Նոր նախարարի օրոք Իսրայելի ԱԳՆ-ն կզբաղվի երկրի միջազգային հեղինակության ամրապնդմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+19.09 oC

Նոր նախարարի օրոք Իսրայելի ԱԳՆ-ն կզբաղվի երկրի միջազգային հեղինակության ամրապնդմամբ

23:40 06.11.2024

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը՝ նոր նախարար Գեդեոն Սաարի գլխավորությամբ, 2025 թվականին լրացուցիչ 145 միլիոն դոլար կստանա՝ երկրի միջազգային հեղինակությունը ամրապնդելու համար, չորեքշաբթի հաղորդել են իսրայելական լրատվամիջոցները:

Աջակողմյան «Նոր հույս» կուսակցության առաջնորդ Սաարը արտաքին գործերի նախարարի պաշտոնում կփոխարինի Իսրայել Կացին, ով կնշանակվի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի փոխարեն, որին վարչապետ Բենիամին Նեթանյահուն օր առաջ պաշտոնանկ արեց վստահության կորստի պատճառով։

Արտաքին քաղաքականության վարչությանը հատկացված միջոցները, ի թիվս այլ բաների, կօգտագործվեն արտերկրում բացատրական աշխատանքներ իրականացնելու, արտասահմանյան լրատվամիջոցների հետ շփվելու և սոցիալական ցանցերում աշխատանքի համար։

Սաարի խոսքերով, ակնկալվում է, որ իր կուսակից ընկեր, Քնեսեթի անդամ Շարեն Հասկելը կստանա փոխարտգործնախարարի պաշտոնը և կզբաղվի հանրային դիվանագիտությամբ։

Սաարի մեկ այլ թիմակից՝ Զեև Էլկինը, նախարարական պորտֆել կստանա ֆինանսների նախարարությունում և կվերահսկի գերատեսչությունը, որին հանձնարարված է վերականգնել սահմանային բնակավայրերը, որոնք գրավել էին ՀԱՄԱՍ-ի զինյալները անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ:

Էլկինը կլինի նաև Գազայի հետկոնֆլիկտային գոտում պլան մշակող թիմի մաս:

Սաարը և Էլկինը, իրենց նոր պաշտոններում, կծառայեն Ազգային անվտանգության կաբինետում, որը նաև հայտնի է որպես ռազմա-քաղաքական կաբինետ, և պարբերաբար կմասնակցեն անվտանգության և քաղաքականության, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ խորհրդակցություններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP