12:19 04.12.2018
Մյունխենում զարդարել են Եվրոպայի ամենաթանկարժեք տոնածառը: Այն արժե 2.6 մլն դոլար: Սուրբ Ծննդի առիթով պատրաստվել է թափանցիկ բուրգ, որն էլ զարդարել են ոսկե մետաղադրամներով: Այս մասին հայտնում է Horloger պորտալը: Ոսկեդրամները տեղավորվել են թափանցիկ հիմնակմախքի վրա արված փոսիկներում: Բուրգի վրա տեղադրվել է 2018 ոսկեդրամ: Տոնածառը կշռում է ավելի քան 63 կգ: Տոնածառը տեղադրվել է թանկարժեք […]
12:10 04.12.2018
Այսօր կասկածի տակ են դրվում միջազգային պայմանագրերը, որոնք վերջ են դրել Սառը պատերազմին: Այս մասին խոսել է Եվրամիության գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Քենեդու անվան միջազգային հարաբերությունների դպրոցում: Տեղեկությունը հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Այսօր իրական վտանգ կա, որ ջունգլիի կանոնները կարող են փոխարինել իրավունքի գերակայությանը»,- ասել է Մոգերինին: Դիվանագետը նշել է, որ նոր կանոններ […]
11:15 04.12.2018
Իսպանիայի Անդալուզիա ինքնավար համայնքի Սեվիլյա քաղաքում հազարավոր ցուցարարներ բողոքում են խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բանն այն է, որ 40 տարվա մեջ առաջին անգամ խորհրդարանում 12 մանդատ են ստացել Vox կուսակցության անդամները: Այս կուսակցությունը հայտնի է իր հակաեվրոպական և հականերգաղթային քաղաքականությամբ: Ցուցարարները բողոքի երթով հասել են Անդալուզիայի կառավարության շենք:
08:23 04.12.2018
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից մի խումբ սենատորներ բաց նամակ են ուղղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով հրաժարվել միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալուց։ Այս մասին հայտնել է Սենատի արտաքին հարցերի կոմիտեն։ Նամակի հեղինակներն են սենատորներ Բոբ Մենենդեսը, Մարկ Ուորները և Ջեք Ռիկը։ Նրանց խոսքով՝ իրենք գիտակցում են մարտահրավերները՝ նշելով, որ պայմանագրից դուրս […]
07:46 04.12.2018
Մեքսիկայում հանցագործների հարձակման հետևանքով սպանվել են 6 ոստիկաններ։ Այս մասին հայտնում է Խալիսկո նահանգի գլխավոր դատախազությունը։ Գերատեսչությունում նշել են, որ Լա-Ուերտա քաղաքում տեղի ունեցած հանկարծակի հարձակման հետևանքով զոհվել է ոստիկանության 6 ծառայող, ևս 1-ը՝ վիրավորվել։ Սկսվել է միջադեպի հետաքննություն, կատարվում է որոնողական գործողություն։ Նշենք, որ վերոնշյալ նահանգի տարածքում գործում է մեքսիկական ամենահզոր թմրակարտելներից մեկը՝ «Խալիսկո-Նոր […]
07:31 04.12.2018
Ամերիկացի զինվորականները որոշել են Ռազմածովային ուժերի նավերի խումբ ուղարկել Պարսից ծոց Իրանին ուժ ցուցադրելու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ՊՆ աղբյուրներին։ Նախնական տվյալներով՝ մինչև շաբաթվա վերջ Պարսից ծոց մուտք կգործեն John C. Stennis ավիակիրը և մի խումբ ռազմանավեր, որոնք այնտեղ կմնան մոտ 2 ամիս և կզսպեն տարածաշրջանում ցանկացած թշնամական […]
01:00 04.12.2018
Կալիֆոռնիայի համալսարանի կենսաբանները Սան-Ֆրանցիսկոյում պարզել են, որ գլխուղեղի առաջնային կեղևի խթանումը կարող է օգտագործվել վարքի փոփոխության նպատակով, կամ հիվանդներին խոր ընկճախտից դուրս բերելու համար, գրում է Science Direct-ը: Հետազոտողները պարզել են, որ գլխուղեղի առաջնային հատվածի կողային մասերի խթանումը հնարավորություն է տալիս ուղղակիորեն ազդել մարդու տրամադրության և հոգեհուզական վիճակի վրա: Էլեկտրական թերապիան վայրկենական արդյունք է տալիս: Շուրջ […]
00:20 04.12.2018
Forbes -ը հրապարակել է Youtube- ում ամենաբարձր վարձատրվող բլոգերների անունները: Առաջին տեղում է 7 ամյա Ռայանը, որն իր ծնողների հետ վարում է Ryan Toys Review ալիքը, որտեղ ներկայացնում է տարբեր խաղալիքների մասին վերլուծական նյութեր: Նրա ալիքն ունի 17 միլիոն հետևորդ, տեսանյութերը դիտում է 26 միլիարդ մարդ: Մեկ տարվա ընթացքում ալիքն աշխատել է 22 միլիոն դոլար: Երկրորդ տեղում Ջեեք […]
00:07 04.12.2018
Այսօր առավոտյան Ֆրանսիայի բժշկական համակարգի աշխատակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել բժշկական տրանսպորտի ֆինանսավորման հետ կապված բարեփոխման պատճառով, գրում է RT-ն: Շտապ օգնության հարյուրավոր մեքենաներ արգելափակել են կենտրոնական մայրուղիները, որոնք տանում են դեպի Ֆրանսիայի Ազգային ժողովի շենք: Բժշկական հաստատությունների արհմիության աշխատակիցների կարծիքով՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած ուղղումը, որի համաձայն հիվանդանոցները պետք է պայմանագրեր կնքեն մասնագիտացված […]
23:41 03.12.2018
Ռուսաստանում 81 տարեկան հասակում մահացել է ռուս գրող Անդրեյ Բիտովը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է գրաքննադատ Գալինա Յուզեֆովիչը։ Նրա խոսքերով ՝ իր մայրը գտնվել է հիվանդանոցում՝ գրողի կողքին: Բիտովը ռուս գրականության մեջ պոստմոդեռնիզմի հիմնադիրներից է, մի շարք գրական ամսագրերի հեղինակավոր մրցանակների է արժանացել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։ Հայաստան այցից ոգեշնչված` նա ստեղծել […]
21:29 03.12.2018
Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում դեկտեմբերի 3-ին տեղի կունենա Ցեղասպանության կանխարգելման և դրա համար պատժի մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի 70-ամյակին նվիրված փաստաթղթի քննարկում, որում անդրադարձ կա նաև Հայոց ցեղասպանությանը, հաղորդում է «Արմենպրես»-ը`հղում անելով Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբին: Փաստաթղթում նշվում է` կոնվենցիայի հեղինակ Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» եզրույթը ստեղծելիս ի նկատի է ունեցել հայերի ու հրեաների հետ տեղի […]
19:50 03.12.2018
Չինացի գիտնականները ուսումնասիրել են ցածր ջերմաստիճանի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Եզրակացությունն այն է, որ ցածր ջերմաստիճանն ավելացնում է վաղ մահացության ռիսկը: Չինաստանի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի մասնագետները, բնական մահի 1.8 միլիոն դեպքերը ուսումնասիրելով, եկել են այն համոզման, որ ցուրտը հիմնական գործոններից մեկն է, որը հանգեցնում է մարդու մահվան: Մասնավորապես, ցուրտը բացասաբար է անդրադառնում սիրտ-անոթային […]
18:52 03.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ ամերիկացի ֆերմերները շատ արագ սեփական մաշկի վրա կզգան Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի պտուղները: Միացյալ Նահանգների նախագահը գրել է, որ ֆերմերները կզգան Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի դրական կողմը: Նա նշել է, որ Չինաստանը մտադիր է անհապաղ սկսել ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների գնման գործընթացը: Նրա կարծիքով՝ չինական կողմը […]
18:39 03.12.2018
Շինարարական կազմակերպություններից մեկի աշխատակիցները Մոսկվայի հարավում գտնվող կիսակառույց տներից մեկում հայտնաբերել են 2 մարդու կմախք: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն: Նշվում է, որ այդ փաստի առթիվ իրականացվում է քննություն: 2 մարդու մահվան պատճառները պարզելու համար կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն: Ենթադրվում է, որ կմախքներն այնտեղ են գտնվել 20-25 տարի:
18:31 03.12.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նախագիծ է ներկայացրել երկրի Գերագույն ռադա՝ Ռուսաստանի հետ համագործակցության, բարեկամական ու ընկերական հարաբերությունների մասին համաձայնագիրը չեղարկելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է УНН-ը: Հաղորդվում է, որ համապատասխան փաստաթուղթը տրամադրվել է Ուկրաինայի խորհրդարանի անդամներին քննարկման համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ Պորոշենկոն իր կողմից ներկայացրած փաստաթղթի քննարկումն անհետաձգելի է անվանել:
17:30 03.12.2018
Տարբեր երկրների մի շարք քաղաքներում Google Maps-ի վրա հայտնվել է կեռխաչ (սվաստիկա): Այս մասին հայտնել են հավելվածի օգտատերերը: Google Maps-ի վրա կեռխաչով են նշված բոլոր հյուրանոցները և հոսթելները: Որոշ օգտատերեր անգամ ասում են, որ չեն հավատացել իրենց աչքերին: Google-ից բացատրել են, որ կեռխաչի նմանվող նշանները ցույց են տալիս, որ այնտեղ բուդդայական տաճարներ կան: Նշանը հյուրանոցների վրա հայտնվել […]
17:21 03.12.2018
Այնտեղից, որտեղից ժամանակին իր տիեզերանավով տիեզերք է ուղևորվել Յուրի Գագարինը, այսօր արձակվել է Միջազգային տիեզերակայան ուղևորվող 3 հոգանոց անձնակազմին տեղափոխող տիեզերանավը։ «Սոյուզ-ՖԳ» կրող հրթիռը մեկնարկել է Ղազախստանի Բայկոնուր կայանից ու իր հետ տարել է «Սոյուզ-ՄՍ-11» տիեզերանավը, որում գտնվում են ռուսաստանցի տիեզերագնացները, որոնք էլ Միջազգային տիեզերակայանում կփոխարինեն նախորդ հերթափոխին: Ի տարբերություն նախորդ արձակման՝ այս անգամվա արձակումն […]
17:14 03.12.2018
2018թ. բյուջեով ԵՄ-ն Հայաստանին 36 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության թվիթերյան էջից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցները նախատեսվում է ուղղել կրթության, էներգիայի արդյունավետության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներ: Աշխատանքներ կկատարվեն նաև ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման ու ՓՄՁ ոլորտի աջակցման ուղղությամբ: Մինչև տարեվերջ Հայաստանին կտրամադրվի 5.5 մլն եվրո: EU will […]
17:10 03.12.2018
Մեքսիկական 2-րդ լիգայի փլեյ օֆֆ-ի վճռորոշ խաղում, «Աթլետիկո Սան-Լուիս»-ից կրած պարտությունից հետո, «Դորադոս» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան կորցրել է իր ինքնատիրապետումը: Այս մասին հայտնում է Armsport.am-ը: Հաղորդվում է, որ նա կոնֆլիկտ է ունեցել երկրպագուների հետ այն ժամանակ, երբ երկրպագուները սկսել են մարզչին ուղղված անհարգալից բացականչություններ հնչեցնել ու երգեր երգել: Նա սկզբում պատասխանել է […]
16:32 03.12.2018
Ավստրալիայի խորհրդարանի ստորին պալատը դեկտեմբերի 3-ին նախատեսում է քննարկել ցեղասպանության և դրա համար նախատեսված պատժի մասին ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիային վերաբերող փաստաթուղթ: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով Ավստրալիայում հայկական ազգային խորհրդի տարածած հայտարարությունը: Հաղորդվում է, որ փաստաթղթում 1915 թվականին հայերի հետ կատարվածն անվանվում է «ցեղասպանություն»: «Հարգանքի տուրքը մատուցելով ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի հեղինակ Ռաֆայել Լեմկինի […]
16:14 03.12.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, Իսրայելում ձերբակալվել են հայկական բուհերի կեղծ դիպլոմներ ունեցող 40 բժիշկներ: Իսրայելական կողմը հետաքննությամբ պարզել է, որ կասկածյալները սովորել են արտերկրի տարբեր ուսումնական հաստատություններում: Այն բանից հետո, երբ նրանք չեն կարողացել ավարտել ուսումը և հանձնել բոլոր քննությունները, նրանք կապի մեջ են մտել խարդախի հետ, որը նրանց ուղղորդել է «Սուրբ Թերեզա», «Մխիթար […]
15:43 03.12.2018
Բուժաշխատողները պահանջում են չեղարկել սոցիալական ապահովագրության և բժշկական փոխադրումների ֆինանսավորման մասին նոր օրենքը:
15:07 03.12.2018
Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը՝ 72%-ը, սատարում է «դեղին բաճկոնների» շարժմանը
14:58 03.12.2018
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է նախօրեին Իսրայելում՝ իբրև հայկական բուհեր ավարտած 40 բժիշկների ու դեղագործների կեղծ դիպլոմների հետ կապված միջադեպին: Նա հայտարարել է, որ տեղեկատվությունը պաշտոնապես հաստատվելու դեպքում մեղավորները ծանր պատասխանատվության են ենթարկվելու: «Բուհերում առկա խնդիրների լուծումը ճանապարհին է։ Բայց այս հրապարակումը շատ ավելի լուրջ […]
14:31 03.12.2018
Սաուդցի լրագրող Ջեմալ Խաշըգջին մինչև կյանքի վերջին օրերը քննադատել է Սաուդյան Արաբիան և արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին: Սաուդցի լրագրողը նաև պլանավորել էր ստեղծել երիտասարդական օնլայն շարժում սաուդյան իշխանությունների դեմ: Այս մասին հաղորդել է CNN-ը: Լրատվամիջոցների տվյալներով՝ լրագրողի ծրագրերի մասին է վկայում նրա նամակագրությունը սաուդցի ակտիվիստ Օմար Աբդուլ Ազիզի հետ, որը բնակվում էր Մոնրեալում: Աբդուլ Ազիզը հայտարարել […]
14:16 03.12.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, G20-ի շրջանակներում տեղի ունեցած եզրափակիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով արգենտինահայ լրագրողի հարցին, հայտարարել է, որ Թուրքիան առնչություն չունի 1915 թվականին հայերի ցեղասպանության հետ: «Թուրքիային չի կարելի մեղադրել հայերի նկատմամբ ցեղասպանություն իրագործելու մեջ: Թողնենք այս քննարկումը պատմաբաններին: Դա մեր պատմության մաս չի կազմում, և մենք պատրաստ ենք ցանկացած քննարկումների»,- մեջբերում է Էրդողանի […]