Յուրաքանչյուր ռեժիսորի ֆիլմում Սոֆի Լորենը եղել է անսամբլում, որից դուրս չի եկել, բայց կարողացել է պահպանել իր ինքնությունը. կինոգետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+28.09 oC

Յուրաքանչյուր ռեժիսորի ֆիլմում Սոֆի Լորենը եղել է անսամբլում, որից դուրս չի եկել, բայց կարողացել է պահպանել իր ինքնությունը. կինոգետ

23:58 20.09.2018

Աշխարհահռչակ դերասանուհի Սոֆի Լորենը այսօր նշում է իր ծննդյան 84 ամյակը: Նա ծնվել է  1934թ․ սեպտեմբերի 20-ին, Հռոմում։ Փառքի ճանապարտին առաջին աստիճանը 14 տարեկանում տեղական գեղեցկության մրցույթում հաղթանակն էր, իսկ 1950 թվականին դերասանուհին մասնակցել  է «Միսս Իտալիա» մրցույթին, որտեղ արժանացել  է «Միսս Վայելչություն» մրցանակին, որը հանձնաժողովի կողմից ստեղծվել էր հատուկ նրա համար։

 

Հերթական մրցույթին մասնակցելու ժամանակ նա ծանոթացել է պրոդյուսեր և իր ապագա ամուսին Կառլո Պոնտիի հետ, որը նրանից 22 տարով մեծ էր։

Հաճախ Լորենի ֆիլմերի գործողությունները իրականանում էին էկզոտիկ միջավայրում` նրան հնարավորություն տալով հանդիսատեսի առջև հանդես գալու անսովոր հանդերձանքով։

1950-ական թվականների կեսերից Սոֆին դարձել էր Իտալիայի աստղ և սեքս-խորհրդանիշ։ Սկզբում դերասանուհին նկարահանվում էր Սոֆիա Լադզարո  կեղծանունով, սակայն 1953 թվականին փոխում է Սոֆի Լորեն։

Դերասանուհին խաղացել է բազմաթիվ ֆիլմերում և համագործակցել է բազմաթիվ ռեժիսորների հետ:

Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտության ֆակուլտետի դեկան Անետա Երզնկյանը SHANTNEWS.AM- ի հետ զրույցում Լորենին բնութագրեց հետևյալ կերպ.

«Մեծ դերասանուհի, որը տարբեր դերեր է կարողանում խաղալ, ունենալով իրեն հատուկ ձեռագիր, շատ տարբեր ձևերում է կարողանում իրեն դրսևորել: Լորենը տարբեր ռեժիսորների հետ է աշխատել: Յուրաքանչյուր ռեժիսորի ֆիլմում նա եղել է անսամբլում, որից դուրս չի եկել, բայց կարողացել է պահպանել իր ինքնությունը»,- ասաց կինոգետը:

Սոֆի Լորենի դերասանական վարպետության գագաթնակետն է հանդիսացել մոր դերակատարումը՝ «Չոչարա» ֆիլմում:  Լորենի դերասանական արտահայտչությունը և ներդաշնակությունը կինոքննադատների մոտ այնպիսի տպավորություն էր առաջացրել, որ այդ դերակատարման համար նրան շնորհել են «Օսկար» մրցանակ։ Դա առաջին դեպքն էր, որ տվյալ անվանակարգում մրցանակը շնորհվում էր այն կինոնկարի համար, որը նկարահանվել էր ոչ անգլերեն լեզվով։

 

1957 թվականից Լորենը պարբերաբար Հոլիվուդում նկարահանվելու առաջարկություններ էր ստանում։

Տասնհինգ տարվա ընթացքում (1957—1972 թթ․) Լորենին հաջողվել է աշխատել, գործնականում, Հոլիվուդի բոլոր ամենահայտնի դերասանների և սեքս-խորհրդանիշների հետ:

 

Դերասանուհու հեղինակային գրքից որոշ արտահայտություններ թևավոր են դարձել Իտալիայում, օրինակ․ «Այն ամենն, ինչ ունեմ՝ պարտական եմ սպագետիին»։ Ջենովայի արքեպիսկոպոսը մի անգամ կատակել է, որ, չնայած Վատիկանը հավանություն չի տալիս մարդկանց կլոնավորմանը, նա կարող է բացառություն անել Սոֆի Լորենի համար։

Սոֆի Լորենը Հոլիվուդյան Փառքի ծառուղում  աստղ ունի:

Դերասանուհին իր կյանքի ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների:

 

Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստեր նրա մասին:

1982 թվականին Սոֆիա Լորենը լքել է Իտալիան՝ այն բանից հետո, երբ 18 օր անցկացրել է բանտում՝ հարկերը չվճարելու համար։

Կանադայի Տորոնտո քաղաքի Էտոբիկո շրջանի փողոցներից մեկը կոչվել է Սոֆիա Լորենի անվամբ։

Բացի մայրենի իտալերենից՝ Սոֆիա Լորենն ազատ խոսում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։

Դերասանուհին նաև գրում է։ 1999 թվականին լույս է տեսել նրա «Հուշերի բաղադրատոմսը» երկրորդ գիրքը։ Հաջորդող տարիներին նա սկսել է զբաղվել նաև գործարարությամբ՝ թողարկելով օծանելիքի իր սերիան։

Անձնական կյանքում նրան բավականին տհաճություն է պատճառել այն, որ երկար տարիներ բուժվել է անպտղության դեմ, 1968 թվականին ծնվել է նրա առաջնեկը՝ Կարլո Պոնտի կրտսերը, ով այսօր Վիեննայի նվագախմբի դիրիժորն է, իսկ չորս տարի անց ծնվել է երկրորդ որդին՝ Էդուարդը, ով ռեժիսոր է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվի

15:40 04.07.2025

Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվի

Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող մոտ 620 մ երկարությամբ նոր ճանապարհ կկառուցվի: Նախագծի մրցույթը կայացել է: Նոր ճանապարհը զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը: ...

39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

15:31 04.07.2025

39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...

ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից

15:23 04.07.2025

ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

15:15 04.07.2025

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

15:05 04.07.2025

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական ​​մայրուղու […] ...

SHANTNEWS

15:00 04.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP