TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+29.09 oC

ԱՇԽԱՐՀ

Պերմի առևտրի կենտրոններից մեկում անվտանգության շուրջ 40 խախտում է հայտնաբերվել

21:30 28.05.2018

Պերմի «Кит» առևտրային կենտրոնում անվտանգության կանոնների խախտման 39 կետ է հայտնաբերվել, առանց բանալիների չեն բացվել տարհանման համար նախատեսված ելքերի դռները, մի քանի բաժիններ մուտք չեն ունեցել դեպի հրշեջ հիդրանտները, հայտնում է Lenta.ru-ն: Շրջանային դատախազության պաշտոնական կայքը հայտնում է, որ դատարանի որոշմամբ՝ առևտրային կենտրոնի աշխատանքը դադարեցված է: Այն կրկին կսկսի գործել այն ժամանակ, երբ կվերացվեն ստուգումների […]

̰
ԵՄ-ն երկարաձգել է Սիրիայի դեմ գործող պատժամիջոցները

20:56 28.05.2018

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Սիրիայի հանդեպ կիրառվող պատժամիջոցների ժամկետները: Այս մասին ասված է ԵԽ հայտարարության մեջ: «Մայիսի 28-ին խորհուրդը երկարաձգել է սիրիական համակարգի դեմ գործող սահմանափակումները մինչև 2019 թվականի հունիսի 1-ը»,- ասված է հայտարարության մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ խորհուրդը ցուցակից հանել է այս ընթացքում զոհված երկու անձանց անունները: «Ցուցակում այժմ ներառված են 259 ֆիզիկական և […]

̰
Կնեսետի խոսնակը Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագծի քվեարկությունը հանել է օրակարգից

20:53 28.05.2018

Հայոց ցեղասպանության ճանաչող նախագծի քվեարկության հարցը մայիսի 28-ի դրությամբ ընդգրկված չէ Իսրայելի խորհրդարանի օրակարգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Jerusalem Post-ը: Նշվում է, որ Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը հարցը հանել է օրակարգից: Նրա մամուլի քարտուղարը, պարզաբանելով տեղի ունեցածը, նշել է, որ Կնեսետի խոսնակն այդ քայլին գնացել է՝ ելնելով մտավախությունից, որ պարզ չէր, […]

̰
Իտալիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել աշնանը

20:27 28.05.2018

Իտալական Corriere della Sera թերթը, վերլուծելով Իտալիայում մարտի 4-ի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամը, հանդես եկել է եկել ենթադրությամբ, ըստ որի, Իտալիայի խորհրդարանում արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ արդեն սեպտեմբերին: Թերթը, մասնավորապես, նշում է, որ ընտրություններն ըստ երևույթին կկայանան սեպտեմբերի երկրորդ կիրակի օրը՝ սեպտեմբերի 9-ին: Կիրակի վերջնականապես տապալվել է «5 աստղի» շարժում» և […]

̰
Էրդողանն այլևս ոչնչով չի տարբերվում սնանկացած վաճառականից. Դեմիրթաշ

20:10 28.05.2018

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ, ներկայում այդ երկրի նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «սնանկացած վաճառական» է անվանել, հայտնում է demokrathaber.org-ը: Պատասխանելով հարցին, թե ինչ ունի Էրդողանն առաջարկելու Թուրքիայում ապրող ժողովուրդներին, Դեմիրթաշն ասել է, որ  «նա այլևս ոչնչով չի տարբերվում սնանկացած վաճառականից, և եթե նման բան լիներ, կլսեին նախընտրական […]

̰
Անտարկտիդայի սառույցների տակ լեռներ են հայտնաբերվել

19:50 28.05.2018

Նորտումբրիայի համալսարանի երկրաբանները ու կլիմայաբանները մեծածավալ ուսումնասիրություն են անցկացրել, որի շրջանակում հաջողվել է կատարել կարևորագույն երկրաբանական հայտնագործություններից մեկը Երկրի հետազոտման  պատմության մեջ: Հետազոտողները ուսումնասիրությունների ժամանակ Անտարկտիդայի սառույցների տակ թաքնված լեռներ են հայտնաբերել: Հետազոտողները պարզել են, որ Անտարկտիդայի արևմտյան և արևելյան վահանները միավորում են երեք մեծ լեռնային հովիտներ, որոնց  գոյությունը չէին կարող հաստատել վերջին տասնամյակների ընթացքում: […]

̰
Չարագործները կրկին գողացել են Լաֆոնտենի աղվեսի պոչը

19:23 28.05.2018

Փարիզում չարագործները նորից վնասել են ֆրանսիացի  հայտնի առակագիր  Ժան Լաֆոնտենի հուշարձանը, հաղորդում է Parisien-ը: Անհայտ անձինք  առևանգել են Ռանելագի պարտեզի արձանախմբի աղվեսի պոչը: Առակագրի արձանը կանգնեցվել է 1983 թվականին: Լաֆոնտենին ընկերակցում են նրա ստեղծագործությունների հերոսները՝ ագռավը՝ պանիրը կտուցում բռնած և աղվեսը: Սա նմանատիպ առաջին դեպքը չէ: 2016 թվականին խուլիգաններն արդեն պոկել էին աղվեսի պոչը: Արձանի […]

̰
Մահացել է Լուսնի վրա ոտք դրած տիեզերագնացը

18:21 28.05.2018

ԱՄՆ-ում մահացել է Լուսնի վրա ոտք դրած 4-րդ տիեզերագնացը՝ Ալան Բինը: 86-ամյա նախկին տիեզերագնացի մահվան մասին հայտնել են նրա ընտանիքի անդամները, հայտնում է BBC-ն: Նրանք նաև հայտնել են, որ Բինը հիվանդացել էր երկու շաբաթ առաջ և մահացել Հյուսթոնի հիվանդանոցում: Հայտնի է, որ ամերիկացի նախկին տիեզերագնացը տիեզերագնացների ջոկատում էր 1963 թվականից: Որոշ ժամանակ անց նա ընդգրկվել […]

̰
Թուրքիայում լրագրողը ձերբակալվել է իր հոդվածի պատճառով

18:05 28.05.2018

Թուրքական Sendika.org կայքի խմբագիր Ալի Էրգին Դեմիրհանը ձերբակալվել է իր հեղինակած հոդվածում հնչեցված կարծիքի համար: Հոդվածը վերնագրված է եղել «Մենք կարող ենք դադարեցնել բռնապետությունը» վերտառությամբ: Այստեղ հեղինակը նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստեղծած բռնապետությունը դադարեցնելու համար ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի ու կանգնի հենց այդ ուժի դեմ: Իր ձերբակալության մասին նա հայտնել է թվիթերյան իր […]

̰
Թուրքիայի նախագահի թեկնածուն մտադիր է հաշտության եզրեր գտնել Ասադի հետ

17:27 28.05.2018

Թուրքիան նորից կհաշտվի Սիրիայի, Միացյալ Նահանգների ու Գերմանիայի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն: Նախագահ ընտրվելու դեպքում նա խոստացել է հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ ու երկխոսություն սկսել նրա հետ: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը։ «Ինչո՞ւ պետք է չհանդիպեմ Ասադի հետ։ Չկա մի առիթ, […]

̰
Սիրիայի հարավային սահմանին պետք է լինեն միայն Սիրիայի կառավարական ուժերը. Լավրով

17:12 28.05.2018

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Մոզամբիկի ԱԳ նախարարի հետ։ Սիրիայի հարավային սահմանին պետք է լինեն միայն երկրի կառավարական ուժերը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոզամբիկի իր գործընկերոջ հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին մամուլի ասուլիսի ընթացքում: Ըստ նրա՝ ի սկզբանե Սիրիայի հարավ-արևմուտքում անվտանգության գոտու ստեղծման մասին պայմանավորվածությունը […]

̰
«Ալբերտո» մրրիկը շարժվում է  ԱՄՆ-ի ուղությամբ

16:39 28.05.2018

Մերձարևադարձային «Ալբերտո» մրրիկի հետևանքով առաջացած վնասը կարող է կազմել ավելի քան 1 միլիարդ դոլար: Այս մասին «Բլումբերգ» գործակալությանը հայտնել է «Enki Research» հետազոտական կենտրոնի փորձագետ Չակ Ուոթսոնը: Փորձագետի խոսքերով՝ մրրիկի ոչ անմիջական վնասը տարածաշրջանում կարող է կազմել 400-500 միլիոն դոլար: Տարածաշրջանը ևս 600 միլիոն դոլար էլ կկորցնի զբոսաշրջիկների հոսքի նվազման հետևանքով: 2018 թվականին «Ալբերտո»-ն դարձել […]

̰
Իրանի ԱԳ նախարար Զարիֆը Դելիում քննարկում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակը

15:55 28.05.2018

Բանակցությունների գլխավոր թեմաներն են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը, ինչպես նաև Իրանի և Հնդկաստանի տնտեսական շահերը:

̰
Մակրոնը պատշգամբից կախված երեխային փրկող ներգաղթյալին Ֆրանսիայի քաղաքացիություն է շնորհել

15:53 28.05.2018

Մակրոնն անձամբ շնորհակալություն է հայտնել Գասամային, նրան արիության մեդալ է տվել և հրշեջ ծառայությունում աշխատանք առաջարկել:

̰
Լեհաստանը ԱՄՆ-ին 2 մլրդ դոլար է առաջարկել իր տարածքում մշտական ռազմաբազա տեղակայելու համար

13:01 28.05.2018

Վարշավան առաջարկում է ամերիկյան զրահատանկային դիվիզիան տեղակայել ՌԴ Կալինինգրադի մարզին և Լիտվային սահմանակից շրջաններում:

̰
ԱՄՆ Մերիլենդ նահանգում հեղեղի հետևանքով ավերածություններ են եղել

11:39 28.05.2018

Էլիքոթը երկու տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է տուժում հեղեղներից:

̰
Փարիզում «մարդ-սարդը» փրկել է պատշգամբից կախված երեխային

11:37 28.05.2018

Փարիզում մալիացի ներգաղթյալը մագլցել է շենքի չորրորդ հարկ, որպեսզի փրկի պատշգամբից կախված 4-ամյա երեխային: Այս ուշագրավ միջադեպի տեսանյութը լայն տարածում է գտել համացանցում: 22-ամյա Մամուդու Գասաման վայրկյանների ընթացքում մի պատշգամբից մյուսն է մագլցել և փրկել երեխային, մինչ կողքի պատշգամբից հարևանը փորձում էր պահել երեխային: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Գասամային հրավիրել է Ելիսեյան պալատ, որպեսզի […]

̰
Երկու կորեաների ղեկավարները հանդիպեցին

20:39 26.05.2018

Շաբաթ օրը՝ մայիսի 26-ին, կայացել է երկու Կորեաների ղեկավարների հանդիպումը՝ Փհանմունջոմ սահմանային կետում: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի ղեկավարի մամուլի ծառայությունը, հաղորդում է  ռուսական ТАСС գործակալությունը: «Երկու ղեկավարները մտքերի ու տեսակետների անկեղծ փոխանակություն են ունեցել՝ այս տարվա ապրիլի 27-ին՝ Փհանմունջոնի հռչակագրի իրականացման, ինչպես նաև հունիսին՝ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման բարեհաջող անցացման վերաբերյալ»,- […]

̰
Իռլանդիայի բնակչությունը կողմ է աբորտի սահմանադրական արգելքի վերացմանը

20:24 26.05.2018

Իռլանդիայի բնակչությունը կողմ է աբորտի սահմանադրական արգելքի վերացմանը: Նման կարծիքի են հանգել Sky News-ի   քվերակությունից հետո: Ակտիվիստ Քեյ Բերլիի փոխանցմամբ՝ հաշվարկվել է, որ 850 հազար իռլանդացի կողմ է քվեարկել աբորտի սահմանադրական արգելքի կետի վերցման օգտին: Երկրի վարչապետ Լեո Վարադկարը ողջունել է այս քվեարկությունը. «Բնակչությունը իր տեսակետն է հայտնել: Արդյունքները հրաշալի են… Այն, ինչ մենք […]

̰
Ստոլտենբերգը հայտնել է ՆԱՏՕ-Ռուսաստանի խորհրդի նիստի օրը

19:52 26.05.2018

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Der Spiegel թերթին տված հարցազրույցում, որ ՆԱՏՕ-Ռուսաստանի խորհրդի նիստը կկայանա մայիսի 31-ին: «Մայիսի 31-ին տեղի կունենա Ռուսաստանի խորհուրդ-ՆԱՏՕ նիստը՝ նպատակ ունենալով ռուսական կողմի հետ շարունակել երկխոսությունը»,- ասել է Ստոլտենբերգը: Նա նշել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը «հեշտ չէ» և այդ իսկ պատճառով ընդգծել է դրա կարևորությունը: Ստոլտենբերգը հավելել […]

̰
Թուրքական լիրայի արժեզրկումն ու սրընթաց անկումը

19:22 26.05.2018

Թուրքական լիրայի արժեզրկումն ու սրընթաց անկումըԼիրայի սրընթաց անկումը պայմանավորված է ֆինանսական անարդյունավետ քաղաքականությամբ, երկրի ներքաղաքական իրավիճակով, խոշոր պակասուրդով և երկնիշ գնաճով: Վերջին շաբաթների ընթացքում արժեզկրվող թուրքական լիրան շարունակում է կտրուկ անկում գրանցել արտարժույթի շուկայում: Նախորդ շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկումը կազմել էր 3%: Հայտնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը: Թուրքիայի ազգային դրամի սրընթաց անկումը […]

̰
Նավթի մեկ բարելի գինն իջել է մինչև 76 դոլար

18:04 26.05.2018

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան ամենայն հավանականությամբ նավթի գնաճը զսպելու համար կավելացնեն նավթի արդյունահանումը միջազգային շուկաներում: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ-Ֆալեհը և ռուսաստանցի նրա պաշտոնակից Ալեքսանդր Նովակը ասել են, որ պատրաստ են բարձրացնել 2016 թվականին ընդունված արդյունահանման ծավալի վերին շեմը: Հիշեցնենք, որ 2016 թվականին նավթի մեկ բարելի գինն իջել է […]

̰
«Ալբերտո» փոթորիկը շարժվում է դեպի Կարիբյան ծով

17:00 26.05.2018

Մերձարևադարձային «Ալբերտո» փոթորիկը շարժվում է դեպի Կարիբյան ծովի հյուսիս-արևմտյան մաս: Այս մասին Twitter-ում գրել է  ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը: Կենտրոնի փոխանցմամբ՝ հանգստյան օրերին ուժեղ հեղեղներ են սպասվում Յուկատան թերակղզում, Կուբայի արևմուտքում, ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, Մեքսիկայի ծոցի հյուսիսարևելյան հատվածում: Նշենք, որ փոթորկի արագությունը կազմում է 64կմ/ժ:

̰
«ԱՄՆ-ն օրինական իրավունք չունի ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ կապված ռուսական C-400-ի գնման հետ». Պուտին

14:38 26.05.2018

Պուտինը նաև շեշտել է, որ որևէ երկիր իրավունք չունի մեկ այլ երկրի արգելել իր անվտանգության ապահովման համար ձեռք բերել այս կամ այն արտադրանքը:

̰
Թրամփի խոսքով՝ պատերազմը կանխելու լավագույն միջոցը դրան լիովին պատրաստ լինելն է

14:24 26.05.2018

Ռազմածովային ակադեմիայում ելույթի ժամանակ Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը կհամալրվեն 355 նոր նավերով:

̰
Կիևում ուղղափառ եկեղեցում արցունքաբեր գազ են արձակել

12:39 26.05.2018

Ուկրաինայում Կիեւի պատրիարքարանին պատկանող եկեղեցում արձակել են արցունաբեր գազ: Դեպքի պատճառով տուժել է մի միանձնուհի: «Հրապարակ»-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ի երեկոյան: Խուլիգանական արարքի կատարողները եղել են երկու հոգի: Արարքի մոտիվները դեռ անհայտ են: Կիևի պատրիարքարանից մեկնաբանել են, որ նման դեպքերը կարող են սրել իրադրությունը, քանի դեռ իրենք սպասում են, որպեսզի […]

̰
Իսրայելը Հայոց ցեղասպանության հարցից բացի անդրադառնում է նաև քրդական հարցին

12:25 26.05.2018

Իսրայելի խորհրդարանը որոշում է կայացրել լիագումար նիստում քննարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Ըստ Ermenihaber.am-ի՝ Քնեսեթում բանաձևի քննարկման կոնկրետ օր չի սահմանվել, բայց որոշ աղբյուրներ նշում են մայիսի 30-ը: Հայոց ցեղասպանությունը ճանաչող մի նախագիծ էլ տարեսկզբին էր Քնեսեթ ներկայացվել «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդի կողմից, սակայն փետրվարին կայացած քվեարկությամբ նախագիծը մերժվել էր։ Հայոց ցեղասպանությունը ճանաչող […]

̰
Պուտինը հայտարարել է, որ 2024-ից հետո չի առաջադրվի ՌԴ նախագահի պաշտոնի համար

12:00 26.05.2018

ՌԴ սահմանադրությունն արգելում է երկրի նախագահ ընտրվել երկու հաջորդական ժամկետից ավելի:

̰
Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանը` կոռուպցիոն սկանդալի կենտրոնում

11:40 26.05.2018

ԱՄՆ-ի իրավապահները մեղադրանք են ներկայացրել միջազգային խորհրդատվական «Technical Advisor» ինժեներական ընկերության երկու աշխատակիցներին՝ նրանց մեղադրելով փողերի լվացման ու օտարերկրյա պաշտոնյաների կաշառելու մեջ: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հաղորդում է, որ ըստ իրավապահների՝ այդ ընկերության աշխատակիցները ցանկացել են կաշառքի միջոցով ապահովել ԱՄՆ-ի Օհայո նահանգում գործող Rolls-Royce ընկերության դուստր ձեռնարկության պայմանագրի կնքումը, որով ընկերությունը կստանար հնարավորություն անհրաժեշտ սարքավորումներ մատակարարել […]

̰
Հոլիվուդյան նախկին կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտայնը կալանքից ազատվել է 1մլն դոլար գրավի դիմաց

11:29 26.05.2018

Վայնշտայնին մեղադրում են սեռական ոտնձգությունների համար:

̰
BACK_TO_TOP