TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+25.09 oC

ԱՇԽԱՐՀ

Բայդենն անհանգստացած է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններով

11:29 30.10.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «անհանգստացած» է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններով: «Ես խորապես անհանգստացած եմ երկրի վերջին շրջանի ժողովրդավարության հետընթացով», – ասվում է Բայդենի հայտարարության մեջ: Ինչպես նշվում է, ԱՄՆ նախագահը մտահոգված է Վրաստանում արտաքին ազդեցության մասին օրենքի ընդունմամբ, որը «պատճենում է ռուսական օրենքները»։ Բայդենի խոսքով՝ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են «վարչական ռեսուրսի […]

̰
Բայդենի խորհրդականները մեկնում են Իսրայել՝ Լիբանանի հետ գործարքի կնքման հասնելու համար․ Axios

10:49 30.10.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկու ավագ խորհրդականները՝ Ամոս Հոքսթինը և Բրեթ ՄըքԳուրկը, մեկնում են Իսրայել՝ օգնելու գործարք կնքել, որը վերջ կտա պատերազմին Լիբանանում և թույլ կտա տեղահանված խաղաղ բնակիչներին վերադառնալ իրենց տները: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով աղբյուրները։ Իսրայելի և ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ համաձայնությունը, որը «վերջ կտա Իսրայելի և շիական «Հըզբոլլահ» […]

̰
Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող արմատականների խմբին

10:00 30.10.2024

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է Գազայի հատվածի հարավում պաղեստինյան «Համաս» և «Իսլամական ջիհադ» արմատական ​​կազմակերպությունների գրոհայինների հարվածների մասին։ Համապատասխան հաղորդագրությունը տարածել է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը ճշգրիտ հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» գրոհայիններին, որոնք ահաբեկչական գործողություններ էին իրականացնում Խան Յունիս հումանիտար գոտում»,- հայտնել է մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հարձակումից առաջ […]

̰
Կոլումբիայի առաջնորդը Վաշինգտոնին մեղադրել է վենեսուելացիների զանգվածային միգրացիայի մեջ

09:50 30.10.2024

Վենեսուելացիների զանգվածային միգրացիան դեպի ԱՄՆ պայմանավորված է Սպիտակ տան կողմից Բոլիվարյան Հանրապետության դեմ տնտեսական շրջափակմամբ։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն COP 16 կլիմայական համաժողովի լիագումար նիստում, որն անցկացվում է Կալի քաղաքում, հայտնում է Noticias Caracol հեռուստաալիքը։ «Վենեսուելան այսօր արգելափակված է, նրա հասարակության մի մասը բառացիորեն մեռնում է սովից»,- ասել է Պետրոն։ Նա […]

̰
Չինաստանը ուղեծիր է դուրս բերել «Շենչժոու-19» տիեզերանավը

09:35 30.10.2024

Չինական «Շենչժոու-19» տիեզերանավը արձակվել է Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գանսու գավառի Ջիուչուան արբանյակների արձակման կենտրոնից, այն երեք հոգուց բաղկացած անձնակազմ է տեղափոխել Տյանգոգի ուղեծրային կայան, մեկնարկը հեռարձակել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: «Շենչժոու-19-ի» արձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին Պեկինի ժամանակով 4.27-ին: Առաքելությունը ղեկավարել է Կայ Սյուժեն, ով նախկինում եղել է «Շենչժոու 14»-ի անձնակազմի անդամ: «Շենչժոու 14»-ի […]

̰
Կանադայում սկսվել են Թրյուդոյի կառավարությունը իշխանությունից հեռացնելու բանակցությունները

09:20 30.10.2024

Bloc Quebecois կուսակցության առաջնորդ Իվ-Ֆրանսուա Բլանշեն ասել է, որ իր կուսակցությունը բանակցություններ է սկսում ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարությունը իշխանությունից հեռացնելու համար։ «Մենք բանակցում ենք ընդդիմադիր կուսակցությունների հետ, որպեսզի կառավարությունը տապալվի»,- լրագրողներին ասել է Բլանշը CBC-ի հրապարակած տեսանյութում։ Ըստ հրապարակման՝ հարցումները ցույց են տալիս, որ Թրյուդոյի կառավարությունը ժողովրդականություն չի վայելում գնաճի […]

̰
Al Jazeera. առնվազն հինգ մարդ է զոհվել Գազայի վրա Իսրայելի հարվածների հետևանքով

09:10 30.10.2024

Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Դեյր ալ-Բալահ քաղաքի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Հաղորդագրության համաձայն՝ եւս մի քանի մարդ վիրավորվել է։ Թիրախը եղել է մի կետ, որտեղ գտնվում էին ժամանակավոր տեղահանված անձինք։ Ռմբակոծվել է նաեւ Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի արեւելյան […]

̰
Ցուցարարները փորձել են ընդհատել Հարիսի ելույթը Վաշինգտոնում

08:55 30.10.2024

Ցուցարարները փորձել են ընդհատել ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի վերջին նախընտրական ելույթը Վաշինգտոնում: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի կենտրոնը։ Հարիսը չի արձագանքել ցուցարարներին և շարունակել է իր ելույթը, իսկ ակտիվիստներին անվտանգությունն արագ դուրս է բերել հանրահավաքից։ Դեմոկրատ թեկնածուն իր քարոզարշավի եզրափակիչ ելույթն է ունեցել երեքշաբթի երեկոյան Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Էլիպս զբոսայգում, որտեղ […]

̰
Բլինքենն ու Երմակը քննարկել են Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

08:45 30.10.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը երեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը, ինչպես նաև Ուկրաինայի վերաբերյալ ապագա կոնֆերանսներ անցկացնելը։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի գրավոր հայտարարության մեջ։ «Նրանք քննարկել են ռազմական և տնտեսական օգնությունը և շարունակական դիվանագիտական ​​ջանքերը՝ […]

̰
Հոկտեմբերի 29-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 75 հրթիռ

08:30 30.10.2024

Իսրայելական զինվորականները երեքշաբթի օրը հայտնաբերել են լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպության մարտիկների կողմից հրեական պետության ուղղությամբ մոտ 75 հրթիռի արձակում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Բանակը «կշարունակի պաշտպանել Իսրայելը և նրա ժողովրդին «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից»,- ասվում է հայտարարության մեջ։

̰
Աշխատանքն ավարտելուց հետո բուժքույրը նստել է իր մեքենան և հետևի նստարանին մահացած անծանոթուհու հայնտաբերել

23:56 29.10.2024

Նանտավադի Խունվատին, ով աշխատում է որպես բուժքույր Մուանգ Սիսակետ հիվանդանոցում (Թաիլանդ), պատրաստվել է իր հերթափոխից հետո տուն գնալ: Կինը դուրս է եկել կայանատեղի և նստել իր մեքենան, երբ հանկարծ նկատել է հետևի նստատեղին կուչ եկած անծանոթուհու, որը մահացած է եղել։ Ցնցված բուժքույրը դիմել է ոստիկանություն, և շուտով պարզվել է, որ մահացածը 53-ամյա Բունտիդա Սիրիկուլն է, […]

̰
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ բաց է Գազայի վերաբերյալ առաջարկների համար, որոնք կբավարարեն իր պահանջները

23:48 29.10.2024

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է «ընդունել Գազայի հատվածում զինադադարի բոլոր առաջարկները, բայց միայն այն դեպքում, եթե դրանք կատարեն իր պահանջները։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ​​կազմակերպության Telegram ալիքում։ «ՀԱՄԱՍ»-ը բաց է ցանկացած համաձայնության համար, որը վերջ կդնի մեր ժողովրդի տառապանքներին Գազայում, սակայն վերջինիս հնարավոր է հասնել միայն մշտական ​​հրադադարի, իսրայելական զորքերի դուրսբերման, շրջափակման […]

̰
Ենթական, որին ղեկավարը կշտամբել է, դադարել է ուտել, խմել և շարժվել

23:41 29.10.2024

Չինաստանի Հենան նահանգի Լի անունով բնակչուհին վախեցրել է հարազատներին՝ 20-ամյա աղջիկը դադարել է ուտել, խմել և շարժվել։ Լին չի արձագանքում և չի խոսում։ Բժիշկ Ջիա Դեհուանը հիվանդի մոտ ախտորոշել է խորը դեպրեսիա՝ կատատոնիկ թմբիրով: Բժիշկն ասել է, որ Լին ներփակված անձնավորություն է, ով, աշխատանքի անցնելով, ամեն կերպ փորձել է շփվել ուրիշների հետ, ինչը բացասաբար է […]

̰
Իսրայելի գլխավոր շտաբը նախազգուշացրել է Իրանի նոր հարձակման դեպքում պատասխան հարված հասցնելու մասին

23:26 29.10.2024

Իսրայելը, Իրանի կողմից նոր հարձակման դեպքում, պատասխան հարված կհասցնի այն թիրախներին, որոնց դեռ չի հարվածել՝ օգտագործելով հնարավորությունները, որոնք նախկինում չի օգտագործել: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին՝ Ռամոնի ռազմաօդային բազա կատարած այցի ժամանակ։ «Եթե Իրանը սխալվի և նորից հրթիռային հարձակում իրականացնի Իսրայելի վրա, մենք կրկին կիմանանք, թե ինչպես հասնել […]

̰
Նյուտոնի գրառումներում աշխարհի վերջի մասին  կանխատեսում են հայտնաբերել

23:19 29.10.2024

Ականավոր գիտնական Իսահակ Նյուտոնը, ով հեղափոխական բացահայտումներ է արել ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում, միևնույն ժամանակ խորապես հավատացյալ մարդ է եղել և հաշվարկել է աշխարհի վերջի կոնկրետ ամսաթիվը՝ Աստվածաշնչի և այլ կրոնական տեքստերի մանրակրկիտ ուսումնասիրության միջոցով՝ կանխատեսելով, որ ներկայիս աշխարհը կփոխարինվի բառացիորեն «Երկնքի Թագավորությամբ» երկրի վրա: Այս մասին հայտնում է Daily Star-ը։ Իսահակ Նյուտոնի աշխատությունների հետազոտող […]

̰
Չինական գերձայնային մարդատար ինքնաթիռի նախատիպը փորձնական թռիչք է կատարել

23:11 29.10.2024

Չինական Space Transportation ընկերությունը հայտնել է, որ իր Yunxing գերձայնային մարդատար ինքնաթիռի նախատիպը հաջող փորձնական թռիչք է կատարել: Այժմ ինժեներները մտադիր են մեծ չափի գերձայնային ինքնաթիռ պատրաստել իր առաջին թռիչքի համար, որը նախատեսված է 2027 թվականին։ Չինական ընկերության տվյալներով՝ այս կոմերցիոն տրանսպորտային ինքնաթիռը կկարողանա զարգացնել ժամում մինչև 4 900 կիլոմետր արագություն՝ երկու անգամ ավելի արագ, […]

̰
Իսլանդիան անցել է 4-օրյա աշխատանքային շաբաթվա

23:04 29.10.2024

Իսլանդիան հավանություն է տվել քառօրյա աշխատանքային շաբաթվա անցմանը առանց աշխատավարձերի կրճատման, գրում է CNN-ը։ Պիլոտային նախագիծը հանրապետությունում իրականացվել է 2020-2021 թվականներին։ Այնուհետև երկրի բնակիչների 51%-ի մոտ կրճատել են աշխատանքային ժամերի քանակը՝ շաբաթական 35–36-ի։ Արդյունքում, ինչպես ասում են փորձի հեղինակները, աշխատանքի արտադրողականությունը մնացել է նույնը կամ նույնիսկ աճել է։ Փորձագետներն ասում են, որ աշխատողների ընդհանուր բարեկեցությունը […]

̰
Արդյո՞ք հայ լոբբիստներն են կանխել Աթաթուրքի մասին լիամետրաժ անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը եվրոպական երկրներում

22:55 29.10.2024

Մի շարք երկրներում կայացել է Աթաթուրքի մասին նոր անիմացիոն ֆիլմի պրեմիերան, բայց եվրոպական պետություններում ֆիլմի ցուցադրության հետ կապված խնդիրներ են առաջացել: Անկարայում վստահ են, որ պատճառը հայ լոբբիստների սադրանքն է: Ինչի՞ մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Թուրքական մի կինոընկերություն նկարահանել է անիմացիոն լիամետրաժ ֆիլմ՝ նվիրված Աթաթուրքի մանկության տարիներին: Եվ ահա […]

̰
ՄԱԿ-ի խաղաղապահները կասկածում են, որ «Հըզբոլլահը» հրետակոծել է հարավային Լիբանանում գտնվող իրենց կենտրոնակայանը

22:39 29.10.2024

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) հրամանատարությունը հայտարարել է Ռաս ալ-Նակուրա հրվանդանի վրա գտնվող «կապույտ սաղավարտների» կենտրոնակայանի հրթիռակոծման մասին: Այս մասին ասվում է UNIFIL-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Հաղորդագրությունում  ասվում է, որ վերանորոգման կետի մոտ ընկած հրթիռը արձակվել է հյուսիսային կողմից։ «Մենք կասկածում ենք, որ այս հրթիռը արձակվել է «Հըզբոլլահի» կամ դրա հետ կապված խմբի կողմից», – նշվում […]

̰
Եվրոպայում պահածոյացված թյուննոս ձուկը աղտոտված է սնդիկով

22:31 29.10.2024

Եվրոպական շատ երկրներում պահածոյացված թյուննոսը աղտոտված է սնդիկի վտանգավոր չափաբաժնով, ասում են բնապահպան Foodwatch և Bloom խմբերը, որոնք մանրածախ առևտրականներին և կառավարություններին կոչ են արել «հրատապ» միջոցներ ձեռնարկել: Բնապահպանները Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից և Իսպանիայից պատահականորեն ընտրել են պահածոյացված թյուննոսի 148 տուփ, որոնք փորձարկվել են անկախ լաբորատորիայի կողմից։ Բոլորը «աղտոտված են եղել սնդիկով»: Խմբերը […]

̰
Իսպանիան չեղարկել է իսրայելական ընկերությունից ոստիկանական զինամթերքի գնումը

22:23 29.10.2024

Իսպանիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ խզում է իսրայելական ընկերությունից զինամթերք գնելու պայմանագիրը՝ ընդլայնելով Իսրայելին զենք չվաճառելու Իսպանիայի պարտավորությունը՝ ներառյալ գնումները: Ավելի վաղ «Cadena Ser» ռադիոկայանը հայտնել էր, որ քաղաքացիական ոստիկանությունը համաձայնել է «Guardian LTD Israel»-ից գնել 6 միլիոն եվրո արժողությամբ ավելի քան 15 միլիոն 9 մմ տրամաչափի փամփուշտ: «Իսպանիայի կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ Իսրայելի […]

̰
Վրաստանի ԿԸՀ-ն նախագահին մեղադրել է ընտրական տեխնոլոգիաները վարկաբեկելու փորձի մեջ

22:15 29.10.2024

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարծում է, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փորձում է վարկաբեկել ընտրական էլեկտրոնային տեխնոլոգիաները։ Այս մասին ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։ «Վրաստանի նախագահը վարկաբեկում է էլեկտրոնային ընտրական տեխնոլոգիաները։ Արդեն մի քանի օր է, ինչ նախագահն անվստահություն է հրահրում տեխնոլոգիաների նկատմամբ տարբեր տեղական և միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցներում՝ անհիմն, չհիմնավորված և կեղծ մեղադրանքներով»,- […]

̰
Զելենսկին համաձայնել է հետախուզական տեղեկություններ փոխանակել Հարավային Կորեայի հետ

21:00 29.10.2024

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Հարավային Կորեայի ղեկավար Յու Սեոկ Յոլի հետ պայմանավորվել է երկու երկրների միջև հետախուզական տեղեկատվության փոխանակման շուրջ։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում՝ հայտնելով գործընկերոջ հետ հեռախոսազրույցի մասին։ Նա նշել է, որ մոտ ապագայում Կիևը և Սեուլը պատվիրակություններ կփոխանակեն գործողությունների հետագա համակարգման համար։ Բացի այդ, բանակցությունների ընթացքում […]

̰
Իրանի ԱԳՆ-ն ԵՄ-ին մեղադրել է կեղծավորության մեջ

20:53 29.10.2024

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեղադրել է Եվրամիությանը կեղծավորության մեջ, որի ներկայացուցիչները խոսում են մարդկային կյանքի արժեքի մասին Գազայի հատվածում և Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ «Եվրոպան պարզապես կեղծավորության խորհրդանիշ է»,-գրել է Արաղչին X-ում: Նախարարն ընդգծել է, որ արևմտյան քաղաքական գործիչները, այդ թվում՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, խոսելով […]

̰
Թրամփի նախկին խորհրդականն ազատ է արձակվել ԱՄՆ-ի բանտից

20:45 29.10.2024

Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բանոնն ազատ է արձակվել ԱՄՆ-ի բանտից։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։ Բենոնը չորս ամիս է անցկացրել ճաղերի հետևում՝ ԱՄՆ Կոնգրեսին արհամարհելու մեղադրանքով․ նա հրաժարվել է ներկայանալ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի վերաբերյալ լսումներին՝ կապված ԱՄՆ նախորդ նախագահական ընտրությունների հետ: Քրեակատարողական հիմնարկից դուրս գալուն պես Բենոնին դիմավորել են դուստրը՝ Մորինը […]

̰
Խոշոր ավտովթար՝ Երևանի Դավիթ Բեկի փողոցում․ կա տուժած

20:26 29.10.2024

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «ԶԻԼ 130», «Kia», «Opel», «BMW» և «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «ԶԻԼ»-ը, որը բարձված է եղել ավազով, կողաշրջվել է, իսկ վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, […]

̰
Թուրքիայում կստեղծվեն նոր տեսակի բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգեր

20:16 29.10.2024

Թուրքիան՝ աշխարհի խոշորագույն անօդաչու թռչող սարքեր արտադրողը, կկենտրոնանա անօդաչու և ինքնավար մարտական ​​հարթակների ստեղծման վրա և կստեղծի բազմաշերտ Steel Dome հակաօդային պաշտպանության համակարգ՝ դրանից բխող ցանկացած սպառնալիք կանխելու համար։ Այս մասին Անկարայում հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ժանդարմերիային առաջին ազգային բազմաֆունկցիոնալ T625 GÖKBEY ուղղաթիռի հանձնման արարողության ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։ […]

̰
Սաակաշվիլին ընդդիմադիրներին կոչ է արել բողոքի ցույցեր անել

19:50 29.10.2024

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաաակաշվիլին խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, կոչ է արել ընդդիմությանն ու իր կողմնակիցներին զանգվածային փողոցային ցույցեր սկսել։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի ավարտել է բոլոր ընտրատեղամասերի ձայների հաշվարկը։ Քվեաթերթիկների մշակման արդյունքներով՝ իշխող «Վրացական երազանք»-ը հավաքել է ձայների 53,92 տոկոսը։ Խորհրդարան են անցել նաեւ չորս ընդդիմադիր կուսակցություններ՝ […]

̰
Եվրոպայում արգելվել է Աթաթուրքի մասին անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը

19:42 29.10.2024

Եվրոպայում արգելափակվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մանկության մասին պատմող առաջին անիմացիոն «Mustafa» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նախատեսվում էր ցուցադրել հոկտեմբերի 25-ին՝ ուրբաթ օրը, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ այն հանվել է ցուցակից: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Ֆիլմի պրոդյուսերներից մեկի՝ Քամուրան Այնայի խոսքով՝ ցուցադրման արգելքն իբրև թե կապված է «հայկական լոբբիի» հետ: Նա նշել […]

̰
«Հեզբոլլահ»-ը խոցել է իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի հարավում

19:21 29.10.2024

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները Լիբանանի հարավում խոցել են իսրայելական ռազմաօդային ուժերի Hermes 900 դասի անօդաչու թռչող սարքը, ասվում է շարժման մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «ՀՕՊ ստորաբաժանման կործանիչները Մարջայունի շրջանում խոցել են Hermes 900 անօդաչու թռչող սարքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ դիմադրության մարտիկները կիրառել են «երկիր-օդ» հրթիռ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում լիբանանյան դիմադրությունը խոցել […]

̰
BACK_TO_TOP