TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+17.09 oC

ԱՇԽԱՐՀ

Վան Գոգի կտավն աճուրդում վաճառվել է 7 մլն եվրոյով

07:42 05.06.2018

Հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի «Ուռկաններն ամրացնող կանայք՝ բլուրներում» կտավը Փարիզում կայացած աճուրդում վաճառվել է 7 մլն եվրոյով: Այս մասին հայտնում է Artcurial աճուրդի տունն իր թվիթերյան էջում: Նկարն աճուրդի էր ներկայացվել 20 տարում առաջին անգամ: Լոտի մեկնարկային արժեքը կազմել է 3-5 մլն եվրո: Կտավը թվագրվում է 1882 թվականին:

̰
Սպիտակ տունը ներկայացրել է Թրամփի արտաքին քաղաքական ձեռքբերումները պաշտոնավարման 500 օրերի ընթացքում

07:32 05.06.2018

Ռուսաստանի հանդեպ կոշտ դիրքորոշումը Սպիտակ տունն անվանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության հիմնական ձեռքբերումներից մեկը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է Deutsche Welle-ն: Պաշտոնավարման 500 օրերի ընթացքում Թրամփի արտաքին քաղաքական ձեռքբերումների թվին են դասվել նաև մի շարք պետությունների ղեկավարների հետ հարաբերությունների ամրապնդումը, դեսպանատան տեղափոխությունն Իսրայելում, […]

̰
Իրանը մեծացնում է ուրանի հարստացման հզորությունները

07:21 05.06.2018

Թեհրանը հնարավորություն ունի արագացնելու ցենտրիֆուգների արտադրությունը, որոնք կիրառվում են ուրանի հարստացման համար, և մտադիր է սկսել գործընթացն արդեն հունիսի 5-ին: Իրանը մտադիր է իրազեկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն այն մասին, որ հունիսի 5-ին երկիրը սկսում է ուրանի հարստացման հզորությունների մեծացման գործընթաց: Այս մասին հայտարարել է Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: […]

̰
Փարիզում 2 մլն եվրոյով դինոզավրի կմախք է վաճառվել

07:10 05.06.2018

Փարիզում կայացած աճուրդի ժամանակ դինոզավրի կմախքը վաճառվել է ավելի քան 2 մլն եվրոյով: Գնորդը եղել է ֆրանսիացի, ով մեծամասամբ հավաքում է ժամանակակից արվեստի իրեր: 150 մլն տարեկան դինոզավրի կմախքն աճուրդի էր հանվել Էյֆելյան աշտարակում, հայտնում է France Presse-ը: Նոր տերը խոստացել է, որ դինոզավրը կներկայացվի Ֆրանսիայում: Կմախքը պահպանվել է 70 տոկոսով, դրա երկարությունը կազմում է […]

̰
Գվատեմալայում հրաբխի ժայթքման զոհերի թիվը հասել է 62-ի. երկրում եռօրյա սուգ է հայտարարվել

00:50 05.06.2018

Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով զոհվածների թիվը հասել է 62-ի: Այսպիսին են երկրի կառավարության վերջին տվյալները, հայտնում է Reuters գործակալությունը: Հաղորդվում է, որ հայտնաբերված դիերից հաջողվել է նույնականացնել միայն 13-ին: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: Երկրի մի քանի շրջաններում տարերային աղետի ռեժիմ է հայտարարված: Զգալի տարածքներ պատված են մոխրի հաստ շերտով: Հարյուրավոր մարդիկ այրվածքներ ու […]

̰
Բրազիլիայում շնաձկան հարձակման հետևանքով դեռահասը զրկվել է սեռական օրգաններից

00:37 05.06.2018

Բրազիլիայում 15-ամյա դեռահաս Խոսե Էռնեստ դա Սիլվուն հանգիստն էր վայելում լողափում, երբ դարձել է վագրային շնաձկան հարձակման զոհը: Հարձակման հետևանքով պատանին զրկվել է սեռական օրգաններից: Այս մասին հայտնում Metro պորտալը: Տեղի ունեցածին օպերատիվորեն արձագանքել են փրկարարները: Նրանք տղային դուրս են բերել ջրից և փորձել առաջին բուժօգնություն ցույց տալ՝ արյունահոսությունը դադարեցնելու համար: Շնաձկան հարձակման հետևանքով վնասվել […]

̰
Թուրքիան առաջին F-35 ռմբակոծիչն ԱՄՆ-ից կստանա հունիսի 21-ին

00:17 05.06.2018

Հինգերորդ սերնդի  F-35 կործանիչ-ռմբակոծիչների մատակարարումների մասին Անկարայի և Վաշինգտոնի միջև համաձայնագիրը մնում է ուժի մեջ: Առաջին նման ինքնաթիռը Թուրքիային կփոխանցվի հունիսի 21-ին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բանակցությունների արդյունքներով: «Մենք ամերիկյան կողմին ասել ենք, որ ԱՄՆ կոնգրեսի կողմից օգտագործվող սպառնալիքների լեզուն անընդունելի է, այն կառուցողական չէ: Առաջին […]

̰
Ուկրաինացի քաղաքապետը հարվածել է իրեն գող անվանած ակտիվիստին

00:05 05.06.2018

Ուկրաինայի Լվովի մարզի Դրոգոբիչ քաղաքի քաղաքագլուխ Տարաս Կուչման հարվածել է ակտիվիստին, ով նրան անվանել է գող և ավազակ: Այս մասին հայտնում է տեղի «Ֆորպոստ» պարբերականը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Դրոգոբիչի քաղաքային խորհրդի պատերի ներսում, երբ բնակիչները եկել էին քաղաքապետի մոտ՝ անօրինական աղբավայրի վերաբերյալ հարցով: Քաղաքապետ Կուչման հայտարարել է, որ անմիջապես կհարվածի յուրաքանչյուրին, […]

̰
Սաուդցի կանանց առաջին անգամ վարորդական իրավունք է տրամադրվել

23:50 04.06.2018

Սաուդյան Արաբիայի Ճանապարհային երթևեկության գլխավոր վարչությունը երկուշաբթի առաջին անգամ վարորդական իրավունք է շնորհել կանանց, ովքեր փոխարինել են միջազգայնորեն ճանաչված իրավունքները տեղական վկայագրերով: Այս մասին ասվում է վարչության թվիթերյան հաղորդագրությունում: Անցած տարի Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը հրաման էր արձակել, որը թույլատրում է թագավորության կանանց մեքենա վարել: Հրամանն ուժի մեջ կմտնի հունիսի […]

̰
Մակրոնի ապարատի ղեկավարը կասկածվում է կոռուպցիայի մեջ

21:41 04.06.2018

Ֆրանսիայի դատախազությունը գործ է հարուցել Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսիս Քոլերի նկատմամբ` պաշտոնեական լիազորությունների չարաշահման և շահերի բախման կասկածանքով, հաղորդում է BBC-ն: Ֆրանսիայի ֆինանսական դատախազությունը հաղորդել  է իտալա-շվեյցարական նավաշինական ընկերությունում (MSC) Քոլերի գործունեությունը ստուգելու մասին՝ կապված նրա ընտանիքի հետ: MSC-ը մի քանի պետական պայմանագիր է կնքել այն ժամանակ, երբ Քոլերը եղել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և […]

̰
WWDC 2018. Apple-ի առցանց շնորհանդեսը

21:30 04.06.2018

Հունիսի 4-ին Սան Խոսեում մեկնարկել է հնգօրյա WWDC 2018  համաժողովը՝ նախատեսված Apple-ի մասնագետների համար: Սպասվում է, որ միջոցառմանը կներկայացվի մի քանի նոր արտադրանք, սակայն մանրամասները չեն բացահայտվում: Քիչ հավանական է, որ արտադրողը ներկայացնի նոր iPhone: Այնուամենայնիվ, դեռ հույս կա, որ տեղի կունենա iPhone SE 2-ի շնորհանդեսը: Բացի այդ, հնարավոր է՝ ներկայացվի նաև MacBook Pro-ի նորացված […]

̰
Սկրիպալների գործը Բրիտանիային 10 մլն դոլար է արժեցել

21:16 04.06.2018

Բրիտանական Սոլսբերի քաղաքում ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործը բրիտանական կողմին արժեցել է մոտ 10 մլն դոլար: Այս մասին բրիտանական ոստիկանության ներկայացրած տեղեկությունները փոխանցում է BBC-ն: Շրջանային ոստիկանության գլխավոր կոմիսար Անգուս Մաքվերսոնն ասել է, որ ազգային հետաքննությունը պետք է վճարվի ազգային մակարդակում: Նա նաև հայտնել  է, որ այս գործով ծախսերը կարող […]

̰
Պուտինը հակապատժամիջոցային փաստաթուղթ է ստորագրել

20:31 04.06.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխան պատժամիջոցների մասին փաստաթուղթ է ստորագրել: Փաստաթուղթը կոչվում է «ԱՄՆ և մյուս օտարերկրյա երկրների ոչ բարեկամական գործողությունների հակազդեցության մասին»: Մայիսի 4-ին այն հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: Հաղորդվում է, որ փաստաթուղթն ուժի մեջ է մտել դրա հրապարակման պահից սկսած: Դրանով պատժամիջոցներ են սահմանվում ինչպես ոչ բարեկամական գործողություններ իրականացրած երկրների, […]

̰
Ոստիկանները Փարիզի կենտրոնը մաքրել են փախստականներից

20:22 04.06.2018

Փարիզի ոստիկանությունը մայրաքաղաքի տարածքում լիկվիդացրել է փախստականների երկու ճամբար, հաղորդում է The Local թերթը: Սեն Մարտինի ջրանցքի մոտից տարհանվել է 8 հարյուր ներգաղթյալ, ևս 4 հարյուր հոգու ստիպել են լքել Պորտ դը լա Շապելի շրջանը: Ոստիկանության հաղորդմամբ՝ ներգաղյալները կտեղափոխվեն այլ վայրեր և կանցնեն մանրակրկիտ ստուգում՝ պարզելու, թե  արդյոք նրանք Ֆրանսիայում օրինակա՞ն են գտնվում, թե՞ ոչ: […]

̰
Գնացքով դեպի հեքիաթ. փորձագետները նշել են Եվրոպայի ամենագեղեցիկ երթուղիները

20:00 04.06.2018

Ճանապարհորդելը  ոչ միայն թույլ է տալիս հանգստանալ և կտրվել իրականությունից, այլև կարող է ձեզ տեղափոխել իսկական հեքիաթ: OneTwoTrip ճամփորդական գործակալությունն ընտրել է գնացքով Եվրոպայում ճանափարհոդելու վեց գեղեցիկ երթուղիները: Շվեյցարիա, «Սառցե ճեպընթաց» Ճանապարհը՝  Ցերմաթից մինչև Սանկտ Մորից Ճամփորդության տևողությունը`7 ժամ 50 րոպե Աշխատում է ողջ տարին՝ ամեն օր՝ բացառությամբ նոյեմբեր ամսվա Տոմսերի արժեքը` 153 -269 շվեյցարական […]

̰
Մերժե՛ք այն ամենն, ինչ չեք կարող վերօգտագործել. Անտոնիո Գուտերեշի ուղերձը

19:28 04.06.2018

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ուղերձ է հղել 2018թ. Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Առողջ մոլորակը կարևոր է բարգավաճ և խաղաղ ապագայի համար: Մենք բոլորս դերակատարում ունենք մեր միակ տան պահպանության հարցում: Սակայն, դժվար է իմանալ, թե ինչ է անհրաժեշտ անել կամ որտեղից է պետք սկսել: Այդ պատճառով այս տարվա «Շրջակա […]

̰
Եթե ԱՄՆ նախագահը Դեմոկրատական կուսակցությունից լիներ, ապա նրա հանդեպ իմփիչմենթի գործընթաց սկսված կլիներ. Քլինթոն

18:14 04.06.2018

ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը CNN-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ եթե ԱՄՆ նախագահը Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ լիներ, ապա ներկա պահին գոյություն ունեցող փաստերի հիման վրա հնարավոր կլիներ երկրի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց մեկնարկել: «Այն մարդկանց մեծամասնությունը, որոնց ես ճանաչում եմ, ենթադրում են, որ միջազգային ԶԼՄ-ները կլինեին նույնքան անհանդուրժող, եթե ո՛չ ավելի: Սրանք շատ լուրջ գործեր […]

̰
Պրետորիայում մեկնարկել է ԲՐԻՔՍ երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովը

17:08 04.06.2018

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ելույթի ժամանակ նշել է, որ ԲՐԻՔՍ-ի երկրները պահպանում են ՄԱԿ-ի կանոնադրությունը:

̰
Նեթանյահուն Եվրոպայում 2 հարց է բարձրացնելու՝ Իրանը և Իրանը

16:46 04.06.2018

Եռօրյա այցի ընթացքում Նեթանյահուն հանդիպում կունենա Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:

̰
Քաբուլում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

16:31 04.06.2018

Քաբուլի համալսարանի մոտակայքում գրանցված պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, և 6 մարդ վիրավոր է: Այս մասին հայտնում է տեղական TOLOnews հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով տեղի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչին: Լրատվամիջոցը մեջբերում է ոստիկանության հաղորդագրությունն այն մասին, որ պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը, գործողությունն իրականացվել էր այն ժամանակ, երբ ուսումնական հաստատության ժողովի մասնակից […]

̰ ̰
Կիմ Չեն Ինը հրավիրվել է Ռուսաստան

14:54 04.06.2018

Պեսկովի խոսքով, Կիմ Չեն Ինին Ռուսաստան է հրավիրել երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրեր առաջ Փհենյան կատարած այցի ժամանակ:

̰
Մեծ Բրիտանիան կարող է սառեցնել Պուտինի հետ առնչություն ունեցող օլիգարխների ակտիվները

14:22 04.06.2018

Ռուսաստանցիների անունները հայտնվել են 130 հոգուց կազմված ցուցակում, որտեղ ներգրավված անձանց ակտիվները բրիտանական իշխանությունները կարող են սառեցնել կեղտոտ փողերի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում: 

̰
Բրիտանական խորհրդարանում կոչ են արել բացառել Ռուսաստանին Ինտերպոլից

09:20 04.06.2018

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները խնդրել են երկրի ներքին գործերի  նախարար Սաջիդ Ջավիդին աջակցել Ինտերպոլի տվյալների բազային Ռուսաստանի հասանելիության սահմանափակմանը: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Պարբերականի տվյալներով՝ խորհրդարանականները հաստատում են, որ Ռուսաստանն Ինտերպոլի միջոցով փորձել է հետևել Hermitage Capital  հիմնադրամի հիմնադիր Ուիլյամ Բրաուդերին: Կոչը հաջորդել է Մադրիդում իսպանական ոստիկանության կողմից Բրաուդերի ձերբակալությանը: Ավելի վաղ Բրաուդերը […]

̰
Գվատեմալայում հրաբխի ժայթքման զոհերի թիվն աճում է. մոխրի սյան բարձրությունը հասնում է 10 կմ-ի

09:04 04.06.2018

Գվատեմալայի իշխանությունների փոխանցմամբ՝ Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով զոհվածների թիվը հասել է 25-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 7 զոհի և մոտ 300 վիրավորի մասին: Վերջին տվյալներով՝ 653 մարդ տեղավորվել է երկրի այլ շրջաններում հարմարեցված ժամանակավոր կացարաններում: Ֆուեգոյի ժայթքումը համարվում է վերջին տարիների ուժեղագույններից մեկը: Ծխի և մոխրի սյան բարձրությունը հասնում է 10 կմ-ի: Մոխիրը տարածվում է քամու […]

̰
Հայտնի են ամենավատ և ամենալավ ճանապարհներն ունեցող երկրները

08:39 04.06.2018

Կազմվել է Գլոբալ մրցունակության ինդեքսի (2017-2018) վարկածով աշխարհում ամենավատ և ամենալավ ճանապարհներն ունեցող երկրների ցուցակը, որում հայտնվել է 137 երկիր: Ճանապարհների որակը գնահատվել է 1-7 բալանոց սանդղակով, սակայն ոչ մի պետություն չի հավաքել ամենաբարձր միավորը: Ամենավատ ճանապարհները Մավրիտանիայում են, որը ստացել է 2 միավոր: Դրան հաջորդում են Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունն ու Հայիթին, որոնք հավաքել են […]

̰
Հղի կովին կքնեցնեն՝ ԵՄ սահմանի անօրինական հատման համար

08:28 04.06.2018

Բուլղարիայում  հղի կովի համար դաժան դատավճիռ են կայացրել: Բանն այն է, որ կենդանին ապօրինաբար հատել է ԵՄ-ի սահմանը: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը: Բուլղարական Կոպիլովցա գյուղի շրջանում արածող Պենկա անունով կովը հասել էր բուլղարա-սերբական սահման և լքել ԵՄ-ի տարածքը:  Պենկային նկատել էր տեղի ֆերերներից մեկն ու ավելի ուշ նրան վերադարձրել տիրոջը: Սերբ անասնաբույժը հայտնել […]

̰
SpaceX-ը հետաձգել է առաջին զբոսաշրջային թռիչքը դեպի Լուսին

08:16 04.06.2018

SpaceX ընկերությունը հետաձգել է դեպի Լուսնի ուղեծիր տիեզերական զբոսաշրջիկների առաջին թռիչքի ժամկետը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Մեկնարկը ծրագրված էր 2018 թվականին, սակայն ընկերությունն անհայտ պատճառներով որոշել է տեղափոխել ժամկետները 2019 թվականի կեսեր: Չի բացառվում թռիչքի տեղափոխումն ավելի ուշ ժամկետ: SpaceX-ի ներկայացուցիչ Ջեյմս Գլիսոնը հաստատել է թռիչքի ժամկետի փոփոխման փաստը՝ հավաստիացնելով, որ […]

̰
Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը կարող է տեղի ունենալ Սինգապուրի Սենտոսա կղզում

08:04 04.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը, որը նշանակված է հունիսի 12-ին, կարող է անցկացվել Սինգապուրի Սենտոսա կղզում: Kyodo գործակալության տվյալներով՝ Սենտոսա կղզում հանդիպման անցկացման առաջարկով հանդես է եկել ամերիկյան կողմը: Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները դեռևս չեն պատասխանել առաջարկին: Սենտոսա կղզին գտնվում է Սինգապուրի հարավային մասում: Այնտեղ տեղակայված են շքեղ հյուրանոցներ, […]

̰
Արևմտյան կոալիցիան Սիրիայում ռազմական արշավի երկրորդ փուլն է սկսել

07:52 04.06.2018

ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան կոալիցիան անցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայի և Իրաքի սահմանին իրականացվող գործողության երկրորդ փուլին: Այս մասին հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» ցամաքային գործողություններ են սկսել՝ ուղղված ահաբեկիչներից սահմանի մաքրմանը: Իրենց հերթին իրաքյան անվտանգության ուժերն ուժեղացրել են իրենց ներկայությունը Սիրիայի հետ սահմանին՝ կանխելու ահաբեկիչների մուտքը […]

̰
BACK_TO_TOP