08:38 02.06.2018
2017 թվականին մոտ 500 խաղաղ բնակիչներ են զոհվել և 196-ը տուժել ահաբեկչական խմբավորումների դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հետևանքով: Նման տվյալներ է ներկայացնում CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի զեկույցին, որը պատրաստվել է ԱՄՆ կոնգրեսի անդամների համար: Զոհերի շրջանում առավել մեծ թիվ են կազմում Իրաքի, Սիրիայի, Աֆղանստանի և Եմենի քաղաքացիները: Բացի այդ, փաստաթղթերում նշվում է խաղաղ բնակիչների հնարավոր […]
08:14 02.06.2018
Եգիպտոսում այսօր տեղի կունենա երկրորդ ժամկետում ընտրված նախագահ Աբդել-Ֆաթահ ալ-Սիսիի երդմնակալությունը: Արարողությունը կանցկացվի Կահիրեի կենտրոնում գտնվող Ներկայացուցիչների պալատի շենքում: Ծրագրվում է, որ հանդիսավոր արարողությանը ներկա կգտնվեն բոլոր՝ 595 պատգամավորները, կառավարության անդամները, մահմեդականների և քրիստոնյաների հոգևոր առաջնորդները: Երդմնակալությունից հետո եգիպտական խորհրդարանի բակում կհնչեն համազարկային 21 կրակոցներ, որից հետո խորհրդարանի խոսնակն ու Եգիպտոսի նախագահն ուղերձով կդիմեն ժողովրդին: […]
07:50 02.06.2018
Նոր Զելանդիայի ափերի մոտ տեսանկարահանել են մակո-շնաձկան, որը դուրս է ելել ջրից և ատամներով կառչել նավակից: Այս մասին հայտնում է UPI պորտալը: Հոլովակի հեղինակը պատմել է, որ այդ պահին մտադիր էր ցատկել ծովը՝ շնաձկների շրջանում լողալու համար: Երբ ծովային գիշատիչն ատամներով սկսել է կրծոտել նավակը, հոլովակի հեղինակը հանդիմանել է. «Այդ ի՞նչ ես անում, բարեկամ»: Դրանից […]
07:40 02.06.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հիասթափված է ԵՄ երկրներից մետաղի ներկրման մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի որոշումից: Նա հայտարարել է Լոնդոնի և Բրյուսելի համատեղ պատրաստակամության մասին՝ պայքարելու հարվածի տակ հայտնված արդյունաբերական ոլորտների պաշտպանության համար: Այս մասին հայտնում է TASS-ը: «ԱՄՆ-ը, ԵՄ-ը և Մեծ Բրիտանիան հանդիսանում են մոտ դաշնակիցներ և մշտապես կողմ են հանդես եկել ողջ աշխարհում բաց […]
07:30 02.06.2018
ԱՄՆ-ում «Սենդի» փոթորկի պոկած ու անհայտ ուղղությամբ քշած գովազդային վահանակը հայտաբերվել է Ֆրանսիայում: 6 տարում այն հատել է Ատլանտյան օվկիանոսը, որից հետո գտնվել է ֆրանսիական լողափերից մեկում: Փոթորիկը ռիելթորական գործակալության գովազդային վահանակը պոկել էր 2012 թվականին, Նյու Ջերսի նահանգում: Ռիելթորները կատակել են՝ ասելով, որ Ֆրանսիայում հայտնաբերված ցուցատախտակն ապացուցում է, որ իրենց գործակալությունն իսկապես համաշխարհային է: […]
07:20 02.06.2018
ԱՄՆ-ը և Կուբան վերականգնում են մշտական փոստային հաղորդակցությունը: ԱՄՆ-ից Ազատության կղզի և հակառակ ուղղությամբ նամակների ուղարկումն արգելվել էր 50 տարի առաջ: Փոստային հաղորդակցության վերականգնումը թույլ կտա նամակներն ուղարկել երկրների միջև կանոնավոր կոմերցիոն չվերթներով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Կուբայի փոստին: Փոստային հաղորդակցությունն ԱՄՆ-ի և Կուբայի միջև ընդհատվել էր 1968 թվականին՝ այն բանից […]
07:10 02.06.2018
ԱՄՆ կոնգրեսի ընտրություններում, որոնք տեղի կունենան ընթացիկ տարվա նոյեմբերին, որպես անկախ թեկնածու կառաջադրվի 37-ամյա Նաթան Լարսոնը, ով կողմ է հանդես գալիս ռասիզմի և մանկապղծության օրինականացմանը: 2009 թվականին ԱՄՆ նախագահին սպանելու սպառնալիքների համար նա դատապարտվել էր 16 ամսով: Լարսոնը հանդիսանում է Ադոլֆ Հիտլերի գաղափարների կողմնակից: Նա, մասնավորապես, մտադիր է վերականգնել «սպիտակ ռասայի» գերակայությունը, չեղարկել մանկական աշխատանքային […]
01:00 02.06.2018
ԱՄՆ-ը արգելափակել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանն առնչվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը, որը դատապարտում է պաղեստինցիների դեմ Իսրայելի կողմից ուժի կիրառումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Փաստաթղթին կողմ է քվեարկել Անվտանգության խորհրդի 10 անդամ, ներառյալ Ռուսաստանը: ԱՄՆ-ը դեմ է հանդես եկել, իսկ 4 անդամներ ձեռնպահ են մնացել: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի խոսքով՝ բանաձևի […]
00:17 02.06.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններից հետո Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ իբն Զայդ ալ-Նահայանին ցուցադրել է իր «Կորտեժ» լիմուզինը: Տեսանյութը հրապարակել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը: Կրեմլի Մեծ պալատում հանդիպման պաշտոնական մասից հետո Պուտինն ու արքայազնը դուրս են եկել փողոց, որտեղ ՌԴ նախագահը ցուցադրել է իր լիմուզինը: Արքայազնը հետաքրքրությամբ ուսումնասիրել է մեքենան: «Կորտեժ» նախագիծը նախատեսում […]
23:45 01.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ Սինգապուրում, հունիսի 12-ին: Այս մասին հայտնում է CNN-ը: Ինչպես նշվում է, այս մասին Թրամփն ասել է Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Յոն Չհոլի հետ հանդիպումից հետո: Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը Սպիտակ տուն էր ժամանել՝ Կիմ Չեն Ընի անունից Թրամփին նամակ փոխանցելու համար: ԱՄՆ […]
23:31 01.06.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդրել է ռուսական իշխանություններին որոշակիացնել երկու երկրների սահմանին սահմանապահների ներկայության ձևաչափը: Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը: «Եթե նրանք ցանկանում են փակել սահմանը, խնդրեմ: Եթե փակեն, մենք, ի պատասխան, նույնպես պետք է սահմանային վերահսկողություն մտցնենք»,-հավելել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ «սահմաններն անցյալի մնացորդ են, դրանք մարդկանց շփման համար գրեթե անօգուտ են»:
21:09 01.06.2018
Գերմանիայի իշխանություններին հաջողվել է հայտնաբերել կենդանաբանական այգուց փախած գիշատիչներին: Նրանց հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով, հաղորդում է DW-ն: Արջին կենդանաբանական այգին լքելուց քիչ անց հայտնաբերել են և գնդակահարել: Մնացած գիշատիչներին հայտնաբերել և վերադարձրել են իրենց վանդակները: Կենդանիներին որոնելու ընթացքում տեղացիներին խորհուրդ է տրվել մնալ տանը և փակ պահել պատուհաններն ու դռները: Տուժածների մասին տեղեկություններ […]
18:30 01.06.2018
Պարզվում է, որ Արեգակնային համակարգի գաճաճ մոլորակներից մեկը՝ Պլուտոնը, շատ ավելի բազմաշերտ մոլորակ է, քան գիտնականները նախկինում պատկերացնում էին: Այս մոլորակի մակերևույթին մեթանի սառցակալած շերտեր են հայտնաբերվել, որը, ըստ գիտնականների, փոխում է այդ մոլորակի մասին նախկինում ունեցած բոլոր պատկերացումները: Նախկինում առաջ էր քաշվում այն թեզը, որ այս մոլորակը չափազանց միատոն է ու որևէ ընդհանրություն չունի […]
17:54 01.06.2018
Հունիսի 1-ին Գերմանիայի Ռայնլանդ Պֆալց դաշնային նահանգի կենդանաբանական այգուց 2 առյուծ, 2 վագր, յագուար և արջ են փախել: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ հղում անելով Բիտբուրգի շրջանի վարչակազմի մամլո քարտուղարին: Միջադեպը տեղի է ունեցել Eifel ազգային պարկի կենդանաբանական այգում: Գործակալության տվյալներով՝ արջին ստիպված են եղել կրակել, մյուս կենդանիների որոնողական աշխատանքները շարունակվում են: Որոնողական աշխատանքներում […]
15:47 01.06.2018
Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներն անվստահություն են հայտնել Մարիանո Ռախոյի կառավարությանը, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մայիսի 31-ին կայացած քվեարկության ընթացքում այդ երկրի կառավարությանը կողմ է արտահայտվել 180 և դեմ՝ 169 պատգամավոր, մեկը ձեռնպահ է մնացել: Հաղորդվում է, որ նախաձեռնությունը պատկանում է Իսպանական սոցիալիստական աշխատավորական խմբավորմանը, այդ որոշմանն աջակցություն են հայտնել նաև մի […]
09:16 01.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 1-ից ԵՄ երկրների, Կանադայի և Մեքսիկայի համար սահմանում է պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքեր: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը, փոխանցում է Reuters գործակալությունը: ԱՄՆ-ում պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքերը սահմանվել էին դեռևս մարտին, սակայն ամերիկյան վարչակազմը բացառություն էր արել ԱՄՆ-ի վաղեմի առևտրային գործընկերների համար: Հետաձգման […]
08:38 01.06.2018
Նիդերլանդներում կայացած աճուրդում իրացվել է աշխարհի ամենամեծ մարգարիտը: Լոտը վաճառվել է 320 հազար եվրոյով: 118 կգ կշռող մարգարիտն անվանվել է «Քնած առյուծ»։ Տեղեկություններ կան, որ 70x43x39 չափսերի մարգարիտը ժամանակին պատկանել է ռուս կայսրուհի Եկատերինա II-ին, ով այն ձեռք է բերել 1778 թվականին Հոլանդիայում: Համարվում է, որ մարգարիտը բերվել է Չինաստանից։ Մարգարիտն աճուրդի է հանվել 240 տարում առաջին անգամ, […]
08:25 01.06.2018
Facebook սոցիալական ցանցի ժողովրդականությունն ԱՄՆ-ում նվազում է: Ժողովրդականության վարկանիշում այն կորցրել է իր զբաղեցրած 3-րդ տեղը: Alexa ընկերության վարկանիշի տվյալներով՝ այժմ այդ տեղը զբաղեցնում է Reddit ժամանցային հարթակը: Facebook-ը վարկանիշում դարձել է 4-րդը: Հնգյակը եզրափակում է Amazon-ը: Համաձայն համացանցի ամերիկյան հատվածում կատարված հետազոտության տվյալների՝ ամերիկացի օգտատերերի շրջանում առաջատարությունը պատկանում է Google-ին և YouTube-ին: Նշենք, որ […]
07:49 01.06.2018
Մանչեսթերում ավտոմեքենան մխրճվել է հետիոտների բազմության մեջ: Նախնական տվյալներով՝ տեղի ունեցածի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 5 մարդ: Այս մասին հայտնում է ոստիկանության տարածքային վարչությունը: Միջադեպը տեղի է ունեցել Թրաֆորդ պարկում: Հանցագործն իր մեքենայով փախուստի է դիմել դեպքի վայրից: Իրավապահների հաղորդմամբ՝ իրենք միջադեպը դեռևս չեն կապում ահաբեկչության վարկածի հետ: Ներկայում իրավապահները փորձում են դուրս գալ հանցագործի […]
07:20 01.06.2018
ԱՄՆ կոնգրեսի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Դեն Հելմերը հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը ներկայացնում է այնպիսի սպառնալիք, ինչպիսին ժամանակին ներկայացրել է «Ալ-Քաիդա» խմբավորման նախկին պարագլուխ Ուսամա բեն Լադենը: Այս մասին գրում է USA Today-ը: «9/11 ահաբեկչությունից հետո ամերիկյան ժողովրդավարության խոշորագույն սպառնալիքն ապրում է Սպիտակ տանը»,-հայտարարել է Հելմերը: Քաղաքական գործիչը հավելել է, որ […]
19:30 31.05.2018
Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում իրավապահները փնտրում են 36-ամյա մի տղամարդու, որը գնդակահարել է զոքանչին, վիրավորել կնոջն ու նրա եղբորը: Միջադեպը տեղի է ունեցել Լևոկումսկու գյուղում, մայիսի 27-ի գիշերը: Կասկածյալն ու նրա կինը սկսել են վիճել և հենց այդ ժամանակ էլ նա կրակել է կնոջ, նրա մոր և եղբոր վրա, այնուհետև լքել է դեպքի վայրը: Վիրավորները տեղափոխվել […]
19:20 31.05.2018
Գարնան վերջին օրը Կիրովում ձյուն է տեղացել, հաղորդում է РИА Новости-ին՝ հղում անելով Կիրովի մարզի ԱԻՆ մամուլի ծառայությանը: «Այսօր ժամը 12: 00-ին Կիրովում ձյուն է տեղացել, տեղումները առատ չեն եղել, օդում ձյան փաթիլները հատուկենտ էին»,- նշել են ԱԻՆ տարածքային բաժնի մամուլի ծառայությունում: Իր հերթին, Կիրովի Հիդրոօդերևութաբանության և բնապահպանության մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ ամռան […]
18:59 31.05.2018
Ռուսաստանի Կամչատկայի երկրամասի Օրենսդրական ժողովի պատգամավոր Միխայիլ Պուչկովսկին պատրաստվում է տեղական կառավարության նիստերին գալ ձիով, հաղորդում է ИА «Кам 24»-ը: Դրա համար նա պահանջել է կառավարության շենքի մոտ իր ձիու համար տեղ նախապարտաստել: Օրենսդիր ժողովի նախագահին և ՃՈ պետին ուղղված պաշտոնական հայտարարության մեջ պատգամավորը պարզաբանել է , որ իր այդ քայլը պայմանավորված է սննդի և […]
18:13 31.05.2018
Դանիայում խորհրդարանի անդամները հավանություն են տվել կառավարության առաջարկին, ըստ որի՝ հասարակական վայրերում պետք է արգելվեն դեմքը ծածկող գլխաշորերը, հաղորդում է DR ռադիոկայանը: Արգելքն ուժի մեջ կմտնի այս տարվա օգոստոսի 1-ից: Օրինախախտը կտուգանվի 1000 կրոնով (մոտավորապես 160 դոլար): Ներկայումս արգելքը վերաբերում է նիկաբին, բուրկային և բալակլավային, սակայն հետագայում արգելվելու են նաև դիմակերը, բոլորագլխարկները և արհեստական մորուքները:
17:44 31.05.2018
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հարցազրույցի ընթացքում վիճաբանել է Deutsche Welle հեռուստառադիոընկերության լրագրող Թիմ Սեբաստիանի հետ: Այս մասին հայտնում է gazetaduvar.com.tr կայքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հարցազրույցի ընթացում դժգոհել է լրագրողի վարվելաձևից՝ նշելով, որ նա հարցը տալիս է, սակայն մինչև վերջ չի լսում պատասխանը, ընդհատում է ու իրենից շատ է խոսում: «Խնդրո՛ւմ եմ, […]
16:50 31.05.2018
Հավայան կղզիներում կրկին տարհանում է սկսվել արդեն գրեթե մեկ ամիս շարունակվող հրաբխի նոր ալիքի հետևանքով, հայտնում է Euronews-ը: Հաղորդվում է, որ տեղի իշխանությունները տեղաբնիկներին հորդորում են հնարավորինս սեղմ ժամկետներում լքել իրենց բնակավայրերն ու ավելի անվտանգ վայր տեղափոխվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ մոտ մեկ ամիս առաջ արթնացած Կիլաուեա հրաբխի ժայթքման հետևանքով բազմաթիվ մարդիկ զրկվել են […]
15:21 31.05.2018
Սիրիայի հյուսիսային Ղամիշլի քաղաքում քրիստոնյաների և հայերի են առևանգել։ Այս մասին տեղեկությունը փոխանցել է «Հայ թերթ» կայքը։ Աղբյուրն իր տեղեկությունները քաղել է Ասորիների համաշխարհային խորհրդից, որն այս մասին հատուկ հաղորդագրություն է տարածել։ Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ Ղամիշլիի քուրդ զինյալ խմբավորումների ղեկավարության հրամանով 50-ից ավելի քրիստոնյաներ են առևանգվել՝ նպատակ ունենալով ապահովել նրանց զինվորագրումը և մասնակցությունը […]
14:53 31.05.2018
Հաջակցություն Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու գործընթացին, ԵՄ-ն՝ Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման շրջանակում, 176 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը: «2018-2022 թվականներին, Հայաստանի բոլոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար, ԵՄ-ն Հայաստանին 176 միլիոն եվրո կտրամադրի: Դրանից 36 միլիոնը կհատկացվի 2018 թվականի […]
13:50 31.05.2018
Նավթի որոշ տեսակների գները կտրուկ աճ են գրանցել համաշխարհային բորսաներում: Հաղորդվում է, որ գնաճը տեղի է ունեցել Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում կայացած էլեկտրոնային առևտրի ընթացքում: Աղբյուրը մանրամասնում է, որ Լոնդոնի ICE Future բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գնաճը մեկ բարելի հաշվով կազմել է 2․11 դոլար՝ հասնելով 77․5 դոլարի: WTI ապրանքանիշի նավթի՝ հունիս ամսվա […]