TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

ԱՇԽԱՐՀ

Գաղտնաբառեր փոխել պետք չէ. Սամվել Մարտիրոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի աշխատանքի խափանման մասին

18:20 06.12.2018

Նախօրեին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում աշխատանքի խափանում էր տեղի ունեցել, և բազմաթիվ օգտատերեր «դուրս էին գցվել» իրենց ֆեյսբուքյան էջերից: Համացանցում լուրեր էին շրջանառվում, թե մարդիկ պետք է անվտանգության նկատառումներից ելնելով՝ փոխեն իրենց ֆեյսբուքյան գաղտնաբառերը: SHANTNEWS.am-ն այս առնչությամբ զրուցեց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: «Գաղտնաբառեր փոխելու կարիք չկա, դա ներքին խնդիր է եղել ցանցի մեջ: Եթե «Ֆեյսբուք»-ն անձամբ […]

̰
Զախարովան լուսանկար է հրապարակել Տիգրան Քեոսայանի ու Մարգարիտա Սիմոնյանի հետ

18:13 06.12.2018

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել ռեժիսոր Տիգրան Քեոսայանի ու RT լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ: «Ինձ հաճախ են նախատում, որ որևէ տեղ ընտանեկան լուսանկարներ չեմ հրապարակում: Դա ճիշտ չէ: Ահա կես տարի առաջ լուսանկարել եմ Քեոսայան-Սիմոնյան ընտանիքին»,- գրել է Մարիա Զախարովան: https://www.facebook.com/photo.php?fbid=10218360320989064&set=a.4365446944032&type=3&theater

̰
Տարօրինակ ծիածան է հայտնվել ամերիկյան Ռոբինսթոնի երկնքում

17:51 06.12.2018

Համացանցում է  հայտնվել մի լուսանկար, որտեղ երևում է եռակի ծիածան: Լուսանկարն արվել է ԱՄՆ-ի Ռոբինսթոն քաղաքում: Այն թվիթերյան էջում հրապարակել է Միգան Կալախան անունով օգտատերը, այնուհետև այն տարածվել է համացանցում: Ըստ մասնագետների՝ վերջին 250 տարվա ընթացքում միայն 3 հիշատակում է եղել եռակի ծիածանի մասին: Երևույթը, որը կոչվում է  նաև «արտացոլվող ծիածան», ընդունված է համարել անոմալիա: […]

̰
ԱՄՆ-ում 9-ամյա դպրոցականը չեղարկել է ձնագնդի խաղալու դարավոր արգելքը

17:06 06.12.2018

Կոլորադո նահանգի Սևերանս քաղաքում այսուհետ ձնագնդի կխաղան. այսպիսով չեղարկվել է 100-ամյա արգելքը: Այս մասին հաղորդել է «CBS» հեռուստաալիքը: Տեղի կանոնների ազատականացման հեղինակն 9-ամյա դպրոցական Դեյն Բեստն է: Ելույթ ունենալով քաղաքային խորհրդի նիստում՝ երեխան նշել է, որ ձմռանը Սևերանսի փողոցներում զբաղվելու բան չկա, դրա համար էլ ցանկանում է ձնագնդի խաղալ՝ «չխուսափելով հետևանքներից»: Իր համոզմունքն առաջ տանելու համար […]

̰
Մոգերինին պահանջել է ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին

16:57 06.12.2018

Արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կարծում է, որ Ռուսաստանը պետք է Ուկրաինային վերադարձնի կալանված նավերը և ազատ արձակի դրանց անձնակազմերին՝ առանց պայմանների և հապաղելու: Այս մասին գրում է «Интерфакс-Украина»-ն: «Ազովի ծովում վերջին իրադարձությունները մտահոգության պատճառ են դարձել: Սա ևս մեկ իրադարձություն է, որը ցույց է տալիս, որ խախտվում են մեր ընդհանուր սկզբունքները»,-ասել է […]

̰
Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհ է Ռուսաստանից

16:16 06.12.2018

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում այսօր մեկնարկած ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ԵԱՏՄ ներսում եղած խնդիրներին՝ նշելով, որ ներքին շուկայում խնդիրների լուծման գործը չափազանց դանդաղ է ընթանում, ինչի համար մեղավոր է Ռուսաստանը: «2018թ. ՌԴ-ն, որպես ԵԱՏՄ մարմինների ղեկավար, առաջարկել է շուկայում հարթել սահմանափակումներն ու պատնեշները: Դա իրականում մեր […]

̰
Զոհրաբ Մնացականյանը Միլանում մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին

16:04 06.12.2018

Դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով Միլանում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին մասնակցող ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը: ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ նախարարական 25-րդ համաժողովի օրակարգային հարցերի և դրանց վերաբերյալ դիրքորոշումների համադրման շուրջ, անդրադարձել համաժողովի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցերի, ՀԱՊԿ անդամ-պետությունների առաջնահերթություններին, նրանց նախաձեռնություններին և դրանց փոխադարձ սատարմանը: Զոհրաբ […]

̰
ԵԱՏՄ համագործակցության համատեքստում մեծ կարևորություն ենք տալիս արտաքին տնտեսական կապերի զարգացմանը․ Փաշինյան

15:29 06.12.2018

ԵԱՏՄ համագործակցության համատեքստում Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արտաքին տնտեսական կապերի զարգացմանը։ Այս համատեքստում հայկական կողմն առաջնահերթ է համարում ԵԱՏՄ համագործակցությունը ԵՄ-ի ու այն երկրների հետ, որոնց հետ Հայաստանն անմիջականորեն գործընկերային հարաբերություններ ունի։ Այս մասին Ռուսաստանում անցկացվող ԵԱՏՄ նիստի ժամանակ քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ Հայաստանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, պատրաստ է իր ջանքերը ներդնել […]

̰
ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը մեր կառավարության աշխատանքի առաջնահերթ ուղղություններից մեկն է․ Փաշինյան

14:59 06.12.2018

ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը Հայաստանի կառավարության աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է, և այս միության անդամ պետությունների հետ առևտրատնտեսական հարաբերությունները դառնում են Հայաստանի տնտեսության պոտենցիալի զարգացման կարևորագույն դրական գործոններից մեկը։ Այս մասին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա թվեր մեջբերեց այն մասին, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը միության անդամ պետությունների հետ ու արտահանումը […]

̰
ԵԱՏՄ գագաթնաժողովը սկսվում է

14:32 06.12.2018

Ռուսաստանում այսօր կանցկացվի ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին, ի թիվս ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարների, կմասնակցի նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Քիչ առաջ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները համատեղ լուսանկար արեցին, որից հետո սկսվեց բուն նիստը։ Նախնական հաղորդագրության համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները քննարկելու են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիայի հետագա զարգացման մասին հռչակագրի, Միության […]

̰
Մակրոնը խոստացել է չբարձրացնել վառելիքի գները 2019-ին

14:18 06.12.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է վառելիքի գները չբարձրացնել ողջ 2019 թվականի ընթացքում: Ֆրանսիայի նախագահի այս որոշումը դեռ պետք է հաստատվի Սենատի վերին պալատի կողմից: Այս որոշումը պայմանավորված է Ֆրանսիայում բարձրացած բողոքի մեծ ալիքով: Հիշեցնենք, որ վառելիքի գնաճի դեմ «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Ֆրանսիայում սկսվել էին նոյեմբերի 17-ին: Դրանց մասնակցել է ավելի քան 300 հազար […]

̰
ԱՄՆ նախապես էր պլանավորել «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից» դուրս գալը. Պուտին

14:02 06.12.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի որոշումը՝ դուրս գալ «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից», կայացվել է ավելի վաղ, քան հայտարարել է ամերիկյան կողմը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ն երկար ժամանակ է, ինչ պլանավորել է այս քայլը, սակայն փնտրում էր մեկին, որի վրա կարող էր […]

̰
ԵԱՏՄ գագաթնաժողովին նախատեսված է նաև Չինաստանի հետ համագործակցության համաձայնագրի թեմայի քննարկումը

13:48 06.12.2018

Ռուսաստանում այսօր կանցկացվի ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին, ի թիվս ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարների, կմասնակցի նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նիստը կղեկավարի Ռուսաստանի նախագահը, իսկ դրա աշխատանքներին կհետևի Մոլդովայի նախագահը, որովհետև այդ երկիրը ԵԱՏՄ-ում ունի դիտորդի կարգավիճակ։ Կառույցը ներկայացրել է նիստի օրակարգը, ըստ որի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները քննարկելու են ԵԱՏՄ […]

̰
Բիլ Գեյթսը հրատարակել է 2018թ. լավագույն 5 գրքերի ցանկը

13:00 06.12.2018

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր բլոգում հրապարակել է, իր կարծիքով, 2018թ. լավագույն 5 գրքերի անվանումները: Գործարարը խորհուրդ է տվել ընթերցել Ջոն Կարեյրուի «Վատ արյուն» գիրքը, երկրորդ հորիզոնականում է Յուվալ Նոյա Հարարին և նրա «21 դաս XXI դարի համար» գիրքը: Բիլ Գեյթսը խորհուրդ է տալիս ընթերցել նաև Էնդի Պադդիկոմբի «Մեդիտացիա և գիտակցություն գիրքը»: Հնգյակը եզրափակել են Պոլ […]

̰
Ռեմբրանդի ճեպանկարն աճուրդում վաճառվել է 12․1 միլիոն դոլարով

12:57 06.12.2018

Հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդ վան Ռեյնի «Պատանու գլխի ճեպանկարը» Sotheby’s աճուրդի ընթացքում վաճառվել է 12․1 միլիոն դոլարով, հաղորդում է ТАСС-ը: Այն դարձել է աճուրդի ամենաթանկ լոտը: Նշվում է, որ գնորդն անհայտ է: Կտավի ներկի առաջնային շերտում հայտնաբերել են մատնահետքեր, որոնք ենթադրաբար հեղինակինն են: Այդ պատճառով էլ նկարը վաճառվել է սպասված գնից 1․5 անգամ ավելի թանկ: Կաղնու տախտակի վրա յուղաներկով արված […]

̰
Թրամփը 230 մետր ճանապարհն անցել է շքեղ լիմուզինով

12:06 06.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է օրեր առաջ մահացած ԱՄՆ նախկին նախագահ  Ջորջ Բուշ Ավագի ընտանիքի անդամների հետ, գրում է The Washington Post-ը: Թրամփը հանդիպման է գնացել լիմուզինով՝ 8 ավտոմեքենայից բաղկացած շարասյան աջակցությամբ, սակայն տեղ հասնելու համար նրան ընդամենը հարկավոր էր անցնել 230 մետր: Ջորջ Բուշ Ավագի բարեկամները տեղավորվել են պատվավոր հյուրերի համար նախատեսված ԱՄՆ կառավարության […]

̰
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 30 չվերթ

11:37 06.12.2018

Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 34 ավիաթռիչք: Այս մասին հայտնում է Gazeta-ն: Մոսկվայի ժամանակով 10:01-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում 7 չվերթ հետաձգվել է, ևս 5-ը՝ չեղարկվել: «Շերեմետևո»-ում հետաձգվել է 8 չվերթ, իսկ «Վնուկովո»-ում հետաձգվել է 12 չվերթ, ևս 2-ը՝ չեղարկվել: Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակային կենտրոնից հայտնել էին, որ անցած օրերին Մոսկվայում և Մերձմոսկվայում տեղացել է տեղումների […]

̰
Ճապոնիայում միմյանց են բախվել ամերիկյան երկու ինքնաթիռներ

09:41 06.12.2018

Ճապոնիայում միմյանց են բախվել ամերիկյան երկու ինքնաթիռներ։ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերին հաջողվել է փրկել ամերիկացի մեկ զինծառայողի։ Ընդհանուր առմամբ, ինքնաթիռներում եղել է 7 մարդ։ Այս մասին հայտնում է ABC-ն։ Մնացած 6 անձանց որոնումները շարունակվում են։ Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը դեպքի վայր է ուղարկել 6 պարեկային նավ։ Ճապոնիայի կողմից որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է նաև մեկ ինքնաթիռ։ Դեպքը […]

̰
ԱՄՆ-ը ռազմանավ է ուղարկում Սև ծով՝ ի պատասխան Կերչում ՌԴ-ի գործողությունների․ CNN

08:27 06.12.2018

ԱՄՆ-ը պատրաստվում է ռազմանավ ուղարկել Սև ծով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով պաշտոնատար անձանց։ Նման քայլը կդառնա ԱՄՆ-ի պատասխանը Կերչի նեղուցում Ռուսաստանի գործողություններին։ ԱՄՆ-ը մտադիր է նախազգուշացնել Թուրքիային իր ռազմանավի՝ Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով անցնելու մասին։ «ԱՄՆ 6-րդ նավատորմի գործողությունների ողջ շրջանում, ներառյալ միջազգային ջրերում և Սև ծովի ավիատարածքում, մենք պարբերաբար անցկացնում ենք […]

̰
Կանադայում ձերբակալել են Huawei-ի ֆինանսական հարցերով տնօրենին․ Չինաստանը վրդովված է

08:11 06.12.2018

Կանադայի իշխանությունները ձերբակալել են չինական Huawei Technologies ընկերության ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուին։ Ձերբակալությունը կատարվել է ԱՄՆ-ին արտահանձնելու վերաբերյալ Վաշինգտոնի հայցով, հայտնում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ Մեն Վանչժոուն չինական տեխնոլոգիական ընկերության հիմնադրի դուստրն է։ Նրան կասկածում են Իրանի դեմ ամերիկյան առևտրային պատժամիջոցները խախտելու մեջ։ Կանադայի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Այան Մաք-Լեոդի հաղորդմամբ՝ Վանչժոուին ձերբակալել […]

̰
Բջջային ինտերնետն այսօրվանից հասանելի կդառնա Կուբայի բնակիչների համար

08:00 06.12.2018

Կուբայի բնակիչները դեկտեմբերի 6-ից կստանան հասանելիություն բջջային ինտերնետին՝ երրորդ սերնդի բջջային կապի (3G) տեխնոլոգիայով։ Այս մասին հայտարարել է Կուբայի պետական հեռահաղորդակցական ETECSA ձեռնարկության բիզնես ռազմավարության և տեխնոլոգիաների հարցերով փոխնախագահ Տանյա Վելասկեսը։ Նրա խոսքով՝ ինտերնետին միանալու համար Կուբայի բնակիչներին բավարար է 3G տեխնոլոգիան սպասարկող հեռախոս ունենալը։ «Միացման գործընթացը տեղի կունենա աստիճանաբար մինչև դեկտեմբերի 8-ը։ Յուրաքանչյուր բաժանորդ […]

̰
Լյուքսեմբուրգն աշխարհում առաջինն անվճար կդարձնի հասարակական տրանսպորտը

07:33 06.12.2018

Լյուքսեմբուրգի կառավարությունը պատրաստվում է հասարակական ողջ տրանսպորտը դարձնել անվճար։ Ավտոբուսներով, տրամվայներով և քաղաքամերձ գնացքներով ուղևորության վարձը կչեղարկվի 2019 թվականի ամռանը։ Իշխանությունները կարծում են, որ դա կօգնի բարելավել բնապահանական իրավիճակը Լյուքսեմբուրգում և ազատել մայրաքաղաքը խցանումներից, գրում է The Independent-ը։ Լյուքսեմբուրգում ապրում է 110 հազար մարդ, սակայն ևս 400 հազարն այնտեղ աշխատանքի է գնում անձնական փոխադրամիջոցներով։ Ուղեվարձի […]

̰
Հաղթական կամարի թանգարանը թալանելու ու ցուցանմուշները վնասելու համար 13 հոգու մեղադրանք է առաջադրվել

01:23 06.12.2018

Փարիզի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիային մասնակցած 13 հոգու՝ Հաղթական կամարի թանգարան մուտք գործելու և թանգարանին վնաս հասցնելու համար: Այս մասին հաղորդել Figaro-ն: Թերթը հաղորդում է, որ դատախազությունը գործ է հարուցել՝ «Հաղթական կամարի թանգարան անօրինական մուտք գործելու, թալանելու և պատմական ցուցանմուշները վնասելու» վերաբերյալ: Հաղորդվում է, որ նշված 13 անձանցից 3-ի նկատմամբ նախնական […]

̰
Իսրայելում Խաչակրաց արշավանքներից մնացած ոսկե մետաղադրամներով լի սափոր է հայտնաբերվել

01:12 06.12.2018

Իսրայելում հնագետները ոսկե մետաղադրամներով լի սափոր են հայտնաբերել: Ենթադրվում է, որ այն մնացել է դեռևս խաչակիրների արշավանքների ժամանակներից: Այս մասին հայտնում է BBC-ն: Հաղորդվում է, որ հնագիտական աշխատանքները կատարվել են Կեսարիա քաղաքի մոտակայքում: Վարկածներից մեկի համաձայն՝ դա չի հաջողվել վերցնել խաչակիրների հարձակման պատճառով: Ոսկու ձուլակտորները հայտնաբերվել են բրոնզե սափորի մեջ: Դա մոտ 900 տարվա վաղեմություն […]

̰
Միլանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

23:04 05.12.2018

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Միլանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

̰
Մահացել է «Մատանիների տիրակալը» ֆիլմի ռեժիսորը

20:38 05.12.2018

Մահացել է նորզելանդացի հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Ջեֆ Մերֆին, հայտնում է Deadline-ը: Նա մահացել է 80 տարեկան հասակում: Ռեժիսորը մահացել է դեկտեմբերի 3-ին, մահվան պատճառները հայտնի չեն: Կինեմատոգրաֆիստը համարվում է 2001-2003թթ. թողարկված «Մատանիների տիրակալը» հայտնի կինոեռագրության ստեղծողներից մեկը:    

̰
Պաշտոնական Բաքուն մտահոգ է Երևանում անցկացված «Լազարևյան ակումբի» նիստի առթիվ

19:53 05.12.2018

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ նոյեմբերի 30-ին ու դեկտեմբերի 1-ին հայաստանցի ու ռուսաստանցի քաղաքական գործիչների ու փորձագետների մասնակցությամբ անցկացված «Լազարևյան ակումբի» առաջին նիստը ուղղված է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վնասմանը։ Պաշտոնական Բաքուն հիշատակել է Արցախի անունը և հերթական անգամ բողոքել, թե Արցախի իշխանավորների մասնակցությունը այդ քննարկումներին, ռուսաստանցի պաշտոնյաների արած […]

̰
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունն անհանգստություն է առաջացնում. Զախարովա. Tert.am

19:50 05.12.2018

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Մոսկվայից դիվանագիտական աղբյուրը։ «Հայկական կողմը դիմել է Ռուսաստանին և ՀԱՊԿ անդամ այլ երկրների՝ խնդրանքներով, որ գագաթնաժողովը հետաձգվի ավելի ուշ ժամկետներ»,- ասել է նա։ Tert.am-ի խնդրանքով թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե […]

̰
Ռուսաստանը մերժել է Ադրբեջանին հրթիռային զինատեսակի վաճառքը․ «Կոմերսանտ»

19:26 05.12.2018

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խախտել է Ադրբեջանի գործընկերների հետ նախնական պայմանավորվածությունն ու հրաժարվել ադրբեջանական կողմին վաճառել «Բալ-է» առափնյա հրթիռային համալիրներ։ Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին: Այդ աղբյուրները տարբեր պատճառներ են նշել գործարքի չեղարկման մասին։ Վարկածներից մեկի համաձայն՝ այդ համալիրները պետք է դրվեին Կասպից ծովի ափին՝ հնարավոր հակառակորդի նավերի խոցման համար, և այդ […]

̰
Հնդկաստանում փիղը ոտնակոխ է արել 3 գյուղացու

17:23 05.12.2018

Հնդկաստանում փիղը մտել է գյուղերից մեկը, վնասել բնակիչների մի մասի գույքն ու 3 մարդու պատճառել մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է TCH-ը: Հաղորդվում է, որ հսկա կենդանին վնասել է գյուղի բակերում կայանված հեծանիվներն ու մոտոցիկլետները: Բնակիչները վախից ստիպված են եղել բարձրանալ տների տանիքներին: Փիղն այնուհետև վազել է երկաթգծի ուղղությամբ: Կենդանու պատճառով որոշ գնացքների ուղերթի մեկնարկն […]

̰
BACK_TO_TOP