19:51 19.03.2019
Զիմբաբվեում տեղի ունեցած «Իդայ» ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի, իսկ անհայտ կորածներինը՝ 200-ի, հայտնում է ZBC հեռուստաընկերությունը: Նախկինում հաղորդվել է 82 զոհի մասին: Վերջին տվյալներով՝ 102 մարդ գտնվում է հիվանդանոցում, փրկարարական, որոնողական աշխատանքները շարունակվում են: Հիշեցնենք, որ Զիմբաբվեում տասնյակ մարդիկ դարձել էին արևադարձային «Իդայ» ցիկլոնի զոհը: Եղանակային անոմալ դրսևորումների հետևանքով բազմաթիվ տներ, կամուրջներ, […]
19:49 19.03.2019
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «խորհուրդներ» է տվել Հայաստանի հետ սահմանակից Կարս և Իգդիր քաղաքներում կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Թուրքական ԶԼՄ-ները, վկայակոչելով թուրք քաղաքական գործիչներից մեկին, գրում են, որ Ալիևը խորհուրդ է տվել այդ քաղաքներում «հաղթանակը շնորհել» «Ազգայնական շարժում» (MPH) կուսակցությանը, որը համարվում է «գորշ գայլեր» ազգայնական շարժման քաղաքական թևը: Տեղական […]
19:28 19.03.2019
Իտալիայի Լացիո մարզի խորհրդարանը, որի վարչական կենտրոնը համարվում է Հռոմը, միաձայն քվեարկել է 1915թ. Օսմանյան Թուրքիայի տարածքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օգտին: «Բանաձևում նշվում է, որ օրենսդիր մարմինն իր աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին, նրանց պայքարին` ուղղված պատմական արդարությանը և ջանքերին` մարդու իրավունքների պաշտպանության հարցում»,- ասված է Իտալիայում հայ համայնքային կառույցների` Communitaarmena.it-ի […]
19:16 19.03.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 19-ին հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Բունդեսթագի նախագահն իր ողջույնի խոսքում նշել է, որ Գերմանիայում մեծ ոգեւորությամբ են հետևել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ծավալված թավշյա հեղափոխությանը՝ ընդգծելով, որ նմանօրինակ հեղափոխություն աշխարհում գոյություն չի ունեցել: […]
17:57 19.03.2019
Չնայած անսպասելի հրաժարականին՝ Ղազախստանի արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը որոշել է պահել երկրի Անվտանգության խորհրդի ղեկավարի և իշխող «Նուր Օթան» կուսակցության ղեկավարի պաշտոնները, ինչպես նաև պահելու է երկրի Սահմանադրական խորհրդի անդամի կարգավիճակը։ Այս մասին նա ասել է Ղազախստանի ժողովրդին ուղղված իր տեսաուղերձում։ «Այսինքն` մնում եմ ձեզ հետ»,- բազմանշանակ ասել է Նազարբաևը։ Մինչ այդ, նույն տեսաուղերձի […]
17:42 19.03.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է հրաժարականի մասին: «Ես որոշում եմ կայացրել դադարեցնել նախագահի իմ լիազորությունները: Արդեն 30 տարի է, ինչ ես զբաղեցնում եմ այս ամենաբարձր պաշտոնը: Ժողովուրդն ինձ հնարավորություն է տվել լինել անկախ Ղազախստանի ամենից առաջին նախագահը»,- ասել է նա: Նազարբաևի հրաժարականի պատճառները առայժմ հայտնի չեն: Նախագահի պարտականությունները ժամանակավորապես […]
17:30 19.03.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2020 թվականի համար ներկայացրած բյուջետային հայտով առաջարկում է կրճատել միջազգային հեռարձակման ծախսերը 22 տոկոսով և նախատեսում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի երեք ծառայությունների փակում: Այս հակիրճ տեղեկատվությունը, ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, տեղադրված է ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) կայքում։ Համաձայն առաջարկվող փոփոխության`«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բյուջեն 2019 թվականի […]
17:29 19.03.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յասին Աքթայը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է արդարանա ԱՄՆ-ի առջև զենիթահրթիռային С-400 համակարգերի ձեռքբերման համար: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն: Աքթայն ընդգծել է, որ Թուրքիան միշտ գործում է իր գործընկերների հետ պայմանավորվածությունների շրջանակում, բայց ԱՄՆ-ը պարբերաբար «խնդիրներ է ստեղծում»: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը «համագործակցում է ահաբեկիչների»՝ Սիրիայի […]
17:22 19.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանոնավոր կերպով խախտում է երդմնակալության ժամանակ տված երդումը՝ ծառայել և պաշտպանել ամերիկյան Սահմանադրությունը: Կոնգրեսը պետք է ուշադրություն դարձնի սրան,- Bloomberg-ում գրում է Ջոնաթան Բերշտեյնը: Երդմնակալության ժամանակ Թրամփը երդվել է ազնվորեն կատարել նախագահի պարտականությունները և պաշտպանել Սահմանադրությունը: Քաղաքական ճնշումների խրախուսումը համարվում է այս երդման ուղղակի խախտում,- գրում է հեղինակը: Բացի դրանից՝ գործակալության […]
17:16 19.03.2019
«Мир 24» հեռուստաալիքը «5 причин поехать в…» հաղորդման շրջանակներում անդրադարձել է Հայաստանի Սյունիքի մարզին: Հաղորդման ընթացքում ներկայացնում են 5 պատճառ, թե ինչու է պետք այցելել Սյունիք: Պատճառներից մեկն է «Սյունիքի դարպասները» տեսնելը: Տեսարժան վայրը գտնվում է ծովի մակարդակից 2400մ բարձրության վրա: Մյուս պատճառը մարզի խորհրդանիշը դարձած Խուստուփ լեռն է: Երրորդ պատճառը՝ 991 թվականին կառուցված Վահանավանքն է: […]
17:14 19.03.2019
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է հրաժարականի մասին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես որոշում եմ կայացրել դադարեցնել նախագահի իմ լիազորությունները: Արդեն 30 տարի է, ինչ ես զբաղեցնում եմ այս ամենաբարձր պաշտոնը: Ժողովուրդն ինձ հնարավորություն է տվել լինել անկախ Ղազախստանի ամենից առաջին նախագահը»,- ասել է նա: Նազարբաևը Ղազախստանի նախագահի պաշտոնում էր 1990 թվականից: 2015 […]
17:08 19.03.2019
Հնգամյա «աղջիկ-մաուգլին», որին իրավապահները գտել էին Մոսկվայի բնակարաններից մեկում լքված վիճակում և աղբակույտերի մեջ, սկսել է խոսել: Այս մասին հայտնել է «Москва» լրատվական գործակալությունը: Հիվանդանոցի մանկական բաժանմունքի գլխավորի բժշկի փոխանցմամբ՝ երեխան առաջինը շփվել է բժիշկների հետ, որոնց վերահսկողության տակ էլ գտնվում է այժմ։ Գլխավոր բժիշկը նաև հայտնել է, որ երեխան սկսել է արտաբերել առանձին բառեր՝ […]
17:05 19.03.2019
Եվրախորհրդարանն աշխատում է սովորական ռեժիմով` շենքում ռումբի առկայության մասին ահազանգ ստանալուց հետո, հայտնում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ Եվրախորհրդարանի շենքում տարհանում տեղի չի ունեցել, և բոլոր խորհրդակցություններն անցկացվել են ժամանակին: Պարբերականը գրում է, որ փողոցում ևս խուճապ չի նկատվել:
17:00 19.03.2019
Հնդկաստանի Կարնատակա նահանգի հարավ-արևմուտքում գտնվող Դխարվադ քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 1 մարդ է զոհվել, իսկ 90-ը մնացել է փլատակների տակ, հաղորդում է Times of India-ն: Ականատեսները նշում են, որ շենքը փլուզվել է այն պահին, երբ 150 մարդ գտնվել է շենքի 1-ին և 2-րդ հարկերում, որտեղ գործում է շուրջ 60 խանութ: Տեղացիները նշում են, որ […]
16:36 19.03.2019
Վենեսուելայի կառավարությունը տեղեկացնում է, որ ընդդիմության ներկայացուցիչները գրավել են ԱՄՆ-ում դիվանագիտական և հյուպատոսական նպատակներով օգտագործվող իրենց շենքերը: Այս մասին հայտնում է Russia Today-ը: Երկրի կառավարության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայացուցչական շենքերը բռնի կերպով են գրավվել այն մարդկանց կողմից, ովքեր վայելում են ամերիկյան կառավարության աջակցությունը: Հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ այս քայլով […]
16:32 19.03.2019
Միացյալ Նահանգների կողմից աջակցվող Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատները Սիրիայի Բաղուզ բնակավայրում իրենց հսկողության տակ են վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճամբարը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Սիրիայի դեմոկրատական ուժերի խոսնակն էլ հայտարարել է, որ գործողության ընթացքում գերել են ԻՊ-ի մի քանի հարյուր զինյալների: Նշենք, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատները արդեն մի քանի ամիս է՝ […]
16:20 19.03.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի հանրային գործիչների հետ Սևաստոպոլում կայացած հանդիպման ժամանակ դժգոհել է Ուկրաինայի իշխանությունների վարած քաղաքականությունից: Այս մասին հայտնում է eadaily.com-ը: «Ուզում ես ուկրաիներեն հարցնել՝ « З глузду з’їхав, чи шо?» (խելագարվե՞լ ես, ի՞նչ է-խմբ.),- ասել է Պուտինը: Նա հայտարարել է, որ ռուս և ուկրաինացի ժողովուրդները խռով չեն միմյանցից, սակայն, Կրեմլը չի կարողանում […]
15:25 19.03.2019
«Ո՞նց կարող է այդպիսի բան լինի, դա կնշանակի, որ ՀԱՊԿ չկա»,- մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվի՝ Հայաստանի կարծիքը հաշվի չառնելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդտեղ էլ մեր դիրքորոշումը կառուցողական է, մեր գործընկերները համաձայն չեն դրա հետ, մեկնաբանության տեղ կա: ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար նշանակելուց առաջ կանոնադրության […]
15:07 19.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ վերջին ամիսներին մի շարք ուղղություններով բանկի հետ արդյունավետ համագործակցություն է ծավալվել, որի արդյունքներն արդեն առկա են: Արայիկ Հարությունյանն իր գոհունակությունն է հայտնել, մասնավորապես, դպրոցների սեյսմիկ անվտանգության ուղղությամբ […]
12:54 19.03.2019
94 տարեկան հասակում մահացել է կինոռեժիսոր Մարլեն Խուցիևը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Մարլեն Մարտինովիչը մահացել է առավոտյան ժամը 7-ին՝ Բոտկինսկի հիվանդանոցում»,- հայտնել է Կինեմատոգրաֆիստների միության խոսնակը: Աղբյուրը նշում է, որ Խուցիևը տեղափոխվել էր հիվանդանոց դեռ դեկտեմբերին, իսկ մարտի 16-ից նա գտնվում էր վերակենդանացման բաժնում: Մարլին Խուցիևը նկարահանել է այնպիսի հանրահայտ ֆիլմեր […]
12:18 19.03.2019
ԱՄՆ Նյու Յորք նահանգի փողոցներից մեկում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ: Այս մասին հայտնել է NBC New York-ը: Տեղի ունեցածի հետևանքով տուժել է 3 մարդ: Նրանցից մեկը ուսի շրջանում վիրավորում է ստացել, իսկ մյուս երկուսը` ոտքի շրջանում: Տուժածների վիճակը ներկայումս կայուն է: Նյու Յորքի ոստիկանության նախնական տվյալներով՝ հարձակումը կապված է հանցավոր խմբի հետ: […]
12:03 19.03.2019
Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը 54 կողմ, 2 դեմ ձայներով թույլտվություն է տվել Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամին Արգենտինայի մայրաքաղաքում «Հայերի հիշատակի, պատմության ու մշակույթի թանգարան» բացելու համար։ Այս մասին հայտնում է տեղական հայկական լրատուներից մեկը։ Հիմնադրամին տարածքը տրամադրվելու է 30 տարով, ու հնարավորություն է լինելու շարունակել գործունեությունը նաև այդ ժամանակի ավարտից հետո։ Թանգարանում ներկայացվելու է հայերի՝ […]
11:44 19.03.2019
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը և միջազգային ֆինանսական առաջատար կառույցների ներկայացուցիչները համատեղ այցի շրջանակներում ժամանել են Երևան՝ քննարկելու հանրային և մասնավոր նշանակության շենքերի էներգաարդյունավետության ապահովմանն ուղղված քաղաքական առաջնահերթությունները և կայուն ներդրումային լուծումները: Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնից։ Նույն օրը Եվրոպական […]
11:39 19.03.2019
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Ղրիմ և շնորհավորել ղրիմցիներին Ռուսաստանի հետ միավորվելու 5-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Պուտինը ասել է, որ անցած հինգ տարիների ընթացքում հասցրել են շատ բան անել: Նա նաև ասել է, որ կանի ամեն ինչ իր առջև դրված բոլոր նպատակները իրագործելու համար: Հավելենք, որ Ղրիմում հինգ […]
11:33 19.03.2019
Ավելի քան երկու միլիարդ մարդ չի կարողանում օգտվել ջրից: Այս մասին տեղեկանում ենք Ջրային ռեսուրսների համաշխարհային զեկույցից, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներկայացրել է Ժնևում: Փաստաթղթում ներկայացված վիճակագրության համաձայն` 10 մարդուց 3-ը զրկված է մաքուր խմելու ջրի հասանելիությունից, 10-ից 6-ն ապահովված չէ նորմալ սանիտարական պայմաններով: Այնուամենայնիվ, վերը թվարկված մարդկանց գրեթե կեսը ապրում է Աֆրիկայի` Սահարային հարակից հատվածներում: Այսպես, […]
11:19 19.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 18-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ գործադիր տնօրեն Սյուրկանի Կասիմի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է նախարարության և ԱԶԲ-ի միջև ճանապարհաշինության, ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում ևս գործակցության խորացման կարևորությունը։ Նախարարը ԱԶԲ գործադիր տնօրենին մանրամասն ներկայացրել է […]
09:14 19.03.2019
Չինաստանի Սանյա քաղաքում վիրաբույժը վիրահատություն է իրականացրել 5G ցանցի օգնությամբ՝ գտնվելով հիվանդից 3000 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է China Global Television Network-ը։ Բժիշկ Լինգ Ժիպեյը մարտի 16-ին միացել է հիվանդանոցի վիրահատարանում տեղադրված էկրաններին։ Շնորհիվ հատուկ սարքերի՝ նա անանուն հիվանդի ուղեղում տեղադրել է չիպ, որն ապահովում է ուղեղի խորը ստիմուլյացիան և որոշում Պարկինսոնի հիվանդությամբ […]
08:15 19.03.2019
Առնվազն 3 մարդ է զոհվել ամերիկյան Նեբրասկա և Այովա նահանգներին պատուհասած ջրհեղեղի հետևանքով։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Ջրհեղեղն առաջացել է 16 գետերի վարարումից։ Ներկայում ավելի քան 870 մարդ ժամանակավոր կացարաններում է գտնվում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Նեբրասկա նահանգում գտնվող Օֆաթ ավիաբազան մոտ 1/3-ով ջրածածկ է եղել։ Վնասվել են այնտեղ տեղակայված 200 շինություններից […]
08:01 19.03.2019
Հանրահայտ երգիչ Ալբանո Կարիզին (Ալ Բանո) պահանջել է Ուկրաինայի իշխանություններից բացառել իրեն սև ցուցակից և փոխհատուցել բարոյական վնասը։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։ Նշվում է, որ երգչի փաստաբանները պատրաստվում են հայտ ներկայացրել ՄԻԵԴ։ Ալ Բանոն խոստովանել է, որ սկզբում որպես կատակ է ընդունել իրեն «Խաղաղապահ» կայքի տվալների բազայում ներառելու լուրը։ Նրան ցուցակում են ընդգրկել […]
07:45 19.03.2019
Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով նախարար Նատալի Լուազոն իր կատվին Brexit է անվանել անվճռականության ու անհետևողականության համար։ Նա իր կատվի վարքը համեմատել է Լոնդոնի քաղաքականության հետ։ Այս մասին հայտնում է The Local-ը։ «Ես սկսել եմ կատվիս Brexit անվանել։ Նա առավոտյան ինձ արթնացնում է մլավոցով, քանի որ ցանկանում է դուրս գալ տնից։ Երբ դուռը բացում եմ, նա […]