07:41 04.06.2018
Սլովենիայում կիրակի անցկացված արտահերթ խոհրդարանական ընտրություններում հաղթել է նախկին վարչապետ Յանեզ Յանշայի ընդդիմադիր, հակամիգրացիոն «Սլովենական դեմոկրատական կուսակցությունը» (SDS)՝ ստանալով ընտրողների 25 տոկոսի աջակցությունը: Կուսակցությունը 90 աթոռ ունեցող խորհրդարանում կստանա 25 տեղ: Այս մասին հայտնում է Reuters-ը: Ընտրողների մասնակցությունը կազմել է մոտ 51,5 տոկոս: LMS ձախակենտրոն կուսակցությունը երկրորդ տեղում է: Այն հավաքել է 12,6 տոկոս ձայն: 9,8 […]
07:30 04.06.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը չի ուղեկցի ԱՄՆ նախագահին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է ABC News-ը: Նախագահի տիկնոջ ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշեմի խոսքով՝ Մելանյան ամուսնու կողքին չի լինի նաև Կանադայում անցկացվելիք G7-ի գագաթնաժողովի ժամանակ: Մելանյա Թրամփը հանրությանը չի երևացել մայիսի 10-ից: Մայիսի կեսերին ԱՄՆ առաջին տիկինը երիկամների վիրահատության […]
07:20 04.06.2018
Բունդեսթագում Ձախ կուսակցության խմբակցության համանախագահ Սառա Վագենկնեխտը հայտարարել է, որ անհրաժեշտ է Ռուսաստանին վերադարձնել G8-ի կազմ՝ ի հակակշիռ ԱՄՆ-ի շահերի: Այս մասին հայտնում է Deutschlandfunk ռադիոակայանը: «Մենք բացառել ենք Ռուսաստանին «Մեծ ութնյակից»: Այժմ խնդիրը նրանում է, որ ԱՄՆ-ը վարում է քաղաքականություն, որը մնացած 6 անդամ երկրները չեն ցանկանում»,-ասել է քաղաքական գործիչը: Նրա խոսքով՝ Եվրոպայում անվտանգությունն […]
07:10 04.06.2018
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի հզոր ժայթքման հետևանքով զոհվել է 7 մարդ: Հաղորդվում է շուրջ 300 վիրավորի մասին: Այս մասին հայտնում է NTN24 հեռուստաալիքը: Ինչպես նշվում է, փակվել է մայրաքաղաքային «Ավրորա» օդանավակայանը, արտակարգ ծառայությունները տարհանում են մարդկանց: Արդեն շուրջ 3000 մարդ է տարհանվել: Ողբերգությունն այս կամ այն կերպ անդրադարձել է երկրի 16,6 մլն բնակիչներից 1,7 մլն-ի վրա: […]
23:59 03.06.2018
Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ մի շարք առաջարկներ է պատրաստում, որոնք ԵՄ ներկայացուցիչներին կներկայացնի նրանց հետ հունիսին կայանալիք գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդին: Նախարարը համոզմունք է հայտնել, որ մինչ գագաթնաժողովի մեկնարկը վարչապետ Թերեզա Մեյը հանդես կգա «հիանալի առաջարկներով», որոնք դրականորեն կընդունվեն եվրոպական բլոկի կողմից: Գագաթնաժողովը […]
22:47 03.06.2018
Ճապոնիայում սեխի 2 պտուղներ վաճառվել են 29,5 հազար դոլարով: Ռեկորդը սահմանվել է Սապորո քաղաքում կայացած աճուրդի ժամանակ: «Ոսկե» սեխերը ձեռք է բերել Hokuyu Pack ընկերության ղեկավար Սինյա Նոդան: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Գնորդը պարզաբանել է, որ միտումնավոր է նման խելահեղ գին վճարել մրգերի համար: Այդ կերպ նա ցանկացել է նշել իր ընկերության հիմնադրման […]
22:30 03.06.2018
Կանադայի նկատմամբ ԱՄՆ-ի նոր առևտրային մաքսատուրքերը չպետք է ազդեն երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների վրա: Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահին կից Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Քադլոուն: «Սպիտակ տան հայտարարության մեջ հստակ ասված էր, որ մենք նախկինի պես ողջունում ենք արդյունավետ բանակցությունները: Այդ իսկ պատճառով ես դրան վերաբերվում են որպես ընտանեկան վեճի»,-նշել […]
22:08 03.06.2018
Բեռլինի մայր տաճարում ոստիկանը կրակ է բացել կռվարար անձի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Գերմանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը: Հասարակական կարգը խախտողը զինված է եղել դանակով: Դեպքի պահին տաճարում մոտ 100 մարդ է եղել: Կռվարարն ու ոստիկանը վնասվածքներ են ստացել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Կասկածյալը 53-ամյա տղամարդ է: Ներկայում հիմք չկա ենթադրելու, որ տղամարդու գործողություններն ունեցել են […]
21:30 03.06.2018
Թայվանից Ավստրալիա ուղևորվող բեռնանավը ավստրալական Նոր Հարավային Ուելսի նահանգի ափերի մոտ փոթորկի հետևանքով 83 բեռնարկղ է կորցրել: Այժմ մակընթացությունն ափ է դուրս բերում մանկական տակդիրներ: Դեպքը տեղի է ունեցել Թասմանյան ծովում: Բնապահպաններն ահազանգում են, որ ջուրը լցված տակդիրները կարող են վտանգ ներկայացնել ծովային ֆաունայի համար, իսկ իշխանությունները նախազգուշացրել են այլ նավերի համար՝ մասնակի ջրասույզ եղած […]
21:00 03.06.2018
Տևական առաքելությունից հետո այսօր Երկիր է վերադարձել Միջազգային տիեզերակայանի հերթական անձնակազմը: Տիեզերանավը վայրէջք է կատարել Ղազախստանի հարավարևելյան շրջանում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով «Ռոսկոսմոս»-ին: Տիեզերքում նրանց առաքելությունը տևել է 168 օր: Երկիր են վերադարձել «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Անտոն Շկապլերովը, ամերիկյան NASA-ից Սքոթ Թինգլը և ճապոնացի տիեզերագնաց Նորիշիգե Կանաին: Վայրէջքը նորմալ է ընթացել: Տիեզերագնացների ինքնազգացողությունը լավ է:
20:23 03.06.2018
Չինաստանի քաղաքացուն հուղարկավորել են ոչ թե դագաղով, այլ նրա սիրելի ավտոմեքենայով: Դա եղել է նրա վերջին ցանկությունը: Արտասովոր հուղարկավորության կադրերը հայտնվել են YouTube վիդեոհոսթինգում: Տղամարդու դին տեղավորել են արծաթագույն Hyundai Sonata-ի սրահում, որից հետո էքսկավատորի օգնությամբ մեքենան իջեցրել գերեզմանափոսը:
19:45 03.06.2018
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դիեգո Գարսիա Սայանին «գրողի ծոցն» է ուղարկել: Դուտերտեն նման կտրուկ հայտարարություն է արել՝ ի պատասխան փորձագետի կողմից հարավասիական երկրի դատական համակարգի քննադատության: Ավելի վաղ նախագահը երկրի գլխավոր դատավոր Մարիա Լուրդես Սերենոյին «թշնամի» էր կոչել և ազատել պաշտոնից, քանի որ նա հրաժարվել էր քվեարկել նախագահի առաջարկների օգտին: ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն […]
19:07 03.06.2018
Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորությամբ Agni-5 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: Այս մասին հայտնում է Odisha Sun Times-ը: 17 մետր երկարությամբ և 2 մետր լայնությամբ հրթիռի արձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 09:50-ին՝ Օդիշա նահանգի ափին մոտ գտնվող Աբդուլ Քալամ կղզու զորակայանից: Սա հրթիռի 6-րդ փորձարկումն է եղել: Վերջին փորձարկումը կատարվել է ընթացիկ տարվա […]
18:56 03.06.2018
Հորդանանում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել ընդդեմ բենզինի և էեկտրականության գների բարձրացման: Թագավոր Աբդալլա ll-ը հայտարարել է գների բարձրացան վերաբերյալ որոշումը չեղարկելու մասին, հայտնում է Newsru.co.il-ը: Ցուցարարներն Ամմանում փողոցներ են փակել և անվադողեր վառել՝ պահանջելով կառավարության հրաժարականը: Ոստիկանությանը դժվարությամբ է հաջողվել իրադրությունը վերահսկողության տակ վերցնել: Գների բարձրացման մասին որոշումն ընդունվել էր էներգակիրների թանկացման պատճառով: «Անարդար […]
17:37 03.06.2018
Չինաստանի ռեստորաններից մեկում հետաքրքրաշարժ դեպք է տեղի ունեցել: Խեցգետինը փախուստի փորձ է ձեռնարկել եռացող ջրով կաթսայից: Փրկվելու համար նա նույնիսկ պոկել է իր նրբանելին (աքցան): Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Այցելուն, ով ցանկանում էր նրան եփել և ուտել, փոխել է միտքն ու խեցգետնին իր հետ տուն տարել՝ տեղավորելով ակվարիումում: Խեցգետնին փրկողը սոցցանցերում բազմաթիվ դրական […]
17:25 03.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է պատրաստում ընդդեմ ընկերությունների, որոնք ներգրավված են «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության գործում: Այս մասին հայտնում է Foreign Policy-ն՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին: Միջոցառումներ կընդունվեն Գերմանիայի և եվրոպական մի քանի այլ երկրների էներգետիկ ընկերությունների նկատմամբ: Նշվում է, որ Սպիտակ տունը դիտարկում է ռուսական նախագիծը կանգնեցնելու այլ հնարավորություններ ևս, սակայն […]
17:10 03.06.2018
Հանցավորության դեմ պայքարի բրիտանական գործակալությունն ընդլայնում է ՌԴ իշխանությունների հետ կապ ունեցողների նկատմամբ հետաքննության ծավալները: The Sunday Times- փոխանցմամբ՝ Միացյալ թագավորությունը կարող է սառեցնել իր տարածքում գտնվող նրանց հաշիվները: Խոսքը վերաբերվում է «ռուս օլիգարխներին և մուլտիմիլիոնատերերին»: Այժմ քննիչներն աշխատում են կոռումպացված էլիտաների և նրանց՝ ապօրինաբար ձեռք բերված հարստությունների դեմ պայքարի ուղղությամբ:
16:15 03.06.2018
Պեկինը սպառնացել է խզել առևտրային հարաբերությունները Վաշինգտոնի հետ, եթե վերջինս նոր սահմանափակող միջոցառումներ ներմուծի: Այս մասին ասվում է Չինաստանի Առևտրի նախարարության հայտարարությունում: Հայտարարության մեջ նշվում է, որ փոխզիջումները և առևտրային պատերազմից հրաժարվելը հանդիսանում են նախապայմաններ՝ առևտրային համաձայնագրերի հասնելու համար: «Չինական կողմի դիրքորոշումը մնում է հետևողական»,-ասվում է հաղորդագրությունում,-«Դա բխում է ինչպես երկու երկրների ժողովուրդների, այնպես էլ […]
15:00 03.06.2018
2017 թվականին Մեծ Բրիտանիան վերապրել է 5 հարձակում, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ: Ահաբեկչական սպառնալիքը թագավորութունում չի թուլանա դեռևս առնվազն 2 տարի, բացի այդ, այն կարող է սաստկանալ: Այս մասին ասվում է բրիտանական ՆԳՆ-ի հայտարարությունում: Իրավապահ մարմինների գնահատականով՝ երկրում աճում է նաև «ուլտրաաջ ահաբեկչության սպառնալիքը»: Նշվում է, որ 2017 թվականի մարտից երկրում […]
14:17 03.06.2018
Սլովակիայում 0 եվրո անվանական արժեքով թղթադրամ է թողարկվել: Այն պարունակում է ուղղագրական սխալ: Bratislavský hrad անվանման մեջ բաց է թողնված երկրորդ s տառը: Նշվում է, որ հուշ-եվրաթղթադրամների թողարկման գաղափարը պատկանում է Ֆրանսիային, որտեղ դրանք առաջին անգամ տպագրվել են 2015 թվականին։ Հուշադրամը վաճառքում է հայտնվել հունիսի 2-ին, հայտնում է Slovakia International ռադիոն: Թղթադրամի վրա պատկերված է պատմական […]
12:53 03.06.2018
Ղրղզստանում ճանապարհատրանսպորտային պատահարի զոհն է դարձել «Միսսիս աշխարհ-2018» տիտղոսակիր, 30-ամյա Սանիա Շակիրովան, ով 3 երեխաների մայր է: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 2-ի երեկոյան, Չոկ–Տալ գյուղի մոտակայքում: Տաքսու վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և բախվել գերեզմանոցի արգելապատնեշին: Ստացած վնասվածքներից գեղեցուհին տեղում մահացել է:
12:36 03.06.2018
ԱՄՆ-ում սկսնակ օդաչուն վայրէջք է կատարել փողոցի երթևեկելի գոտում: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ին, կալիֆոռնիական Հանթինգթոն-Բիչ քաղաքում: Կադրերը ֆիքսել է ականատես վարորդներից մեկի մեքենայի վիդեոռեգիստրատորը: Միջադեպի հետևանքով զոհեր չկան: Օդաչուն, բարեբախտաբար, չի դիպչել նաև հոսանքի մալուխներին: Նշվում է, որ կին օդաչուն չի կարողացել օդանավակայան հասնել շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով:
12:07 03.06.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադրություն է հայտնել պաշտոնական այց կատարելու Հյուսիսային Կորեա և հանդիպելու պաշտոնակից Կիմ Չեն Ընի հետ: Այս մասին հայտնում է Rodong Sinmun թերթը: Հաղորդվում է, որ Ասադը նման հայտարարությամբ է հանդես եկել մայիսի 30-ին՝ Սիրիայում հյուսիսկորեացի նոր դեսպանի կողմից հավատարմագրերի հանձնման ժամանակ: Սիրիայի նախագահը նաև նշել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի քաղաքականության […]
11:52 03.06.2018
Կանադայում G7-ի երկրների ֆինանսների նախարարների հանդիպման արդյունքներով՝ 6 երկրներ անհանգստություն են արտահայտել՝ կապված ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքերի սահմանման հետ: Մաքսատուրքերը հունիսի 1-ից գործում են ԵՄ երկրներից, Կանադայից և այլ երկրներից ներկրվող մետաղի համար: G7-ի ֆինանսների նախարարների գագաթնաժողովն անցկացվել է մայիսի 31-ից հունիսի 2-ը, կանադական Ուիսթլեր քաղաքում: Կանադայի ֆինանսների նախարարն ապակառուցողական է […]
11:07 03.06.2018
Թաիլանդի հարավում պլաստիկե տոպրակները սև դելֆինի սատկելու պատճառ են դարձել: Ծովային կենդանու կոկորդում և ստամոքսում հայտնաբերվել է 8 կգ ընդհանուր քաշով 80 տոպրակ: Դրանք թույլ չեն տվել կենդանուն սնունդ ընդունել և մարսել այն: Այս մասին հայտնում է The Independent-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Գիտնականների խոսքով՝ Թաիլանդում պլաստիկե թափոնների պատճառով տարեկան սատկում է ավելի քան 300 […]
09:50 03.06.2018
Սիրիայի փոխվարչապետ Վալիդ Մուալեմը պահանջել է ԱՄՆ-ից լքել արաբական հանրապետությունը: Այս մասին նա հայտարարել է Դամասկոսում ճեպազրույցի ժամանակ: «Երբ ԱՄՆ-ը դուրս բերի իր զորքերն Ալ-Թանֆի բազայից և Սիրիայի ողջ տարածքից, մենք կխոսենք Հարավային Սիրիայում անվտանգության վերաբերյալ համաձայնագրի մասին»,-ասել է նա: Մայիսի 28-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ ամերիկյան զորքերը դուրս կբերվեն […]
09:36 03.06.2018
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում՝ Լոնգ Այլենդի ափերի մոտ, թեթևշարժիչային ինքնաթիռ է վթարվել: Զոհվել է 2 մարդ, ևս 2-ն անհետ կորած են համարվում: Այս մասին հայտնում է NBC-ն: Նշվում է, որ Piper PA31 ինքնաթիռը կորցրել է կապը դիսպետչերների հետ «Իսթ-Հեմփթոն» աերոդրոմից թռչելուց հետո: Ինքնաթիռն ընկել է Ատլանտյան օվկիանոսի ջրերը՝ Լոնգ Այլենդի առափնյա գոտուց 1.5 կմ հեռավորության […]
00:43 03.06.2018
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել են 103 տարի առաջ պատրաստված շոկոլադե սալիկներ: Քաղցրավենիքի տուփը պատկանել է Առաջին համաշխարհային պատերազմի հերոսի. նման շոկոլադ նվիրել են զինվորներին, ովքեր ծառայել են Ֆրանսիայում, պատերազմի առաջին Սուրբ Ծննդի ժամանակ: Քաղցրավենիքի հետ հայտնաբերվել են նաև ծխախոտի գլանակներ և շքանշաններ: Sky News-ի տվյալներով՝ դրանց տերը՝ Ռիչարդ Բյոլիմորը, չի ծխել և չի սիրել շոկոլադ, այդ […]
00:26 03.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնը պետք է մաքսատուրքեր սահմանի ԱՄՆ-ում առևտուր կատարող երկրների նկատմամբ: Նրա կարծիքով՝ միայն այդ կերպ կարելի է հասնել հավասար պայմաններով արդար առևտրի: «Առևտրի ոլորտում պետք է վերջապես ազնվորեն վերաբերվեն ԱՄՆ-ին: Եթե մենք մաքսատուրքեր չգանձենք այլ երկրների ապրանքներից, իսկ նրանք պահանջում են մեզնից 25, 50 կամ նույնիսկ 100 տոկոս, […]
23:54 02.06.2018
Ուկրաինայի ռազմաօդային ուժերին պատկանող Սու-25-ը չափազանց ցածր բարձրության վրա անցել է Ազովի ծովի ափի երկայնքով: Տեսանյութը նկարահանել են լողափում հանգստացողները: Դա տեղի է ունեցել հունիսի 1-ին: Ինչպես գրում է «Օբոզրեվատել»-ը, այդ օրերին Ազովի ծովի ջրատարածքում ուկրաինացի սահմանապահները զորավարժանքներ են անցկացրել: Ազովի ծովում իրավիճակը սրվել է մարտին՝ ուկրաինացի սահմանապահների կողմից ռուսական ձկնորսական «Նորդ» նավի զավթումից հետո: