23:04 30.10.2024
ԱՄՆ խոշորագույն հայկական լոբբիստական կազմակերպությունը՝ Հայ դատի հանձնախումբը որոշել է պաշտոնապես չսատարել նախագահի թեկնածուներից և ոչ մեկին: Դիմելով հայրենակիցներին՝ հանձնախումբը կոչ է արել ինքնուրույն որոշում կայացնել: Ինչո՞ւ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Սովորաբար ընտրություններից օրեր առաջ Հայ դատի հանձնախումբը, ինչպես և մեկ այլ լոբբիստական կազմակերպությունը` հայկական ասամբլեան, դիմում էին հայրենակիցներին՝ կոչ անելով կոնկրետ […]
22:51 30.10.2024
Առնվազն 92 մարդ է զոհվել Իսպանիայի արևելքում գտնվող Վալենսիայում` հորդառատ անձրևի և ջրհեղեղի պատճառ դարձած փոթորկի հետևանքով։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի արտակարգ ծառայությունները X-ում: Ծառայությունից նաև հավելել են, որ ներկայումս շարունակվում է տուժածների ինքնությունը պարզելու գործընթացը։ Երեք մահվան դեպք է գրանցվել նաև Իսպանիայի երկու այլ շրջաններում։ Իսպանիային պատուհասած փոթորիկը հանգեցրել է բազմաթիվ միջադեպերի։ Խոսքը […]
22:16 30.10.2024
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը սպառնացել է եվրոպական երկրներին, հայտնում է Reuters-ը։ Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ նա բողոքել է ավտոմեքենաների և գյուղմթերքի ոչ բավարար արտահանումից: «Ահա թե ձեզ ինչ կասեմ, ԵՄ-ն այնքան գեղեցիկ է հնչում, այնքան հրաշալի է, չէ՞, այս բոլոր գեղեցիկ փոքրիկ եվրոպական երկրները, որոնք միասին հավաքվել են։ Նրանք չեն վերցնում մեր մեքենաները, […]
21:46 30.10.2024
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայանալիք համընդհանուր ընտրություններից առաջ Վաշինգտոնի վարչակազմը դեռևս չի արձանագրել այլ երկրների կողմից քվեարկության ենթակառուցվածքներին հասանելիություն ստանալու հաջող փորձեր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ենթակառուցվածքների և կիբերանվտանգության գործակալության ղեկավար Ջեն Իսթերլին The Washington Post-ին տված հարցազրույցում։ «Մենք օտարերկրյա հակառակորդների կողմից մեր ընտրական ենթակառուցվածք ներթափանցելու որևէ ապացույց չենք տեսել», – ասել է Իսթերլին: Նա […]
21:12 30.10.2024
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է պատժամիջոցների ցուցակները։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի 20 քաղաքացի է ընգրկվել ԱՄՆ սահմանափակող միջոցների ցուցակում։ Բացի այդ, ամերիկյան պատժամիջոցների են ենթարկվել Չինաստանի երկու, Թուրքիայի չորս, Հնդկաստանի երկու, Շվեյցարիայի երկու, Հունաստանի և Չիլիի քաղաքացիներ։ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 350 կազմակերպությունների դեմ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Թուրքիայից, […]
20:32 30.10.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի գնա Գլխավոր դատախազություն հարցաքննության, որտեղ իրեն կանչել են հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման գործով, ինչում նա մեղադրում է իշխանություններին։ «Բոլորը պետք է զբաղվեն իրենց գործով, ես կշարունակեմ կատարել իմ աշխատանքը՝ որպես նախագահ, և ակնհայտ է, որ մտադիր չեմ գնալ դատախազի մոտ»,-ասել է Զուրաբիշվիլին։ Նրա խոսքով, նախաքննական […]
20:08 30.10.2024
Լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Լիբանանի հյուսիս-արևելքում գտնվող վառելիքի ենթակառուցվածքների ուղղությամբ: Հարձակումը գրանցվել է Բաալբեկի ծայրամասում գտնվող Դուրիս քաղաքում: Ավելի վաղ Իսրայելական բանակը, «Հըզբոլլահի» թիրախներին նոր հարվածներ հասցնելուց առաջ, կոչ է արել տարհանել Լիբանանի հյուսիս-արևելքում գտնվող Բաալբեկ քաղաքում և նրա շրջակայքում բնակվող խաղաղ բնակիչներին:
19:54 30.10.2024
Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի (COP16) շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ՝ աշխատանքային ճաշի ձևաչափով: Նախագահը բարձր է գնահատել կոլումբիական կողմի մեծածավալ աշխատանքը կարճ ժամանակամիջոցում նման լայնամասշտաբ միջոցառումը պատշաճ կերպով կազմակերպելու գործում: Հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են Հայաստանի և Կոլումբիայի միջև հարաբերությունների և […]
19:34 30.10.2024
Հայաստանն իր խորին ափսոսանքն է հայտնում Իսպանիայում լուրջ ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ «Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին և մեր համերաշխությունը բոլոր նրանց, ովքեր բախվել են այս տարերային աղետի հետևանքներին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգի գրառման մեջ։ Հիշեցնենք՝ Իսպանիայի Վալենսիա նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 72 մարդ է զոհվել, մի քանիսը […]
19:24 30.10.2024
Իսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել հորդառատ անձրևների և ջրհեղեղների զոհերի կապակցությամբ: Հիշեցնենք՝ Իսպանիայի Վալենսիա նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 72 մարդ է զոհվել, մի քանիսը անհետ կորած է: Վատ եղանակը լրջորեն ազդել է թագավորության արևելքում գտնվող Վալենսիա ինքնավար համայնքի վրա։ Մասնավորապես, փոթորիկը հանգեցրել է բազմաթիվ միջադեպերի ու ջրհեղեղների։ Աղետի պատճառով խափանվել է երկաթուղային […]
19:09 30.10.2024
Եվրահանձնաժողովը հրաժարվել է Վրաստանի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հանձնարարականից՝ պահանջելով փոխել Թբիլիսիի քաղաքական կուրսը։ Այս մասին ասվում է ԵՄ-ի ճանապարհին թեկնածու երկրների ընդլայնման և առաջընթացի վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցում, որը հրապարակվել է Բրյուսելում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Եթե Վրաստանը չփոխի իր կուրսը, որը խաթարում է նրա ուղին դեպի ԵՄ, և տեսանելի ջանքեր չցուցաբերի արձագանքելու […]
18:06 30.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կոլումբիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Կոլումբիայի արտաքին գործերի նախարար Լուիս Ջիլբերտո Մուրիլլոյի հետ: Հանդիպմանը երկուստեք շեշտվել է երկու երկրների միջև հարաբերություններն ակտիվացնելու և այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Հայաստանի և Կոլումբիայի փոխգործակցային ներուժի բացահայտման և կյանքի կոչման հեռանկարների շուրջ: Կողմերը նշել են, որ […]
17:42 30.10.2024
«Հեզբոլլահ»-ի նոր գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմն ընտրվելուց հետո իր առաջին ելույթում կողմնակիցներին խոստացել է հաղթանակ Իսրայելի նկատմամբ՝ չնայած բոլոր զոհողություններին։ Նա նաև խոստացել է շարունակել կազմակերպության մահացած առաջնորդ Հասան Նասրալլայի ուղին։ Շարժման ղեկավարը նշել է, որ «Հեզբոլլահ»-ը չի դադարի աջակցել Գազայի հատվածում պաղեստինյան դիմադրությանը։
17:31 30.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կոլումբիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասի կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի (COP16) նախագահ, Կոլումբիայի Շրջակա միջավայրի և կայուն զարգացման նախարար Սուսանա Մուհամադի հետ: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել կոլումբիական կողմի և համաժողովի նախագահության մեծածավալ աշխատանքը կարճ ժամկետում մասշտաբային միջոցառման նախապատրաստման և անցկացման գործում: Սուսանա Մուհամադին շնորհակալություն է […]
17:20 30.10.2024
Հոկտեմբերի 30-ին Ամմանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մեդիա և տեղեկատվական գրագիտության համաշխարհային շաբաթ» համաժողովի բարձրաստիճան նախարարական սեգմենտի պանելային քննարկմանը, որն այս տարի կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կողմից: Իր խոսքում Վահան Կոստանյանն ընդգծել է ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում համընդհանուր մոտեցման, միջազգային գործընկերների հետ համագործակցության […]
17:05 30.10.2024
Կոլումբիա աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կալի քաղաքում մասնակցել է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի բարձր մակարդակի քննարկումների պաշտոնական բացմանը և հանդես եկել ելույթով: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Հանրապետության նախագահն իր ելույթում ասել է. «Անչափ ուրախ եմ մասնակցելու «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի […]
17:00 30.10.2024
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, որը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գորիսում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Մենք աջակից ենք դելիմիտացիայի պրոցեսին, որը երկու երկրների միջև սկսվել է, և դա պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որի շուրջ կողմերը […]
16:55 30.10.2024
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամները համակարգված ստանում են սպառնալից հաղորդագրություններ, վիրավորական հեռախոսազանգեր և ճնշումների են ենթարկվում երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների պատճառով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նատիա Իոսելիանին։ «Հոկտեմբերի 26-ի ընտրությունների վարկաբեկմանը զուգահեռ ինտենսիվ են դարձել ճնշումները ընտրական հանձնաժողովի պաշտոնյաների վրա։ Նրանցից ոմանք վիրավորական զանգեր ու սպառնալից հաղորդագրություններ […]
16:32 30.10.2024
Ռուսաստանը չի միջամտում Վրաստանի ներքին գործերին և հույսը դնում է երկկողմ հարաբերությունների կարգավորման և հանրապետության հետագա զարգացման վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հիշեցնեմ, որ Ռուսաստանը Վրաստանի ամենամոտ հարևան երկրներից է, մենք անտարբեր չենք մեր սահմանին տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, միաժամանակ չենք խառնվում այլ երկրների ներքին գործերին և, ի տարբերություն […]
16:14 30.10.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ողջ ընդդիմությունը, ովքեր պնդում են, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, պետք է ցուցմունք տան դատախազությունում և ներկայացնեն փաստերը, այլապես կստացվի, որ ստում են։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Եթե որևէ մեկը (Զուրաբիշվիլին և ընդդիմությունը) որևէ ապացույց ունի, ապա պետք է այն ներկայացնի համապատասխան […]
15:30 30.10.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշն հասել է ռեկորդային ցածր մակարդակի, երկրի ղեկավարին աջակցում է ֆրանսիացիների միայն 17%-ը, ասվում է Figaro Magazine-ի համար կատարված Verian-Epoka-ի ուսումնասիրության մեջ։ Հետազոտության համաձայն՝ նախագահի ժողովրդականությունը նվազել է 5 տոկոսային կետով՝ հասնելով 17%-ի։ Սա Ֆրանսիայի ղեկավարի աջակցության ամենացածր մակարդակն է 2017 թվականին նրա ընտրվելուց հետո: «Հարցվածների 78 տոկոսը պատասխանել է, որ […]
13:46 30.10.2024
Ռուսաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության կայուն զարգացումը ձեռնտու է երկու երկրների ժողովուրդներին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Պեկինում ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպման ժամանակ։ «Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ չին-ռուսական հարաբերությունները պահպանել են զարգացման առողջ դինամիկա, ինչը համահունչ է երկու երկրների ժողովուրդների ընդհանուր շահերին», – ասել […]
12:25 30.10.2024
Իսպանիայի Վալենսիա նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել ջրհեղեղի հետևանքով։ Այս մասին հայտնում է ABC թերթը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։ Վատ եղանակը լրջորեն ազդել է թագավորության արևելքում գտնվող Վալենսիա ինքնավար համայնքի վրա։ Մասնավորապես, փոթորիկը հանգեցրել է բազմաթիվ միջադեպերի ու ջրհեղեղների։ Աղետի պատճառով խափանվել է երկաթուղային հաղորդակցությունը։ Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը հոկտեմբերի 29-ին […]
12:01 30.10.2024
Որոշ եվրոպացի պաշտոնյաներ և դիվանագետներ դրական են վերաբերվում ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի հեռանկարին, թեև նրանք դա հրապարակավ չեն ասել: Նրանց կարծիքով, Սպիտակ տան նախկին ղեկավարի երկրորդ նախագահական ժամկետը կարող է օգուտ տալ ԵՄ-ին, հաղորդում է Politico-ի եվրոպական հրատարակությունը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն ու դիվանագետները, ովքեր ցանկացել են անհայտ մնալ, կարծիք […]
11:29 30.10.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «անհանգստացած» է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններով: «Ես խորապես անհանգստացած եմ երկրի վերջին շրջանի ժողովրդավարության հետընթացով», – ասվում է Բայդենի հայտարարության մեջ: Ինչպես նշվում է, ԱՄՆ նախագահը մտահոգված է Վրաստանում արտաքին ազդեցության մասին օրենքի ընդունմամբ, որը «պատճենում է ռուսական օրենքները»։ Բայդենի խոսքով՝ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են «վարչական ռեսուրսի […]
10:49 30.10.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկու ավագ խորհրդականները՝ Ամոս Հոքսթինը և Բրեթ ՄըքԳուրկը, մեկնում են Իսրայել՝ օգնելու գործարք կնքել, որը վերջ կտա պատերազմին Լիբանանում և թույլ կտա տեղահանված խաղաղ բնակիչներին վերադառնալ իրենց տները: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով աղբյուրները։ Իսրայելի և ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ համաձայնությունը, որը «վերջ կտա Իսրայելի և շիական «Հըզբոլլահ» […]
10:00 30.10.2024
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է Գազայի հատվածի հարավում պաղեստինյան «Համաս» և «Իսլամական ջիհադ» արմատական կազմակերպությունների գրոհայինների հարվածների մասին։ Համապատասխան հաղորդագրությունը տարածել է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը ճշգրիտ հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» գրոհայիններին, որոնք ահաբեկչական գործողություններ էին իրականացնում Խան Յունիս հումանիտար գոտում»,- հայտնել է մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հարձակումից առաջ […]
09:50 30.10.2024
Վենեսուելացիների զանգվածային միգրացիան դեպի ԱՄՆ պայմանավորված է Սպիտակ տան կողմից Բոլիվարյան Հանրապետության դեմ տնտեսական շրջափակմամբ։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն COP 16 կլիմայական համաժողովի լիագումար նիստում, որն անցկացվում է Կալի քաղաքում, հայտնում է Noticias Caracol հեռուստաալիքը։ «Վենեսուելան այսօր արգելափակված է, նրա հասարակության մի մասը բառացիորեն մեռնում է սովից»,- ասել է Պետրոն։ Նա […]
09:35 30.10.2024
Չինական «Շենչժոու-19» տիեզերանավը արձակվել է Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գանսու գավառի Ջիուչուան արբանյակների արձակման կենտրոնից, այն երեք հոգուց բաղկացած անձնակազմ է տեղափոխել Տյանգոգի ուղեծրային կայան, մեկնարկը հեռարձակել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: «Շենչժոու-19-ի» արձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին Պեկինի ժամանակով 4.27-ին: Առաքելությունը ղեկավարել է Կայ Սյուժեն, ով նախկինում եղել է «Շենչժոու 14»-ի անձնակազմի անդամ: «Շենչժոու 14»-ի […]
09:20 30.10.2024
Bloc Quebecois կուսակցության առաջնորդ Իվ-Ֆրանսուա Բլանշեն ասել է, որ իր կուսակցությունը բանակցություններ է սկսում ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարությունը իշխանությունից հեռացնելու համար։ «Մենք բանակցում ենք ընդդիմադիր կուսակցությունների հետ, որպեսզի կառավարությունը տապալվի»,- լրագրողներին ասել է Բլանշը CBC-ի հրապարակած տեսանյութում։ Ըստ հրապարակման՝ հարցումները ցույց են տալիս, որ Թրյուդոյի կառավարությունը ժողովրդականություն չի վայելում գնաճի […]