11:45 06.11.2024
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի թիմն ընտրությունների ժամանակ նման տպավորիչ արդյունքների չէր սպասում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ, «քվեարկության թվերը շատ ավելի բարձր են ստացվել, քան կանխատեսվում էր»։ Fox News-ն էլ հայտնել է, որ ԱՄՆ նախագահի ընտրությունում հանրապետական Դոնալդ Թրամփը հավաքել է ընտրիչների 277 ձայն, Քամալա Հարրիսը՝ 226։
11:40 06.11.2024
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը չի բացառել, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու եվրոպական երկրների ծախսերը կարող են աճել։ «Եվրոպան Ուկրաինայի համար շատ մեծ ծախսեր է կատարել: Կախված ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքներից՝ այդ ծախսերը կարող են աճել»,- « Turkie» թերթին ասել է թուրք նախարարը:
11:24 06.11.2024
Իրանի հետ մեր երկրի կապերը արտահայտվում են տարբեր ձևաչափերում՝ երկկողմ համագործակցությունից մինչև տարածաշրջանային իրողություններ: Փոխայցելությունները մշտական բնույթ են կրում: Եվ այդ շրջանակում Հայաստանում է Իրանի Ուրբաթօրյա աղոթքի քաղաքականության խորհրդի ավագ փորձագետ, IRNA լրատվական գործակալության միջազգային հարցերով փորձագետ Մեհդի Թաբրիզին: Նա հարցազրույց է տվել «Հեռանկարում»:
10:35 06.11.2024
ԱՄՆ նախագահի թեկնածու, երկրի ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսը կարծես թե հաղթում է Վիրջինիա նահանգում պետության ղեկավարի ընտրություններում։ Այս կանխատեսումն արել է երեքշաբթի օրը Fox News հեռուստաալիքը, ինչպես նաև մի քանի այլ առաջատար ամերիկյան լրատվամիջոցներ, այդ թվում՝ Associated Press-ը, Axios պորտալը և The Washington Post-ը: Վիրջինիայում հաշվվել է քվեաթերթիկների 82,74%-ը։ Հարիսը հավաքում է ձայների 51,16%-ը, նրա […]
10:22 06.11.2024
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ընտրությունների օրն այցելել է Վաշինգտոնի և Վիրջինիա նահանգի ընտրատեղամասեր: Այցը կազմակերպվել էր Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) կողմից։ Այցին մասնակցել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությունը՝ նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ։ Երեք ընտրատեղամասեր այցելության ընթացքում դիտարկվել է քվեարկության գործընթացը, մասնավորապես՝ ԱՄՆ ընտրական մեխանիզմները, այդ թվում՝ օգտագործվող տեխնոլոգիաները։
10:00 06.11.2024
Հարցմանը մասնակցած ԱՄՆ քաղաքացիների 5%-ից պակասը նշել է, որ միջազգային քաղաքականությունը երկրի համար ամենակարևոր խնդիրն է, 66%-ը առաջին տեղում է նշել ժողովրդավարությունը և տնտեսությունը: Այս մասին են վկայում CNN-ի exit poll-ի տվյալները։ Հեռուստաալիքի հարցումից հետեւում է, որ ամերիկացիների 35%-ը գլխավոր խնդիրը համարում է ժողովրդավարությունը, եւս 31%-ը՝ տնտեսությունը։ Հարցվածների մոտ 25%-ը հիմնական խնդիրներն է համարել ներգաղթը։ […]
09:55 06.11.2024
ԱՄՆ նախագահական ընտրությունների ֆոնին բիթքոինի գինն աճել է 7,21%-ով՝ հասնելով 72839 դոլարի։ Մոսկվայի ժամանակով ժամը 3:55-ի դրությամբ բիթքոյնի գինը կազմում էր 72,436 դոլար: Այս մասին են վկայում Coindesk պորտալի տվյալները։ Բիթքոյնը (BTC) համանուն կրիպտոարժույթի ապակենտրոնացված համակարգ է։ Այն աշխատում է բլոկչեյն տեխնոլոգիայի վրա։ Հոկտեմբերի վերջին բիթքոյնի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 7 միլիոն […]
09:45 06.11.2024
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում հավաքում է 5 միլիոն ավելի ձայն, քան Հարիսը։ Այսպիսի կանխատեսում է արել Associated Press գործակալությունը։ Թրամփն այժմ ստանում է ավելի քան 58 միլիոն ձայն, մինչդեռ դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսն ունի 53 միլիոն ընտրողների աջակցությունը։ Չնայած ընդհանուր ձայների այս առավելությանը, ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելը որոշվում է ոչ միայն […]
09:35 06.11.2024
Կատարի իշխանությունները երկրում երկօրյա հանգստյան օրեր են հայտարարել՝ նշելու Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հանրաքվեի հաջող անցկացումը, հայտնել են էմիրի գրասենյակից: «Ի պատիվ Կատարի Պետության մշտական սահմանադրության վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների նախագծի համընդհանուր հանրաքվեի ժամանակ Կատարի Պետության կողմից ազգային միասնության դրսևորման, որոշվել է, որ չորեքշաբթի և հինգշաբթի՝ նոյեմբերի 6-ը և 7-ը, կլինեն տոնական»,- ասված է գրասենյակի հաղորդագրության […]
09:25 06.11.2024
«Ռաֆայել» արևադարձային փոթորիկը, որը շարժվում է դեպի Կայմանյան կղզիներ և Կուբայի ափեր, ուժգնացել է, հայտնում է ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնը (NHC): Ավելի վաղ Հավանայում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը զբոսաշրջիկներին զգուշացրել էր արեւադարձային Ռաֆայել ցիկլոնի մոտենալու մասին, որը չորեքշաբթի կանցնի երկրի արեւմուտքով եւ պատճառ կդառնա հորդառատ անձրեւների ու ջրհեղեղների։ Արևադարձային փոթորրկի ուղեկցող քամու արագությունը հասնում է ժամում […]
09:15 06.11.2024
Իսրայելի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Յոավ Գալանտը իր հրաժարականը բացատրել է երեք հարցերի շուրջ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ տարաձայնությունների պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գալանտի ելույթը իսրայելական հեռուստատեսությամբ։ Նախկին նախարարը նշել է, որ իր պաշտոնանկությունը կառավարության ղեկավարի տարբեր տեսակետների արդյունք է՝ ծայրահեղ ուղղափառ հրեաներին բանակ զորակոչելու, Գազայի հատվածում պատանդներին ազատելու ուղիների և պետական […]
08:55 06.11.2024
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտնել է, որ մեկնում է Ֆլորիդա, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ, նրա խոսքերը մեջբերում է New York Times-ը։ «Ես քվեարկեցի և հիմա գնում եմ Ֆլորիդա: Եվ ես այնտեղ կլինեմ Թրամփի, Հանրապետական փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վանսի և մի խումբ այլ զիլ մարդկանց հետ»,- ասել է Մասկը: Ավելի […]
08:45 06.11.2024
ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Քամալա Հարիսը 3,5 միլիարդ դոլար են ծախսել ԱՄՆ ամենաթանկ նախագահական ընտրությունների վրա, գրում է The Financial Times-ը։ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները յոթ նահանգներում գովազդի վրա ծախսել են մոտ 1,5 միլիարդ դոլար։ Օրինակ՝ Փենսիլվանիայում, նախընտրական քարոզարշավի համար ծախսվել է ավելի քան 400 միլիոն դոլար, ինչը ավելին է, քան 358 միլիոն […]
08:40 06.11.2024
The New York Times-ը կանխատեսում է, որ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կհաղթի երեքշաբթի ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ 75 տոկոս հավանականությամբ։ Հրատարակությունը կանխատեսում է նաև, որ Թրամփը կստանա 295 ընտրական ձայն, իսկ դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը՝ 243։ ԱՄՆ-ում տեղի են ունենում հերթական համընդհանուր ընտրությունները։ Ընտրում են նախագահին, Սենատի մեկ երրորդին և ԱՄՆ Կոնգրեսի ողջ Ներկայացուցիչների պալատին, ինչպես […]
08:35 06.11.2024
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում և աջակցել դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին, գրում է New York Times-ը։ «Էրիկ Ադամսը Բրուքլինի հանրակրթական դպրոցում քվեարկելուց առաջ բացահայտ անվանել է Կամալա Հարիսին որպես նախագահի թեկնածու», – գրում է թերթը: Քվեարկության արդյունքը որոշիչ է լինելու այն նահանգներում, որտեղ կողմերից ոչ մեկը ակնհայտ առավելություն չունի: Այս […]
08:15 06.11.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի միանա դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին՝ հետեւելու ձայների հաշվարկին։ Այս մասին հայտնում է Washington Examiner-ը (WE)՝ հղում անելով անանուն աշխատակցին։ Բայդենը և առաջին տիկինը ընտրությունների արդյունքներին կհետևեն Սպիտակ տան նստավայրից՝ իրենց օգնականների և վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հրատարակությանը հայտնել է աղբյուրը։ Նոյեմբերի 5-ին Ջո Բայդենը կոչ է արել ամերիկացիներին «պատմություն կերտել» […]
08:00 06.11.2024
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մեծ հաղթանակ է ակնկալում համընդհանուր ընտրություններում։ «Հանրապետականներ, մենք այսօր մեծ հաղթանակ կունենանք», – ասել է Թրամփը Truth Social-ում հրապարակված տեսաուղերձում: Թրամփը եղել է Ամերիկայի 45-րդ նախագահը և պաշտոնավարել է 2017-2021 թվականներին։ Նա պարտվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենին և այժմ փորձում է վերադառնալ […]
00:00 06.11.2024
Ֆրանսիացի դատախազները ոստիկանության հակակոռուպցիոն ստորաբաժանման անդամների հետ երեքշաբթի խուզարկություններ են իրականացրել ամերիկյան Netflix ընկերության ֆրանսիական մասնաճյուղի գրասենյակներում, հայտնում է Marianne-ն։ Ըստ Marianne-ի, գործը հարուցվել է, մասնավորապես, հարկային վճարումների հետ կապված խարդախության փաստով։ Ֆրանսիական այլ լրատվամիջոցներ հաղորդում են, որ խուզարկություններ են իրականացվել նաև Netflix-ի Ամստերդամի գրասենյակներում: Netflix-ը ֆիլմեր և հեռուստասերիալներ արտադրող խոշոր ամերիկյան ընկերություն է, որի […]
23:56 05.11.2024
ԱՊՀ երկրների ղեկավարները կհավաքվեն դեկտեմբերի վերջին՝ ամփոփելու տարվա արդյունքները և նախանշելու ապագայի պլանները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին Ռուսաստանի ղեկավարը ասել է օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը։ Պուտինը նշել է, որ ԱՊՀ երկրները «Ռուսաստանի ամենամոտ հարևաններն են, լավագույն բարեկամները, բնական ռազմավարական գործընկերներն ու դաշնակիցները»։ Նա հիշեցրել է, որ 2025 թվականին երկրները համատեղ […]
23:44 05.11.2024
Երեքշաբթի երեկոյան Իսրայելում սկսվել են ինքնաբուխ բողոքի ցույցեր այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց պաշտպանության նախարար Յոավ Գալանտին պաշտոնանկ անելու որոշման մասին։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը։ Թել Ավիվում մի քանի հարյուր ցուցարարներ փակել են քաղաքի արևելքում գտնվող Այալոնի մայրուղին և խարույկներ վառել ճանապարհի վրա։ Երուսաղեմում Նեթանյահուի նստավայր են եկել նաև հարյուրավոր […]
23:36 05.11.2024
Բենիամին Նեթանյահուի որոշումը՝ փոխարինելու պաշտպանության նախարար Յոավ Գալանտին պատերազմի ժամանակ, «խելագար արաք է», – գրել է ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը X-ում՝ կոչ անելով իսրայելցիներին բողոքել նման վերադասավորումների դեմ: «Նեթանյահուն վաճառում է Իսրայելի և Իսրայելի պաշտպանության բանակի անվտանգությունը իր ամոթալի քաղաքական գոյատևման համար: Աջ ծայրահեղական կառավարությունը գերադասում է զորակոչից խույս տվողներին, քան ծառայողներին», – գրել է […]
23:28 05.11.2024
Մոլդովայի նախկին նախագահ, Սոցիալիստների կուսակցության (PSRM) նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ իշխանությունները կեղծել են պետության ղեկավարի ընտրությունները, իսկ ընդդիմությունը կատարված խախտումների համար դիմելու է Սահմանադրական դատարան։ «Առաջիկա օրերին սոցիալիստները դիմելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողով և Սահմանադրական դատարան այս նախագահական ընտրություններում իշխանությունների կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումների վերաբերյալ, որոնք արձանագրվել են, ի թիվս այլ բաների, […]
23:12 05.11.2024
Վրաց-ամերիկյան հարաբերությունների վերականգնումը տեղի կունենա 2025 թվականին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Երբ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, մենք կարծում ենք, որ հարաբերությունների զգալի վերականգնում կլինի ԱՄՆ-ի հետ՝ անկախ նրանից, թե ով է լինելու ամերիկյան վարչակազմում։ Ընտրությունների արդյունքները, ամենայն հավանականությամբ, ազդեցություն կունենան վերակայման ժամանակի և մեկնարկի վրա: Կարծում եմ, որ հաջորդ տարվանից ամեն դեպքում […]
23:04 05.11.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի երեկոյան անակնկալ հայտարարությամբ պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին՝ պատճառաբանելով «վստահության ճգնաժամով»: Պաշտպանության նախարար է նշանակվել արտգործնախարար Իսրայել Կացը։ Գիդոն Սաարը նշանակվել է արտաքին գործերի նախարար։ Անցյալ մարտին Գալանտին պաշտոնանկ անելու նախորդ փորձը լայնածավալ փողոցային բողոքի ցույցեր էր առաջացրել Նեթանյահուի դեմ։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն […]
22:56 05.11.2024
Եվրահանձնաժողովի նախագահը, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը չեն մասնակցի COP29-ին, որը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը, Euronews-ին հայտնել են ՄԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրները։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես չի մասնակցի կլիմայի գագաթնաժողովին, ավելի վաղ հաստատել էր Սպիտակ տունը։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 100 պետությունների և կառավարությունների ղեկավարներ են հայտարարել իրենց մասնակցության […]
22:40 05.11.2024
ԱՄՆ 47 նահանգների, ինչպես նաև ԱՄՆ երեք տարածքների գլխավոր դատախազները երեքշաբթի օրը կոչ են արել բնակչությանը չաջակցել բռնության որևէ գործողության, որը կարող է առաջանալ նախագահական ընտրությունների արդյունքում, հայտնում է Associated Press-ը։ «Մենք կոչ ենք անում յուրաքանչյուր ամերիկացու քվեարկել, ներգրավվել բանավեճի մեջ՝ փոխըմբռնման հասնելու համար, բայց ամենից շատ՝ հարգել ժողովրդավարական գործընթացը: Բռնությունը տեղ չունի դրանում: Մենք […]
21:50 05.11.2024
Ե՞րբ կիմանանք ԱՄՆ հաջորդ նախագահի անունը. Միացյալ նահանգների ընտրությունների վերաբերյալ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը. «Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չունի ակնհայտ առավելություն, ես դժվարությամբ եմ հավատում, որ վաղն առավոտյան մենք ընտրված նախագահի անունը կունենանք: Հավանաբար որոշ նահանգներում կլինի վերահաշվարկի անհրաժեշտություն, իսկ դա նշանակում է, որ դեռ օրեր կպահնջվեն: Օրինակ՝ վերջին ընտրությունների ժամանակ […]
21:24 05.11.2024
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու և Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը երեքշաբթի մասնակցել է նախագահական ընտրությունների քվեարկությանը Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքի ընտրատեղամասում, հայտնում Fox News-ը։ Թրամփին ուղեկցել է կինը՝ Մելանիան։ «Ես հիանալի քարոզարշավ անցկացրեցի: Կարծում եմ, որ դա, հավանաբար, լավագույնն էր իմ երեք արշավներից: Ես կասեի, որ դա լավագույն քարոզարշավն է, որը մենք երբևէ վարել […]
20:43 05.11.2024
Շվեդիան Ուկրաինային կտրամադրի առափնյա պահպանության երկու նավ և 40 հազար հակագազերի խմբաքանակ։ Այս մասին Կիեւ կատարած այցի ժամանակ հայտարարել է թագավորության քաղաքացիական պաշտպանության նախարար Կառլ-Օսկար Բոհլինը։ «Այսօր ես ներկայացրեցի քաղաքացիական օգնության նոր փաթեթ, որը բաղկացած է 100 միլիոն շվեդական կրոնի (մոտ 8,5 միլիոն եվրո) արժողությամբ 40,000 հակագազից, ինչպես նաև ծովային փաթեթից, որը բաղկացած է առափնյա […]