21:00 29.10.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Հարավային Կորեայի ղեկավար Յու Սեոկ Յոլի հետ պայմանավորվել է երկու երկրների միջև հետախուզական տեղեկատվության փոխանակման շուրջ։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում՝ հայտնելով գործընկերոջ հետ հեռախոսազրույցի մասին։ Նա նշել է, որ մոտ ապագայում Կիևը և Սեուլը պատվիրակություններ կփոխանակեն գործողությունների հետագա համակարգման համար։ Բացի այդ, բանակցությունների ընթացքում […]
20:53 29.10.2024
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեղադրել է Եվրամիությանը կեղծավորության մեջ, որի ներկայացուցիչները խոսում են մարդկային կյանքի արժեքի մասին Գազայի հատվածում և Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ «Եվրոպան պարզապես կեղծավորության խորհրդանիշ է»,-գրել է Արաղչին X-ում: Նախարարն ընդգծել է, որ արևմտյան քաղաքական գործիչները, այդ թվում՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, խոսելով […]
20:45 29.10.2024
Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բանոնն ազատ է արձակվել ԱՄՆ-ի բանտից։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։ Բենոնը չորս ամիս է անցկացրել ճաղերի հետևում՝ ԱՄՆ Կոնգրեսին արհամարհելու մեղադրանքով․ նա հրաժարվել է ներկայանալ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի վերաբերյալ լսումներին՝ կապված ԱՄՆ նախորդ նախագահական ընտրությունների հետ: Քրեակատարողական հիմնարկից դուրս գալուն պես Բենոնին դիմավորել են դուստրը՝ Մորինը […]
20:26 29.10.2024
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «ԶԻԼ 130», «Kia», «Opel», «BMW» և «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «ԶԻԼ»-ը, որը բարձված է եղել ավազով, կողաշրջվել է, իսկ վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, […]
20:16 29.10.2024
Թուրքիան՝ աշխարհի խոշորագույն անօդաչու թռչող սարքեր արտադրողը, կկենտրոնանա անօդաչու և ինքնավար մարտական հարթակների ստեղծման վրա և կստեղծի բազմաշերտ Steel Dome հակաօդային պաշտպանության համակարգ՝ դրանից բխող ցանկացած սպառնալիք կանխելու համար։ Այս մասին Անկարայում հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ժանդարմերիային առաջին ազգային բազմաֆունկցիոնալ T625 GÖKBEY ուղղաթիռի հանձնման արարողության ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։ […]
19:50 29.10.2024
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաաակաշվիլին խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, կոչ է արել ընդդիմությանն ու իր կողմնակիցներին զանգվածային փողոցային ցույցեր սկսել։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի ավարտել է բոլոր ընտրատեղամասերի ձայների հաշվարկը։ Քվեաթերթիկների մշակման արդյունքներով՝ իշխող «Վրացական երազանք»-ը հավաքել է ձայների 53,92 տոկոսը։ Խորհրդարան են անցել նաեւ չորս ընդդիմադիր կուսակցություններ՝ […]
19:42 29.10.2024
Եվրոպայում արգելափակվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մանկության մասին պատմող առաջին անիմացիոն «Mustafa» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նախատեսվում էր ցուցադրել հոկտեմբերի 25-ին՝ ուրբաթ օրը, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ այն հանվել է ցուցակից: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Ֆիլմի պրոդյուսերներից մեկի՝ Քամուրան Այնայի խոսքով՝ ցուցադրման արգելքն իբրև թե կապված է «հայկական լոբբիի» հետ: Նա նշել […]
19:21 29.10.2024
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները Լիբանանի հարավում խոցել են իսրայելական ռազմաօդային ուժերի Hermes 900 դասի անօդաչու թռչող սարքը, ասվում է շարժման մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «ՀՕՊ ստորաբաժանման կործանիչները Մարջայունի շրջանում խոցել են Hermes 900 անօդաչու թռչող սարքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ դիմադրության մարտիկները կիրառել են «երկիր-օդ» հրթիռ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում լիբանանյան դիմադրությունը խոցել […]
19:11 29.10.2024
Վրացական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հանդիպել են երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որի ընթացքում նրանք շարունակել են քննարկել խորհրդարանական ընտրություններից հետո գործողությունների ընթացքը, որոնցում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ «Մենք խորհրդակցություններ ենք ունեցել։ Այս փուլում ակտիվ շփում է ընթանում միջազգային հանրության հետ՝ հետաքննելու բոլոր խախտումները և տոտալ ընտրակեղծիքների փաստերը»,- ասել է «Ուժեղ Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ […]
17:05 29.10.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցկացրել է ռազմավարական միջուկային զսպման ուժերի վարժանք։ Նա նշել է, որ զորավարժությունների ընթացքում կիրականացվի հրթիռների արձակում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինն ընդգծել է, որ միջուկային զենքի կիրառումը ծայրահեղ միջոց է երկրի անվտանգությունն ապահովելու համար, և Ռուսաստանը մտադիր չէ ներքաշվել սպառազինությունների մրցավազքի մեջ։ Երկրի ղեկավարը գտնվել է Կրեմլի իրավիճակային կենտրոնում։
16:32 29.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 29-ից 31-ն աշխատանքային այցով գտնվելու է Կոլումբիայում 2024թ. ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասի կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովին մասնակցելու նպատակով (COP16)։ Համաժողովի ընթացքում նախագահը հանդես կգա ելույթով, հանդիպում կունենա Կոլումբիայի նախագահի և գործընկեր երկրների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Համաժողովը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ երկրների հերթական կոնֆերանսն է, որն անցկացվում է 2024թ. հոկտեմբերի […]
16:24 29.10.2024
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի նահանգում փլուզվել է տասը հարկանի շենք, որտեղ տեղեկայված է նաև հյուրանոց, հայտնում են տեղական իշխանությունները: Հրապարակված տվյալների համաձայն՝ ողբերգությունը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը։ «Տասը հարկանի շենքը, որտեղ գտնվում էր «Դուբրովնիկ» հյուրանոցը, փլուզվել է, այս պահին փլատակների մաքրման աշխատանքներ են տարվում՝ մարդկանց փրկելու համար», – ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: Ըստ […]
15:47 29.10.2024
Լիբանանի շիական «Հըզբոլլահ» կազմակերպության նոր գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը կարող է երկար չմնալ իր պաշտոնում, եթե չփոխի շարժման քաղաքականությունը։ Ահա թե ինչպես է արձագանքել Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը խմբավորման ղեկավարի պաշտոնում Քասեմի ընտրությանը։ ««Հըզբոլլահը» հայտարարել է Նաիմ Քասեմին որպես իր նոր գլխավոր քարտուղար։ Եթե նա գնա իր նախորդների՝ Հասան Նասրուլլահի և Հաշեմ Սաֆիեդդինի հետքերով, ապա […]
14:53 29.10.2024
Հոկտեմբերի 21-ից 24-ը Ավստրիայի Հանրապետությունում տեղի է ունեցել Վիեննայի միգրացիոն ամենամյա համաժողովը, որին մասնակցել է նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Միգրացիոն քաղաքականության մշակման հարցերը քննարկելու համար համաժողովին մասնակցել են շուրջ 200 քաղաքական գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, ոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների, քաղաքական հասարակության, ակադեմիայի և այլ ներկայացուցիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Հյուրընկալող կողմը […]
14:46 29.10.2024
Վրաստանը չցանկացավ լինել երկրորդ Ուկրաինա, ընտրեց խաղաղությունը Ռուսաստանի հետ, և այս երկրի ժողովուրդը հստակ որոշում կայացրեց հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, թեև դա այնքան էլ դուր չեկավ Եվրամիության ղեկավարությանը։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիարտոն, ով ուղեկցում է կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանին Թբիլիսի կատարած այցի ժամանակ։ «Բրյուսելում […]
14:30 29.10.2024
Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Սահիբա Գաֆարովան Եվրախորհրդարանին մեղադրել է նոյեմբերի 11-22-ին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսը՝ COP29-ը որպես քաղաքական ճնշման զենք օգտագործելու մեջ։ «Կլիմայի փոփոխությունը գլոբալ խնդիր է, որի լուծումը պահանջում է միասնություն, սակայն այս հարցն օգտագործվում է Ադրբեջանի դեմ ուղղված օրակարգ առաջ քաշելու համար։ Ադրբեջանը բաց է քաղաքական երկխոսության և համագործակցության համար, բայց […]
14:08 29.10.2024
Իրանն ի վիճակի է էապես խաթարել Իսրայելի ռազմական ներուժը և նրան ավելի ուժեղ հարված հասցնել հոկտեմբերի 1-ի հարձակման համեմատ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանը։ «Մենք պետք է Իսրայելին դնենք իր տեղը: Եթե Սիոնիստական ռեժիմը (նկատի ունի Իսրայելը) ցանկանում է խաթարել մեր անվտանգությունը, մենք նույնպես ունակ ենք վնասելու նրանց անվտանգությունը, և նրանք […]
13:53 29.10.2024
Իրանի կառավարությունը հաջորդ տարվա բյուջեի նոր նախագծում նախատեսել է 200%-ով ավելացնել ռազմական ծախսերը։ Այս մասին հայտարարել է Իրանի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ «Բյուջեի նախագծում, որը պետք է ծածկի երկրի բոլոր ծախսերը, հոգ է տարվել պաշտպանական կարիքների բավարարման ուղղությամբ»,-ասել է նա։ Ուղիղ հեռարձակումն իրականացրել է IRIB հեռուստաալիքը։ Մոհաջերանին նշել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի հաջող […]
13:17 29.10.2024
Լիբանանի «Հըզբոլլահ» շիական շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ շեյխ Նաիմ Քասեմն ընտրվել է նոր առաջնորդ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ Շարժման հայտարարության մեջ նշվում է, որ Քասեմին նշանակելու որոշումը կայացրել է Շուրայի խորհուրդը՝ «Հըզբոլլահի» գլխավոր ղեկավար մարմինը։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարեց Լիբանանում «կանխարգելիչ հարձակողական գործողություն» սկսելու մասին ՝ «Հյուսիսի նետեր» անունով։ Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ […]
11:48 29.10.2024
Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Չոյ Սոնգ Հուին երեքշաբթի ժամանել է Վլադիվոստոկ, իսկ հաջորդ օրը այցով կմեկնի Մոսկվա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։ «Այժմ նա գտնվում է Վլադիվոստոկում, իսկ վաղը կլինի Մոսկվայում»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ավելի վաղ Փհենյանում ՌԴ դեսպանատունը հայտնել էր, որ ԿԺԴՀ ԱԳՆ ղեկավարը մեկնել է Ռուսաստան։ Դեսպանատանը պարզաբանել են, որ այս […]
11:39 29.10.2024
Ոչ ոք չի կարող ասել, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները եղել են ոչ ժողովրդավարական։ Այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Ոչ ոք չպետք է ասի, որ Վրաստանում ընտրությունները եղել են ոչ ժողովրդավարական»,- ասել է նա իր վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Օրբանը շնորհավորել է Վրաստանի […]
10:00 29.10.2024
Կանադայի իշխանությունները մտադիր են վերանայել իրենց հարաբերությունները Վրաստանի ղեկավարության հետ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների լույսի ներքո։ Այս մասին ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Մեր Յոթնյակի խմբի (G7) և եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցնելով, և հաշվի առնելով այս խորհրդարանական ընտրությունների անցկացումը և արդյունքները, Կանադան կվերանայի իր հարաբերությունները Վրաստանի ղեկավարության հետ»,- ասվում է փաստաթղթում։ ԱԳՆ-ում նշել են, որ […]
09:45 29.10.2024
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին անվանել է խամաճիկ, ով հրաժարվում է ընդունել ընտրությունների արդյունքները և, իր կարծիքով՝ հակասում է սահմանադրությանը նրա հեռացումն ու ձերբակալությունը։ «Վրաստանի խամաճիկ նախագահը հրաժարվեց ընդունել ընտրությունների արդյունքները և դեմ դուրս եկավ սահմանադրությանը՝ կոչ անելով պետական հեղաշրջում իրականացնել, սովորական պրակտիկան, նման դեպքերում, պաշտոնանկությունն ու ձերբակալությունն է»,- […]
09:34 29.10.2024
Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեն վերադարձել է աշխատանքի՝ հանգստյան օրերին ողնաշարի վիրահատությունից հետո։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ կառավարության ղեկավարի քարտուղարությանը հղումով։ «Նա վիրահատվել է ողնաշարի վնասվածքից հետո», – մեջբերում է գործակալությունը 73-ամյա վարչապետի անձնական բժշկի մեկնաբանությունը։ Հինգշաբթի նա կանցկացնի կառավարության նիստը։ Սեպտեմբերի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ է նշանակել Բարնիեին։ Այս նշանակումը ընդհատել […]
09:25 29.10.2024
Հունգարիայի կառավարությունը նպատակադրված է Վրաստանի հետ ռազմավարական համագործակցության կառուցմանը, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած այցը Թբիլիսի։ «Կառավարությունը կշարունակի աշխատել Վրաստանի և Հունգարիայի միջև ռազմավարական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և փոխշահավետության վրա։ Ներդրումների պաշտպանության մասին […]
09:15 29.10.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անընդունելի է համարում Փենսիլվանիայի ընտրողների շրջանում կանխիկ վիճակախաղ անցկացնելու Իլոն Մասկի որոշումը՝ օրական 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով։ «Կարծում եմ, որ դա բացարձակապես անտեղի է»,- լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը` մեկնաբանելով մոլորակի ամենահարուստ մարդու՝ Մասկի նախաձեռնությունը։ Բայդենը կարճ խոսել է մամուլի հետ այն բանից հետո, երբ Դելավերում վաղաժամ քվեարկել է համընդհանուր […]
09:05 29.10.2024
Իրանի թիրախների վրա Իսրայելի հարձակումը Թեհրանին դրեց անբարենպաստ իրավիճակում և փոխեց ուժերի հավասարակշռությունը: Նման կարծիք է հայտնել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հրեական պետության օդուժի հրամանատարության հետ հանդիպման ժամանակ։ «Նրանց արտադրական կարողություններին հասցված վնասը փոխում է ուժերի հավասարակշռությունը: Թուլացել են նրանց կարողությունները ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության ոլորտում»,- ասել է Գալանտը: Նրա հայտարարությունները տարածել է […]
08:47 29.10.2024
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանը և ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Սերգեյ Շոյգուն Աբու Դաբիում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։ «Նահյանը և Շոյգուն հանգամանալից քննարկել են երկկողմ համագործակցության որոշակի ասպեկտներ, ուկրաինական հիմնախնդիրներ, միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ […]
08:37 29.10.2024
Եգիպտոսից ինքնաթիռով ժամանած ուղևորը փորձել է Թուրքիա բերել 17 կոկորդիլոս և տասը մողեսներ, սակայն կենդանիներին առգրավել են, հայտնում է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարությունը։ Եգիպտոսից ժամանող կասկածելի ուղեւորը գրավել է Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանի մաքսավորների ուշադրությունը։ Ճամպրուկը զննելիս նրա մոտ հայտնաբերվել է 17 Նեղոսի կոկորդիլոս, որոնցից հինգն արդեն սատկել են, և տասը մողես, որոնցից […]
08:28 29.10.2024
Հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական բանակը հարվածներ է հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK, Թուրքիայում արգելված և ահաբեկչական ճանաչված) ավելի քան 470 թիրախներին, մինչ օրս ոչնչացվել է 213 զինյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կառավարության նիստի արդյունքներով, որը վարել է նա։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։ «Ահաբեկչությունից […]