01:00 12.02.2019
Արտակարգ և լիազոր դեսպան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Արցախյան հիմնախնդրի շուրջ տարվող բանակցությունների ու հայ-ադրբեջանական կողմերի հանդիպումների միջև եղած տարբերությունների մասին: Իր խոսքերով՝ եթե նախկինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ երրորդ նախագահի հետ հանդիպում էր բացառապես «Մադրիդյան սկզբունքների» շրջանակում, ապա այժմ այդ առումով էական ու շրջադարձային փոփոխություն […]
00:50 12.02.2019
Հազվագյուտ Alfa Romeo 8C 2900B Touring Berlinetta մոդելի մեքենան, որը թողարկվել է 1939 թ.-ին, վաճառվել է 16.745 միլիոն եվրոյով Փարիզի Artcurial աճուրդում, հայտնում է Autoclassics-ը: Նշվում է, որ գնորդն անհայտ ամերիկացի հավաքագրող է: Մեքենայի նախնական գինը եղել է 10 միլիոն եվրո, սակայն 5 րոպե հետո գինը դարձել է 14․6 միլիոն: Մասնագետները կարծում են, որ մեքենան կարելի […]
23:07 11.02.2019
Թողարկվել է աշխարհի ամենաերկար գովազդը: Woohoo հեռուստաալիքով այն ցուցադրվել է 14 ժամ անընդմեջ, իսկ կայքում կարելի է դիտել անվերջ: Wieden+Kennedy São Paulo գովազդային գործակալության Old Spice ընկերության օծանելիքի գովազդային հոլովակը բաղկացած է մեկը մյուսին փոխարինող սյուժեներից, որոնք կարելի է դիտել անընդհատ: YouTube կայքում հրապարակվել է գովազդի 3 րոպեանոց տարբերակը: Գովազդը հայտնվել է նաև Գինեսի ռեկորդների գրքում, […]
23:06 11.02.2019
Լիտվան Բելառուսին համարել է իր անվտանգությանը սպառնացող երկիր: Վիլնյուսում հիմա այն կարծիքին են, որ Մինսկը դարձել է Ռուսաստանի կարևորագույն դաշնակիցը և այս երկրի ու Չինաստանի հետ ռեալ վտանգ է ներկայացնում: Լիտվայի հատուկ ծառայությունների տվյալներով՝ Բելառուսը համագործակցում է Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում: Սերտ համագործակցություն է հաստատվել նաև երկու երկրների հատուկ ծառայությունների միջև: Նշվում է նաև, որ […]
21:59 11.02.2019
Ազգությամբ թուրք, ԱՄՆ քաղաքացի, հակահայ և այլ քարոզչությամբ զբաղվող լոբբիստ Քևին Օքսուզի վերաբերյալ դատավճիռը ԱՄՆ Կոլումբիայի նահանգի շրջանային դատարանը հրապարակելու է այսօր՝ փետրվարի 11-ին: Նա ձերբակալվել էր Հայաստանում և հայկական իրավապահների կողմից արտահանձնվել Միացյալ Նահանգներին, որտեղ նրան սպասվում է ազատազրկում։ Օքսուզն արդեն ընդունել է մեղադրանքը, իսկ ամերիկյան կողմը հայկական կողմին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար։ […]
19:50 11.02.2019
Coca-Cola ընկերությունը 10 տարում առաջին անգամ շուկա կհանի նոր արտադրատեսակ: Նոր ըմպելիքն ունի նարնջի և վանիլինի համ: Այն խանութներում կհայտնվի փետրվարի 25-ից: Ըմպելիքը կլինի երկու տեսակի` շաքարով և առանց շաքարի: Այս մասին հայտարարություն է տարածվել ընկերության պաշտոնական կայքում: Նշվում է, որ թեստավորման փուլում առաջարկվել է մի քանի համ, այդ թվում` ազնվամորու, կոճապղպեղի, կիտրոնի, բայց ընտրվել […]
19:30 11.02.2019
Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը պետք է դիտարկել առավել ընդգրկուն միջազգային զարգացումների համատեքստում ու գուցե նույնականացվի միջազգային նոր զարգացումների գործընթացին: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Մենք տեսնում ենք, որ աստիճանաբար Սիրիայից շեշտը տեղափոխվում է Իրանի վրա: Ես նկատի ունեմ Միացյալ նահանգների քաղաքականության, Իսրայելն է այս ուղղությամբ շատ […]
19:00 11.02.2019
Մոսկվայի զինվորական դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման» երկու անդամի: Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են` Բախտիյար Մախմուդով և Զաֆարխոն Ռախմատով: Նրանք մեղավոր են ճանաչվել Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում և էլեկտրագնացքում իրականացրած ահաբեկչությունների նախապատրաստման մեջ: Մախմուդովն ու Ռախմատովը պատիժը կկրեն խիստ ռեժիմի գաղութում: Նրանք ձերբակալվել էին 2017թ. դեկտեմբերին և ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը: Ձերբակալման […]
18:10 11.02.2019
Սինգապուրի մետրոպոլիտենում ուղևորները նկատել են կիսամերկ աղջկա, գրում է Stomp-ը: Ասիական արտաքինով աղջկան նկատել են Somerset MRT մետրոկայարանում: Նրա հագին եղել է բարակ, մարմինը հազիվ ծածկող բաց վարդագույն վերնաշապիկ: Աղջկա հագին նույնիսկ ներքնաշոր չի եղել: Նշվում է, որ աղջիկը չի արձագանքել ուղևորների հայացքներին:
18:02 11.02.2019
Իսպանական Գրան-Կամարիա զբոսաշրջային վայրում զբոսաշրջիկները կարող են հսկայական տուգանքներ վճարել և նույնիսկ բանտում հայտնվել ավազին նկարելու կամ ափին քարերով ինչ-որ պատկերներ ստեղծելու համար: Այս մասին գրում է The Sun պարբերականը: Խնդիրն այն է, որ բնապահպանները խիստ մտահոգված են տեղի՝ Մասպալոմաս ավազաբլուրների էկոլոգիական հարցերով: Դրանք զբաղեցնում են 400 հա տարածք և համարվում են կղզու տեսարժան վայրերից մեկը: Մասնագետներն ասում […]
16:10 11.02.2019
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը պատմել է իր կարմիր բաճկոնի մասին, որը նրա հագին է եղել Բելառուսից Ադրբեջան տեղափոխվելիս: «Այդ բաճկոնը չի լվացվել այն ժամանակից ի վեր, երբ ես դրանով նստել էի Ադրբեջանի նախագահի 4K-AZ888 համարանիշով անձնական ինքնաթիռը: Այդ ինքնաթիռով թռչել է ոչ միայն Ալիևը, այլև նրա մտերիմներն ու համախոհները (ի դեպ, նրա դստեր` Արզուի անունով է […]
15:47 11.02.2019
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Ֆուլլերթոն քաղաքում մեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց: Այս մասին տեղեկացրել է քաղաքային ոստիկանությունը: Toyota Tacoma մեքենայի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել է մայթին կանգնած մարդկանց բազմության մեջ, ինչից հետո հարվածել է ծառին: Վրաերթի հետևանքով տուժել է 10 մարդ՝ 18-49 տարեկան: Նրանք հոսպիտալացվել են, մի քանիսի վիճակը ծայրահեղ […]
15:23 11.02.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` փետրվարի 5-ի որոշմամբ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել: Ինչպե՞ս է պետական մակարդակով նշվելու օրը, և որոշումն ի՞նչ անդրադարձ է ունենալու հայկական խնդիրների վրա: SHANTNEWS.am-ի այս հարցերին պատասխանելով՝ ֆրանսաբնակ վերլուծաբան, Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանն ասում է՝ «չմոռանանք, որ Ֆրանսիայի նախագահի այս որոշումը հայերին վերաբերող նրա […]
15:08 11.02.2019
Փետրվարի 11-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի ղեկավարի պաշտոնում իր առաքելությունն ավարտած Չարլզ Ֆոլին և ծրագրի նորանշանակ ղեկավար Ասքանազ Համբարձումյանին: Այս մասին հայտնում են գերատեսչության լրատվության բաժնից: Չարլզ Ֆոլն իր երախտագիտությունն է հայտնել Արցախի իշխանություններին համագործակցության և հանրապետության տարածքում կազմակերպության կողմից մարդասիրական […]
12:45 11.02.2019
Առաջիկայում Մոսկվայում կգործարկվի այսպես կոչվող «խելացի տրամվայ»: Խոսքն առանց վարորդի տրամվայների մասին է: Առայժմ դրանք թեստավորման փուլում են: Գործարկումից հետո տրամվայները կսպասարկեն Օստանկինո-Մեդվեդկովո ուղղությունը: Այդ մասին ռուսական «Ведомости» թերթին պատմել են Cognitive Technologies կազմակերպության ներկայացուցիչները: «Խելացի տրամվայը» նախագծվել և պատրաստվել է «Витязь-М» մոդելի հիման վրա, «Транспортные системы» ընկերությունում: Իսկ Cognitive Technologies ընկերությունը մշակել է տրամվայի ղեկավարման համակարգը, […]
12:44 11.02.2019
Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմն արժանացել է դերասան Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ…» III միջազգային փառատոնի գլխավոր մրցանակին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Ալեքսանդր Կոտտի ֆիլմը լավագույնն է ճանաչվել նաև «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգերում: Հոդվածում նշվում է, որ «Սպիտակ» ֆիլմի երաժշտության հեղինակը հայտնի System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանն է: «Սպիտակ» ֆիլմը պատմում […]
12:24 11.02.2019
Պերուում երիտասարդը սմարթֆոնի էկրանին նայելով ընկել է կոյուղահորի մեջ: Տարածքում տեղադրված տեսախցիկը նկարահանել է տեղի ունեցածը: Տեսանյութը հայտնվել է Youtube-ում: Նշվում է, որ երիտասարդն ինքնուրույն չի կարողացել դուրս գալ կոյուղահորից, նրան օգնել են փրկարարները: Նրան թեթև վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
11:39 11.02.2019
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուղերձ է հղել Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Գիտության, տեխնիկայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտի հմտությունները նորարարության և ԿԶՆ-ների իրականացմանը հասնելու շարժիչ ուժն են: Կանայք և աղջիկները կենսական նշանակություն ունեն այս բոլոր ոլորտներում: Այդուհանդերձ, նրանց թիվը դրանցում ցավալիորեն անբավարար է: Գենդերային կարծրատիպերը, տեսանելի օրինակների պակասը և չխրախուսող կամ նույնիսկ ճնշող քաղաքականությունները և միջավայրերը կարող են հետ պահել նրանց այս ոլորտներում կարիերա ստեղծելուց: Աշխարհը չի կարող թույլ տալ իրեն զրկված լինել մեր բնակչության կեսի ներդրումից: Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի հաղթահարենք այս խոչընդոտները: Մենք պետք է պայքարենք աղջիկների ունակությունների վերաբերյալ սխալ պատկերացումների դեմ: Մենք պետք է նպաստենք կանանց և աղջիկների սովորելու հնարավորություններին, հատկապես գյուղական վայրերում: Եվ մենք պետք է ավելին անենք ու փոխենք աշխատավայրերի մշակույթը, որպեսզի այն աղջիկներն, […]
10:45 11.02.2019
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը BAFTA բրիտանական կինոմրցանակաբաշխությանը մասնակցել է սկեսրոջ` արքայադուստր Դիանայի ականջօղերով: Այս մասին հայտնում է The Mirror պարբերականը: Նշվում է, որ արքայազն Ուիլյամի մայրը խոշոր մարգարիտներով զարդարված ականջօղերը կրել է 1991 թվականին՝ Ալբերտ-Հոլում տեղի ունեցած աշխարհիկ միջոցառման ժամանակ: Ոճաբանները բարձր են գնահատել դքսուհու ընտրությունը` զարդերը, մարմնագույն զգեստն ու համապատասխան դիմահարդարումը:
10:26 11.02.2019
Դեպքը տեղի է ունեցել Բելֆասթի կենդանաբանական այգում: Ուժեղ քամու հետևանքով ծառերի մեծ ճյուղեր են կոտրվել և ընկել շիմպանզեների համար նախատեսված տարածքում: Կենդանիներն այդ խոշոր ճյուղերը հենել են պատին և օգտագործել դրանք որպես աստիճան: Այցելուները կարողացել են տեսանկարահանել շիմպանզեներից մեկի փախուստի պահը: Ավելի ուշ շիմպանզեն վերադարձել է իր տարածք: Այգու աշխատակիցները նշել են, որ շիմպանզեները բավականին […]
08:24 11.02.2019
Դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը, որը վերջերս հայտարարել էր ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններին իր մասնակցության մասին, հայտարարել է, որ այդ ժամանակ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփին կարող է բանտարկություն սպառնալ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ «Այդ ժամանակ, երբ մենք մոտենանք 2020 թվականին, Դոնալդ Թրամփը կարող է նույնիսկ նախագահ չլինել, նա կարող է անազատության մեջ լինել»,- ասել է […]