12:51 08.09.2018
Ամերիկյան գաղտնի ծառայությունները հաստատել են տեղեկությունը, որ Վրաստանի իրավապահներն իրենց են արտահանձնել ռուսաստանցի հաքեր Անդրեյ Տյուրինին։ Նրան Նահանգներում մեղսագրում են մի քանի խոշորագույն հաքերային հարձակում, ինչի պատճառով կիբերհանցագործին սպառնում է մինչև 1 դար ազատազրկում։ «Արտահանձնված ռուսաստանցի հաքերը պատասխանատու է հաքերային զանգվածային արշավի համար, որի մեջ է մտնում նաև ԱՄՆ ֆինանսական գերատեսչության հաճախորդների տվյալների՝ պատմության մեջ […]
12:35 08.09.2018
Իրաքի հարավում գտնվող Բասրա քաղաքում շարունակվում են ցույցերը, որոնք ավելի են թեժացել գլխավոր ակտիվիտ Մեկի Յասերի սպանությունից հետո: Նշվում է, որ բացի նրանից՝ սպանվել է ևս 5 հոգի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարներն այրել են մի շարք շինություններ, ներառյալ Իրանի հյուպատոսարանը: Հիշեցնենք, որ ցույցեր Բասրայում սկսվել են դեռ հուլիսից և շարունակվում են Իրաքի […]
12:17 08.09.2018
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կայքէջէն վերահասու կը դառնանք, թէ Արամ Ա. կաթողիկոս ընդունած Լիբանանի նորընտիր առաջնորդ Նարեկ արք. Ալեէմէզեանը, Ազգային վարչութեան Քաղաքական ու Կրօնական ժողովները: Անոնք, գլխաւորութեամբ առաջնորդ սրբազանին, թեմին դիմաց ծառայական նոր շրջան բացուող ներկայ փուլին վեհափառ հայրապետին այցելեցին` լսելու կաթողիկոսին թելադրանքը: Վեհափառ հայրապետը ողջունելով նոր առաջնորդին ընտրութիւնը, ինչպէս նաեւ զայն կանխող Ազգային վարչութեան […]
12:06 08.09.2018
«Մենք կշարունակենք հետևել Հայաստանում ստեղծված իրավիճակին, և ես հուսով եմ՝ Հայաստանի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունն ու օրենսդիր մարմնի անկախությունը»,- այս մասին իր Facebook-ի էջում գրել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը: «Քաղաքացիական դրսևորումները միշտ լեգիտիմ են, սակայն դրանք չպետք է փոխարինեն կամ խոչընդոտեն խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին»,- նշել է ԵԺԿ նախագահը: Նա նշել է, որ չորեքշաբթի օրը […]
11:18 08.09.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Թեհրանում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ Թուրքիան բացահայտ հայտարարել է, որ այն մեթոդները, որոնք անտեսում են Սիրիայի խաղաղ բնակչության անվտանգությունը, ոչ մի օգուտ չեն տալիս, այլ հեշտացնում են ահաբեկիչների գործը»: Թուրքիայի նախագահը նաև գրել է. «Եթե հանուն ռեժիմի (սիրիական կառավարության) անտեսվեն տասնյակ հազարավոր անմեղ բնակիչների սպանությունը, […]
10:28 08.09.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Չինաստանին նոր մաքսատուրքեր սահմանել ներկրվող գրեթե բոլոր ապրանքների համար: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ հավելյալ միջոցները կարող են ընդունվել կարճ ժամկետներում: «Ես կոշտ եմ լինելու Չինաստանի հետ, քանի որ ես պետք է այդպիսին լինեմ… Մենք 50 մլրդ-ի մաքսատուրքեր ենք սահմանել: Այժմ մենք ևս 200 մլրդ ենք ավելացրել: Հաճելի չէ ասել, սակայն, […]
10:14 08.09.2018
Բարսելոնում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են քաղաքի ծովային թանգարանը, մետրոն և փողոցները: Մետրոպոլիտենի 4 կայարան դադարեցրել է աշխատանքները՝ պայմանավորված վատ եղանակային պայմաններով: Հեղեղումների պատճառով բազմաթիվ ծառեր են տապալվել, խափանվել է էլեկտրամատակարումը: Համացանցում օգտատերերը բազմաթիվ տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում են հեղեղված փողոցները:
08:40 08.09.2018
Սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21-ի, ևս 13 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քատուղար Յոսիհիդե Սուգան։ «Զոհվածների թիվը հասել է 21-ի, անհետ կորած է համարվում 13 մարդ, ևս 6 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Երկրաշարժի հետևանքների վերացման համար […]
08:28 08.09.2018
Իրաքում ցուցարարները հարձակում են գործել Բասրա քաղաքի մոտակայքում գտնվող «ԼՈՒԿՕՅԼ» ընկերության կողմից շահագործվող նավթահանքի վրա և պատանդներ են վերցրել։ Այս մասին հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը` հղում անելով իր աղբյուրները։ Ցուցարարները հարձակում են գործել «Քուրնա-2» նավթահանքի վրա և պատանդ վերցրել աշխատակիցներին»,- հայտնում է հեռուստաընկերությունը։ Սակայն «ԼՈՒԿՕՅԼ» ընկերությունից հերքել են լուրերը` հայտնելով, որ աշխատակիցների կյանքին վտանգ […]
08:14 08.09.2018
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ` սեպտեմբերի 7-ին, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` նշելով, որ քննարկել է Նիդերլանդներից հայ երեխաների արտաքսման հարցը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև. https://www.facebook.com/Armenianombudsman/photos/a.538216176365851/943839162470215/?type=3&theater Ավելի վաղ Shantnews.am-ը հայտնել էր, որ Նիդերլանդները մերժել է երկու հայ երեխաների ապաստան ստանալու դիմումը։
01:08 08.09.2018
Դոնեցկի Ժողովրդական խորհրդի նախագահ Դենիս Պուշիլինը նշանակվել է Դոնեցկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին տեղեկացնում է TCH հեռուստաալիքը: Պուշիլինը փոխարինելու է օգոստոսի 31-ին սպանված Ալեքսանդր Զախարչենկոյին: Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրի Անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ Զախարչենկոյի խորհրդականներն ու այլ պաշտոնյաներ լքել են երկիրը: Հայտնի է, որ նրանք վնասվածքներ էին ստացել օգոստոսի վերջին տեղի ունեցած հարձակման ժամանակ: […]
00:59 08.09.2018
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը, US Open –ի եզրափակչում՝ լատվիացի Անաստասիա Սևաստովայի դեմ տարած հաղթանակից հետո կիսվել է զգացողություններով, հայտնում է «Советский Спорт»-ը: «Ես մի փոքր զգացմունքներին տրվեցի, քանի որ դեռ նախորդ տարի կյանքիս համար կռիվ էի տալիս: Նախորդ տարվա այս ժամանակահատվածում, ես, կարծեմ, 4-րդ անգամ էի վիրահատության ենթարկվում: Այսօր ի՞նչ օր է: Չէ, դա երրորդ […]
23:28 07.09.2018
Ռոբբի Ուիլիամսը 3 րդ անգամ հայր է դարձել, այս մասին Instagram-ի իր էջում տեղեկացրել է է Ռոբբի Ուիլիամսի կինը` Այդա Ֆիլդը: Աստղային ընտանիքում աղջիկ է ծնվել: Ամուսիններն օգտվել են փոխնակ մոր ծառայությունից: «Բարի գալուստ այս աշխարհ, Կոլետ (Կոկո) Ժոզեֆին Ուիլիամս: Սա երկար և ծանր ճանապարհ էր, այդ իսկ պատճառով էլ մենք բոլորս գաղտնի էինք պահում […]
22:45 07.09.2018
Ամերիկացի կոմիկ Ջո Ռոգանը Tesla-ի ղեկավար Իլոն Մասկին հրավիրել է իր Joe Rogan Experience հաղորդմանը, որն ուղիղ եթերով է հեռարձակվում: 2.5 ժամ տևող հաղորդման ժամանակ հաղորդավարն սկսում է ինչ-որ խոտ փաթաթել և հյուրի հետ սկսում է երկխոսությունը. «Մասկ- Դա ջոինթ է, թե սիգար Ռոգան- Սա մարիխուանա է թութունի հետ խառնած: Փորձե՞լ ես սրանից: Մասկ- Կարծում […]
22:30 07.09.2018
«Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը Կաշիրսկի մայրուղու վրա ավտովթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն` հղում անելով ընկերության մամուլի քարտուղար Սերգեյ Կուպրիյանովին։ Նրա խոսքերով` վթարը տեղի է ունեցել օդանավակայանի ճանապարհին։Ալեքսեյ Միլլերի առողջությանը վտանգ չի սպառնում։
20:02 07.09.2018
Անցնող օրերուն սկիզբ առած բողոքի ցոյցերը չեն դադրիր Իրաքի Պասրա քաղաքին մէջ։ Այս մասին լուրը հաղորդեց «Ալ Ճազիրա» կայանը, որ նաեւ փոխանցեց, որ խումբ մը ցուցարարներ այսօր յետմիջօրէին ներխուժած են Պասրայի մէջ գործող Իրանի դեսպանատուն։ Մարդկային տոյժերու մասին տուեալներ չեն հաղորդուիր։ Նշենք, որ անցնող օրերուն քաղաքին մէջ տեղի ունեցած բողոքի ցոյցերուն ընթացքին գրանցուած են բախումներ […]
19:31 07.09.2018
90-ամյա թոշակառու գերմանուհին ոստիկանություն է գնացել՝ հետը տանելով հրետանային ական: Այս մասին հաղորդում է dw.com-ը: Պարզվել է՝ այդ հրետանային ականը 1943-ին ռազմաճակատից բերել է 90-ամյա կնոջ ամուսինը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ողջ ընթացքում ականը պահվել է կնոջ տանը` գրասեղանի վրա: Ամուսնու մահից հետո գերմանացի թոշակառուն որոշել է ազատվել այս վտանգավոր հուշանվերից ու այն տանել ոստիկանություն: Կինը […]
18:30 07.09.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի գագաթնաժողովի օրը Իդլիբին օդային հարված է հասցվել, տեղեկացնում է Reuters-ը: Սիրիայի մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնի փոխանցմամբ՝ հարվածները հասցվել են ապստամբների դիրքերի ուղղությամբ, որոնք գտնվել են Համայում և Իդլիբի հարավային մասում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սիրիական Իդլիբում ռազմական գործողությունների հարցով Թեհրանում հանդիպում է […]
18:00 07.09.2018
Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանը Israel Hayom-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը կարող է ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: «Ես չեմ կարող պատկերացնել իրավիճակ, որում Գոլանի բարձունքները կվերադարձվեն Սիրիային: Անկեղծ ասած, նաև չեմ կարող պատկերացնել իրավիճակ, որում նրանք կդադարեն երբևէ Իսրայելի մաս լինել: Գոլանի բարձունքներում ինքնավարության ձգտող բնիկներ նույնիսկ չկան»,- ասել է Ֆրիդմանը: Ֆրիդմանի […]
17:44 07.09.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ահաբեկիչները Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառմամբ սադրանքներ են նախապատրաստում, փոխանցում է life.ru-ն: Նրա խոսքով՝ գրոհայինները ցանկանում են խախտել հրադադարի ռեժիմը: Նա նաև հայտնել է, որ ահաբեկիչներից ազատագրվել է Սիրիայի տարածքի 95%-ը, իսկ մեկուկես ամսվա ընթացքում […]
16:48 07.09.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սիրիական Իդլիբում ռազմական գործողությունների հարցով Թեհրանում հանդիպում է անցկացվում Աստանայի ձևաչափով: Իրանի մայրաքաղաքում են հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նապագահ Հասան Ռոհանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք ոչ միայն եռակողմ, այլև երկկողմ հանդիպումներ կունենան: Գործնականում խոշոր գործողությունների մասին խոսվում է արդեն երկու շաբաթ, սակայն […]
16:37 07.09.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի զինվորականները պետք է հրատապ լքեն Սիրիան: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Իրանի առաջնորդը նշել է, որ սիրիական հակամարտությունում ԱՄՆ-ի «անօրինական միջամտությունը» հանգեցրել է տարածաշրջանում վտանգավոր իրադրության ձգձգման: «ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում պետք է արագ ավարտվի»,- ընդգծել է Ռոհանին: «Իսրայելի օկուպացիոն ռեժիմը պետք է անհապաղ լքի սիրիական օկուպացված […]
16:26 07.09.2018
Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ Թեհրանում մեկնարկել է եռակողմ գագաթնաժողովը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանական հեռուստատեսությանը: Գագաթնաժողովին մասնակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նշվում է, որ գագաթնաժողովի հիմնական թեման դառնալու է իրավիճակը Սիրիայում և տարածաշրջանում հակամարտության կարգավորումը: Սպասվում է, որ երեք երկրների ղեկավարները նաև առանձին […]
15:25 07.09.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փակ հանդիպում է անցկացրել իր թուրք պաշտոնակցի` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Հանդիպումը կայացել է Թեհրանում: Վլադիմիր Պուտինն այստեղ է` Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթնաժողովին մասնակցելու համար: Բանակցությունները դռնփակ են: Հանդիպման մեկնարկից […]
15:09 07.09.2018
Նիդեռլանդների երեխաների հարցերով օմբուդսմեն Մարգարիտ Կլավերբոյերը հայտարարել է, որ երկու հայ երեխաներին՝ 12-ամյա Լիլիին ու 13-ամյա Հովիկին Հայաստան արտաքսելը երեխաների հիմնարար իրավունքների խախտում է: Այս մասին երեխաների իրավունքների պաշտպանն ասել է Pauw հեռուստածրագրի ժամանակ: «Ես մանրամասն կարդացել եմ երեխաների ողջ գործը, գիտեմ, որ նրանց մայրը ներկայում ի վիճակի չէ խնամել նրանց: Նրանք ապրելու տեղ չունեն և […]
14:59 07.09.2018
Apple ընկերությունը կստեղծի առցանց պորտալ, որտեղ տարբեր երկրների իրավապահ մարմինները հնարավորություն կունենան տեղադրելու մարդկանց անձնական կյանքին վերաբերող հարցումները, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության փոխնախագահ Քեթրին Ադամսին: Ադամսի խոսքերով՝ պորտալը մտադիր են թողարկել այս տարվա վերջին, այն հասանելի կլինի ամբողջ աշխարհում: Գործակալության փոխանցմամբ՝ նախկինում իրավապահ մարմիններն Apple-ին հարցումներն ուղարկում էին էլեկտրոնային փոստի միջոցով: Միայն նախորդ […]
14:20 07.09.2018
ԱՄՆ Լեգեթ ( Հյուսիսային Կարոլինա) քաղաքի ոստիկանները 2 դիակ են հայտնաբերել տանը, որում մտադիր էին խուզարկություն կատարել, քանի որ հաղորդում էր ստացվել 2 մարդու անհետացման մասին, տեղեկացնում է Wral.com-ը: Ընտանիքի անդամները խնդրել էին, որ մահացածների անունները չհրապարակվեն, սակայն ոստիկանության կոմիսարը հայտնել է, որ մահացածները քաղաքապետ Գերի Սկելթոնն ու նրա կինը՝ Ջեկի Դոն Սկելթոնն են: Մահվան պատճառները […]
14:01 07.09.2018
89 տարեկանում Մեծ Բրիտանիայում մահացել է կատակերգական ժանրի դերասանուհի Լիզ Ֆրայզերը: Ֆրայզերը նկարահանվել է 50-70-ականների կատակերգական ֆիլմերում և սերիալներում: Նա հիմնականում մարմնավորում էր անգետ շիկահերների: Ողջ կարիերայի ընթացքում դերասանուհին նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմերում:
13:38 07.09.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին Ռուսաստանի փոխվարչապետ-ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին նշանակել է ԱՊՀ-ի գործերով Ռուսաստանի ազգային համակարգող: Նախագահի համապատասխան կարգադրությունը սեպտեմբերի 7-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ-Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Ա. Գ. Սիլուանովին նշանակել Է Անկախ պետությունների համագործակցության գործերով Ռուսաստանի Դաշնության ազգային համակարգող»,- ասված է […]
13:02 07.09.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր առավոտյան մեկնել է Թեհրան՝ մասնակցելու Սիրիայի հարցով ՌԴ և Իրանի ղեկավարների հետ հանդիպմանը, հայտնում է Anadolu գործակալությունը: Էրդողանին Իրան այցի ժամանակ ուղեկցում են ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը (Էրդողանի փեսան) և նրա վարչակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը: Սպասվում է, որ Աստանայի պայմանավորվածությունների […]