TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

ԱՇԽԱՐՀ

Էրդողանը Պուտինին խնդրել է ազատ արձակել ուկրաինացի զինվորականներին

18:50 07.12.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ազատ արձակել օրերս ձերբակալված ուկրաինացի ռազմածովայիններին: Այս մասին հայտարարել է ինքը՝ Թուրքիայի նախագահը, հայտնում է РИА Новости-ն: Նա նաև հայտնել է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո զրույց է ունեցել ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: […]

̰
Իսրայելի վարչապետի կինը ցուցմունք կտա կոռուպցիայի գործով

17:16 07.12.2018

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կինը՝ Սառա Նեթանյահուն, կհարցաքննվի կոռուպցիայի մի գործով, որտեղ կասկածյալ են ինքը և վարչապետ ամուսինը: Նեթանյահու ամուսինները հարցաքննվում են, այսպես ասած, «Բեզեկի» գործով: Խոսքը երկրի հեռահաղորդակցական խոշոր՝ «Բեզեկ» ընկերությանն է վերաբերում: Ըստ մեղադրանքների՝ ընկերության սեփականատիրոջ կնոջ հետ կապերն օգտագործելու շնորհիվ նրան վերաբերող հարցերը լուսաբանելիս դրական լույսի ներքո են ներկայացրել: Բացի դրանից՝ ֆինանսական […]

̰
Բենեդիկտ Քամբերբետչի լուսանկարը հայտնվել է Ուկրաինայի գրականության դասագրքերի կազմերին

17:02 07.12.2018

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քեմեբերբետչը, որը հայտնի է դարձել Շերլոկ Հոլմսի մասին պատմող հայտնի սերիալում իր խաղացած դերով, զարդարել է Ուկրաինայի արտասահմանյան գրականության գրքերի առաջին էջերը: Այս մասին հաղորդում է BBC-ն: Դասագրքի հեղինակներն այսկերպ որոշել են ընթերցանությանը նոր թափ հաղորդել, որպես դրա միջոց ընտրել են երիտասարդների սիրելի հերոսի՝ Շերլոկ Հոլմսի դերը ստանձնած Բենեդիկտ Քեմեբերբետչի լուսանկարով դասագրքեր թողարկելը: «Քեմբերբետչը […]

̰
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով դատական լսումները կմեկնարկեն հունվարի 8-ին

16:29 07.12.2018

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով դատական լսումները կմեկնարկեն 2019 թվականի հունվարի 8-ին: Այս մասին հայտնում է NTV-ն: Հայտնի է, որ ավելի վաղ Թուրքիայի դատախազությունը դատարանին էր փոխանցել դեսպանի սպանության գործը: Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ՝ մեղադրանք է առաջադրվել թվով 28 անձանց, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչ, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի դեմ: Մեղադրական եզրակացության մեջ նշվում […]

̰
Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

15:52 07.12.2018

Մոսկվայի հայկական եկեղեցու հուշարձանի մոտ ծաղիկներ են խոնարհել և ծաղկեպսակներ դրել՝ հարգանքի տուրք մատուցելով 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: Արարողությանը մասնակցել են Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, հայ համայնքի ներկայացուցիչները: Այնուհետև Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը պատարագ է մատուցել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության […]

̰
«Սպիտակ» ֆիլմը «Օսկար» ստանալու բոլոր հնարավորություններն ունի. Սերժ Թանկյան

15:46 07.12.2018

Հայտնի հայ ռոք երաժիշտ, S.O.A.D. խմբի մենակատար Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայնին»: Ֆիլմն «Օսկար 2019» մրցանակաբաշխությունում ներկայացվել է Հայաստանի կողմից «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Թանկյանը խոսել է «Սպիտակ» ֆիլմի վրա կատարած աշխատանքի մասին։ Երաժիշտը ֆիլմի մի քանի սաունդթեքի հողինակն է. «Այս ֆիլմի համար երաժշտություն գրել անկեղծորեն հեշտ չէր: Ֆիլմի ռեժսիրը ցանկանում էր, որ […]

̰
Կալիֆոռնիայում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել

15:38 07.12.2018

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավում ջրհեղեղ է, որն առաջացել է անդադար տեղացող հորդառատ անձրևների հետևանքով: Այս մասին հաղորդում է ABC News-ը: Նշվում է, որ Օրինջ և Ռիվերսայդ շրջաններում հայտարարվել է պարտադիր տարհանում: Այլ շրջաններում բնակիչներին չեն տարհանել, բայց հորդորել են տներից հեռանալ: Բնակիչներին խորհուրդ են տվել զգուշավորություն պահպանել: Միաժամանակ, Լոս Անջելեսում օրվա ընթացքում տեղացել է 4,8 սմ […]

̰
ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության վերաբերյալ

14:44 07.12.2018

Դեկտեմբերի 6-ին Միլան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկին: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ և մաղթել է ամենայն հաջողություն կարևոր այդ առաքելությունում: Զոհրաբ Մնացականյանը և Տոմաշ Պետրժիչեկը […]

̰
Էդուարդ Ղազարյանի The Beatles-ը բրիտանացիները «գողացել են»

14:22 07.12.2018

Լիվերպուլում տեղադրել են The Beatles քառյակի արձանի կրկնօրինակը: Այս առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել ղազախ գործարար Մարգուլայ Սեյսեմբայը: Բանն այն է, որ արձանի բնօրինակը գտնվում է Ալմաթի քաղաքի Կոկ-Տոբե բարձունքի վրա: «Մենք ժամանակին մեծ մրցույթ ենք անցկացրել, արձանի էսքիզն ենք ընտրել: Պատրաստել է արձանը մեր հայտնի քանդակագործ Էդուարդ Ղազարյանը: Արձանի բոլոր իրավունքները պատկանում են Seimar Social […]

̰
Եվրախորհրդարանը կոչ է արել մշակել «Մագնիտսկու օրենքի» սեփական տարբերակը

14:14 07.12.2018

 Եվրախորհրդարանի 45 պատգամավորներ, որոնք ներկայացնում են 18 երկիր, կոչ են արել մշակել «Մագնիտսկու օրենքի» սեփական  տարբերակը: «Մենք հորդորում ենք մեր երկրների կառավարություններին կողմ քվեարկել մեր նախաձեռնությանը: Մենք կոչ ենք անում  հարգել Սերգեյ Մագնիտսկու հիշատակը և պայքարել անպատժելիության դեմ»,- նշել են խորհրդարանականները: Ավելի վաղ Նիդեռլանդներում նման օրենք մշակելու նախաձեռնությամբ էր հանդես եկել հոլանդական 90 ոչ կառավարական […]

̰
Ռումբի մասին ահազանգի պատճառով CNN-ի խմբագրությունը տարհանվել է

13:08 07.12.2018

Նյու Յորքում ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցները ռումբի մասին ահազանգի պատճառով տարհանել են Time Warner Center երկաշտարակ համալիրը, որտեղ գտնվում է CNN հեռուստաընկերության խմբագրությունը, հաղորդում է CNN-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ տարհանումը սկսել են իրականացնել անհայտ անձի զանգից հետո, որը հայտնել էր համալիրի տարածքում պայթուցիկ 5 սարքերի առկայության մասին: Նշվում է, որ տարհանումից հետո ոստիկանները և փրկարարներն ամբողջությամբ զննել […]

̰
Եկել էինք մարդկանց փրկելու, բայց դիակներ դուրս բերեցինք փլատակների տակից. 30 տարի անց փրկարարները կրկին Սպիտակում են

13:00 07.12.2018

1988-ի ավերիչ երկրաշարժից 30 տարի անց բրիտանացի երկու փրկարարներ BBC-ի լրագրողի հետ դարձյալ Սպիտակում են: «Մենք գոնե հնարավորություն տվեցինք մարդկանց իրենց հարազատներին քրիստոնեաբար հուղարկավորել»,- ասում է փրկարար Ռեջի Բերրին`նայելով Սպիտակի գերեզմանատան քարերին: Այստեղ ընտանիքներ են`մահվան նույն ամսաթվով`1988 թ. դեկտեմբերի 7: Այստեղ թաղված շատերին փլատակների տակից հայտնաբերել է հենց ինքը` Ռեջի Բերրին: Օրհասական այդ պահին Հայաստանին օգնության […]

̰
Այսօր ամբողջ աշխարհում հիշում են Սպիտակի երկրաշարժի զոհերին. НТВ-ի անդրադարձը

12:36 07.12.2018

Ռուսական НТВ հեռուստաալիքն անդրադարձել է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժին: Հեռուստաընկերության թիմը պատրաստել է մոտ 3 րոպեանոց տեսանյութ և հեռարձակել եթերում, նաև տեղադրել ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Հոլովակում նախ՝ տեղեկացնում են, թե երկրաշարժի դեպքում ինչպես պետք է պաշտպանվել: Այնուհետև պատմում են, թե քանի բալ ուժգնությամբ երկրաշարժն ինչպես է արտահայտվում: 10-11 բալ ուժգնությամբ երկրաշարժերի մասին պատմելիս «НТВ»-ի հոլովակում հիշատակվում […]

̰
Աթենքում հայ պատանու սպանության 10-րդ տարելիցի օրվա ցույցը վերածվել է բախումների. կան վիրավորներ

12:28 07.12.2018

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ոստիկանների կողմից 15-ամյա հայ Ալեքսիս Գրիգորոպուլոսին սպանելու 10-րդ տարելիցի առթիվ խաղաղ ցույցի ընթացքում տեղի են ունեցել բախումներ, հաղորդում է AP-ն: (Նրա մայրը հայուհի է. Ջինա Չալիկյանը հայտնի ոսկերիչ է և բարերար): Նշվում է, որ Աթենքի ցուցարարները ստեղծել են մեծ այրվող պատնեշ և ոստիկանների ուղղությամբ նետել «Մոլոտովի կոկտեյլներ», քարեր: «Ցուցարարները նաև մեքենա են այրել, […]

̰
Էյֆելյան աշտարակը կփակվի այցելությունների համար

08:14 07.12.2018

Դեկտեմբերի 8-ին «դեղին բաճկոնների» ցույցերի պատճառով Էյֆելյան աշտարակը կփակվի այցելությունների համար։ Դրանք ծայր էին առել վառելիքի գների բարձրացման պատճառով։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS․am-ը հայտնել էր, Մակրոնը խոստացել է, որ 2019 թվականին վառելիքի գները չեն բարձրանա։ Չնայած իշխանության զիջումներին` Փարիզում բողոքի ցույցերի նոր ալիք է սկսվում։ Շաբաթ օրը ծրագրված զանգվածային ցույցերի պատճառով բազմաթիվ խանութներ ու ռեստորաններ […]

̰
Թրամփը որոշել է՝ ում է նշանակելու ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նոր մշտական ներկայացուցչի պաշտոնում

08:00 07.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հիդեր Նաուերթին նշանակել ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ՝ այդ պաշտոնից Նիկի Հեյլիի հեռանալուց հետո։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Այդ որոշման մասին տեղեկությունը հաստատել են երեք աղբյուրներ։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ պաշտոնի կնշանակվի Հեյլին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նիկի Հեյլին հոկտեմբերի 9-ին հայտարարել էր […]

̰
Reuters-ը հրապարակել է 2018-ին մահացած ամենանշանավոր մարդկանց անունները

00:38 07.12.2018

Reuters պարբերականը հրապարակել է 2018-ին մահացած ամենանշանավոր մարդկանց անունները: Շառլ Ազնավուր Էնթոնի Բուրդեն Ջամալ Խաշըգջի Սթիվեն Հոքինգ Արետա Ֆրանկլին Ջորջ Բուշ Ավագ Ջոն Մակքեյն Քոֆի Անան      

̰
Հնարավոր է՝ ԵԱՏՄ-ն սեփական վճարային համակարգ ունենա

00:07 07.12.2018

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կենտրոնական բանկերն աշխատում են ընդհանուր ֆինանսական շուկա ստեղծելու հայեցակարգի ձևավորման մշակման ուղղությամբ։ Այս մասին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Փոխադարձ վճարումների իրականացումն ու վճարային համակարգի ձևավորումն այն նախաձեռնություններից է, որն այսօր հանձնաժողովը քննարկում է»,- նշել է Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով՝ ԵԱՏՄ անդամ […]

̰
ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները հանձնարարել են գազի տրանզիտի գների հաշվարկի մեթոդիկայի վերաբերյալ աշխատանքները շարունակել

23:24 06.12.2018

ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները հանձնարարել են շարունակել գազի տրանզիտի գների հաշվարկի մեթոդիկայի մշակման հետ կապված աշխատանքները: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Հանձնարարություն կա ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից՝ գազի տրանզիտի գների մեթոդիկայի հաշվարկի վերաբերյալ աշխատանքները շարունակելու ուղղությամբ: Դա երկխոսության հիմնական հարցերից մեկն է»,- նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ գագաթնաժողովին 15 […]

̰
Ֆրանսիայում շարունակվում են ուսանողների բողոքի ցույցերը

22:53 06.12.2018

Ֆրանսիայում ուսանողներն արդեն 4-րդ օրն է, ինչ շարունակում են  հակակառավարական ցույցերը: Նրանք բողոքում են քոլեջների և համալսարանների կրթական համակարգում սպասվող փոփոխությունների դեմ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հարյուրավոր ուսանողները երկրում արգելափակել են մոտ 100 դպրոց: Իսկ Մանտ լա Ժոլի համայնքում ուսանողները շրջել և այրել են մեքենաներ և աղբամաններ, նետել շշառումբեր ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան […]

̰
Լուկաշենկոն ներողություն է խնդրել Պուտինից

22:34 06.12.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ գազի գների վերաբերյալ ծագած հրապարակային բանավեճի պատճառով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերով՝ Պուտինի հետ բանավեճի ընթացքում նա ոչ կոռեկտ է ելույթ ունեցել։ Հիշեցնենք, որ ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում այսօր մեկնարկած ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի […]

̰
Իսպանիայում բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև

22:17 06.12.2018

Իսպանիայի հյուսիս արևելյան-հատվածում գտնվող Խերոնա քաղաքում հակաֆաշիստական բողոքի ակցիաներ են: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները բռնի կերպով փորձել են մուտք գործել Հոկտեմբերյան հրապարակ, որը փակ է եղել ոստիկանների կողմից: Բանն այն է, որ այնտեղ տեղի էր ունենում աջ թևի Vox ազգայնական կուսակցության հանրահավաքը: Սրա հետևանքով բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև, […]

̰
ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները փաստաթղթերի փաթեթ են ստորագրել

21:28 06.12.2018

ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքում մի խումբ փաստաթղթեր են ստորագրել, այդ թվում՝ Միության 2019 թվականի բյուջեն, ինչպես նաև նավթի ու գազի ընդհանուր շուկային վերաբերող որոշումներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, 18 փաստաթուղթ է ստորագրվել: Հաղորդվում է, որ ԵԱՏՄ ղեկավար անդամները ստորագրել են կառույցի շրջանակներում ինտեգրացիոն […]

̰
Դուբայում լողացող սուպերմարկետ է բացվել

20:28 06.12.2018

Դուբայում լողացող սուպերմարկետ է բացվել: Al Arabiya-ն հայտնում է, որ իր տեսակի մեջ աննախադեպ առևտրի այս կենտրոնը սպասարկելու է զբոսանավերն ու ծովային ճամփորդությունների սիրահար զբոսաշրջիկներին: Ծովային սուպերմարկետը կրում է Aqua Pod անվանումը: Հաղորդվում է, որ այն իր հաճախորդներին ավելի քան 300 տեսակ ապրանք է առաջարկում՝ տաք ու սառն ուտեստներ, ալկոհոլային խմիչքներ, դեղամիջոցներ ու խնամքի պարագաներ: […]

̰
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը

20:16 06.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ նախ տեղի է ունեցել ԱՊՀ երկրների առաջնորդների արարողակարգային լուսանկարահանումը, այնուհետև նրանք ԱՊՀ շրջանակում համագործակցության հեռանկարները քննարկել են աշխատանքային ճաշի շրջանակում:  

̰
Կրիային հաջողվել է ողջ մնալ առյուծների հարձակումից հետո

20:02 06.12.2018

Կրիային հաջողվել է ողջ մնալ երկու առյուծների հարձակումից հետո: Կենդանին կարողացել է թաքնվել իր պատյանում: Դեպքը տեղի է ունեցել Հարավաֆրիկյան հանրապետությունում գտնվող Կգալագադի ազգային արգելոցում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Սոված առյուծները, տեսնելով կրիային, սկսել են հետապնդել նրան: Գիշատիչներն անսպասելի հարձակվել են, բայց կրիան կարողացել է հասցնել թաքնվել սեփական պատյանում: Մի քանի րոպե շարունակ […]

̰
Կիպրոսում տեղատարափ անձրևներ են․ կան զոհեր

19:58 06.12.2018

Կիպրոսի հյուսիսային շրջաններում տեղատարափ անձրևների և հեղեղումների պատճառով զոհվել է առնվազն 4 մարդ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ մարդիկ մահացել են, երբ հեղեղները քշել-տարել են նրանց մեքենաները: Կղզու բնակիչները եղանակային վատ պայմաններից պաշտպանվելու համար իրենց դռների դիմաց ավազե պարկեր են դրել: Կղզու բազմաթիվ դպրոցներ փակ են: Տեղատարափ անձրևների պատճառով […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ. Արման Եղոյանը՝ SHANTNEWS.am-ին

18:57 06.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է դառնալու Բելառուսի ներկայացուցիչը: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է նա:  SHANTNEWS.am-ի հետ զրույցում Եղոյանը հայտնել է նաև, որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել, և այս հարցում հայկական դիրքորոշման մեջ որևիցե […]

̰
Թուրքիայում զինված տղամարդը ներխուժել է քաղաքապետարան և կրակ բացել

18:47 06.12.2018

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ, Յալովայի  քաղաքապետ Վեֆա Սալմանի դեմ զինված հարձակման փորձ է կատարվել: Այս մասին հաղորդել է ermenihaber-ը: Աղբյուրը նշում է, որ քաղաքի բնակիչներից մեկը մուտք է գործել քաղաքապետարանի շենք և հանդիպում պահանջել քաղաքապետի հետ։ Բայց ստանալով բացասական պատասխան՝ նա զենք է գործադրել՝ կրակելով 2 անգամ: Ոստիկանությունը ձեռնարկել է […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է ընտրվելու Բելառուսի ներկայացուցիչը. Լուկաշենկո

18:43 06.12.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում այսօր լրագրողներին ասել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ ինքը համաձայնեցրել է կառույցի գլխավոր քարտուղարի հարցը: Բելառուսական «Բելտա» լրատվամիջոցը հայտնում է, որ Լուկաշենկոն հաստատել է՝ փաստացի հաջողվել է գալ ընդհանուր հայտարարի, և ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը լինելու է […]

̰
BACK_TO_TOP