․ Բելառուսինը, ըստ որի՝ տարանցման գինը բոլորի համար պետք է լինի նույնը, և […]

̰
Էրդողանը Նոր Զելանդիայի ահաբեկչության տեսանյութը օգտագործում է քարոզարշավում

17:50 18.03.2019

Նոր Զելանդիայի Քրիսթչարչ քաղաքի մզկիթներում մարտի 15-ին տեղի ունեցած զինված հարձակման տեսանյութը, որն արդեն հանվել է մի շարք սոցկայքերից, օգտագործվում է Թուրքիայի քաղաքական ուժերի կողմից նախընտրական քարոզարշավում, հայտնում է Ermenihaber-ը: Ինչպես հայտնի է, Թուրքիայում մարտի 31-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Նշյալ տեսանյութը ցուցադրվել է նախընտրական հանրահավաքներից մի քանիսի ժամանակ, երբ  Ստամբուլ […]

̰
Ֆիլիպիններում ափ նետված կետի ստամոքսում 40 կգ պոլիէթիլեն է հայտնաբերվել

17:45 18.03.2019

Ֆիլիպիններում ափ նետված կետի ստամոքսում մետ 40 կգ պոլիէթիլենային տոպրակներ ու աղբ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կենդանին սատկել է «ստամոքսի շոկ»-ից: Հաղորդվում է, որ Ֆիլիպինների Մինդանաօ կղզու  D’ Bone Collector թանգարանի հետազոտություններ իրականացնող գիտնականները պակաս շոկ չեն ապրել՝ պարզելով կենդանու անկման պատճառը: Նրա ստամոքսում բանանի վաճառքի համար նախատեսված տոպրակների […]

̰
Մետաքսի նոր ճանապարհի մեջ կարող է ներառվել ԵԱՏՄ երկրների 30-ից ավելի ծրագիր․ Տիգրան Սարգսյան

17:34 18.03.2019

Չինաստանից Եվրոպա ձգվող առևտրային նոր ուղու ստեղծման շրջանում ԵԱՏՄ անդամ պետություններին հետաքրքրում են հատկապես լոգիստիկ, ենթակառուցվածքային ծրագրերը։ Եվ կազմակերպության անդամները հետաքրքրված են չինական կողմի այս նախաձեռնությամբ։ Այս մասին ռուսական Forbes-ին հայտնել է ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը։ «Ընդհանուր առմամբ Մետաքսի նոր ճանապարհի մեջ կարող է մտնել 30-ից ավելի ծրագիր ԵԱՏՄ անդամ բոլոր 5 պետություններից։ Համենայն դեպս, […]

̰
ՀՀ քաղաքացիների տարիներ շարունակ ծավալած պայքարը հանգեցրին Թավշյա, ոչ բռնի հեղափոխության. Արարատ Միրզոյանը` Բեռլինի խորհրդարանում

17:20 18.03.2019

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 18-ին ողջույնի խոսքով հանդես է եկել Բեռլինի խորհրդարանում. «Մեծարգո տիկին փոխնախագահ, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ հետ հանդիպման և Բեռլինի խորհրդարանում Ձեզ ողջունելու այս հնարավորության համար: Մարդկանց հիշողություններում դեռ թարմ է նույն ժողովրդին, երկիրը և Ձեր սիրելի  քաղաքը […]

̰
Ե՞րբ է Նիկոլ Փաշինյանն այցելելու Իսրայել. ԱԳՆ պարզաբանումը SHANTNEWS.am-ին

16:54 18.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարող են առաջիկայում այցելել Իսրայել: Օրեր առաջ լրատվամիջոցներում նման վարկած էր հայտնվել: SHANTNEWS.am-ը փորձեց ՀՀ ԱԳ նախարարությունից ճշտել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այս տեղեկությունը, թե՞ ոչ: «Իսրայելի հետ մենք ունենք լայն օրակարգ, և փոխադարձ այցելությունը դրա բաղկացուցիչ մասն է կազմում»,- ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Այցի ժամկետների […]

̰
Պատրաստ ենք աջակցել Ալեքսանդր Բուխտատիի սպանության քննությանը. Ուկրաինայում ՀՀ դեսպանություն

16:50 18.03.2019

Ուկրաինայում ՀՀ քաղաքացուն մեղադրում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարչակազմի աշխատակից Ալեքսանդր Բուխտատիի սպանության մեջ: Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը: Այս մասին հաղորդում է aif.ua-ն: «Մենք համոզված ենք, որ Ուկրաինայի իրավապահ մարմինները հանցագործության համակողմանի և օբյեկտիվ քննություն կանցկացնեն, մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն ըստ օրենքի: Հայաստանի դեսպանությունը պատրաստ է հնարավորության սահմաններում աջակցել […]

̰
BACK_TO_TOP