TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+24.09 oC

ԱՇԽԱՐՀ

«Ուրանի» գործով Եվրադատարանում ընդդեմ Հայաստանի որոշում է կայացվել

17:06 06.09.2018

2400 եվրո բարոյական փոխհատուցում, իսկ 1000 եվրո դատական և այլ ծախսերի համար։ Հայաստանի կառավարությունը այսքան գումար կվճարի Գարիկ Հմայակի Դադայանին՝ Եվրադատարանի այսօր կայացրած վճռով, հայտնում է A1plus-ը: Դատարանը համարել է, որ խախտվել է նրա արդար դատաքննության և վկաներին խաչաձև հարցաքննելու իրավունքը։ Գարիկ Դադայանը հայտնի դարձավ մի քանի տարի առաջ միջազգային աղմուկ հանած, այսպես կոչված՝ «Ուրանի […]

̰
Մերկելը, Էրդողանն ու Պուտինը քննարկել են Իդլիբի հարցը

15:52 06.09.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Իդլիբի հարցը քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Մենք չենք կարող այնտեղ թույլ տալ մարդասիրական աղետ, սա շատ կարևոր հարց է, ես դրա մասին խոսել եմ Էրդողանի և Պուտինի հետ»,- ասել է կանցլերը: Նրա կարծիքով՝ Իդլիբում, մի կողմից, կան արմատական խմբավորումներ, որոնց դեմ անհրաժեշտ է […]

̰
ՌԴ ոստիկանությունը քրգործ է հարուցել հայ գործարարների մեքենայի վրա արձակված կրակոցների առնչությամբ

11:44 06.09.2018

ՌԴ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել նախօրեին Եկատերինբուրգ քաղաքում հայ գործարարների Audi մակնիշի մեքենայի ուղղությամբ բացված կրակահերթի առնչությամբ: Այս մասին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վալերի Գորելիխին: Տեղեկությունը հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Քննիչները դիտարկում են կատարվածի տարբեր վարկածներ: Դեպքի վայրում հայտնաբերված իրեղեն ապացույցները՝ Կալաշնիկով ինքնաձիգի և տրավմատիկ ատրճանակի պարկուճները, ուղարկվել են […]

̰
Երկրաշարժ Ճապոնիայում. կա 2 զոհ, ավելի քան 100 վիրավոր

10:25 06.09.2018

Ճապոնական Հոկայդո կղզում գիշերը տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, ավելի քան 100-ը տուժել են, ևս 19-ը համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնում է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, փոխանցում է ТАСС գործակալությունը: Երկրաշարժի հետևանքների վերացման գործում ներգրավվել են փրկարար ծառայություններն ու Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը: 6.7 մագնիտուդով երկրաշարժը […]

̰
Եկատերինբուրգում կրակել են հայ գործարարների տեղափոխող Audi մեքենայի վրա

09:05 06.09.2018

Եկատերինբուրգում անհայտ անձինք կրակել են Audi մակնիշի մեքենայի վրա, որում եղել են գործարարներ Հայաստանից: Նշվում է, որ հարձակումը ծրագրված է եղել։ Այս մասին հայտնում է «Վեչերնիե վեդոմոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ Խոշոր գումար կանխիկացրած գործարարները մեքենայով գումար էին տեղափոխում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Հրաձիգներն անհայտ պատճառներով չեն կարողացել գործն ավարտին հասցնել, որը, ենթադրաբար, եղել է […]

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կիբերհարձակման համար պատժամիջոցների մասին օրենք

08:21 06.09.2018

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 5-ին ընդունել է «Կիբերզսպման և պատասխան միջոցառումների մասին» օրենք, որը նախատեսում է պատժամիջոցների սահմանում այլ երկրների քաղաքացիների ու կազմակերպությունների նկատմամբ՝ ԱՄՆ-ի դեմ կիբերհարձակումներ իրականացնելու համար։ Այժմ ԱՄՆ վարչակազմը կարող է նման գործողությունների համար սահմանափակող միջոցառումներ կիրառել նախագահի հրամանների կամ համապատասխան գերատեսչությունների որոշումների հիման վրա։ Կոնգրեսականները հարկ են համարել պարտավորեցնել նախագահին […]

̰
Կրկնակի ահաբեկչություն Աֆղանստանում․ կա 20 զոհ

08:03 06.09.2018

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 20 մարդ, շուրջ 70 հոգի վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով Աֆղանստանի իշխանական կառույցների աղբյուրներին։ Ահաբեկչություններն իրականացվել են քաղաքի արևմուտքում՝ 6-րդ շրջանում։ Առաջին հարձակումը տեղի է ունեցել «Մայվանդ» մարզական ակումբի շենքում։ Այնուհետև, ըստ ականատեսների հաղորդման, մոտակայքում մահապարտ ահաբեկիչն ինքնապայթեցման է դիմել, […]

̰
Թրամփն իր համար հաղթանակ է կանխատեսում 2020 թվականի ընտրություններում

07:48 06.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած իր մասին սկանդալային հրապարակումներին, հայտարարել է, որ վստահ է 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հաղթանակին։ «Մենք հիանալի աշխատանք ենք կատարում, վարկանիշները կտրուկ աճում են։ Ոչ ոք նույնիսկ չի մոտենա այն բանին, որպեսզի հաղթի ինձ 2020 թվականին։ Իսկ այդ ամենն այն պատճառով է, որ մենք անում ենք և արել ենք ավելին, […]

̰
Ամերիկացիները բոյկոտ են հայտարարել Nike-ին՝ կրակի մատնելով բրենդի արտադրանքը

07:36 06.09.2018

Ամերիկացիներն սկսել են զանգվածաբար ոչնչացնել մարզական հագուստ արտադրող Nike-ի արտադրանքը։ Պատճառը ֆիրմայի գովազդային արշավն է։ Օգտատերերը հրապարակում են տեսանյութեր և լուսանկարներ, որոնցում կրակի են մատնում բրենդի տարբերանշանով ապրանքները՝ ուղեկցելով հրապարակումները #BoycottNike և #JustBurnIt հեշթեգներով։ Սկանդալը ծայր է առել այն բանից հետո, երբ Nike-ը գովազդային պայմանագիր է կնքել ֆուտբոլի ամերիկացի աստղ Քոլին Կապերնիկի հետ, որի արարքը առաջացրել […]

̰
Չեխիայում ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր

07:24 06.09.2018

Չեխիայում ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով ավիափոխադրամիջոցում գտնված 4 անձանցից 2-ը մահացել են տեղում, ևս 2-ը՝ հիվանդանոցում։ 4 տեղանոց ուղղաթիռի անկումը տեղի է ունեցել Պլզեն քաղաքում, հայտնում է České noviny կայքը։ Ականատեսների հաղորդմամբ՝ մասնավոր Robinson R 44 թեթև ուղղաթիռը չի կարողացել հաղթահարել մանևրումը և ընկել է պահեստային հաստատության տանիքին։ Հարվածի հետևանքով ուղղաթիռը մխրճվել է հաստատության […]

̰
Ֆլորենցիայում զբոսաշրջիկներին արգելել են կենտրոնական փողոցներում ուտել

07:11 06.09.2018

Իտալական Ֆլորենցիա քաղաքի իշխանություններն արգելել են զբոսաշրջիկներին ուտել քաղաքի պատմական կենտրոնի 4 փողոցներում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Օրենքն ուժի մեջ է մտել այս շաբաթ։ Բոլոր նրանք, ովքեր 12:00- 15:00-ն և 18:00-22:00-ն կնկատվեն Վիա դե Ների, Պյացալե դելի Ուֆիցի, Պյացա դել Գրանո և Վիա դելլա Նինա փողոցներում սնվելիս, կտուգանվեն 500 եվրոյով։ Նոր օրենքի իրագործմանը […]

̰
Չինաստանում 22 ամսական երեխան 4 օր անտառում մնալուց հետո հրաշքով ողջ է մնացել

01:00 06.09.2018

Չինաստանում 4-օրյա որոնումներից հետո հայտնաբերել են անտառում մոլորված 22 ամսական երեխային։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։ Օրեր առաջ երեխան խաղալիս է եղել է 4-6 տարեկան այլ երեխաների հետ։ Երբ հայրը նկատել է, որ երեխան չկա, հարազատների հետ սկսել է որոնել։ Ոստիկանությունն աղջկա անհետացման մասին իմացել է միայն հաջորդ օրը։ Ոստիկաններն ու տեղաբնակները […]

̰
Փաստավավերագրական սերիալ` Բիլ Քլինթոնի և Մոնիկա Լևինսկիի մասին

00:30 06.09.2018

A&E հեռուստաընկերությունը և «Jigsaw Productions» ստուդիան նկարահանել են փաստավավերագրական սերիալ` «Բիլ Քլինթոնի իմպիչմենտը» վերնագրով: Այս մասին տեղեկացնում է The Hollywood Reporter-ը: Ֆիլմի հեղինակները փորձել են սեփական հետաքննությունն անցկացնել և պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել 20 տարի առաջ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և Սպիտակ տան պրակտիկանտ Մոնիկա Լևինսկիի միջև: Ֆիլմում կան դեռևս չհրապարակված […]

̰
Google ընկերությունը թողարկել է Chrome-ի հոբելյանական թարմացումը

00:19 06.09.2018

Google ընկերությունը Chrome-ի հոբելյանական թարմացումն է թողարկել` նվիրված ընկերության 10-ամյակին: Այս մասին գրում է IXBT.com կայքը: Նոր թարմացված տարբերակում ֆոնային զգալի փոփոխություններ կան, ինչպես նաև նոր գործիքներ են ավելացել: Դիզայնը մշակվել է Material Design ընկերության հետ և Chrome-ն այժմ ավելի թարմ ու հետաքրքիր տեսք ունի՝ նշանները ավելի աչքի ընկնող են , մենյուն ավելի հետաքրքիր տեսք ունի և այլն: Որոնողական Omnibox […]

̰
Թրամփը մեղադրել է սոցցանցերին` ընտրությունների ժամանակ Քլինթոնին աջակցելու համար

00:04 06.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է սոցցանցերին` 2016-ի նախագահական ընտրություններին  միջամտելու համար, տեղեկացնում է Reuters-ը: Այս կերպ Թրամփը պատասխանել է այն հարցին, թե ընկերությունները կխառնվեն ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք ընտրություններին: «Կարծում եմ՝ նրանք արդեն խառնվել են»,- գրել է Թրամփը: Նա նաև նշել է, որ «սուպերլիբերալ» ԶԼՄ-ները իր կողմից չեն:   «Գուցե, ես ավելի լավ ելույթ ունեցա, քանի որ […]

̰
Volvo-ն առանց ղեկի և ոտնակների ավտոմեքենա է ներկայացրել

23:58 05.09.2018

«Volvo» ավտոմոբիլային ընկերությունը ներկայացրել է 360c ավտոմեքենան: Նոր ավտոմեքենան յուրահատուկ է նրանով, որ չունի ղեկ և ոտնակներ: Այս մասին հաղորդում է rbc.ru կայքը: Նշվում է, որ այս նոր մոդելում փոխված է ավտոմեքենայի սալոնի դասավորությունը: Դիզայներները ամբողջովին հրաժարվել են նստատեղերի ավանդական դասավորությունից: https://www.facebook.com/volvocars/videos/522395554871207/ Այս մեքենային երթևեկության համար վարորդ պետք չէ և ուղևորները երթևեկության ժամանակ կարող են զբաղվել […]

̰
Դուբայից Նյու Յորք ժամանած ինքնաթիռը կարանտինային տարածք են տեղափոխել

23:43 05.09.2018

«Emirates Airlines» ընկերության ինքնաթիռը տեղափոխել են կարանտինային տարածք, երբ ուղևորներից 100-ի մոտ հիվանդության նշաններ են հայտնաբերել, տեղեկացնում է ABC News-ը: Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 521  ուղևոր, որոնցից 2-ը բարձր ջերմություն են ունեցել, 100-ն՝ ուժեղ հազ: Ենթադրվում է, որ ուղևորների մոտ հարբուխի տեսակներից որևէ մեկն է: Միջադեպի մասին զեկուցվել է ԱՄՆ-ի համապատասխան գերատեսչություններին:  

̰
Instagram-ն առաջիկայում նոր հավելված կներկայացնի

23:19 05.09.2018

Instagram-ը նախատեսում է ինտերնետ խանութ բացել: Հաղորդվում է, որ այն առանձին հավելված է լինելու: Այս մասին հայտնում է The Verge-ը: Որոշ տեղեկություններով՝ հավելվածը կստանա iG Shopping  անվանումը: Դրա միջոցով գնորդները հնարավորություն կունենան ապրանքատեսականուն ծանոթանալ և առցանց գնում կատարել: Այս կերպ աջակցություն է ցուցաբերվում մի շարք կազմակերպությունների ու անհատ գործարարների: Ավելի վաղ Instagram-ը հեղինակել էր նոր՝ […]

̰
Հրապարակվել է Իդլիբի ռմբակոծության տեսանյութը

22:39 05.09.2018

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ռուսական ռազմաօդային ուժերը հարվածում Իդլիբում ահաբեկիչների օբյեկտների ուղղությամբ։ Ռմբակոծության հետևանքով ոչնչացվել են պահեստներ, որտեղ պահվում էին անօդաչու թռչող սարքեր, պայթուցիկներ, զենիթահրթիռային համալիրներ։ «Ռուսական ավիացիայի բոլոր հարվածներն ուղղված են եղել բացառապես ահաբեկչական խմբավորումների օբյեկտներին, որոնք բնակելի տարածքներից հեռու են տեղակայված»,- հայտնել է Կոնաշենկովը։ Բացի […]

̰
ԱՄՆ-ում մշակում են անօդաչու թռչող սարքի լազերային լիցքավորման նոր միջոցները

22:20 05.09.2018

Ամերիկացի զինվորականներն ու գիտնականները նոր փորձարկումներ են կատարել` անօդաչու թռչող սարքերը լազերային սարքերով օդում լիցքավորելով: Այս մասին գրում է New Scientist-ը և նշում, որ լազերային լիցքավորումը նոր հնարավորություններ կընձեռի ռազմական ոլորտին: Լազերային լիցքավորիչի ստեղծմամբ զբաղվում է Մերիլենդի Կապի և էլեկտրոնիկայի հետազոտությունների ու զարգացման կենտրոնը: Լիցքավորիչն անօդաչուի վրա տեղադրված լազերային ցանց է, որը հեռակառավարման տարբերակով լիցքավորելու […]

̰
Մեքսիկական ընկերությունում պրոֆեսիոնալ հանգստացողի հաստիք կա

21:54 05.09.2018

Մեքսիկական «Group Vidanta» ընկերությունը պրոֆեսիոնալ հանգստացողի հաստիքի համար հայտարարություն է տարածել: Հիմնական պահանջների մեջ նշված է, որ աշխատանքի ընթացքում տվյալ մարդը պետք է մեկ տարի շարունակ ճանապարհորդի, ծանոթանա տարբեր մշակույթներին, հանգստանա լողափերում, ծովափնյա քաղաքներում և այցելի տեղի հայտնի բարերը ու համացանցում իր տպավորություններով կիսվի մյուս օգտատերերի ու իր հետևորդների հետ: Մյուս պահանջների մեջ գրված է, […]

̰
Amazon-ն ԱՄՆ-ի երկրորդ խոշոր կազմակերպությունն է

21:27 05.09.2018

«Amazon»-ի կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դոլարի սահմանը: Այս մասին հայտնում է life.ru-ն՝ վկայակոչելով առևտրի վերաբերյալ տվյալները: Հաղորդվում է, որ օգոստոս ամսվա ընթացքում նման բարձր ցուցանիշ էր գրանցել նաև «Apple» ընկերությունը: Ընթացքում ընկերության բաժնետոմսերն աճել են 1,2% -ով, իսկ մեկ բաժնետոմսի արժեքը` 2,036.95 դոլարով: Ավելի վաղ այս ցուցանիշը հասել էր 2,050 դոլարի: Այս գնանշումների հիման […]

̰
Ռուսաստանում կանցկացվի ռուս-հայկական բժշկական ֆորում

20:50 05.09.2018

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ին ՌԴ Օբնինսկ քաղաքում կանցկացվի ռուս-հայկական բժշկական ֆորում, որի շրջանակներում նախատեսվում են պատվիրակությունների այցեր, հայ և ռուս մասնագետների քննարկումներ, փորձի փոխանակում: Հագեցած օրակարգով հանդիպմանը մասնակցելու են նաև ռուսաստանաբնակ հայ մասնագետներ: Քննարկման շրջանակներում ուռուցքաբանությանը, էլեկտրոնային առողջապահությանը, բժշկական տուրիզմին, համատեղ գիտակրթական ծրագրերին առնչվող և առողջապահական այլ հարցեր են: Համաժողովի անցկացման մասին […]

̰
Կրեմլում հայտնել են, թե երբ կարող է կայանալ Պուտին-Թրամփ հանդիպումը

19:50 05.09.2018

Կրեմլից տեղեկացրել են, որ ՌԴ և ԱՄՆ նախագահները մտադիր են մասնակցել Արգենտինայում կայանալիք «Մեծ 20-յակի» գագաթնաժողովին և այս աշնանը Սինգապուրում անցկացվելիք АСЕАН  գագաթնաժողովին: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր հայտարարել է, որ Պուտին-Թրամփ հանդիպման համար նոր երկկողմ հանդիպում այժմ չի մշակվում, սակայն նա չի բացառել, որ նախագահները կարող են միմյանց հանդիպել միջոցառումների «միջանցքներում»: «Չեմ կարող բացառել, […]

̰
Մեծ Բրիտանիան մտադիր է Սոլսբերիի հարցը քննարկել ՄԱԿ-ի ԱԽ նիստում

19:37 05.09.2018

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Կարեն Պիրսը հայտարարել է, որ Լոնդոնը կխնդրի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Սոլսբերիի հարցը ներառել հաջորդ հանդիպման օրակարգում, տեղեկացնում է РИА Новости-ն: Նրա խոսքերով՝ Մեծ Բրիտանիան մտադիր է ՄԱԿ-ի ԱԽ-ին տեղեկացնել Սոլսբերիի դեպքի հետաքննության մանրամասները: Մինչ այդ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ […]

̰
Կրեմլը Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ անկեղծ զրույց է ակնկալում. Ուշակով

18:35 05.09.2018

Սեպտեմբերի 8-ին կայանալիք Պուտին – Փաշինյան հանդիպմանը Ռուսաստանը սպասելու է անկեղծ և լուրջ խոսակցություն, տեղեկացնում է РИА Новости-ն: «Հայկական և ռուսական կողմերի մոտ շատ հարցեր են կուտակվել, այդ իսկ պատճառով մենք սպասում ենք անկեղծ և լուրջ զրույց  բոլոր հարցերում, որոնք վերաբերում են երկկողմ համագործակցությանը, ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը: Հանդիպման ընթացքում […]

̰
Բրիտանացի գիտնականները նոր միջոց են գտել լույսից և ջրից վառելիք ստանալու համար

17:41 05.09.2018

Քեմբրիջի համալսարանի գիտնականները բացահայտել են, թե ինչպես կարելի է լույսից և ջրից վառելիք ստանալ: Այս մասին հաղորդում է Nature Energy գործակալությունը: Նշվում է, որ էներգիայի ստացման նման եղանակն անվանում են բիոքիմիական կատալիզատոր, որն օգտագործվել է ջրիմուռների ֆոտոսինթեզի համար: Որոշ ժամանակ անց այս մեթոդը մուտացիայի հետևանքով վերացել է: Այժմ գիտնականները գտել են դրա վերարտադրման եղանակը: Այս պահին, […]

̰
Հայ հրաձիգները մասնակցում են Հարավային Կորեայում անցկացվող առաջնությանը

17:33 05.09.2018

Հայաստանի հավաքականի երիտասարդ հրաձիգները մասնակցում են Հարավային Կորեայում ընթացող հրաձգության աշխարհի առաջնությանն ու ներկա պահին միջին արդյունքներ են ցույց տալիս: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից: Հրաչիկ Բաբայանը հրացան մրցաձևում գրանցել է 58-րդ արդյունքը, Քրիստիան և Իրինա Լաուերները միքս թիմում 51-րդն են, իսկ Իրինան հրացան մրցաձևում 91-րդ տեղում է:

̰
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները բուսակեր շնաձուկ են հայտնաբերել

16:36 05.09.2018

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ ոչ բոլոր շնաձկներն են գիշատիչ և դրանց շարքերում կան նաև բուսակերներ: Դրանք շնաձկների շարքին դասվող «մուրճ-ձկներն» են, որոնք հանդիպում են ամերիկյան մայրցամաքի գրեթե բոլոր ափերին: Դրանք կարող են ունենալ մինչև 1 մետր երկարություն և 10 կգ քաշ: Այս մասին հայտնում է ScienceAlert-ը: Հաղորդվում է, որ թեև այդ կենդանիները սնվում […]

̰
Այսուհետ Skype-ում հնարավոր կլինի տեսաձայնագրել խոսակցությունը

16:19 05.09.2018

Գործունեության 15 տարիների ընթացքում Skype-ը նորամուծություն է կատարել: Այսուհետ ծառայության միջոցով կատարված զանգերը հնարավոր կլինի տեսաձայնագրել: Այս մասին հայտնում է Uber Gizmo-ն: Հաղորդվում է, որ տեսաձայնագրության մեկնարկին զուգահեռ զրուցակիցը հաղորդագրություն է ստանում այդ մասին: Նորամուծությունը գործում է Skype-ի բոլոր տարբերակներում, բացի Windows 10-ի համար նախատեսված տարբերակից: Տեսաձայնագրությունը համակարգում մնում է 30 օր, որից հետո ինքնաոչնչացվում […]

̰
BACK_TO_TOP