TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+27.09 oC

ԱՇԽԱՐՀ

Լիբանանից Սիրիա 2 շաբաթում ավելի քան 3 հազար փախստական է վերադարձել

15:26 31.07.2018

Երեք հազարից ավելի փախստականներ են Լիբանանից Սիրիայի Արաբական Հանրապետության տարածք վերադարձել վերջին երկու շաբաթվա ընթացքում, ասված է ՌԴ պաշտպանության նախարարության Փախստականների ընդունման, բաշխման և տեղավորման կենտրոնի տեղեկագրում: «Ընդամենը 2018 թվականի հուլիսի 18-ից Լիբանանից ժամանել են 3 հազար 826 փախստական, այդ թվում՝ «Զեմրանի»-ի անցակետով՝ 2 հազար 846 մարդ և ինքնուրույն «Ջեյդեթ-Յաբուս» չսարքավորված անցակետով՝ 980 մարդ, Հորդանանի […]

̰
Թմրանյութի չափաբաժինը գերազանցած Դեմի Լովատոն հիվանդանոցում է

15:19 31.07.2018

Հանրահայտ երգչուհի և դերասանուհի Դեմի Լովատոն արդեն մի շաբաթ է, ինչ Լոս Անջելեսի Cedars-Sinai Medical Center հիվանդանոցում է՝ թմրանյութերի չափաբաժնի չարաշահման պատճառով: Այս մասին հայտնում է «TMZ»-ն։ Հայտնի երգչուհին չի համագործակցում ոստիկանության հետ ու չի հայտնում, թե ով է իր համար թմրանյութեր բերել: Նշենք, որ նրա տանը խուզարկության ժամանակ ոստիկանները թմրանյութ չեն հայտնաբերել։ Չափաբաժնի գերազանցման […]

̰
Օգոստոսին սպասվում են մագնիսական փոթորիկներ

13:40 31.07.2018

Աստղագետները հայտարարել են, որ օգոստոսի 20-ին երկիրը նոր՝ G1 դասի մագնիսային փոթորիկ կպատի։ Մոլորակի մագնիսական  ոլորտը ակտիվ կլինի նաև օգոստոսի 17-ին և 21-ին։ Այս մասին են վկայում Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի տվյալները։ Հիշեցնենք, որ մագնիսային փոթորիկներ են տեղի ունեցել նաև հունիսի 28-ին, մայիսի 6-ին և 7-ին, իսկ 2018-ի սկզբից ամենախոշորը եղել է ապրիլի 20-ին։ Գիտնականների […]

̰
Անգլիայում հայտնաբերվել է մարդկությանն անհայտ կենդանի

12:59 31.07.2018

Անգլիական Սաութհեմփթոն քաղաքի բնակչուհին նկատել է մարդկությանն անհայտ արարածի, հայտնում է RIA Novosti-ն: Նա անմիջապես տեսանկարահանել է կենդանուն և տեղադրել տեսանյութը համացանցում: 10 սմ երկարություն ունեցող կենդանին նման է պոչավոր որդի: 

̰
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ևս 6 ռուսական ընկերությունների նկատմամբ

12:54 31.07.2018

Եվրոպական միությունն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ցուցակը, հաղորդում է Известия-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցակը համալրել է ևս 6 ռուսական ընկերություն: Պատժամիջոցները կապված են Ղրիմը Ռուսաստանին միացնելու որոշման հետ: Պատժամիջոցների շրջանակն ընդլայնելու հիմնական պատճառ է հանդիսացել Ղրիմի կամրջի կառուցումը: Ղրիմի կամուրջը, որը միացրել է Կրասնոդարի շրջանը և Ղրիմը, համարվում է Եվրոպայում և Ռուսաստանում ամենաերկարը. դրա երկարությունը […]

̰
Հյուսիսային Կորեան շարունակում է բալիստիկ հրթիռներ արտադրել. The Washington Post

12:46 31.07.2018

Ամերիկյան հետախուզության ներկայացուցիչներն ի հայտ են բերել ապացույցներ, որ Հյուսիսային Կորեան հրթիռների արտադրությամբ է զբաղվում: Այս մասին գրում է «The Washongton Post»-ը: Թերթի տվյալներով՝ նոր հրթիռների արտադրությունն իրականացվում է Փհենյանից ոչ հեռու գտնվող արտադրական մի հրապարակում: Տիեզերքից արված լուսանկարներն ապացուցում են, որ ընթանում է մեկ, իսկ գուցեև երկու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արտադրություն:  

̰
ԻՊ-ը ստանձնել է Տաջիկստանում զբոսաշրջիկների խմբի վրա հարձակման պատասխանատվությունը

12:16 31.07.2018

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Տաջիկստանում օտարերկրացի զբոսաշրջիկների դեմ իրականացված հարձակման պատասխանատվությունը, հայտնում է The Hill-ը՝ հղում անելով SITE կազմակերպությանը, որը զբաղվում է համացանցում ծայրահեղականների գործունեությանը հետևելով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Տաջիկստանում մեքենան վրաերթի է ենթարկել հեծանվորդ զբոսաշրջիկների 7  հոգանոց խմբին: Զբոսաշրջիկներից 3-ը տեղում մահացել էին, ևս 1-ը մահացել էր հիվանդանոցում: Զոհերի մեջ եղել են […]

̰
Ադլերում հրդեհի հետևանքով զոհված հայերից 2-ը ՀՀ քաղաքացի են. ՀՀ ԱԳՆ

12:02 31.07.2018

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ Ադլերում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 4 հայ, որոնցից 2-ը ՀՀ քաղաքացի են: Նա հայտնեց, որ հրդեհի հետևանքով նաև վիրավորվել է 1 հայ, ով տեղափոխվել է հիվանդանոց: Հուլիսի 30-ին՝ վաղ առավոտյան, Սոչիի ժամանակավոր կացարաններից մեկում հրդեհ էր բռնկվել, որը 8 մարդու կյանք […]

̰
Ալժիրում հայտնաբերվել են 3 մլն տարեկան փղի մնացորդներ

08:30 31.07.2018

Ալժիրի հյուսիսարևմտյան Սեթիֆ նահանգում հնագետները հայտնաբերել են հնագույն ժամանակներում ապրած փղի՝ ստեգոդոնի (մամոնտների և հնդկական փղերի հեռավոր ազգակիցներ) մնացորդներ։ RIA Novosti-ի հաղորդմամբ՝ դրանք կարող են 3 մլն տարվա վաղեմություն ունենալ։ Նշվում է, որ կմախքը հայտնաբերվել է Այն էլ Հենշ հնագիտական համալիրի պեղումների ժամանակ։ Գիտնականների խոսքով՝ գտածոն կարող է պատկանել մինչ օրս հայտնաբերված ամենահին կենդանուն, որը բնակվել […]

̰
10 նահանգներ դատի են տվել ԱՄՆ վարչակազմին՝ զենքի ստեղծման գծագրերի հրապարակման պատճառով

08:17 31.07.2018

ԱՄՆ 10 նահանգների գլխավոր դատախազները դատական հայց են ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ՝ եռաչափ տպիչով ատրճանակի հավաքման հրահանգավորումը համացանցում հրապարակելու իշխանությունների թույլտվության պատճառով։ Այս մասին ասվում է Նյու Յորքի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդի կայքում զետեղված հաղորդագրությունում։ Հայցվորները պահանջում են արգելափակել ատրճանակի հավաքման ուղեցույցի տարածումը։ Նյու Յորքից բացի, հայցին մասնակից են դարձել Վաշինգտոն, Մասսաչուսեթս, Կոննեկտիկուտ, Նյու Ջերսի, […]

̰
Ֆրանսիայի դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործումն արգելվել է

08:04 31.07.2018

Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է տարրական դպրոցներում բջջային հեռախոսների և կապի էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումը։ Meduza պորտալի հաղորդմամբ՝ բացառություններ կարող են արվել կրթական նպատակով սարքերի օգտագործման հարցում: Նշվում է, որ սահմանափակումը չի տարածվում հաշմանդամություն ունեցող երեխաների վրա: Արգելքը հավանաբար ուժի մեջ կմտնի նոր ուսումնական տարվա սկզբից։ Այն կտարածվի ոչ միայն […]

̰
Պերուի նախկին նախագահին թույլ չեն տվել բուժման համար ուղևորվել ԱՄՆ

07:41 31.07.2018

Պերուի նախկին նախագահ Պեդրո Կուչինսկին չի կարող հետազոտման նպատակով ուղևորվել ԱՄՆ։ Երկիրը լքել նրան արգելել է դատավոր Խուան Սանչես Բալբուենան հուլիսի 30-ին։ Դատավորը կարծում է, որ 79-ամյա նախկին նախագահի՝ սրտի առիթմիայի հետ կապված ԱՄՆ ուղևորվելը հակասում է 18 ամիս Պերուն չլքելու արգելքին։ Նման որոշում էր Կուչինսկիի նկատմամբ ընդունվել 2018 թվականի մարտին, հայտնում է RIA Novosti-ն։ […]

̰
Իտալիայի վարչապետը մեկնաբանել է ԵՄ-ից երկրի դուրս գալու հնարավորությունը

07:20 31.07.2018

Իտալիան չի ծրագրում լքել ԵՄ-ն, հայտարարել է երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն։ Իտալացի քաղաքական գործիչը նշել է, որ Հռոմն իրեն հարմարավետ է զգում ԵՄ-ում։ Այդուհանդերձ, Կոնտեն մատնանշել է մի շարք հարցեր, որոնց շուրջ միության երկրները տարբեր դիրքորոշումներ ունեն։ «Իմ կառավարության դիրքորոշումը միանգամայն հստակ է առավել կարևոր հարցերի շուրջ՝ միգրացիայի, տնտեսական և քաղաքական իրավիճակի։ Մենք կփորձենք համոզել […]

̰
Խաղալիք երկաթուղին դարձել է Գինեսի ռեկորդակիր

07:13 31.07.2018

Խաղալիք երկաթուղին դարձել է Գինեսի ռեկորդների գրքի նոր օբյեկտ։ Այն ունի 15.400 մետր երկարություն և զբաղեցնում է 1500 քմ մակերես։ Խաղալիք երկաթուղին հավաքվել է Համբուրգում: Այն իրենից ներկայացնում է բարդ ենթակառուցվածք, որի կազմի մեջ են մտնում մարդու 2633 ֆիգուր, 4340 շինություն, 130 հազար ծառ, 11 հազար  ավտոմեքենա, 60 օդանավ, ինչպես նաև օդանավակայան:

̰
Իտալիայում անհայտ անձինք թունավորել են հերոս շանը

01:00 31.07.2018

Իտալիայում անհայտ անձինք թունավորել են Կաոս անունով հերոս շանը, որը 2016 թվականին Ամատրիչե քաղաքում տեղի ունեցած սոսկալի երկրաշարժից հետո բազմաթիվ մարդկանց է փրկել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հիշեցնելով, որ երկրաշարժը 230 մարդու կյանք էր խլել։ Նշվում է, որ աղետի օրերին շունը 4 թաթով տեղաշարժել է փլատակներն ու իր տիրոջ հետ փնտրել ողջ մարդկանց։ […]

̰
Իտալիայի վարչապետն աջակցել է Ռուսաստանին G8-ի կազմ վերադարձնելու Թրամփի գաղափարին

00:30 31.07.2018

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն աջակցել է Ռուսաստանին G8-ի («Մեծ ութնյակ») կազմ վերադարձնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին գաղափարին։ Վաշինգտոնում Սպիտակ տան ղեկավարի հետ բանակցությունների արդյունքներով քաղաքական գործիչն այդ առաջարկն անվանել է «միանգամայն ողջամիտ», ինչպես ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պաշտպանական ծախսերի բաշխման հարցով ԱՄՆ նախագահի դիրքորոշումը։ Վերջին հարցի հետ կապված՝ Կոնտեն նշել է, որ ներկայում ռազմական բլոկի անդամների ծախսերը […]

̰
Սիրիայում ոչնչացվել է Դերաա նահանգում «Իսլամական պետության» խոշորագույն պատվարը

00:14 31.07.2018

Սիրիայում կառավարական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Շաջրա բնակավայրը, որը Դերաա նահանգում հանդիսացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոշորագույն պատվարը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով զինվորական աղբյուրներին։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ զորքերը գրոհել են Յարմուկ հովտում գտնվող բնակավայրը երկու ուղղությամբ՝ հյուսիսարևմտյան և հյուսիսարևելյան։ Նշվում է, որ սակրավորներն սկսել են ուսումնասիրել և ականազերծել […]

̰
Որ երկրներն են առաջատար ինտերնետ կապի արագությամբ  

23:30 30.07.2018

Աշխարհում ամենաարագ ինտերնետ կապն ապահովված է Սինգապուրում։ Կապի արագությամբ առաջատարների եռյակում են հայտնվել նաև Շվեդիան և Դանիան։ Այս մասին հայտնում է Euromag-ը՝ հղում անելով կապի որակի գնահատմամբ զբաղվող բրիտանական Cable ծառայությանը։ Մասնագետները վարկանշային աղյուսակը կազմելիս 12 ամիս շարունակ տվյալներ են հավաքել 200 երկրում։ Նշվում է, որ 1 տարում ինտերնետ կապի միջին արագությունը 23 տոկոսի աճ […]

̰
Թրամփը Ռոհանիի հետ հանդիպման պատրաստակամություն է հայտնել

23:11 30.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ապագայում հանդիպումներն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Այլ մարդկանց հետ խոսելը պետք է, հատկապես երբ խոսում եք հնարավոր պատերազմի և մարդկանց մահվան մասին։ Նման հանդիպումների մեջ ոչ մի վատ բան չկա։ Մենք հանդիպել ենք Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ։ Վերջին 8 […]

̰
Սեպտեմբերի 30-ին Մակեդոնիայում երկրի անվանափոխման հարցով հանրաքվե կանցկացվի

23:02 30.07.2018

Մակեդոնիայում սեպտեմբերի 30-ին կանցկացվի հանրաքվե՝ երկրի վերանվանման, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքին և ԵՄ-ին հանրապետության անդամակցության հարցով։ Երկրի խորհրդարանի անդամների մեծ մասը (120 պատգամավորից 68-ը) հավանություն են տվել հանրաքվեի հարցին, որը հնչում է այսպես․ «Արդյոք կո՞ղմ եք հանդես գալիս ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելուն՝ ընդունելով Մակեդոնիայի և Հունաստանի միջև անվան վերաբերալ համաձայնագիրը»։ Հարցի ձևակերպման մեջ հանրապետության նոր […]

̰
Չարաշահումների համար այս տարի պատասխանատվության է ենթարկվել 36 հազար չինացի պաշտոնյա

22:35 30.07.2018

2018 թվականի հունվարի 1-ից մինչ օրս Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը տարաբնույթ չարաշահումների համար պատասխանատվության  է ենթարկել ավելի քան 36 հազար պաշտոնյայի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Զեկույցում նշվում է, որ առավել տարածված են եղել պարգևավճարների չարաշահումները, նվերներ ընդունելն ու ծառայողական ավտոմեքենաները ոչ նպատակային օգտագործելը։ Պաշտոնյաների վարքի նորմերը հաստատվել են 2012 թվականին՝ Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի գլխավոր […]

̰
Dolce Gabbana-ն իր նոր հավաքածուի համար էպատաժային գովազդ է նկարահանել Հռոմում

21:50 30.07.2018

Այս տարվա ամառային հավաքածուն լուսանկարահանելու համար Dolce Gabbana հայտնի բրենդն ընտրել է Հռոմ քաղաքը: Նկարները ստացվել են գունավոր և շքեղ: Լուսանկարներից մեկում մոդելը 2 միանձնուհու մեջտեղում է կանգնած  Dolce & Gabbana-ի ֆոտոսեսիայում նկարահանվել են Կյարա Շելսին, Սամիլե Բերմանելլին,Արիել Ֆերեյրան, Հեն Ջին Շինը և Սիա Տիտկոն: Ամառային հավաքածուն վառ գույներով և յուրահատուկ հագուստներ է ներկայացրել հանրությանը: […]

̰
Դոնալդ Թրամփը մտադիր է չեղարկել Green Card-ի վիճակահանությունը

21:11 30.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է չեղարկել Green Card-ի տրամադրման վիճակահանությունը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Պետք է ունենալ սահմանային անվտանգություն, մենք պետք է ազատվենք «շղթայական միգրացիայից», վիճակախաղերից` անցում կատարելով ներգաղթյալների գծով ծառայության կազմակերպած ներգաղթին»,- գրել է ԱՄՆ նախագահը: We must have Border Security, get rid of Chain, Lottery, Catch & Release […]

̰
Նոր Nissan-ը հավակնում է դառնալ աշխարհի ամենաարագընթաց մարզական ավտոմեքենան

20:54 30.07.2018

Ճապոնական Nissan ընկերությունը որոշ փակագծեր է բացել նոր սերնդի Nissan GT-R հայտնի սպորտային ավտոմեքենայի մասին, որը հայտնի է իր անհավանական դինամիկայով և այս դասի համար մատչելի  գնով: We all love a tuned Nissan GT-R but a tuned Nissan GT-R Nismo will leave you speechless. Like this one. Tuner Fostla has added a really cool chrome […]

̰
Լուկաշենկոյի մամուլի խոսնակը հերքել է, որ Բելառուսի նախագահը ուղեղի կաթված է ստացել

20:30 30.07.2018

Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հերքել է ԶԼՄ ներով շրջանառվող լուրը, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուղեղի կաթված է ստածել: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, ավելի վաղ ուկրաինական լրավամիջոցները հայտնել էին, որ Ալեքսանդր Լուկաշենկուն պետք է աշխատանքային այց կատարեր Գոմել, սակայն հոսպիտալացվել է կաթվածով, ուստի հուլիսի 28-ից  հանրությանը չի ներկայանում: «Ես կմեկնաբանեմ այս տեղեկատվությունը մեկ […]

̰
Ալեքսեյ Վենեդիկտովը հեռացել է «Էխո Մոսկվայի» տնօրենների խորհրդից

20:04 30.07.2018

«Էխո Մոսկվայի» գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հայտարարել է, որ հեռացել է ռադիոկայանի տնօրենների խորհրդից, գրում է РИА «Новости»-ն: «Ես հեռացա «Էխո Մոսկվի»-ի  տնօրենների խորհրդից: Փոքր բաժնետերերին  իմ փոխարեն կներկայացնի իմ տեղակալ Եկատերինա Գոդլինան»,- գրել է Վենեդիկտովը: ««Էխո Մոսկվի» ՓԲԸ-ն մտնում է «Գազպրոմ-հոլդինգի» մեջ, որին է պատկանում բաժնետոմսերի մեծ մասը: Տնօրենների խորհուրդը կազմված է ինը հոգուց:

̰
Արևելյան Ղութայում ավելի քան 73 հազար մարդ է տուն վերադարձել

19:45 30.07.2018

Ավելի քան 73 հազար մարդ է վերադարձել Արևելյան Ղութայի իրենց բնակավայրեր: Այս մասին հայտնում են Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից, ասված է ՌԴ ՊՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջում: «Սիրիայի Արաբական Հանրապետության հիմնական տարածքներում իրենց բնակարանները հարկադրված լքած բնակիչների համար հնարավորություն է ստեղծված վերադառնալ իրենց բնակավայրեր: Ղութայի փախստականների համար նախատեսված ժամանակավոր ճամբարներից տուն է վերադարձել 73․730 […]

̰
Մոսկվայում երեք քույրերը դաժանաբար սպանել են ազգությամբ հայ հորը

19:11 30.07.2018

Մոսկվայում տեղի ունեցած դաժան սպանության մասին տեղեկություններով է ողողված ամբողջ ռուսական մամուլը: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ Ալտուֆևյան խճուղու բնակարաններից մեկում: 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը դանակի շուրջ 40 հարված է ստացել: Խաչատուրյանին սպանել են նրա երեք դուստրերը, որոնցից մեկն անչափահաս է: Ըստ նախաքննության տվյալների՝ հորը պարանոցի շրջանում դանակով 35 հարված է հասցրել կրտսեր աղջիկը, իսկ […]

̰
Տաջիկստանում զբոսաշրջիկների վրա հարձակված անձինք վնասազերծվել են

19:04 30.07.2018

Տաջիկստանում վնասազերծել են անձանց, որոնք մեքենայով մխրճվել են արևմտյան երկրներից այդ երկիր ժամանած զբոսաշրջիկների խմբի մեջ, այնուհետ դանակով հարձակվել զբոսաշրջիկների վրա: Այս մասին հայտնում է այդ երկրի ՆԳՆ-ն: Հաղորդագրության մեջ նշվում է, որ վնասազերծման գործողությունների ընթացքում երեք անձ սպանվել է: «Որոնվող 3 հանցագործները հայտնաբերվել ու վնասազերծվել են Դանգարինյան շրջանի Օսմոնդարա գյուղի մոտակայքում»,- ասված է հայտարարության […]

̰
Ադլերում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թվում 4 հայ կա. Սոչիում ՀՀ հյուպատոսություն

18:41 30.07.2018

Սոչիում ՀՀ հյուպատոսությունը հայտնում է, որ Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան ազգությամբ 4 հայեր։ Եվս մեկ հայ վիրավորվել է։ Վերջիններիս` ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան էջում: Սոչիում #ՀՀ հյուպատոսությունը հայտնում է, որ #Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան ազգությամբ 4 հայեր։ Եվս մեկ հայ […]

̰
BACK_TO_TOP