12:55 25.05.2018
Մոսկվայի հյուսիսում՝ զինված տղամարդու կողմից պատանդ պահվող անձանցից մեկն այսօր մահացել է: Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետարանի ներկայացուցիչ Յուլյա Իվանովան, հայտնում է Lenta-ն: Մյուս երկու պատանդները, աղբյուրի փոխանցմամբ, թեթև վնասվածքներ են ստացել: Հաղորդվում է, որ դեպքի արդյունքում հոսպիտալացվել է նաև պատանդառու տղամարդը: Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ նա դանակով վնասել է իր իսկ պարանոցը: Ոստիկանությունն այժմ […]
19:35 24.05.2018
ԱՄՆ Վայոմինգ նահանգի «Ուորեն» ռազմաբազայի մի խումբ զինծառայողներ, ովքեր պահպանելիս են եղել միջուկային հրթիռները, մի քանի ամիս շարունակ ձեռք են բերել, օգտագործել և տարածել թմրանյութեր՝ այդ թվում LSD, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ձեռք բերված զինվորական փաստաթղթերը:
15:10 24.05.2018
Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը հրավիրված չեն եղել Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի ու դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրությանը, սակայն ԱՄՆ նախագահը որոշել է զույգին շքեղ նվեր մատուցել:
14:52 24.05.2018
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Եվրոպային ուղղված 7 պահանջ է ներկայացրել, որոնց կատարման դեպքում Թեհրանը կմնա միջուկային գործարքում:
12:40 24.05.2018
Կիպրոսում հրատարակվող թերթերից մեկը գրել է, որ եկել է ժամանակը, որ Կիպրոսում գտնվող Հունաստանի ստորաբաժանումները շարժվեն դեպի Բոսֆոր և այն վերցնեն թուրքերից: Այս հոդվածը մեծ իրարանցում է առաջացրել թուրքական լրատվամիջոցներում, գրում է ermenihaber-ը:
10:49 24.05.2018
Կառավարության նիստի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ զեկուցել է, որ Երևանում 2009-ից կառուցվող ճառագայթային բժշկության կենտրոնի ստեղծման աշխատանքների 95%-ը արված է, սարքավորումները գնվել ու տեղադրվել են, բայց դրանից առաջ չենք գնացել, հետևաբար կառավարությանը խնդրում է լուծարել այն:
10:02 24.05.2018
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ում գրառում է արել թուրքական լիրայի արժեզրկման մասին։
09:19 24.05.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ գերմանական ընկերությունների մի մասը կհեռանա Իրանից ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Կանցլերը նշել է նաև, որ Գերմանիան հարգում է Իրանի հետ ձեռք բերված միջուկային համաձայնագիրը: Թեև Մերկելի կարծիքով, այն իդեալական չէ:
09:01 24.05.2018
Սիրիայի պետական «Սանա» գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիոն ռազմաօդային ուժերը Դեր-Զոր նահանգում հարված են հասցրել Սիրիայի կառավարական զորքերի դիրքերին:
20:35 23.05.2018
Ռուս պրանկերներ Վովան և Լեքսուսը (Վլադիմիր Կուզնեցով և Ալեքսեյ Ստոլյարով) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնին և 18-րոպեանոց զրույց ունեցել նրա հետ, հայտնում է The Guardian-ը:
16:07 23.05.2018
Փհենյանը հարավկորեական լրատվամիջոցների 8 ներկայացուցիչներին հավատարմագրել է ուշացումով:
13:44 23.05.2018
Տղամարդը հեծանվով անցել է ոստիկանական ժապավենով արգելափակված տարածք, բացել ուսապարկը և դատարկել դրա պարունակությունը:
10:00 23.05.2018
Թրամփը նման հայտարարություն է արել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
08:10 23.05.2018
Բրազիլիայի Ֆերնանդու դի Նորոնյա կղզում, որտեղ ծննդաբերությունը արգելված է օրենքով, 12 տարեկանում առաջին ծնունդն է գրանցվել: Տեղեկատվական Օ Globo պորտալի համաձայն, նորածնի մայրը չի իմացել, որ հղի է:
17:43 22.05.2018
Մայիսի 23-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
17:30 22.05.2018
Իսրայելն աշխարհում առաջինն է հինգերորդ սերնդի Lockheed Martin F-35 Lightning II կործանիչը կիրառել մարտում:
16:12 22.05.2018
Հավայան կղզիներում շարունակվում է Կիլաուեա ակտիվ հրաբխի ժայթքումը, հայտնում է aif-ը: Այն ակտիվացել էր դեռևս մայիսի 3-ին: Անցած օրերի ընթացքում հրաբուխը մեծ վնաս է հասցրել բնությանն ու տեղաբնակներին: Ավելի քան 30 տուն է վնասել: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրաբխի լավան արդեն հասել է Խաղաղ օվկիանոսի ջրերին: Հաղորդվում է, որ կրակի ու աղի ջրի միախառնվելու արդյունքում այստեղ թունավոր գոլորշի է առաջացել, որը բացասաբար կարող է ազդել տեղացիների առողջության վրա: Ներկայացնում ենք դեպքից հետո կատարված լուսանկարները:
15:41 22.05.2018
Փհենյանը Մանտան լեռան մոտ գտնվող «Պունջիեր»-ի միջուկային կենտրոնի փակումը լուսաբանելու համար հրավիրվել է Associated Press-ի, CNN-ի, CBS-ի, Russia Today-ի և Չինաստանի պետական լրատվամիջոցների թղթակիցներին: Դրանով հանդերձ՝ Փհենյանը հրաժարվել է մուտքի արտոնագրեր տրամադրել ամերիկացի տեխնիկական փորձագետներին, ովքեր պետք է տեսչական ստուգումներ անեին՝ համոզվելու՝ արդյոք միջուկային կենտրոնի փակումը վերջնական է:
15:36 22.05.2018
Բելառուսի ԱԳՆ-ն դիմել է ԵՄ-ին՝ պատժամիջոցները չեղարկելու խնդրանքով: Այս մասին հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը: