09:26 16.09.2018
Հնդկաստանի Կալկաթա քաղաքի շուկաներից մեկում սաստիկ հրդեհ է բռնկվել։ Ներկայում տուժածների մասին տեղեկություն չկա։ ANI News հնդկական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քաղաքապետ Սովանա Չաթերջին հայտնել է, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 20 միավոր հատուկ տեխնիկա, սակայն դեռևս չի հաջողվել կրակը տեղայնացնել։ Kolkata: Fire breaks out at Bagri Market in Canning Street; 20 fire engines present on […]
09:20 16.09.2018
Հյուսիսային Կորեան զենք է վաճառում միջազգային պատժամիջոցների տակ հայտնված երկրներին, զբաղվում վառելիքի գաղտնի մատակարարումներով և անօրինական ֆինանսական գործարքներով։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի գաղտնի զեկույցին։ Պարբերականը նշում է, որ Հյուսիսային Կորեայից զենք ստացող երկրների թվում են Սիրիան, Լիբիան, Եմենը։ Բացի այդ, Հյուսիսային Կորեան էականորեն մեծացրել է վառելիքի ներկրումը, որի […]
23:20 15.09.2018
Սոցցանցերի օգտատերերը կարծում են, որ գիշատիչը նման է սիրահարի, ում սիրտը կոտրել են: Էլիսոնը և Թեյբորը որոշել են իրենց հարսանեկան լուսանկարահանումն իրականացնել Մինեսոտայի կենդանաբանական այգում: Լուսանկարներից մեկում սիրահարները կանգնած են ձեռք ձեռքի բռնած` արջի ազատավանդակի առաջ: Ամերիկացի ամուսնական զույգի հարսանեկան լուսանկարներում հայտնված արջը Reddit-ում հազարավոր մեկնաբանություններ է հավաքել: Նկարներից յուրաքանչյուրում կենդանու մռութի արտահայտությունը փոխվում է: […]
20:33 15.09.2018
Չինաստանի հարավային շրջաններում հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ՝ կապված «Մանգութ» թայֆունի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը հղում անելով՝ Չինաստանի ազգային օդերևութաբանական կենտրոնին: Սպասվում է, որ կիրակի օրը թայֆունը կհասնի Չինաստանի հարավային նահանգ Գուանդուն: Քամու արագությունը թայֆունի էպիկենտրոնում կհասնի վայրկյանում 45-52 մետրի: «Մանգութը» կլինի այս տարվա 22-րդ ամենաուժեղ թայֆուններից մեկը: Օդերևութաբանները տեղի […]
19:37 15.09.2018
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում վայրէջք կատարելուց հետո այրվել է ուղևորատար ինքնաթիռի շարժիչը: Այս մասին հայտնում է Ղազախստանի քաղավիացիայի կոմիտեն: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Airbus A320 ինքնաթիռը պատկանում է Air Astana ընկերությանը: Այրվել է ինքնաթիռի ձախ շարժիչը: Օդանավակայանի հրշեջ ծառայության աշխատակիցների շնորհիվ հրդեհը տեղայնացվել է: Ինքնաթիռի 91 ուղևորներից ոչ ոք չի տուժել: Ավիաընկերության ինժեներական ծառայության աշխատակիցները […]
19:00 15.09.2018
«Ֆլորենս» փոթորկի զոհերի թիվը հասել է 7-ի: Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, որ Հյուսիսային Կարոլինայի շրջանում զոհվել էր 5 մարդ, մեկ մարդ էլ հոսպիտալացվել էր: Ըստ վերջին տվյալների՝ հեղեղվել է արդեն Հարավային Կարոլինան: ԱՄՆ ազգային գվարդիայի մոտ 10 հազար զինծառայող և խաղաղապահ ուղղաթիռներով, նավերով ուղարկվել են աղետի հետևանքների դեմ պայքարելու համար: Հիշեցնենք, որ «Ֆլորենս»-ը համարվում է […]
17:57 15.09.2018
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ֆինանսավորելու մեջ կասկածվող ռուսաստանցի Ալի Գեհաևը հայտնաբերվել է Բելգիայում ու արտահանձնվել Ռուսաստանին: Այս մասին հայտնում է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության լրատվության բաժինը: «ՌԴ դաշնային անվտանգության ծառայության և Ռուսաստանի գլխավոր դատախազության, Ինտերպոլի և Դաշնային քրեակատարողական ծառայության համագործակցությամբ արտահանձնվել է 1988 թվականին ծնված, Ռուսաստանի քաղաքացի Ալի Գեհաևին Աբդուլ-Մութալիբովիչը»,- ասված է հաղորդագրության մեջ: Թվային […]
17:40 15.09.2018
Մի շարք երկրների կողմից Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներն ըստ պատշաճի չիրականացնելու համար ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Այս մասին հայտնում է Associated Press-ը: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Միկի Հեյլին հայտարարել է, որ փորձագետները պետք է տվյալներ ուսումնասիրեն ու հրապարակեն, որտեղ կներկայացվեն Հյուսիսային Կորեա արտահանվող նավթի ու այդ գործում պատժամիջոցների կիրառման մասին պայմանավորվածությունների […]
17:31 15.09.2018
Համացանցի օգտատերերին զվարճացրել է ամերիկյան հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարը, ով դերասանական մեծ վարպետությամբ փորձում է պայքարել «Ֆլորենս» փոթորկի դեմ: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հաղորդավար Մայք Սեյդելը փողոցից հաղորդում եղանակի տեսությունը՝ հազիվ կանգնելով ոտերի վրա, մինչդեռ նրա հետևում 2 անցորդներ սովորական քայլերով և թեթև հագնված անցնում են: Տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում […]
16:26 15.09.2018
Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ջանքերը գնահատվում են, և ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտադիր է աջակցել Թբիլիսիին՝ կազմակերպությանն անդամակցությունը հնարավոր դարձնելու համար։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Վրաստանը առաջընթաց է գրանցում, և մենք ողջունում ենք դա։ Մենք շարունակելու ենք աջակցել Վրաստանին, քանի դեռ երկիրը շարժվում է Եվրատլանտյան ինտեգրացիայի ուղղությամբ՝ ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցելը»,– նշել է Ստոլտենբերգը։ […]
16:00 15.09.2018
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասսելբորնը դուրս է եկել ափերից՝ լսելով Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիի ելույթը Ավստրիայում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ուրբաթ Վիեննայում անցկացվում էին բանակցություններ ներգաղթյալների խնդրի հետ կապված, որին մասնակցում էին ԵՄ ներքին գործերի նախարարները: Միջադեպը տեղի է ունեցել լրատվամիջոցների համար փակ քննարկումներից մեկի ժամանակ: Տեսանյութն էլ անձամբ […]
15:54 15.09.2018
Բաշկիրիայում (Բաշկորտոստան) բախվել են մարդատար ավտոմեքենան և ավտոբուսը: Պատահարի հետևանքով մահացել է մեկ մարդ, մեկն էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասովածքներ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ըստ տեղեկությունների՝ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 10:30-ին: Միմյանց են բախվել ՎԱԶ-2109 մակնիշի ավտոմեքենան և «ԼիԱԶ» ավտոբուսը, որի ուղևորները երեխաներ էին: ՎԱԶ-2109-ի ուղևորը մահացել […]
15:34 15.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde պարբերականին: Թերթը հիշեցնում է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: ՀՀ վարչապետին պարբերականը ներկայացրել է նաև որպես «Թավշյա հեղափոխության առաջնորդ»: – Իշխանության գալուց չորս ամիս անց` Հայաստանում ի՞նչ եք կարողացել փոխել: – Մամուլն այսօր ազատ է առավել, քան երբևէ: […]
15:09 15.09.2018
Փարիզում Իրանի դեսպանատան պատերի մոտ սեպտեմբերի 14-ին բողոքի ակցիա է կազմակերպվել, որի նախաձեռնողը եղել է «Կոմալա» կազմակերպության կողմնակիցների խումբը: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Ցուցարարները կոտրել են դեսպանատան ապակիները, պատերին իրանական ռեժիմին քննադատող կարգախոսներ գրել: Դեսպանատան վրա հարձակվել է ահաբեկչական կազմակերպության մոտ 15 կողմնակից: Իրանական պետական հեռուստատեսության հաղորդմամբ`ոստիկանությունը տեղեկացված է եղել բողոքի ակցիայի մասին, […]
15:00 15.09.2018
Ուկրաինական հանրահայտ «Օկեան Էլզի» խմբի առաջատար Սվյատոսլավ Վակարչուկը հաղորդել է, որ պատրաստ է մտնել քաղաքականություն, սակայն իր վերջնական որոշման մասին կհայտարարի փոքր-ինչ ավելի ուշ, տեղեկացնում է РИА Новости-ն: YES համաժողովի ընթացքում հնչած հարցին, թե պատրաստ է Վակարչուկը հայտնվել ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, նա պատասխանել է. «Այս ճանապարհի վրա սա ամենահեշտ մարտահրավերը չի լինի, եթե մտնես այս քաղաքական խաղի […]
13:53 15.09.2018
Էլեկտրոնային գրառումների ու դրանց գաղտնաբառերի մեծ ցուցակ է հայտնաբերվել համացանցում: Այս մասին հայտնում է ավստրալացի հետաքննող Թրոյ Հանթը՝ իր բլոգում: Նշվում է, որ հայտնաբերված տվյալների թիվը հասել է 42 միլիոնի: Ամբողջ տեղեկատվությունը հրապարկել է kayo.moe անվճար էջում: Հանթը հայտնում է, որ նման հարձակումներ իրականացվում են credential stuffing հաքերային գործիքով: Արդյունքում հավաքվում է միանման հսկա տեղեկատվություն, […]
13:50 15.09.2018
Ավստրիայի ներքին գործերի նախարար Հերբերտ Կիկլը կողմ է արտահայտվել, որ իշխանությունները ստուգեն ապօրինի ներգաղթյալներին՝ մինչ ափ հասնելը նրանց ապաստանի տրամադրման համար: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: «Կարելի է ստուգումներ իրականացնել հենց նավում»,- ասել է Կիկլը` իր իտալացի գործընկեր Մատեո Սալվինիի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ: Նախարարի խոսքով՝ «ավելի լավ է ստուգումներ անցկացնել Եվրոպայի արտաքին սահմանին, […]
13:00 15.09.2018
Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը իր կնոջ՝ Սերենա Ուիլյամսի մասին Herald Sun պարբերականի արած լուսանկարը քննադատել է, տեղեկացնում է «Советский спорт»-ը: «Ես ապշած էի, երբ իմացա, որ այն հրատարակության ղեկավարը, որը տպագրել է ռասիստական և կնատյաց ծաղրանկար իմ կնոջ մասին, Male Champion of Change խմբի անդամ: Ի՞նչ է սա, նույնպես նմանատիպ սատիրա է»,- գրել է […]
12:35 15.09.2018
Մեքսիկայի մայրաքաղաքում վաղ առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 5 մարդ մահացել է, իսկ 7-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնել է RIANovosti լրատվական գործակալությունը: Դեպքի ականատեսները պատմել են, որ հանցագործները եկել են մոտոցիկլետներով: Նրանք հագել էին մարիաչի երաժիշտների հագուստ և կրակ են բացել Գարիբալդի հրապարակում զբոսնող մարդկանց ուղղությամբ: Նշվում է, որ զոհերից […]
11:51 15.09.2018
ԱՄՆ-ի արևելյան ափերին է մոտեցել «Ֆլորենս» փոթորիկը: Այն արդեն հասցրել է խլել 5 մարդու կյանք: Ավելի քան 1.7 միլիոն մարդ տարհանվել է, իսկ 900 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության: Էլեկտրականության հետ խնդիրներ առաջացել են Մասսաչուսեթս, Ռոդ Այլենդ, Բոստոն, Քոնեկտիկուտ, Նյու Յորք նահանգներում: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Աղբյուրը նշում է, որ Մասսաչուսեթսում և Ռոդ […]
11:29 15.09.2018
Ռուսաստանի դեմ 6 ամսով, մինչև 2019 թվականի մարտի 15-ը, պատժամիջոցներ կիրառելու մասին Եվրամիության խորհրդի որոշումը ուժի մեջ է մտել: ԵՄ խորհրդի համապատասխան որոշումը հրապարակվել է ուրբաթ՝ սեպտեմբերի 14-ին, Եվրամիության պաշտոնական տեղեկագրում: Փաստաթղթում նշվում է, որ որոշումը ուժի մեջ է մտնում Եվրոպական Միության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ԵՄ խորհուրդը հայտարարել էր, որ վեց ամիս […]
11:20 15.09.2018
Աֆղանստանի արևմտյան հատվածում 5 մարդ է զոհվել ռազմական ուղղաթիռի վթարի պատճառով: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Դեպքը տեղի է ունեցել Ֆարահ նահանգում: Ըստ տեղեկությունների՝ վթարային վայրէջք կատարող ուղղաթիռի ուղղությամբ կրակել են «Թալիբան» շարժման զինյալները: Ուղղաթիռի բոլոր 4 ուղևորները և օդաչուն մահացել են: Ֆարահ նահանգի քաղաքապետ Նասեր Մեխրին էլ […]
10:45 15.09.2018
Ինդոնեզիայի ափերի մոտ գտնվող նավերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է 10 մարդ: Այս մասին հաղորդել է Ria Novosti լրատվական գործակալությունը՝ հղում անելով Синьхуа-ին: Գործակալության տվյալներով՝ փրկարարական գործողության ժամանակ հաջողվել է փրկել 126 մարդու: Պատահարի պատճառները հայտնի չեն:
10:32 15.09.2018
Ռուսական ռազմանավերը զորավարժություններ են սկսել Բերինգի ծովում, որը բաժանում է Ռուսաստանը Ալյասկայից: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի կենտրոնական ու արևելյան շրջաններում մեկնարկել էր երկրի պատմության մեջ, 1981-ից ի վեր, խոշորագույն զորավարժությունը, որին մասնակցում է 300 հազար զինծառայող, 36 հազար տանկ, զրահապատ և այլ մեքենաներ, 80 ռազմանավ և այլ […]
09:54 15.09.2018
Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ժան-Կլոդ Վան Դամը Երևանում է։ Դերասանը օդանավակայանից ֆեյսբուքյան ուղիղ եթերով ողջունել է իր հետևորդներին. https://www.facebook.com/JCVDworld/videos/916883735184170/ https://www.facebook.com/JCVDworld/videos/265617450732260/
08:27 15.09.2018
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ «Միր 24» հեռուստաընկերության նյութում ոչ ճշգրիտ են ներկայացրել իր խոսքերը, քանի որ ինքը կոնկրետ արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին ոչինչ չի ասել։ «Իմ խոսքում արժույթի կամ արտարժույթի, առավել ևս՝ արտարժույթից հրաժարվելու մասին խոսք չի եղել ընդհանրապես։ Խոսքն այն մասին էր, որ ցանկացած տնտեսական […]
01:02 15.09.2018
Սիրիական Հալեպ քաղաքում գրոհայինների հրաձգության հետևանքով 8 երեխա վնասվածքներ է ստացել, 1-ը` զոհվել, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն։ «Հալեպի ծայրամասերից մեկում 82մմ-անոց ականանետից կրակոցների հետևանքով տուժել են 14 խաղաղ բնակիչներ։ 11-ամյա երեխան զոհվել է, 13-ը` ներառյալ 8 երեխաները, տուժել են»,- ասել է նա։ Բացի այդ, […]
00:42 15.09.2018
Եվրոպան կպահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Մինսկի համաձայնությունները չեն իրականացվել, ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է РИА «Новости»-ն: «Մենք բոլորս լավ գիտենք, որ մեծ առաջընթաց չի գրանցվել, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել: Այս հարցը շարունակում է կարևոր մնալ: Քանի դեռ Մինսկի համաձայնություննրն […]
23:14 14.09.2018
Գազայի հատվածում իսրայելական ռազմական ուժերի հետ բախումների ժամանակ երկու պաղեստինցի է զոհվել, հաղորդում է РИА «Новости»-ն` հղում անելով Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Վաֆաա Յագիին։ «Վերադարձի մեծ քայլերթ»-ի բողոքի ակցիաների շարքը, որին մասնակցում է նաև անկլավի հազարավոր բնակիչներ, շարունակվում են յուրաքանչյուր ուրբաթ: «Երկու պաղեստինցի է սպանվել, այդ թվում` 14-ամյա դեռահաս, կան տասնյակ վիրավորներ», – ասել է տեղի […]
21:00 14.09.2018
The Weather Chanel ալիքում հրապարակվել է տեսանյութ, որում հաղորդավարուհին պատմում է, թե ինչպես կփոխվի ջրի մակարդակը, եթե ԱՄՆ-ում մոլեգնող «Ֆլորենս» փոթորիկը ուժեղանա: Կադրերն արվել են ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների օգնությամբ, և լրագրողը հայտնվել է ջրի շրջափակման մեջ: Ցնցող տեսահոլովակն անմիջապես հայտնվել է Reddit-ի տասնյակում՝ հաշված ժամերի ընթացքում հավաքելով հազարավոր մեկնաբանություններ: Օգտատերերն ակնհայտորեն սարսափած են, թե ինչ […]