15:47 17.09.2018
Մոսկվայի քաղաքային դումայի հանձնաժողովը հավանություն է տվել ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշարձանը Մոսկվայի հյուսիսում տեղադրելու առաջարկին: Այս մասին հաղորդում է mskagency.ru-ն: «Մոնումենտալ արվեստի հարցերով հանձնաժողովը 2017 թ. հոկտեմբերի 12-ի նիստում քննարկել է ԽՍՀՄ ճարտարապետների միության հիմնադիր, Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հարցը: Առաջարկը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան […]
15:40 17.09.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատության է արժանացել աշխատանք փնտրող երիտասարդին խորհուրդ տալու համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Հաղորդվում է, որ Ֆրանսիայի 40-ամյա նախագահն այգեգործ երիտասարդին ասել է, որ նա կարող է լավ աշխատանք գտնել, եթե փորձի այն փնտրել առավել մեծ պահանջարկ ունեցող ոլորտներում՝ նշելով ռեստորանային, հյուրանոցային ու շինարարական ոլորտները: Նշվում է, որ նման […]
14:33 17.09.2018
Առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորել է նախքան ուտելը կիսել ելակները:
14:13 17.09.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը BBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ այդ երկրի պատգամավորները հնարավորություն ունեն ընտրելու ԵՄ-ի հետ նախատեսվող գործարքի և Brexit-ի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չբերելու միջև: Այս մասին հայտնում է korrespondent-ը: «Կարծում եմ, որ մենք ձեռնտու գործարք կկնքենք ԵՄ-ի հետ բանակցությունների արդյունքում»,- ասել է Մեյը: Միևնույն ժամանակ նա իր անհամաձայնությունն է հայտնել […]
13:32 17.09.2018
Պատժամիջոցների ցուցակում չընդգրկվելու համար Դերիպասկայի գործընկերները պետք է գերատեսչությանը ներկայացնեն որոշ փաստաթղթեր:
13:21 17.09.2018
Անհայտ անձը, զինված դանակով, Բրյուսելի հյուսիսում գտնվող այգիներից մեկում հարձակվել է ոստիկանի վրա: Չարագործին ձերբակալելու համար ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, հայտնել է մայրաքաղաքային Իքսել շրջանի մամուլի ծառայությունը: «Դեպքը տեղի է ունեցել Մաքսիմիլիան այգու մերձակայքում: Ոստիկանության աշխատակիցը թեթև վիրավորում է ստացել: Նրա գործընկերները գործի են դրել մահակներ և գազային բալոններ՝ հարձակվողին չեզոքացնելու համար, իսկ […]
13:06 17.09.2018
Գերմանական Deutsche Bank-ը նախատեսում է Լոնդոնից 450 մլրդ եվրո արժողությամբ ակտիվներ տեղափոխել Ֆրանկֆուրտ: Այս մասին գրում է Financial Times թերթը: Հրապարակման մեջ նշվում է, որ Deutsche Bank-ը գտնվում է Եվրոպայի կենտրոնական բանկի ճնշման տակ, որը կապված է Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու հետ: Ինչպես հայտնի է, ԵԿԲ-ն պնդում է, որ գերմանական բանկը նվազեցնում է կապիտալը Մեծ Բրիտանիայում՝ երրորդ երկրներում […]
12:33 17.09.2018
Մադրիդի մետրոպոլիտենում նութբուքի պայթյունի հետևանքով 6 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է El Mundo պարբերականը: Դեպքը տեղի է ունեցել այդ քաղաքի Proncipe de Vergara մետրոկայարանում: Հաղորդվում է, որ սարքը գտնվել է ուղևորուհիներից մեկի պայուսակում: Տուժածներից մեկը հենց նա է: Պայթյունից հետո մետրոյում խուճապ է սկսվել, քանի որ ուղևորների մեծ մասը կարծել է, թե ահաբեկչություն […]
10:11 17.09.2018
Ռեստորանը շղթայել են, իսկ այցելուներին ուղարկել են Սոլսբերիի հիվանդանոց՝ արյան անալիզ հանձնելու:
08:20 17.09.2018
Հորդանան գետի արևմտյան ափին դանակով զինված պաղեստինցին սպանել է ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող իսրայելցի տղամարդու։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Դեպքը տեղի է ունեցել Երուսաղեմից հարավ գտնվող Էցիո բնակավայրի առևտրի կենտրոնի մոտ։ Զինված անձի զոհն է դարձել 45-ամյա փաստաբան Արի Ֆուլդը։ Մահացու վնասվածք ստացած Ֆուլդը հասցրել է կրակել հարձակվողի վրա, ով եղել է Յաթթա […]
08:03 17.09.2018
Հոնկոնգում մոլեգնող «Մանգխուտ» թայֆունից տուժածների թիվը հասել է 362-ի։ Այս մասին հայտնում է RTHK հեռուստառադիոընկերությունը։ Թայֆունը մեգապոլսին հարվածել է կիրակի՝ տեղի ժամանակով 17․00-ին։ Օդերևութաբանները հորդորել են բնակիչներին պատրաստ լինել արտակարգ իրավիճակի և օպերատիվորեն վերացնել հնարավոր աղետի հետևանքները։ Մի քանի շրջաններում բացվել են 48 ժամանակավոր ապաստարաններ, որտեղ արդեն դիմել է 1219 մարդ։ Տապալված ծառերի մասին ստացվել […]
07:50 17.09.2018
Աշխարհում ջրածնային վառելիքով առաջին գնացքը կիրակի իրականացրել է առաջին փորձնական ուղերթը Բրեմերֆերդում (Ներքին Սաքսոնիա)։ Coradia iLint-ի տանիքին տեղադրված է ջրածնով ցիստեռն։ Ջրածնի էներգիան վերածվում է էլեկտրական հոսանքի։ Արդեն այսօր գնացքը դուրս կգա ստանդարտ երթուղի և կկապի այդ քաղաքը Կուկսխաֆենի, Բրեմերխաֆենի և Բուքստեխուդեի հետ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Գնացքը կարող է զարգացնել մինչև 140 […]
07:36 17.09.2018
Ռեփերներ Քանյե Ուեսթն ու Lil Pump-ը երգիծական հոլովակ են նկարահանել I Love It երգի հիման վրա։ Նրանց համատեղ տեսահոլովակը YouTube-ում դիտումների ռեկորդ է սահմանել։ Մեկ շաբաթում տեսահոլովակը դիտվել է մոտ 100 մլն անգամ։ Կադրերում ռեփերները պարում են վիթխարի կոստյումներով ու հաստ շղթաներով՝ ծաղրելով ժանրի մյուս ներկայացուցիչների ոճը։
07:26 17.09.2018
ՆԱՏՕ-ի 2-րդ մշտական ռազմածովային խմբի ռազմանավերը ներկայում պարեկություն են իրականացնում Միջերկրական ծովի արևելյան շրջանում։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով արևմտյան ծովային ռեսուրսների տվյալներին։ Նիդերլանդների (HNLMS De Ruyter), Կանադայի (Ville de Quebeс) և Հունաստանի (Elli) ռազմածովային ուժերի հածանավերը պարեկում են Սիրիայի ափերից անմիջական հեռավորության վրա գտնվող շրջանում։ Ներկայում Միջերկրական ծովի ջրատարածքում են գտնվում ԱՄՆ […]
07:12 17.09.2018
Սաուդյան Արաբիան մինչև Բահրեյն ձգվող նոր կամրջի կառուցման պլաններ ունի։ Թագավոր Համադի անունը կրող ավտոմոբիլային և երկաթուղային նոր կամրջի շինարարությունը կսկսվի 2021 թվականին։ Այս մասին հայտնել է կղզի-թագավորությունում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդալլա բեն Աբդել Մալիք Ալ Շեյխը։ Շինարարությունը կսկսվի տարվա կեսին։ Ծրագրվում է բոլոր աշխատանքներն ավարտել 3 տարուց։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նոր […]
23:42 16.09.2018
Ասուանի մոտակայքում գտնվող տաճարի գրունտային ջրերի մակարդակի իջեցման նախագծով զբաղվող հնագիտական Եգիպտական առաքելությունը սֆինքսի արձան է հայտնաբերել, սոցցանցի պաշտոնական էջում այս մասին հայտնում է երկրի Հնությունների հարցերով նախարարությունը։ Եգիպտոսի հնությունների հարցով Գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուսթաֆա Վազիրին ասել է, որ արձանը, ամենայն հավանականությամբ, պատկանում է Պտղոմեոսների ժամանակաշրջանին (մ․թ․ա․ 331-31 թթ․)։ Արձանը հայտնաբերվել է Կոմ-Օմբո քաղաքի […]
23:28 16.09.2018
Ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին հրաժարվել է առաջադրվել գրականության ոլորտում այլընտրանքային «Նոբելյան մրցանակ»-ի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ում հայտնել է Շվեդիայի նոր ակադեմիան, որը և սահմանել է նոր մրցանակը։ Հաղորդվում է, որ գրողը Շվեդիայի նոր ակադեմիային էլեկտրոնային նամակ է ուղարկել, որում խնդրում է հանել իր անունը մրցանակի հավակնորդների ցուցակից՝ նշելով, որ գերադասում է կենտրոնանալ ստեղծագործական գործունեության վրա։ Այնուամենայնիվ, […]
22:58 16.09.2018
Կինն ու 1-ամյա երեխան սավանների օգնությամբ պատուհանից իջնելիս ցած են ընկել։ Այս մասին «Լենտա․ռու»-ին հայտնել է Մերձմոսկովյան հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Եվգենիա Կիրյուշինան։ «Ռուսաստանի Օրեխովո-Զուեվո քաղաքի բնակչուհին և նրա 1-ամյա դուստրը փորձել են պարանների օգնությամբ դուրս գալ 5-րդ հարկի բնակարանի պատուհանից, սակայն մոտ 3-րդ հարկի բարձրությունից ցած են ընկել»,- պատմել է Կիրյուշինան։ Մայրն ու երեխան […]
21:14 16.09.2018
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի երկու որդիները՝ Ալաան և Գամալը կալանավորվել են։ Նրանց մեղադրում են երկրի ղեկավարության պլանների և բորսային խարդախությունների մասին ներքին տվյալներն օգտագործելու մեջ։ Հետաքննությունը սկսվել էր դեռևս 2012 թվականին, հայտնում է BBC-ն։ Դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 20-ին։ Եղբայրները հերքում են մեղադրանքները։ 57-ամյա Ալաա Մուբարաքը գործարար է, իսկ 54-ամյա Գամալ Մուբարաքը՝ նախկին […]
19:48 16.09.2018
Ֆիլիպիններում «Մանգխուտ» թայֆունի զոհերի թիվը հասել է 59-ի, հաղորդվում է 47 վիրավորի մասին։ Եվս 16 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է Rappler պորտալը՝ հղում անելով ազգային ոստիկանությանը։ Ինչպես հայտարարել է Իտոգոն քաղաքի քաղաքապետ Վիկտորիո Պալանգդանը՝ 40-50 անձինք կարող են սողանքի պատճառով արգելափակված լինել քաղաքի բնակատեղիներից մեկում։ Ոստիկանության տվյալներով՝ սողանքն ավերել է հանքափորների […]
19:29 16.09.2018
Չինաստանում բորտուղեկցորդուհին զրկվել է աշխատանքից այն բանից հետո, երբ նրա սիրելին չվերթի ժամանակ ամուսնության առաջարկություն է արել։ Այս մասին գրում է Asia One-ը։ China Eastern Airlines-ի աշխատակցուհին ամուսնության առաջարկությունը ստացել է աշխատանքի ժամանակ։ Ուղևորները տեսանկարահանել են հուզիչ տեսարանը։ Սոցցանցերում հոլովակների տարածումից հետո ավիաընկերությունը հեռացրել է աշխատակցուհուն՝ պատճառաբանելով, որ նման քայլը սպառնալիքի տակ է դրել ուղևորների […]
18:04 16.09.2018
Չինաստանի հարավային ափերում ավերածություններ գործած «Մանգխուտ» թայֆունի հետևանքով միայն Հոնկոնգում տուժել է 111 մարդ։ Թայֆունի էպիկենտրոնն անցել է մեգապոլսի անմիջական հարևանությամբ։ 175 կմ/ժ արագությամբ քամին ու սաստիկ անձրևները կոտրել են ծառեր, տների պատուհաններ, վնաս հասցրել շինություններին և այլն։ Հոնկոնգում 900 ավիաչվերթ է չեղարկվել, չեն գործում կրթական հաստատությունները, գրասենյակներն ու առևտրի կենտրոնները, երթևեկությունը խափանված է։ Մոտակա տարածքներից […]
17:46 16.09.2018
Ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր սպանության փորձի գործով բրիտանական իշխանությունները փնտրում են ևս երկու անձի։ Sunday Mirror պարբերականի տեղեկություններով՝ նրանք են գործողության հոգաբարձուն ու բժիշկը, որոնց հետ հայտնի երկու կասկածյալներն առնչվել են։ Սպանության փորձի մեջ կասկածվող Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը, ըստ այդ տեղեկությունների, երկու մյուս կասկածյալների հետ հանդիպել են Լոնդոնում տեղավորվելուց […]
17:17 16.09.2018
Բրյուսելի կենտրոնական փողոցներից մեկում այսօր հրաձգություն է եղել, ինչի հետևանքով 2 մարդ ստացել է հրազենային ու բեկորային վիրավորում։ Բելգիական ոստիկանությունն առայժմ չի կարողացել պարզել հանցագործների ինքնությունը, նրանց որոնումը շարունակվում է։ Կրակոցները հնչել են արքայական պալատից մի քանի փողոց այն կողմ տեղակայված ակումբներից մեկի մոտ։ Ոստիկանները կասկածում են, որ հանցագործները եղել են խմբով՝ 5-6 հոգի։ Հանցագործները […]
17:05 16.09.2018
Ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր սպանության փորձի կապակցությամբ Բրիտանիան առայժմ չի կարողանա նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, քանի դեռ դուրս չի եկել Եվրամիությունից։ Այս մասին հայտարարել է անվտանգության հարցերով բրիտանացի նախարար Բեն Ուոլեսը։ Նոր պատժամիջոցների սահմանման համար անհրաժեշտ կլինի ավարտել Եվրամիությունից դուրս գալու գործընթացը և պատժամիջոցների մասին նոր՝ տեղական օրենք ընդունել։ Ընդ […]