23:04 05.11.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի երեկոյան անակնկալ հայտարարությամբ պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին՝ պատճառաբանելով «վստահության ճգնաժամով»:
Պաշտպանության նախարար է նշանակվել արտգործնախարար Իսրայել Կացը։ Գիդոն Սաարը նշանակվել է արտաքին գործերի նախարար։
Անցյալ մարտին Գալանտին պաշտոնանկ անելու նախորդ փորձը լայնածավալ փողոցային բողոքի ցույցեր էր առաջացրել Նեթանյահուի դեմ։
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտպանության նախարար Յոավ Գալանտին ազատելու մասին պաշտոնական նամակ է ներկայացրել վարչապետի գրասենյակում տեղի ունեցած կարճատև հանդիպման ժամանակ։ Մեկ նախադասությամբ նամակում ասվում էր, որ Գալանտի պաշտոնավարման ժամկետը կլրանա 48 ժամից:
Նեթանյահուի որոշումը քննադատության է ենթարկվել ոչ կառավարական կազմակերպությունների և պատանդների ու անհայտ կորածների ընտանիքների ֆորումի կողմից։
10:03 13.06.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին ԻրանիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին, եթե Իրանը փորձի պատասխանել իր օբյեկտներին ուղղված հարվածներին։ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ հետևում է Իրանի հնարավոր հակահարվածներին, և որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին «Արթնացող առյուծ» […] ...
10:00 13.06.2025
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՉեխիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն՝ «GLOBSEC 2025» ֆորումին մասնակցելու նպատակով: Վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս հանդես կգա՝ «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը։ ...
09:54 13.06.2025
Իսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակման հետևանքով զոհվել են կանայք և երեխաներ․ ԶԼՄԻսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակման հետևանքով կան զոհեր, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը իր Telegram ալիքում՝ առանց նշելու նրանց թիվը։ Հեռուստաալիքը հրապարակել է «Իրանի մայրաքաղաք Թեհրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ զոհված երեխայի մարմնի» լուսանկարը։ Ավելի ուշ հեռուստաալիքը տեղեկատվություն տարածեց, որ մահացել են «կանայք և երեխաներ, որոնց թիվը անհայտ է»։ ...
09:51 13.06.2025
ԱՄՆ-ն ներգրավված չի եղել Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներում․ ՌուբիոԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը հաստատել է, որ ԱՄՆ-ն ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածներում և նշել է, որ Վաշինգտոնը տեղեկացվել է Իսրայելի կողմից հարվածների մասին, որոնք, նրանց խոսքով, «անհրաժեշտ էին ինքնապաշտպանության համար»։ Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել էին, որ հարվածներ են հասցրել Իրանում տասնյակ թիրախների, որոնք, նրանց խոսքով, […] ...
09:48 13.06.2025
Թեհրանի օդանավակայանում սահմանափակումներ են մտցվելԹեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանում չվերթները դադարեցվել են Իրանի մայրաքաղաքում տեղի ունեցած մի շարք պայթյուններից հետո, հաղորդում է իրանական Tasnim պետական լրատվական գործակալությունը ՝ հղում անելով օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնին։ «Առայժմ, մինչև Իրանի պետական ավիացիոն կազմակերպությունը չպարզաբանի իրավիճակը, մենք դադարեցնում ենք բոլոր չվերթները և կհետևենք իրավիճակի զարգացմանը», – ասվում է հայտարարության մեջ։ ...
09:43 13.06.2025
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է արտակարգ դրությունԻսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ երկրում՝ Իրանին հարված հասցնելու կապակցությամբ, հաղորդում է Axios պորտալը։ «Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ երկրում», – հաղորդում է պորտալը։ Axios-ը մեջբերում է նախարարի խոսքերը, որ մոտ ապագայում սպասվում է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակում Իսրայելի վրա։ ...