08:47 13.02.2019
Նիգերիայի հարավային Ռիվերս նահանգում հրմշտոցի հետևանքով առնվազն 14 մարդ է մահացել։ Հրմշտոցը սկսվել է այն բանից հետո, երբ երկրի նախագահ Մուհամմադ Բուհարին, որը հանդես էր գալիս նախընտրական ելույթով, ավարտել է խոսքն ու հեռացել Փորթ-Հարքորթ քաղաքի մարզադաշտից։ Այս մասին հայտնում է Vanguard պարբերականը։ Զոհերի մեծ մասն ընկել է գետնին և ոտնակոխ եղել նախագահի կողմնակիցների ոտքերի տակ, […]
08:20 13.02.2019
2019 թվականին ավելի քան 300 թեկնածու է հավակնում Խաղաղության Նոբելյան մրցանակին։ Այս մասին հայտնել է Նորվեգիայի նոբելյանական կոմիտեն։ Կոմիտեի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ ներկայացված 304 թեկնածուներից 219-ը ֆիզիկական անձինք են, մնացած 85-ը՝ կազմակերպություններ։ Այս տարի գրանցվել են բավականին մեծ թվով թեկնածուներ, սակայն թեկնածուների թվով ռեկորդային է համարվում 2016 թվականը․ այդ ժամանակ Խաղաղության Նոբելյան մրցանակի […]
07:47 13.02.2019
«Եվրոպական պալատ»-ը (European Chamber) հրապարակել է «գործարարության համար լավագույն երկրների ցանկը», որում Հայաստանը 46 երկրների շարքում զբաղեցրել է 39-րդ հորիզոնականը։ EuCham-ն ուսումնասիրությունն իրականացնում է՝ հիմնվելով Համաշխարհային բանկի և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության ինդեքսների վրա։ Վրաստանը բարելավել է դիրքերը՝ առաջ անցնելով տարածաշրջանի երկրներից։ Այն հայտնվել է 16-րդ հորիզոնականում։ Թուրքիան 34-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 42-րդ, Ադրբեջանը՝ 44-րդ։
07:33 13.02.2019
Հյուսիսային Կորեան համաձայնել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները ստուգումներ անցկացնեն իր միջուկային օբյեկտներում։ Այս մասին հայտում է The Korea Times-ը։ Պարբերականի տվյալներով՝ մասնագետներին կթույլատրվի մուտք գործել հյուսիսկորեական միջուկային ու հրթիռային զորակայաններ՝ միջուկազերծման գործընթացի վերահսկման համար։ Ստուգայցերի անցկացման ժամկետներն ու վայրերը կհամաձայնեցվեն ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի բանակցությունների ժամանակ։ Հյուսիսային Կորեայում խոստացել են երաշխավորել ԱԷՄԳ-ի […]
01:00 13.02.2019
Չինաստանի արևմտյան Սինխուա նահանգում երեխան պանդաների վանդակն է ընկել: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը: Աղբյուրը հայտնում է, որ երեխան դեպքից առաջ նստած է եղել վանդակի պատնեշներին, ոտքը սայթաքել է ու նա հայտնվել է ներքևում: Հրապարակված տեսանյութերից մեկում կարելի է տեսնել, թե ինչպես կենդանիները, տեսնելով աղջնակին, սկսում են մոտենալ նրան: Այդ պահին երեխային փորձում […]
00:47 13.02.2019
5-ամյա Թեդի շնիկի ու նրա 65-ամյա տիրոջ՝ Էնդիի անհավանական ընկերությունը ճակատագրական է դարձել երկուսի համար էլ: Daily Mail-ը պատմում է, որ շնիկին թույլ են տվել մտնել տիրոջ հիվանդասենյակ, երբ նա կոմայի մեջ է եղել: Որքան էլ զարմանալի է՝ երկարատև կոմայից հետո կենդանու ձայնը լսելուն պես տղամարդը դուրս է եկել այդ վիճակից: Աղբյուրը հայտնում է, որ […]
00:30 13.02.2019
Չինաստանում հերթական զավեշտալի դեպքն է գրանցվել: Daily Mail-ը հայտնում է, որ այստեղ զբոսաշրջիկն ատրակցիոն գնացքով երթևեկելու ընթացքում շփոթել ու ձեռքի գազարի փոխարեն իր iPhone-ը նետել է կենդանաբանական այգու տարածքում գտնվող արջերի ուղղությամբ: Դեպքի պահին արված տեսանյութում երևում է, թե ինչպես որոշ ժամանակ ուսումնասիրելուց հետո կենդանիներից մեկը բերանով վերցնում է գաջեթն ու հեռանում:
00:13 13.02.2019
Թուրքիայի դատախազությունը ավելի քան 1110 անձանց ձերբակալելու արտոնագիր է տվել: Այս մասին հայտնել է Deutsce Welle լրատվական գործակալությունը: Այդ մարդիկ մեղադրվում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ։ Ձերբակալություններն իրականացվում են երկրի 76 նահանգներում: Նշենք, որ գործող նախագահ Էրդողանը հենց Գյուլենին է մեղադրում երկրում 2016 թվականին ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Դրանից հետո […]
00:01 13.02.2019
11 հոգի պահանջում են փոփ արքա Մայքլ Ջեքսոնի արտաշիրիմումը: Նրանք Ջեքսոնին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը; Այդ հայտարարությունները և պահանջները սկսեցին ավելի ահագնանալ արտիստի հասցեին օրեցօր շատացող մեղադրանքների ֆոնին: Radar Online կայքում ասվում է, որ Ջեքսոնի մամնի արաշիրիմում են պահանջում, որպեսզի ապացուցեն, որ վերջինս այլասերված է եղել: Շատ տուժածներ […]
23:10 12.02.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ երկիր է ժամանել առաջին հումանիտար օգնությունը, որի մուտքը երկրի պաշտոնական իշխանությունները հրաժարվում էին թույլատրել: Այս մասին ընդդիմության առաջնորդը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գուայդոն, սակայն, չի հայտնել, թե ինչ ճանապարհով է այդ օգնությունը մուտք գործել երկրի տարածք: Ավելի վաղ, Գուայդոյի ներկայացուցիչները հայտարարել էին, որ փետրվարի 14-ին Վաշինգտոնում […]
21:47 12.02.2019
Ֆրանսիայում, այսպես կոչված, «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի ամբողջ ընթացքում 1800-ից ավելի դատական որոշում է կայացվել: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը։ «Այս շարժման սկզբից դատարանը կայացրել է 1796 դատական որոշում: 1422 մարդ էլ դեռ սպասում է իր դատական որոշմանը»,- ասել է երկրի վարչապետը: «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Ֆրանսիայում սկսվել էին դեռ անցած տարվա […]
20:20 12.02.2019
Փետրվարի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ամինա Մոհամեդին: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից տիկին Մոհամեդին ներկայացվեցին Հայաստանում հետընտրական վերջին գործընթացները՝ հիշատակելով նաև ընտրությունների նախապատրաստական փուլում ՄԱԿ-ի կառույցների և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ Հայաստանի կառավարության արդյունավետ փոխգործակցությունը։ Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը շնորհավորեց Հայաստանում դեկտեմբերին կայացած […]
19:20 12.02.2019
Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շենահանը չհայտարարված այց է կատարել Աֆղանստան: Այս մասին հայտնում է The Washington Post-ը: Աղբյուրը հայտնում է, որ սա Պենտագոնի ղեկավարի առաջին այցն է այս երկիր: Այցի ընթացքում ամերիկացի պաշտոնյան հանդիպել է Աֆղանստանի վարչապետ Ադիլ Աբդուլահ Մահդիի հետ: Քննարկվել է Իրաքում ամերիկյան զորքերի ներկայության հարցը: Հայտնի է, որ այստեղ ավելի քան 5 […]
18:55 12.02.2019
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հերթական տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է պատերազմի մասնակից վետերանների հարազատներին: Մերձմոսկովյան «Պատրիոտ» պուրակում կառուցվող Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված տաճարի «Հիշատակի ուղի» ցուցադրությունների շարքում ներառելու համար անհրաժեշտ են պատերազմի վետերանների թվայնացված լուսանկարները (JPEG ֆորմատով) և նրանց կենսագրական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան/մահվան ամիս-ամսաթիվ, այլ տվյալներ): Լուսանկարները և […]
17:12 12.02.2019
Անգլիական Չեսթեր քաղաքի հյուրանոցներից մեկից ոչ հեռու գտնվող կայանատեղիում հնաոճ իրերի կոլեկցիոները գտել է Հենրի VII թագավորի մահճակալը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Նշվում է, որ մահճակալը 15 տարի դրված է եղել նորապսակների համար նախատեսված համարում, որից հետո այն գցել են ավտոկայանատեղի: Համաձայն ԴՆԹ արդյունքների, որը կատարվել է DNA Helix ընկերության կողմից, գտածոն պատրաստված […]
16:30 12.02.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրապարակայնորեն «հիմար» է անվանել: Այդ մասին Իրանի նախագահն ասել է երկրում Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ: Այս մասին հայտնել է The Guardian-ը: «Այսօր երկրի փողոցներում մարդկանց ներկայությունը նշանակում է, որ թշնամին երբեք չի հասնի իր չարամիտ նպատակներին»,- ասել է Ռոհանին: Իրանի առաջնորդի խոսքերով՝ երկիրը հիմա […]
14:54 12.02.2019
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Իսի լե Մուլինո համայնքում տրամվայը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ տարածքում ժամանակավորապես դադարեցվել է երթևեկությունը: Դեպքի պատճառները առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն: ISSY-LES-MOULINEAUX – Accident de tram : très important dispositif de secours sur place. pic.twitter.com/5l00cqrl5x — Clément […]
14:24 12.02.2019
ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիոն ուժերի կողմից սիրիական Բագուզ բնակավայրում ամրացած քաղաքացիական ճամբարի ուղղությամբ հասցված հարվածներից առնվազն 7 տասնյակ մարդ է զոհվել ու վիրավորվել: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը` միևնույն ժամանակ, տեղեկություն չհաղորդելով փոխանցած աղբյուրի անվանումը: Դեպքի այլ մանրամասների վերաբերյալ նույնպես որևէ այլ տեղեկություն չի հաղորդվում:
14:12 12.02.2019
ԱՄՆ Կոլումբիայի շրջանի շրջանային դատարանը հրապարակել է ազգությամբ թուրք, ԱՄՆ քաղաքացի, հակահայ և այլ քարոզչությամբ զբաղվող լոբբիստ Քևին Օքսուզին դատարանի դահլիճից ազատ է արձակվել՝ պայմանով, որ կվճարի 20 հազար դոլար տուգանք ու 2 տարի փորձաշրջան կանցնի: Թեև թուրք գործիչն ընդունել էր մեղքը, իսկ մեղադրող կողմը 1 տարի ազատազրկում էր պահանջել, դատարանը չի ազատազրկել նրան։ Հիշեցնենք, […]
13:51 12.02.2019
Սիրահարների օրվան ընդառաջ ռուսական ТурСтат կայքը հարցում է անցկացրել`պարզելու, թե որոնք են ԱՊՀ տարածքի ամենառոմանտիկ քաղաքները: Ըստ վարկանշային ցուցակի` Երևանը ռոմանտիկ քաղաքների շարքում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Նշենք նաև, որ հարցվածների շրջանում մեծ սեր է վայելում Թբիլիսին: Հարցվածների 33 տոկոսը քաղաքը համարում է ռոմանտիկ զբոսաշրջության համար շատ հարմար վայր: Ցուցակում երկրորդ հորիզոնականում Ղազախստանի մայրաքաղաք Աստանան է, իսկ […]
13:16 12.02.2019
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանն այսօր՝ փետրվարի 12-ին, աշխատանքային այցով կմեկնի Դամասկոս: «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանն այսօր՝ փետրվարի 12-ին, աշխատանքային այցով կմեկնի Դամասկոս: Քառօրյա այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում ականազերծման ոլորտում գործունեություն ծավալող ինչպես տեղական, […]
12:19 12.02.2019
Ռուսական «Независимая газета» պարբերականը հոդված է հրապարակել ռազմատեխնիկական ոլորտում հայ-ռուսական համագործակցության և այս ուղղությամբ երկրների միջև ձեռք բերված նոր պայմանավորվածությունների մասին: Հոդվածում մասնավորապես պատմվում է անցած շաբաթ Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ տեղի ունեցած հանդիպման, ինչպես նաև առաջիկայում ռուսական «Սու-30SM» բազմաբևեռ կործանիչների մատակարարումների մասին: «Վերջին ժամանակներս Հայաստանը ձգտում է քանակապես և որակապես բարելավել […]
12:13 12.02.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում պարսկերեն քննադատել է Իրանի իշխանություններին: «40 տարի կոռուպցիա: 40 տարի ճնշումներ: 40 տարի ահաբեկչություն: Իրանի ռեժիմը ստեղծել է միայն 40 տարվա ձախողում: Իրանի երկար տարիներ տառապած ժողովուրդն արժանի է ավելի պայծառ ապագայի»,- գրել է ԱՄՆ առաջնորդը: Ի դեպ, նույն գրառումը Թրամփը կատարել է նաև անգլերեն: ۴۰ سال […]
11:50 12.02.2019
Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում մի քանի օր է՝ շարունակվում են հակակառավարական ցույցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները բողոքում են նախագահ Խովենել Մոիսի կառավարությունից, ինչպես նաև երկրում տիրող կոռուպցիայից և ապրելու վատ պայմաններից: Ի նշան բողոքի՝ ցուցարարներրը կոտրել են խանութների ապակիները և այրել անվադողեր: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև, […]
11:15 12.02.2019
Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անկախ Կոնգրեսում հանրապետականների և դեմոկրատների հետ բանակցությունների արդյունքից` ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատը կկառուցվի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ իրենք արդեն սկսել են կառուցել ավելի լավ, ավելի ամուր և պակաս ծախսատար պատ: Իր խոսքում Թրամփը նաև մեղադրել է դեմոկրատներին՝ հանցագործներին երկրի տարածք թողնելու համար: Ավելի […]
09:25 12.02.2019
Լիբիայի զինված ուժերի ղեկավարությունը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Պատճառը Թուրքիայի կողմից Լիբիայում գործող ծայրահեղական խմբավորումներին ուղարկված զինտեխնիկայի հերթական խմբաքանակի առգրավումն է: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նախօրեին Լիբիայի Ալ-Հումուս նավահանգստում առգրավվել էին թուրքական արտադրության զինվորական մեքենաներ, այդ թվում՝ զրահապատ: Նավահանգստի ղեկավարության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ կանխվել է […]
08:07 12.02.2019
Հզոր փոթորիկն ամերիկյան Հավայի նահանգում առաջացրել է 20 մետրանոց ալիքներ։ Լեռնային շրջաններում առատ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Փոթորկոտ քամին փչում է 305 կմ/ժ արագությամբ։ Փոթորիկը կոտրել է ծառեր, շրջել էլեկտրասյուներ։ Հաղորդվում է 66-ամյա կալիֆոռնիացի տղամարդու մահվան մասին։ Օդերևութաբանական ազգային ծառայությունն արդեն հասցրել է փոթորիկը որակել որպես «պատմական»։ Snowstorm on […]
07:45 12.02.2019
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի Կարոլ Բաղ թաղամասի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել։ ANI գործակալությունը հայտնում է 9 զոհի մասին։ Զոհերի թվում կան մայր ու երեխա, ովքեր փորձել են հրդեհի ճիրաններից փրկվել՝ պատուհանից դուրս նետվելով։ Զոհերի թիվը կարող է աճել։ Հրդեհը բռնկվել է առավոտյան՝ եռահարկ Arpit Palace հյուրանոցի տարածքում։ Ներկայում իրականացվում է փրկարարական գործողություն։ Հրդեհի բռնկման […]
07:31 12.02.2019
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի անդամները հայտարարել են, որ կառավարության ղեկավար Թերեզա Մեյը կարող է լքել պաշտոնը 2019 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Նախնական տեղեկություններով՝ վարչապետի որոշումը կարող է կապված լինել նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի իշխանության գալը կասեցնելու ցանկության հետ, ով հանդես է գալիս ԵՄ-ից թագավորության դուրս գալու Մեյի պլանի քննադատությամբ։ Պարբերականի տեղեկություններով՝ […]
07:19 12.02.2019
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է իսրայելական տանկերի հրետակոծման հետևանքով սահմանամերձ Կունեյտրա նահանգում հիվանդանոցի ոչնչացման ու այլ օբյեկտների վրա կատարված հարձակումների մասին։ Ikhbariya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարձակման է ենթարկվել նաև տեղի աստղադիտարանը։ Հրետակոծվել է Թել ադ-Դարիա շրջանը։ Կունեյտրայի նահանգապետ Համմա Դբայատը РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է, որ իսրայելական տանկերը սիրիական նահանգի ուղղությամբ արձակել են 5 արկ, […]