TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+24.09 oC

ԱՇԽԱՐՀ

Թրամփը վիրավորվել է իր ծուլության մասին հրապարակումներից

08:06 11.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում պատասխանել է իր ծուլության վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին։ Նա նշել է, որ աշխատում է շատ ավելի, քան նախորդ նախագահները։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ երկրում կարգուկանոն է հաստատել՝ ուժեղացրել է զինված ուժերը, կանխել հնարավոր պատերազմը Հյուսիսային Կորեայի հետ, վերացրել բարձր հարկերի խնդիրները և կարգավորել վետերաններին առնչվող հարցերը։ […]

̰
Աֆղանստանի նախագահը պատրաստ է գրասենյակ տրամադրել թալիբներին

07:33 11.02.2019

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է, որ պատրաստ է «Թալիբան» շարժման անդամներին երկրում գրասենյակ բացելու հնարավորություն ընձեռել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Եթե «Թալիբան»-ը գրասենյակ է ուզում, ես վաղը կտրամադրեմ այն նրանց Քաբուլում, Նանգարհարում կամ Կանդահարում»,- ասել է Գանին Նանգարհար նահանգ կատարած այցի ժամանակ։ Նախագահը հավելել է, որ երկրում կապահովվի կայուն խաղաղություն։ Նշվում է, […]

̰
Վենեսուելայում մեկնարկել են երկրի պատմության խոշորագույն զորավարժությունները

07:18 11.02.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեկնարկ է տվել երկրի պատմության խոշորագույն քաղաքացիա-ռազմական զորավարժություններին։ «Երկուհարյուրամյա Անգոստուրա-2019» անվանումը կրող զորավարժությունները կշարունակվեն մինչև փետրվարի 15-ը։ Ինչպես նշել է Մադուրոն, դրանք կդառնան երկրի 200-ամյա պատմության մեջ անցկացված բոլոր զորավարժություններից ամենամասշտաբայինը։ Զորավարժությունների մեկնարկից առաջ պետության ղեկավարը եղել է ափամերձ Միրանդա նահանգում, որտեղ հանդիպել է զինվորականների հետ և ծանոթացել ռազմական տեխնիկայի նմուշներին։ […]

̰
Բելգիայում Սաակաշվիլիի հավաքն առանց միջադեպի չի անցել

23:45 10.02.2019

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր աջակիցների հետ միասին Բելգիայի Լյեժ քաղաքում՝ Կոնգրեսի պալատում, Թբիլիսիի ժամանակով 20։00-ին «Միասին տուն» կարգախոսով հավաք է կազմակերպել: Ներկա են գտնվել վրացիներ աշխարհի տարբեր քաղաքներից։ Նախապես հայտարարվել էր, որ Լյեժում հավաքվածները քննարկելու են այլընտրանքային կառավարություն ստեղծելու հարցը: «Վրաստանն անպայման հաղթելու է, քանի որ Սուրբ Գևորգը չի հեռացել, շարունակում  է մնալ մեր […]

̰
Տղամարդը, որն ապրում էր կնոջ պահարանում

23:01 10.02.2019

Հյուսիսային Կարոլինայի բնակիչ, ուսանողուհի Մեդդին իր պահարանում մի օր հայտնաբերեց անծանոթ  տղամարդու: Պարզվեց, որ այդ տղամարդն արդեն երկար ժամանակ ապրում  է իր զգեստապահարանում: Ավելին ՝ հաճախ կրում է Մեդդիի հագուստները, հաղորդում է FOX 8 հեռուստաալիքը: Երբ Մեդդիի իրերը սկսեցին անհետանալ, իսկ սենյակում անհասկանալի աղմուկ էր երբեմն լսվում, նա կասկածեց, որ կամ սենյակում ուրվական կա,  կամ ինչ-որ կենդանի է […]

̰
Երկրաշարժ Իրանում․ կան տուժածներ

20:56 10.02.2019

Իրանի հարավային Խորմոզգան նահանգում 5․2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տուժել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով  Փրկարար ծառայության ներկայացուցչին։ Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Լաֆթ գյուղից ոչ հեռու։ Երկրաշարժի հետևանքով 15 տուն է վնասվել։

̰
Միխեիլ Սաակաշվիլին այսօր աջակիցների հետ հավաք կանցկացնի Բելգիայում

19:56 10.02.2019

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր աջակիցների հետ Բելգիայի Լյեժ քաղաքում անց է կացնելու «Միասին տանը» կարգախոսով հավաք: Այս մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը։ Կազմակերպիչների խոսքերով՝ Լյեժում այսօր հավաքվելու են վրացիներ՝ աշխարհի տարբեր քաղաքներից։ Ինչպես ասված է Միխեիլ Սաակաշվիլիի և նախագծի էջում, Լյեժում հավաքվածները քննարկելու են այլընտրանքային կառավարություն ստեղծելու հարցը: Միջոցառումը մեկնարկելու է Թբիլիսիի […]

̰
Ամերիկացի կատարողը ռեփի ընթերցման արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել

19:20 10.02.2019

Ամերիկացի ռեփ կատարող Mac Lethal-ը ռեփ կարդալու արագության համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել։ 2 րոպեում նա արտասանել է1000 բառ։Նրա խոսքով՝ նախապատրաստման համար 1 ամիս է պահանջվել։ Ռեփերի նվաճումը հաստատող տեսանյութում երևում է, թե ինչպես է կատարողն ընթերցում տեքստը՝ վայրկյանաչափով հեռախոսը ձեռքում պահած։

̰
Հնդկաստանում ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը մոտենում է100-ին

18:17 10.02.2019

Հնդկաստանի Ուտար Պրադեշ և Ուտար Կխանդ նահանգների ընդհանուր թվով 97 բնակիչ է մահացել ալկոհոլային թունավորումից։ Նրանք ոգելից խմիչքն օգտագործել էին Բալլուփուր գյուղում իրենց ծանոթի հուղարկավորությունից հետո մատուցված հոգեհացի ժամանակ։ Հոգեհացի հաջորդ օրը հուղարկավորության մասնակիցների ինքնազգացողությունը վատացել է։ Երեք օր շարունակ հաղորդումներ են ստացվել մահվան դեպքերի մասին։ Միջադեպից հետո իրավապահներն արդեն 200 մարդու են ձերբակալել, առգրավվել […]

̰
Ինտենսիվ թերապիայից հետո Օզզի Օսբորնին տեղափոխել են պալատ

17:43 10.02.2019

Բրիտանացի ռոք երաժիշտ Օզզի Օսբորնը, ով ԱՄՆ-ում հոսպիտալացվել էր թոքերի բորբոքման կասկածանքով, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժում ստանալուց հետո տեղափոխվել է պալատ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Փետրվարի 7-ին Օսբորնի առողջական խնդիրների մասին բարձրաձայնել էր նրա կինը՝ Շերոն Արդենը։ Նրա խոսքով՝ Օսբորնի մոտ գրիպից հետո բարդություններ էին առաջացել։ Պարբերականի տվյալներով՝ ռոքերի կինն ու երեխաները 3 […]

̰
Բրիտանացի զինծառայողը 630 հազար դոլար փոխհատուցում կստանա իր հանդեպ ռասիզմի դրսևորման պատճառով

16:37 10.02.2019

Բրիտանացի թխամորթ զինծառայողը, ով ծառայություն է անցել Իրաքում և Աֆղանստանում, հոգեբանական խնդիրների առաջ է կանգնել այն բանից հետո, երբ Աֆղանստանում ծառայության տարիներին նրան ու մի քանի թխամորթ ծառայակիցներին հրահանգել են «Թալիբան» զինված խմբավորման անդամների դեր կատարել նկարահանվող հոլովակում։ Նրանց հրամանատարը հայտարարել է, որ Ֆիջիից սերվող զինծառայողներին չի տարբերում «Թալիբանի» զինյալներից։ Մեկ այլ անգամ նրան վիրավորել […]

̰
Չինաստանում 3D տպիչով 26-մետրանոց կամուրջ են «տպել»

16:18 10.02.2019

Չինաստանի Սինհուայի համալսարանի ճարտարապետական դպրոցի սաները 3D տպիչով հավաքել են 26,3 մետր երկարությամբ կամուրջ, որը ամենաերկարն է իր տեսակի մեջ։ 3D տպման միջոցով կառուցապատողները նաև գումար են խնայել։ Կամուրջը պատրաստվել է բետոնի կոնկրետ տեսակից, որը թույլ է տալիս չօգտագործել ամրաններ (արմատուրա), ինչի արդյունքում հնարավոր է եղել խնայել սովորական կամրջի պատրաստման համար անհրաժեշտ գումարի ավելի քան 30 […]

̰
Մադուրոյի մաֆիայի լույսը մարում է․ Բոլթոնը՝ Մադուրոյի ելույթի ժամանակ հոսանքի անջատման մասին

16:00 10.02.2019

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր թվիթերյան էջում անդրադարձել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ելույթի ժամանակ էլեկտրականության անջատմանը, որի տեսագրությունը տարածվել է համացանցում։ «Մադուրոյի մաֆիայի լույսը մարում է Վենեսուելայում», – երկիմաստ գրառում է կատարել Բոլթոնը։ The lights are going off on the Maduro mafia in Venezuela… https://t.co/SU9QONDY8E — John Bolton (@AmbJohnBolton) February […]

̰
Բրիտանացիների կեսից ավելի կողմ է Brexit-ի հետաձգմանը

15:20 10.02.2019

Մեծ Բրիտանիայի 1500 քաղաքացիների շրջանում այս շաբաթ անցկացված հարցումները ցույց են տվել, որ բնակչության մոտ 53 տոկոսը կողմ է Եվրամիության կազմից երկրի դուրս գալու գործընթացի հետաձգմանը։ 33 տոկոսը կողմ է անմիջապես ու կոշտ պայմաններով դուրս գալուն, իսկ մնացած 14 տոկոսը չի կողմնորոշվում։ Կոշտ Brexit-ը նշանակում է, որ Բրիտանիայի ու Եվրամիության միջև որևէ համաձայնություն ձեռք չի բերվում, […]

̰
Հիտլերի գեղանկարների գնորդ չի գտնվել․ աճուրդը հետաձգվել է

14:37 10.02.2019

Նյուրնբերգում կայացած աճուրդի ընթացքում որևէ մեկը չի ցանկացել գնել նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի գեղանկարները։ Դրանց վաճառքը հետաձգվել է։ Ենթադրվում է, որ աճուրդում 5 գեղանկարների անհաջողությունը կապված է դրանց բարձր գնի ու իսկության վերաբերյալ կասկածների հետ։ Աճուրդում դրանց մեկնարկային գները եղել են 19-45 հազար եվրո։

̰
Սպիտակ տան բժիշկները՝ Թրամփի առողջական վիճակի մասին

14:19 10.02.2019

Սպիտակ տան գլխավոր բժիշկ Շոն Քոնլին ու նրա 11 բարձրակարգ գործընկերները 4 ժամ հետազոտել են ԱՄՆ նախագահի առողջական վիճակը՝ հնարավոր ռիսկերը գնահատելու համար։ Հետազոտությունից հետո բժիշկները ոչ միանշանակ հայտարարություն են արել․ «Հուսով ենք, որ նախագահի առողջական վիճակը կմնա նույնը մինչև նախագահական պաշտոնավարման ժամկետի ավարտն ու նաև դրանից հետո»։ Սակայն թե ինչ վիճակի մասին է խոսքը, […]

̰
Ստամբուլում շենքի փլուզումից զոհվածների թիվը հասել է 21-ի

13:50 10.02.2019

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրեր առաջ փլուզված շենքի զոհերի թիվը հասել է 21-ի։ Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ հայտնի չէ, թե քանի մարդ է փլուզման պահին եղել շենքում։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Եվս 14 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են, նրանցից 7-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում։ Շենքի բնակիչների թիվը եղել է 43, […]

̰
Հարյուր հազարավոր իտալացիներ դուրս են եկել Հռոմի փողոցներ

13:31 10.02.2019

Իտալիայում արհմությունները զանգվածային ցույց են իրականացրել՝ պահանջելով կառավարությունից աղքատության ու գործազրկության դեմ անզիջում պայքար։ Ցուցարարերը պահանջում են նաև տնտեսության աճին միտված բարեփոխումներ։ Ակցիան անցկացվել է Հանրապետության հրապարակից մինչև Սան-Ջովաննի հրապարակ։ La Repubblica-ի փոխանցմամբ՝ ցույցին մասնակցել է մոտ 200 հազար մարդ։  

̰
Եղիսաբեթ II-ի ամուսինը հրաժարվել է վարորդական իրավունքից

12:45 10.02.2019

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ 97-ամյա արքայազն Ֆիլիպը, հունվարին տեղի ունեցած վթարից հետո որոշել է հրաժարվել վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով Բուքինգեմյան պալատին։ Արքայազնը փաստաթուղթն ինքնակամ հանձնելու որոշում է կայացրել։ Հիշեցնենք, որ հունվարի 17-ին թագուհու ամուսինը Land Rover-ով բախվել էր այլ մեքենայի և շրջվել, սակայն չէր տուժել։ Դրանից երկու օր […]

̰
Աֆրիկայում 23 մարդ տեղափոխող ռազմական ուղղաթիռ է կործանվել

11:53 10.02.2019

Աֆրիկայում կործանվել է Եթովպիայի ռազմաօդային ուժերի Մի-8 ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է Անվտանգության ապահովման ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի ֆեյսբուքյան էջը։ Վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 10-ը վնասվածքներ են ստացել։ Տուժածներից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Նշվում է, որ ուղղաթիռն ուղևորվում էր Սուդանի Կադուգլի քաղաքից սահմանամերձ Աբյեի շրջան, որը հանդիսանում է վիճելի տարածք Հարավային […]

̰
Սիդնեյում փոթորիկը հոսանքազրկել է հազարավոր տներ

11:34 10.02.2019

Սիդնեյին հզոր փոթորիկ է պատուհասել։ Ամպրոպը, սաստիկ քամին ու հեղեղումներն ավստրալական քաղաքում առանց էլեկտրականության են թողել ավելի քան 40 հազար տուն։ Ջրածածկ են եղել մի քանի տասնյակ շրջաններ։ Այս մասին հայտնում է SBS News-ը։ Ավստրալիայի օդերևութաբանական բյուրոյից հայտնում են, որ քաղաքում 30 րոպեում գրանցվել է մոտ 50 մմ տեղում։ Փրկարարներն իրականացնում են հեղեղված փողոցներից մարդկանց […]

̰
ԱՄՆ-ում ձնաբուքն առանց էլեկտրականության է թողել ավելի քան 50 հազար մարդու

10:46 10.02.2019

Վաշինգտոն նահանգում ավելի քան 50 հազար մարդ մնացել է առանց  էլեկտրաէներգիայի։ Հոսաքագծերը վնասվել են ձյան առատ տեղումների ու բքի հետևանքով։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Էլեկտրամատակարարման խափանման պատճառը ձյան ծանրությունից կոտրված ու հոսանքալարերի վրա ընկած ծառերն են։ Սիեթլի շրջանում ձյան ծածկութի բարձրությունը հասնում է 20 սմ-ի։

̰
Փարիզում ակցիայի ժամանակ նռնակի պայթյունի հետևանքով լուսանկարիչը կորցրել է թևը

10:33 10.02.2019

Փարիզում անցկացվել է «դեղին բաճկոնների» ՝ թվով 13-րդ բողոքի ակցիան։ Նրանք դեմ են հանդես գալիս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա կառավարության քաղաքականության դեմ։ Փարիզում իրավապահները ձերբակալել են ակցիայի 36 մասնակցի։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։ Ցուցարարները կրակի են մատնել Էյֆելյան աշտարակի մոտ կայանված զինվորական հակաահաբեկչական պարեկային մեքենան։ Ականատեսների խոսքով՝ ծանր վնասվածքի պատճառը եղել […]

̰
Քաշմիրում ձնահոսքը 12 մարդու կյանք է խլել

09:36 10.02.2019

Հնդկական թերակղզու հյուսիս-արևմուտքում գտնվող Քաշմիր տարածաշրջանում ձնահոսքը 12 մարդու մահվան պատճառ է դարձել, ևս մեկ մարդ համարվում է անհետ կորած։ Ձյան վիթխարի զանգվածը թափվել է ոստիկանական բաժանմունքի շենքի վրա, որտեղ գտնվել է 7 մարդ՝ 5 ոստիկան և 2 հանցագործ։ Նրանք բոլորը զոհվել են։ Ձյան հսկա զանգվածի տակ հայտնաբերվել են նաև մի քանի տեղացիների դիեր։ Այս […]

̰
Թրամփն իրեն անվանել է ամերիկյան տնտեսության «փրկիչ»

09:21 10.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան տնտեսությունը մեծ է՝ նշելով, որ վիթխարի ներդրում ունի դրա «փրկության» մեջ։ Սպիտակ տան ղեկավարն իր թվիթերյան էջում հայտնել է իր նախագահության ընթացքում ամերիկյան տնտեսությունում տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին։ Թրամփը երկրի ներկայիս տնտեսական վիճակը համեմատել է այն ժամանակվա հետ, երբ իշխանության ղեկին Բարաք Օբաման էր։ Նա նաև […]

̰
Պայթյուն և հրդեհ Լիոնում․ կան զոհեր

09:07 10.02.2019

Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհվել է 2 մարդ, այդ թվում՝ երեխա։ Պայթյունը որոտացել է հացաբուլկեղենի խանութում, որը գտնվել է բնակելի շենքի առաջին հարկում։ Այս մասին հայտնում է Le Progres-ը։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 9-ի երեկոյան։ Պայթյունից հետո բռնկված հրդեհը սկսել է արագ տարածվել դեպի վերևի հարկերը։ Հաղորդվում […]

̰
ԱՄՆ-ում բանտարկյալի փախուստի փորձը ձախողվել է

23:30 09.02.2019

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ բանտարկյալը փախուստի փորձ կատարելու ժամանակ ընկնում է առաստաղից: Այս մասին հայտնել է BBC-ն: Միջադեպը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների բանտերից մեկում: Երբ բանտարկյալներին դուրս են բերել բանտախցերից, նրանցից մեկն աննկատ մտել է բուժզննության սենյակ և փորձել է օդափոխության համակարգով դուրս փախչել: Սակայն նրա փորձն ավարտվել է անհաջողությամբ: Բանտարկյալն ընկել է […]

̰
Թաիլանդում բացվել է աշխարհում առաջին` առանց աշխատակիցների գործող խանութը

20:00 09.02.2019

Թաիլանդի Պխուկետ կղզում բացվել էաշխարհում առաջին խանութը, որտեղ աշխատողներ չկան: Այս մասին հայտնում է Bangkok Post-ը: Խանութը պատկանում էAIS բջջային կապի ընկերությանը: Խանութի ստեղծման վրա ծախսվել է 630 հազար դոլար: Չկան սպասարկողներ, չկան հերթեր, ինչպես նաև չի պահանջվում կանխիկ գումար: Նախատեսվում է, որ նման կերպ ընկերությունը 30-40 տոկոս կխնայի բյուջեից: Նոր ավտոմատացված խանութում աշխատում է արհեստական […]

̰
Կուզբասի զոհված հանքափորների ընտանիքները փոխհատուցում կստանան

19:39 09.02.2019

ՌԴ  Կեմերովոյի շրջանի զոհված հանքափորների ընտանիքները 3 մլն ռուբլի փոխհատուցում կստանան, տեղեկացնում է  մարզային իշխանության պաշտոնական կայքէջը: Մարզի իշխանությունները զոհերի ընտանիքների յուրաքանչյուր անդամի կհատկացնեն 100 հազարական  ռուբլի և առանձին դրամական փոխհատուցում հուղարկավորության համար: Բացի այդ` զոհերի երեխաները կստանան անվճար բուժօգնություն և կրթություն: Հիշեցնենք՝  փետրվարի 8-ին հանքափորներին տեղափոխող ավտոբուսը շրջվել էր, ինչի հետևանքով զոհվել էր 8 […]

̰
Հնդկաստանում տղան հիվանդության պատճառով «գիշատիչ» է դարձել

19:30 09.02.2019

Հիպերտրիխոզը բնածին հիվանդություն է, որը չի բուժվում: Հնդկաստանում  դպրոցահասակ Լալիտ Պատիդարը տառապում է այս հազվադեպ հիվանդությամբ, որը հայտնի է որպես «գիշատչի» ախտանիշ: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail. Լալիտը ծնվել է Ռատլամ քաղաքում, Մադխյա-Պրադեշ նահանգում, հիպերտրիխոզ ախտորոշմամբ: Հիվանդության հետևանքով այն կրողի մարմնին առաջանում է խիտ մազածածկույթ: Ամբողջ աշխարհում տարածված է հիպերտրիխոզի 50 դեպք: Նշվում է, […]

̰
BACK_TO_TOP