13:03 18.09.2018
ՌԴ պաշտպանության նախարարությունն իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալու Իսրայելի զինված ուժերի՝ Սիրիայում իրականացրած գործողություններին: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ՝ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: Հիշեցնենք, որ ռուսական «Իլ-20»-ը ռադարների տեսադաշտից անհետացել էր իսրայելական օդուժի կողմից Լաթաքիայում սիրիական հենակետերը գնդակոծելու ժամանակ: ՌԴ ՊՆ-ում հայտարարել են, որ ինքնաթիռը կործանել է սիրիական ՀՕՊ համակարգը: Անհետացման […]
13:00 18.09.2018
Թբիլիսիի Լիլո ավանում գտնվող Վրաստանի եկամուտների ծառայության գրասենյակի հարակից տարածքում մեծ բեռնատարների վարորդների բողոքի ցույցը շարունակվել է ամբողջ գիշեր: Այդ ընթացքում տարածքում մոբիլիզացված են եղել ոստիկանական ուժեր։ Այս մասին հաղորդում է aliq.ge-ն: Նշվում է, որ ակցիայի մասնակիցները չեն պատրաստվում լքել տարածքը՝ ֆինանսների նախարարից պահանջելով չեղարկել ավտոճանապարհներով ցորենի տեղափոխման վերաբերյալ արգելքը: Հայտարարում են՝ սա իրենց եկամտի միակ աղբյուրն […]
12:50 18.09.2018
Սիրիայում հայտնաբերվել է ռուսական «Իլ-20» ինքնաթիռի անկման վայրը: Ինքնաթիռը խոցվել էր սիրիական ՀՕՊ ուժերի հրթիռով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին: Ինչպես նշել են գերատեսչությունում, ինքնաթիռն ընկել է Լաթաքիա նահանգի Բանիաս բնակավայրից 27 կմ արևմուտք: ՊՆ-ում նշել են, որ ռուսական նավերի տախտակամած են բարձրացվել ինքնաթիռի անձնակազմի անդամների դիերը, անձնական իրերը և […]
12:23 18.09.2018
ABC հեռուստաընկերության թղթակից Ջուլի Ուիլսոնն ընդհատել է ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումը՝ վիրավոր շանը փրկելու համար: Հեռարձակումն իրականացնելիս կինը գտնվել է Հյուսիսային Կարոլինայի Նյու-Բերն քաղաքում, որտեղ «Ֆլորենս» փոթորկի հետևանքով հեղեղումներ են սկսվել: Ուիլսոնը գտնվել է իրադարձությունների հենց կենտրոնում. տեղացիները շարունակել են փրկել մարդկանց ու տներից դուրս բերել իրերը: Հենց այդ ընթացքում Ուիլսոնը հանդիպել է տեղացի մի բնակչուհու, […]
12:14 18.09.2018
Միացյալ Նահանգները ողջունում է Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերը՝ ուղղված սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի կարգավորմանը: Այս մասին գրում է iz.ru-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչին: «Ռուսաստանը և Թուրքիան քայլեր են ձեռնարկում Բաշար Ասադի կառավարության ու Իդլիբում նրա համակիրների կողմից ռազմական գործողությունների կանխարգելման ուղղությամբ: Ողջունում ենք ցանկացած անկեղծ գործադրվող ջանք Սիրիայում բռնությունները նվազեցնելու ուղղությամբ»,- անանուն պաշտոնյայի խոսքերն […]
12:04 18.09.2018
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական «Իլ-20» ինքնաթիռը խոցվել է սիրիական հակաօդային պաշտպանության ուժերի С-200 համալիրի հրթիռով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Նախարարությունը, սակայն, մեղավոր է համարում Իսրայելին: Նշվում է, որ վտանգավոր իրավիճակը կանխամտածված ստեղծել են Իսրայելի ինքնաթիռները Լաթաքիայի շրջանում, ինչի պատճառով էլ ՀՕՊ հրթիռն ուղղվել է ռուսական ինքնաթիռի կողմը: Այս մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ […]
11:49 18.09.2018
Ֆրանսիացի զինվորականները հերքում են ռուսական «Իլ-20»-ի անհետացման հարցում իրենց մասնակցությունը: Այս մասին հայտնում է France Soir-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական ինքնաթիռի անձնակազմը դադարել է կապի դուրս գալ Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայի շրջանում։ ՌԴ ՊՆ տվյալներով` ինքնաթիռում եղել է 14 մարդ: Նրանց ճակատագիրը դեռ հայտնի չէ: Ռուսական ավիաբազայի հրամանատարությունը որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում։ ՌԴ ՊՆ-ից ավելի […]
11:04 18.09.2018
Հյուսիսային Կորեան շարունակում է զարգացնել միջուկային ծրագիրը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով պաշտոնակատար Ռոզմարի դի Կարլոն: Նա ընդգծել է, որ չնայած որոշակի դրական փոփոխությունների, «կան նշաններ, որ Հյուսիսային Կորեան պահպանել և զարգացնում է իր միջուկային զենքը և բալիստիկ հրթիռները»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ չնայած ապամիջուկայնացման ուղղությամբ կատարած […]
09:39 18.09.2018
ԱՄՆ-ում «Ֆլորենս» արևադարձային ցիկլոնի զոհերի թիվն ավելացել է առնվազն 10-ով՝ հասնելով 31-ի։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Գործակալության հաղորդմամբ՝ ամենից շատ տուժել են Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակիչները, որտեղ զոհվել է 24 մարդ։ Ներկայում նահանգում առանց լույսի է մնացել մոտ 600 հազար բնակիչ, իսկ հարևան Հարավային Կարոլինայում՝ ավելի քան 60 հազար։ Արևելյան ափի մի շարք […]
08:11 18.09.2018
Ստոկհոլմում փոփ մշակույթի Comic Con ամենամյա ցուցահանդեսի հարյուրավոր այցելուներ հագել են Սարդ-մարդու կոստյումներ՝ այդ կերպ սահմանելով համաշխարհային ռեկորդ։ Նոր ռեկորդի սահմանման համար 547 անձինք վերափոխվել են Marvel-ի կոմիքսների հերոսի։ Այս մասին հայտնում է Game Informer-ը։ Ակցիան կազմակերպել էին Marvel և Sony ընկերությունները՝ Marvelʼs Spider-Man համակարգչային խաղի թողարկման պատվին։ Just experienced the #GuinessWorldRecord @GWR for most […]
07:59 18.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ Չինաստանից ներկրվող ապրանքների համար հավելյալ մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ նոր մաքսատուրքերի չափը կազմում է 10 տոկոս, իսկ գումարային համարժեքով՝ 200 մլրդ դոլար։ «Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի սեպտեմբերի 24-ին և կմնան 10 տոկոսի մակարդակի վրա մինչև տարեվերջ»,- […]
07:48 18.09.2018
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ժամանել է Փհենյան։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։ Նրան օդանավակայանում դիմավորել է անձամբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը։ Նրան դիմավորել են նաև Փհենյանի մեծաթիվ բնակիչներ՝ Կորեական թերակղզու միավորումը խորհրդանշող դրոշակներով։ Մուն Չժե Ինի այցը կտևի 3 օր։ Հարավկորեացի նախագահը Կիմ Չեն Ինի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, Կորեական […]
07:40 18.09.2018
Ռուսական հետախուզական «Իլ-20» ինքնաթիռն անհետացել է Սիրիայում։ Ինքնաթիռում գտնվել են 14 զինծառայողներ։ Նրանց ճակատագիրն անհայտ է։ Ինքնաթիռն անհետացել է Միջերկրական ծովի օդային տարածքից՝ Սիրիային ուղղված իսրայելական ավիացիայի հարվածների և ֆրանսիական «Auvergne» հածանավից հրթիռների արձակման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով մոտ 23։00-ին՝ Սիրիայի ափից […]
07:26 18.09.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում իրենք որոշում են ընդունել սիրիական Իդլիբ նահանգի շփման գծի երկայնքով 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է РБК-ն։ Ապառազմականացված գոտում վերահսկողություն կիրականացնեն թուրք պարեկներն ու ռուսական ռազմական ավիացիան։ Պուտինը նշել է, որ այն ծրագրվում է […]
07:12 18.09.2018
Աշխարհում առաջին տիեզերական զբոսաշրջիկը, ով կուղևորվի Լուսնի ուղեծիր SpaceX-ի կողմից մշակվող տրանսպորտային BFR համակարգի օգնությամբ, կլինի ճապոնացի միլիարդատեր, արվեստի գործերի հավաքորդ Յուսակու Մաեձավան։ Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը, հայտնում է «Իզվեստիա»-ն։ Նրա խոսքով՝ դեպի Լուսին և հակառակ ուղղությամբ նորագույն կայանի թռիչքը կտևի 4-5 օր։ Դեռևս սեպտեմբերի 14-ին SpaceX-ը հայտնել էր, որ ստորագրել […]
00:58 18.09.2018
Ամերիկյան Նյու Բերն քաղաքի շատ թաղամասեր հեղեղվել են Florence փոթորկի հետևանքով։ Մի ընտանիք կարողացել է փրկվել՝ սոցցանցում գրառման շնորհիվ, տեղեկացնում է Fox 31-ը: Տեղի բնակչուհի Բրիանա Պերրին պատմել է լրագրողներին, որ իմացել է հեղեղի մասին տանը հեռուստացույց դիտելիս, կինը ցանկացել է վեր կենալ և խոսել մոր հետ, սակայն ոտքերի տակ ջուր է զգացել: Պերրին անջատել է […]
00:30 18.09.2018
ՄԱԿ-ի ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է , որ Ռուսաստանի անվտանգության ծառայություններն օգնել են Հյուսիսային Կորեային՝ Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության գործում, հաղորդում է ТАСС գործակալությունը: «Հյուսիսային Կորեան իրականացրել է Կիմ Չեն Նամի սպանությունը Ռուսաստանի օգնությամբ, որը կենսաբանական նյութեր էր փոխանցում Հյուսիսային Կորեային»,- ասել է Հեյլին՝ Փհենյանի դեմ պատժամիջոցների […]
00:20 18.09.2018
Coca-Cola ամերիկյան հայտնի ընկերությունը մտադիր է ընդլայնել տեսականին: Այսպիսով, ընկերության ղեկավարությունը լրջորեն մտածում է մարիխուանայի հիմքով գազավորված ըմպելիք արտադրելու մասին, գրում է pravda.ru-ն: Չհաստատված տեղեկություններ կան, որ Coca-Cola-ն արդեն բանակցում է մարիխուանա արտադրող կանադական խոշոր ընկերության հետ: Այնուամենայնիվ, կողմերը դեռևս որևէ կոնկրետ որոշում չեն կայացրել: Ինչպես տեղեկացնում են ընկերությունից, խմիչքների արտադրության մեջ օգտագործվելու է կանաբիդիոլ, […]
00:07 18.09.2018
Կառլոս Զենիտան իր երազանքների կնոջը հանդիպել է երեկույթի ժամանակ, սակայն երեկույթից հետո հասկացել է, որ կինն իրեն սխալ հեռախոսահամար է տվել: Կառլոսն իմացել է անծանոթուհու անունը՝ Նիկոլ, և այն, որ նա սովորում է Կալգարիի համալսարանում: Տղան որոշել է ամեն գնով գտնել աղջկան և համացանցում բոլոր Նիկոլ անունով աղջիկներին հաղորդագրություն է ուղարկել: Արդյունքում՝ Կառլոսի ցուցակում 246 […]
23:14 17.09.2018
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցման աշխատանքներին մասնակցող բանվորների ձերբակալությանը: «Ինչո՞ւ են մարդկանց տների դռները կոտրում և ձերբակալում: Ինչո՞ւ են դժգոհության ամեն մի փոքր արտահայտություն ճնշում: Ճնշում են, քանի որ վախենում են: Ավազակները վախենում են, ուրեմն պետք է շարունակել նրանց վախեցնել»,- գրել է Փայլանը: Հիշեցնենք, որ […]
22:59 17.09.2018
Բելգիական Վալոնիա տարածաշրջանի իշխանությունները մեկ ամսով արգելել են այցելել քաղաքի հարավում գտնվող անտառներն ու տարածքները: Հայտնում են, որ օրեր առաջ այնտեղ հայտնաբերել են 5 վարազների, որոնք սատկել են աֆրիկյան ժանտախտի պատճառով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Վալոնիան Բելգիայի հյուսիսում գտնվող ֆրանսալեզու շրջան է, որը իր տարածքում ներառում է նաև 5 նահանգներ: «Անտառ գնալ թույլատրվում […]
18:45 17.09.2018
Վենետիկի Մխիթարեան միաբանութեան Սուրբ Ղազար մայրավանքի եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ միաբանութեան Մայր տունի հիմնադրութեան 300 ամեակին նուիրուած տօնախմբութիւններուն փակման սուրբ պատարագը, որուն ներկայ գտնուեցաւ նաեւ Արեւելեան Եկեղեցիներու Ժողովի կառավարիչը՝ Կարդինալ Լէոնարտօ Սանտրի որ աւարտ պատարագին , ընթերցեց Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին այս առթիւ Միաբանութեան Քահանայապետական պատուիրակին յղած շնորհաւորական պատգամը։ Նորին Սրբութիւնը սրտանց շնորհաւորելով միաբանութեան՝ Վենետիկի Մայր […]
18:38 17.09.2018
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագիրը խզելու մասին: Այս մասին հաղորդում է RT-ն: Համապատասխան փաստաթուղթն արդեն հրապարակված է նախագահի պաշտոնական կայքում: «Գործողության մեջ դնել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2018թ. սեպտեմբերի 6-ի «Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին» որոշումը»,- ասված է հրամանագրում: Ավելի վաղ Ուկրաինայի ազգային […]
18:30 17.09.2018
Ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժերար Դեպարդիեն մտադիր է Թուրքիայի քաղաքացիություն ստանալ: Այս մասին հայտնում է թուրքական Aydinlik պարբերականը: Հաղորդվում է, որ դերասանն այս ընթացքում գտնվել է Փհենյանում` Ֆրանսիայի և Հյուսիսային Կորեայի բարեկանության միության հետ միասին: Հարցին, թե արդյոք նա պատրաստվում է Ռուսաստանից բացի մեկ այլ երկրի քաղաքացիություն էլ ձեռք բերել, Դեպարդիեն դրական պատասխան է տվել: «Իհարկե, […]
17:59 17.09.2018
Վիետնամում Vietnam Electronic Weekend փառատոնի յոթ այցելուներ մահացել են թմրանյութի չարաշահման պատճառով: Ըստ տարածված տեղեկությունների՝ հիվանդանոցներ այդ խնդրով շատ ավելի մարդիկ են դիմել, որոնք բոլորն էլ մասնակցել են: Ոստիկանությունը դեռ չի կարողանում զոհերի հստակ թիվը նշել: Միևնույն ժամանակ, իրավիճակը համարվում է «չափազանց լուրջ»: Որևէ այլ բան չի հաղորդվում: Հայտնի է, որ Vietnam Electronic Weekend փառատոնն ամենամեծ էլեկտրոնային երաժշտության […]
17:25 17.09.2018
«Հայկական Վերածնունդ» սփյուռքահայ կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որով Երևանի քաղաքացիներին կոչ է արել մասնակցել սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ու իր աջակցությունն է հայտնել հեղափոխական ուժերին: «Երկար տարիների պայքարից հետո վերջապես հնարավորություն է ընձեռվել ունենալ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Սա թավշյա հեղափոխության առաջին պտուղներից է, և միևնույն ժամանակ առաջին հնարավորությունը՝ ամրագրել ժողովրդի քվեն […]
17:15 17.09.2018
Զիմբաբվեում խոլերան 28 մարդու կյանք է խլել: Երկրում գրանցվել է խոլերայով հիվանդացության ավելի քան 5000 դեպք: Այս մասին հայտնում է The Standard-ը: «Առնվազն 28 մարդ է մահացել, հիմնականում երկրի մայրաքաղաք Հարարեում, որտեղ սեպտեմբերի 6-ին արձանագրվել էին խոլերայով վարակման առաջին դեպքերը»,- ասված է հրապարակման մեջ: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ վերահսկում են իրավիճակը: Միևնույն ժամանակ այստեղ […]
16:54 17.09.2018
Չինաստանը ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն կիրառի նոր մաքսատուրքեր Չինաստանի ներկրման վրա: Այսպես է Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Գեն Շուանը մեկնաբանել The Wall Street Journal ամերիկյան թերթում հրապարակված հոդվածը: Սեպտեմբերի 17-ին պարբերականը գրել էր, որ Պեկինը կարող է հրաժարվել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների նոր փուլից Վաշինգտոնի՝ շաբաթվա սկզբին նոր տուրքեր կիրառելու սպառնալիքի պատճառով: […]
16:20 17.09.2018
ՀՀ Կենտրոնական բանկում գումարվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 17-րդ նիստը, հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Միջոցառման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, ԵԱՏՄ ֆինանսական կենտրոնի կարգավորման ազգային մարմնի խնդիրների և լիազորությունների, միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակի, իրականացվող դրամավարկային քաղաքականության, […]
15:47 17.09.2018
Մոսկվայի քաղաքային դումայի հանձնաժողովը հավանություն է տվել ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշարձանը Մոսկվայի հյուսիսում տեղադրելու առաջարկին: Այս մասին հաղորդում է mskagency.ru-ն: «Մոնումենտալ արվեստի հարցերով հանձնաժողովը 2017 թ. հոկտեմբերի 12-ի նիստում քննարկել է ԽՍՀՄ ճարտարապետների միության հիմնադիր, Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հարցը: Առաջարկը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան […]