11:53 07.09.2018
Սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.7 մագնիտուդով երկրաշարժից հետո զոհվել է նվազագույնը 16, տուժել` 300 մարդ, ևս 26 մարդ համարվում է անհետ կորած, այս մասին հաղորդել է KYODO գործակալությունը։ Ինչպես արդեն հայտնել էինք, երկրաշարժի հետևանքով կղզու 3 հատվածներում տեղի է ունեցել սողանք, ինչպես նաև մի քանի տուն է փլուզվել: Բացի այդ, ցնցումները վնաս են հասցրել ճանապարհներին: Ինչպես […]
11:44 07.09.2018
Թուրքական իշխանությունները որոշում են կայացրել Պարագվայում դեսպանատուն բացել երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների բարելավման համար: Այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացրել է Պարագվայի ԱԳՆ ղեկավար Լուիս Կաստիլիոնին: «Ինձ հենց նոր զանգահարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն և հայտնել մեր երկրում դեսպանատուն բացելու որոշման մասին՝ մեր հարաբերությունները և առևտրաշրջանառությունը բարելավելու նպատակով»,- գրել է Կաստիլիոնին: Նա շնորհակալություն […]
11:39 07.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կյանքի լավագույն հանդիպումներից մեկը եղել է Հելսինկիում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Թրամփը հայտարարել է Բիլլինգս քաղաքում հանրահավաքի ժամանակ: ԱՄՆ նախագահը ելույթի ժամանակ հիշեցրել է, որ երբ հանդիպում էր Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության նախագահ Կիմ Չեն Ինի հետ, բոլորը նրան մեղադրում էին, […]
08:25 07.09.2018
Բրազիլիայի Ժուիզ-դի-Ֆորու քաղաքում հանրահավաքի ընթացքում Բրազիլիայի նախագահի թեկնածու Ժայիր Բոլսոնարուն դանակի հարված է ստացել։ Նրա որդին՝ Ֆլավիուն, թվիթերյան իր էջում հայտնել է, որ միջադեպից հետո հորը ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացրել են։ Ստացած վնասվածքը լուրջ է եղել սպասվածից։ Դանակը վնասել էր լյարդի, թոքի և աղիների մի մասը։ Նախագահի թեկնածուն շատ արյուն է կորցրել, սակայն ներկայում նրա […]
08:14 07.09.2018
Խարդախները գողացել են բրիտանական «British Airways» ավիաընկերության մոտ 380 հազար հաճախորդների բանկային քարտերի տվյալները կայքից և բջջային հավելվածից, ասվում է ավիափոխադրողի հայտարարությունում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Տվյալները գողացվել են այն հաճախորդներից, ովքեր տոմսեր էին ամրագրել օգոստոսի 21-ից սեպտեմբերի 5-ը։ Համակարգի խոցելիությունը, որը թույլ է տվել ցանցահեններին տեղեկություններ գողանալ, արդեն վերացվել է։ «International Airlines […]
08:00 07.09.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին անգամ աջակցել է Սիրիայում ՌԴ-ի գործողություններին։ Այս մասին գրում է Deutsche Wirtschafts Nachrichten-ը։ Պարբերականն ընդգծում է, որ Սիրիայում Ռուսաստանի հակաահաբեկչական գործողությունը բարդացրել է այն, որ գրոհայինները փորձել են խաղաղ բնակիչներին օգտագործել որպես «կենդանի վահան»։ «Անհրաժեշտ է ձեռնարկել փորձեր՝ արմատական ուժերի դեմ պայքարելու, սակայն դրա հետ մեկտեղ խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար։ […]
07:47 07.09.2018
ԱՄՆ-ը Սիրիային առնչվող պատժամիջոցային ցուցակում ներառել է 4 ֆիզիկական անձանց և 5 կազմակերպություններ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ցուցակում ներառված ֆիզիկական և իրավաբանական անձանց մեղադրում է սիրիական կառավարությանը նավթ և սպառազինություն մատակարարելու մեջ։ Ցուցակում են հայտնվել 2 ընկերություններ Լիբանանից, 2-ը՝ Սիրիայից, 1-ը՝ ԱՄԷ-ից։ Ցուցակում են ընդգրկվել նաև 3 սիրիացիներ և 1 լիբանանցի։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարում է, […]
07:33 07.09.2018
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կառավարական թաղամասը, որը հայտնի է որպես «կանաչ գոտի», ենթարկվել է ականանետային հարձակման։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Իրաքի բանակին։ Միջադեպի հետևանքով զոհեր ու նյութական կորուստներ չկան։ Դեռևս ոչ մի կազմակերպություն չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Զինվորականների տվյալներով՝ կրակոցներն արձակվել են 3 ականանետերից, որոնք տեղակայված են եղել լքված տարածքներում։ Սա մի քանի […]
07:11 07.09.2018
ՌԴ գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը վերջին տարիների ընթացքում աջակցություն է ցուցաբերել Իսպանիայի հետախուզությանը և հանդիպել դրա աշխատակիցների հետ իսպանական տարածքում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Պարբերականի տվյալներով՝ նա կարող էր իսպանական իշխանություններին տեղեկություններ տրամադրել ՌԴ կազմակերպված հանցավորության մասին։ Պարբերականը նշում է, որ այդ տեղեկությունը հաստատել է իսպանական հետախուզական ծառայության […]
01:00 07.09.2018
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և պետքարտուղար Մայք Պոմպեոն հերքել են, որ առնչություն ունեն The New York Times թերթում տպագրված հոդվածին, որում ներկայացված է կոշտ քննադատություն` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին, գրում է РИА Новости-ն: Չորեքշաբթի օրը The New York Times -ում հայտնվել էր հոդված` անանուն աղբյուրից: Հոդվածում պատմվում էր մեծահարուստների՝ Թրամփին հակազդելու փորձերի մասին, քանի որ […]
00:53 07.09.2018
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործով վերջերս առաջ քաշված վարկածին՝ այն որակելով մտացածին: «Այդ թեմաներով բոլոր վարկածները վերցվում են համացանցից»,- ասել է նա: Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մեղադրում է Ռուսաստանի իշխանություններին, ռուսական կողմը, սակայն, հերքում է նման […]
00:49 07.09.2018
Ամերիկյան «Ford» ընկերությունը Հյուսիսային Ամերիկայից հետ կկանչի 2 միլիոն ավտոմեքենա` անվտանգության գոտիների անսարքության պատճառով։ Խոսքը վերաբերում է «F-150 Regular Cab» և «SuperCrew Cab» 2015-2018 թթ.-ի մոդելներին: «Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անվտանգության գոտիներն անսարքություն ունեն»,- նշել է ընկերությունը: Ընկերությունը նաև նշել է, որ անսարքությունը կարող է մեքենայի բռնկման պատճառ դառնալ, այս պահին հայտնի է նման […]
00:42 07.09.2018
Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որտեղ պատկերված են iPhone-ներ՝ 3 տարբեր գույներով: Այս մասին հայտնում է Slashleaks-ը: Հաղորդվում է, որ գաջեթներն ունեն ալյումինե շրջանակ: Լուսանկարներում պատկերված է iPhone-ների միայն հակառակ կողմը: Նոր գաջեթները սպառողին կներկայացվեն այս տարվա սեպտեմբերի 12-ին:
00:37 07.09.2018
Պարագվայի Պեդրո Խուան Կաբալյերո քաղաքի «Մայիսի 2» ակումբը ձեռք է բերել մի հմայիչ շնիկ, որից հետո մեծ ճանաչում է ստացել։ Թիմի մարզիչ Կառլոս Հարա Սագյերը պատմել է` ամեն ինչ սկսվեց այն բանից, որ մի անգամ մարզադաշտի մոտ կերակրեց շանը, որից հետո շունը կապվեց իր հետ և սկսեց ակտիվորեն մասնակցել ակումբի պարապմունքներին: — Նա թիմի պահապանն […]
00:22 07.09.2018
Դերասան Քրիստոֆեր Լոուֆորդը 63 տարեկան հասակում մահացել է: Նա խաղացել է «Բոլորն իմ երեխաներն են» և «Գլխավոր հոսպիտալը» սերիալներում: Այդ մասին հայտնել է TMZ տեղեկատվական պորտալը: Յոգայի պարապմունքներից հետո դերասանին շտապ բուժօգնություն էր պահանջվել, սակայն բժիշկները չեն հասցրել նրան փրկել: Մահվան ստույգ պատճառը հայտնի չէ, սակայն նշվում է, որ 1970-1980-ական թվականներին դերասանը թմրանյութից կախվածության դեմ […]
00:10 07.09.2018
Անձնական տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալը վնաս է հասցրել Facebook-ի հեղինակությանը, և ստիպել է մարդկանց վերանայել իրենց հայացքները` անձնական տվյալների մասին: Ամերիկացիների 26%-ը Facebook-ը ջնջել է սմարթֆոններից, տեղեկացնում է Business Insider-ը: Հարցումն անցկացրել է Pew կենտրոնը, որը մայիսին և հունիսին հարցում է անցկացրել 4500 ամերիկացիների շրջանում, ինչի արդյունքում պարզվել է, որ հարցվածների 26%-ը ջնջել է հավելվածը, 42 %-ն […]
23:57 06.09.2018
Ամենաոճային կին է ճանաչվել Մեգան Մարքը, ըստ Vanity Fair ամսագրի վարկանիշի: Ամսագիրը հիշեցրել է, թե ինչպես է փոխվել Սասեքսի դքսուհու ոճը և գովաբանել է նրան զգեստների հաջող ընտրության համար: «Նա արքայական ընտանիքի ամենահամարձակներից մեկն է: Նրա ֆիրմային կոշիկները և զգեստապահարանի միագույն հագուստները դասական շքեղություն են հաղորդում նրան»,- նշել է Vanity Fair -ը: Ամենաոճայինների ցուցակում […]
21:16 06.09.2018
Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան և Միացյալ նահանգները համաձայն են Սկրիպալների գործի վերաբերյալ Լոնդոնի եզրահանգումներին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ նրանք կողմ են այն գնահատականին, թե ՌԴ ՊՆ ռազմական հետախուզության աշխատակիցներն են կասկածվում Սոլսբերիում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: «Մենք լիարժեք վստահում ենք բրիտանական կողմի գնահատականին, որ […]
21:00 06.09.2018
The New York Times-ի տեղեկատվության գաղտնի աղբյուրը «Ես Թրամփի վարչակազմում գոյություն ունեցող դիմադրության մաս եմ կազմում»: Այս վերնագրով էսսեն հրապարակվել է «Նյու Յորք Թայմզ»-ի սեպտեմբերի 5-ի համարում: Դրա հեղինակը Սպիտակ տանն աշխատող բարձրաստիճան պաշտոնյա է, որի անունը չի հրապարակվում: Հեղինակավոր պարբերականն այդ հրապարակման առաջաբանում նշում է, որ պետական պաշտոնյայի անունը չեն հրապարակում անվտանգության նկատառումներով: Այս […]
20:45 06.09.2018
Բահամյան կղզիախմբի ափամերձ ծանծաղուտ ջրերում ջրասուզակը մեկ հպումով հիպնոսացրել ու քնեցրել է շնաձկանը։ Երբ դայվերներն իջել են ջրի հատակը, շնաձուկը մոտեցել է նրանցից մեկին ու վերջինիս դիպչելուց հետո թուլացել։ Ջրասուզակը պահել է նրա քթից, շուռ տվել, ապա բաց թողել։ Համացանցում աղմուկ հանած տեսանյութի դիտողների մի մասը պնդում է, որ էֆեկտը ստացվել է կադրերի դանդաղեցման հաշվին, […]
20:30 06.09.2018
Մեծ Բրիտանիայում գողության յուրահատուկ դեպք է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն: Գողերը պատը քանդել են, որպեսզի բանկոմատ թալանեն, սակայն հաշվարկներ անելիս փոքր-ինչ սխալվել են: Նախապես նրանք մտադիր են եղել դատարկել երկու բանկոմատ, դրա համար դուռը տեղահանել են, սկսել են ծակել պատը: Նրանք հասել են իրենց նպատակին, սակայն հենց այնտեղ նրանց տհաճ անակնկալ է […]
20:21 06.09.2018
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) իր ներկայացրած տարեկան զեկույցում հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ քիչ շարժունակությունը կարող է բազմաթիվ մարդկանց մահացության պատճառ դառնալ: Այս մասին հայտնում է Science Alert-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամբողջ աշխարհի կանանց 32 և տղամարդկանց 23 տոկոսը օրգանիզմին անհրաժեշտ բավարար ֆիզիկական ակտիվություն չի ցուցաբերում: Ոլորտի […]
20:09 06.09.2018
Facebook ընկերությունը սեպտեմբերի 6-ին ձեռնամուխ է եղել տվյալների պահպանման և մշակման՝ Ասիայում առաջին կենտրոնի ստեղծմանը: Ինչպես հաղորդվում է ընկերության տարածած հայտարարության մեջ, համալիրն իր գործունեությունը կսկսի 2022 թվականին Սինգապուրում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նախագծի արժեքը գնահատվել է 1,4 մլրդ դոլար, այն ընկերության համար 15-րդը կդառնա ամբողջ աշխարհում: «Կենտրոնի կառուցումն Ասիայում իր ներկայությունն ընդլայնելու Facebook-ի ռազմավարության բաղկացուցիչ […]
20:00 06.09.2018
Ուկրաինայի հայերի միությունը հայրենակիցների հետ համագործակցությունը ընդլայնելու համար նոր ձևաչափ է կիրառում: Սեպտեմբերի 4-ին Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության կոմիտեի և «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի համատեղ նիստը: Պատմամշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը ներկայացրել է առաջիկա ծրագրերը: Քննարկվել են «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի ակտիվիստների մասնակցությունը նախատեսված միջոցառումներին: Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net կայքը, Ուկրաինայի […]
19:39 06.09.2018
Ռուս հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը ցուցադրել է իր՝ 25-35 միլիոն դոլար արժողությամբ սրբապատկերների հավաքածուն, տեղեկացնում է woman.ru-ն: Սեպտեմբերի 4-ին Մոսկվայի պետական պատմական համալսարանում տեղի է ունեցել ցուցահանդես, որի ընթացքում Գրիգորի Լեպսը տրամադրել է իր անձնական հավաքածուից 200 սրբապատկեր, հաղորդում է ТАСС-ը: Լեպսը պատմել է արտասովոր նմուշների մասին: Այն տանը, որտեղ պահվում է երգչի հավաքածուն, հատուկ ջերմային ռեժիմ […]
19:38 06.09.2018
Օգոստոսին Իտալիայի առափնյա փրկարարական ծառայության Diciotti նավով փրկված մոտ 50 փախստականի չի հաջողվում հայտնաբերել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին: «Նրանք (փախստականները-խմբ.) այնքան մեծ կարիք ունեին պաշտպանության, սննդի ու կեցության, որ որոշել են փախչել ու անհետանալ»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է իտալացի պաշտոնյան: […]
19:30 06.09.2018
Forbes ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկը: Առաջին տեղը զբաղեցնում են Գուցերիևները: «Սաֆմար» խմբի համանախագահների՝ Միխայիլ Գուցերիևի և Սայիթ-Սալամ Գուցերիևի, «Ֆերտենիվեստա»-ի գլխավոր տնօրեն Սայիդ Գյուցերիևի, «Մ. Վիդեո»-ի գլխավոր տնօրեն Բիլան Ուժախովի կարողությունը գնահատվում է 5.97 միլիարդ դոլար: Ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնում է Ռոտենբերգների ընտանիքը, որի կարողությունը գնահատվում է 4.85 միլիարդ դոլար: Երրորդ տեղում IPG Photonics-ի գլխավոր տնօրեն, […]
18:55 06.09.2018
Կրեմլում հերքում են Մեծ Բրիտանիայի` Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքները՝ Սոլսբերիում Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորելու գործում ունեցած մասնակցության վերաբերյալ: Այս մասին սեպտեմբերի 6-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ին: «Ռուսաստանը չի ունեցել և չունի ոչ մի ընդհանուր բան Սոլսբերիի դեպքերի հետ», – ասել է Պեսկովը: Նա նաև ընդգծել է, […]
18:25 06.09.2018
Սաուդյան Արաբիայում կրոնի վերաբերյալ կատակների համար որոշել են բանտ նստեցնել: Այս մասին տեղեկացրել է թագավորության գլխավոր դատախազությունն իր Twitter-ում: «Սոցցանցերում հասարակական կարգի խախտման, թիրախավորված ծաղրին միտված միջոցառումները կհամարվեն կիբերհանցագործություն»,- ասված է հաղորդագրության մեջ: Եթե մարդը մեղավոր ճանաչվի նման հանցագործության մեջ, ապա նրան 5 տարի ազատազրկում և մեծ ֆինանսական տուգանք կսպասվի: #النيابة_العامة إنتاج أو إرسال […]
18:20 06.09.2018
ԱՄՆ-ում Լիտվայի դեսպանը դիմել է Walmart խանութների ցանցին՝ կոչ անելով վաճառքից հանել խորհրդային խորհրդանիշներով հագուստը՝ դրա առկայությունը ու քարոզչությունն անընդունելի որակելով: Այս մասին հայտնում է Известия-ն: «Անմեղ մարդկանց զանգվածային սպանությունների հետ կապված խորհրդանիշների ցուցադրման ու գովազդման որոշումը չի կարող որակվել որպես սովորական բիզնես-գործունեություն»,- ասել է դիվանագետը: Նա հավելել է, որ չի կարծում, թե առևտրի ցանցի […]