TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+31.09 oC

ԱՇԽԱՐՀ

Սիրիայի իշխանությունները սկսել են Հալեպի վերականգնման ծրագրի իրականացումը

15:23 02.08.2018

Սիրիական իշխանությունները սկսել են իրականացնել Հալեպի՝ զինյալներից ազատագրված բնակավայրերի վերականգնման պետական ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: «Վերականգնման պետական ծրագիրը երեք փուլ է ընդգրկում. նախ՝ մենք պետք է պատրաստենք ենթակառուցվածքներ, քանի որ մարդիկ չեն կարող ապրել առանց ջրի և էլեկտրականության: Երկրորդ փուլը հասցեական օգնությունն է․ մենք պարզում ենք ընտանիքներից յուրաքանչյուրի կարիքները: Երրորդը՝ բնակիչներին իրենց բնակարանները […]

̰
Ռուսական «Արգումենտի ի ֆակտի»-ի լրագրողին մահացած են գտել Նիժնի Նովգորոդում

15:10 02.08.2018

Ռուսաստանյան «Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթի լրագրողին 11 օր փնտրելուց հետո մահացած են գտել Նիժնի Նովգորոդ քաղաքում, այս մասին տեղեկացնում է 5-tv.ru-ն: Նշվում է, որ դեպքի մանրամասները դեռևս պարզված չեն: Լրագրողին փնտրող հատուկ խումբը գրառում է կատարել ՝ ցավակցություն հայտնելով մահացածի հարազատներին:   Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ խմբագրությունը հայտնել էր, որ անհետացել է 38-ամյա թղթակից Սերգեյ Գրաչովը, […]

̰
Ռուսաստանի քաղաքացուն բերման են ենթարկել սեփական հարսանիքի ժամանակ

14:50 02.08.2018

Ռուսաստանի քաղաքացուն, որը թաքնվում էր իրավապահ մարմիններից, բերման են ենթարկել սեփական հարսանիքի ժամանակ, տեղեկացնում է «Интерфакс»-ը: Նշվում է, որ իրավապահ մարմինները սպասել են, մինչև ավարտվի հանդիսավոր արարողությունը, որից հետո փեսացուին դատարան են տեղափոխել բնակարանի անձեռնմխելիության հետ կապված գործով: Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդու տան բակում թմրանյութեր պարունակող բույսեր են հայտնաբերվել: Տղամարդը երկար ժամանակ կարողացել է թաքնվել ոստիկաններից, նրան […]

̰
Բրիտանացի դիզայներները հակառասիստական կոշիկներ են ստեղծել

14:17 02.08.2018

Բրիտանական Marks & Spencer բրենդը կոշիկների հավաքածու է ներկայացրել՝ մարդկային մաշկի երանգներով: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Սովորաբար կանացի հանդերձանքի այդ կարևոր մասը ստեղծվում է բաց մարմնագույն երանգ ունեցող նյութերից. մարմնի այդ գույնը հատուկ է սպիտակամորթ անձանց: Բրիտանական այս բրենդի դիզայներները մշակել և ներկայացրել են թխամորթ և սևամորթ մարդկանց մաշկի գույնն ունեցող կոշիկներ: Դրանից բացի՝ կան […]

̰
Եգիպտացի ձկնորսը անտառային հրդեհներից փրկել է 23 մարդու և 4 շան

13:56 02.08.2018

Եգիպտացի ձկնորս Մահմուդ ալ-Սայեդ Մուսան հանգստանում էր ծովափին, երբ հուլիսի 23-ին՝ ժամը 18:30-ին, ահազանգ ստացավ: Անտառային հրդեհները տարածվել էին մինչև Մատիի ափամերձ գյուղը, որտեղից մարդիկ հուսահատորեն փախչում էին դեպի ծովը` փրկվելու համար: 46-ամյա Եգիպտացի ձկնորսը շտապ դուրս է եկել տնից և հեծանիվով արագ հասել Նեա Մակրիի նավահանգիստ: «Հայտնում էին, որ 150 մարդ հրդեհի և ծովի միջև է»,- […]

̰
9 կմ է պետք քայլել աշխարհի ամենամեծ լաբիրինթոսն անցնելու համար

12:06 02.08.2018

Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել աշխարհի ամենամեծ լաբիրինթոսը, որի պատերը «կառուցվել են» մարդու հասակի թփերով։ Այն ոչ միայն թփերով է կառուցված, այլև ընդհանրապես ամենամեծն է աշխարհում՝ 35 600 քառակուսի մետր մակերեսով։ Այս մասին տեղեկությունները նշված են ռեկորդի անձնագրում։ Այն անցնելու համար պետք է քայլել ու նույնիսկ մագլցել 9,45 կմ ճանապարհ։ Այս տեսանկյունից էլ լաբիրինթոսը ստացել է […]

̰
Հնարավորություն է տրվում կույրերին «տեսնել» լեզվի շնորհիվ

11:23 02.08.2018

Նորարարությունները կարող են օգնել շուրջ 285 միլիոն մարդկանց, որոնք ապրում են տեսողական խանգարումներով: «Մինչ այդ սարքերը նախագծված էին կորցրած զգայարանները վերականգնման նպատակով, վերջին տասնամյակում նրանք սկսեցին վերանայել ուղեղի կազմակերպման և զարգացման մեր պատկերացումները: Ուղեղը կարող է նույն կերպ վերամշակել ընկալվող տեղեկատվությունը անկախ նրանից, թե որ օրգանն է մատուցում այն»: BrainPort սարքավորումը փոխանցում է թվային տեղեկատվություն տեսախցիկի […]

̰
Սավչենկոն նամակ է գրել Թրամփին

08:39 02.08.2018

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, ով ձերբակալված է Կիևում ահաբեկչությունների նախապատրաստման կասկածանքով, նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով օգնություն ՌԴ-ում ազատազրկված ուկրաինացիներին ազատ արձակելու հարցում։ «Խնդրում եմ անել հնարավոր ամեն բան՝ ուկրաինացի քաղբանտարկյալներին տուն դարձնելու համար»,– ասվում է Սավչենկոյի ֆեսբուքյան նամակում, որտեղ նա նշում է ՌԴ-ում ավելի քան 60 ուկրաինացի քաղբանտարկյալի առկայության մասին։ […]

̰
Դանիայում ուժի մեջ է մտել հասարակական վայրերում փարաջայի կրման արգելքը

08:10 02.08.2018

Ֆրանսիայից և Ավստրիայից հետո Դանիայում օգոստոսի 1-ին ուժի մեջ է մտնել հասարակական վայրերում դեմքը փակելն արգելող օրենքը։ Փարաջայից և նիկաբից բացի, փաստաթուղթն արգելում է հասարակական վայրերում բալակլավա, դիմակներ, դնովի մորուքներ և բեղեր կրելը։ Դանիայի խորհրդարանը համապատասխան օրենքն ընդունել էր մայիսին։ Խախտումները պատժվում են 134-1340 եվրո տուգանքով։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Կոպենհագենում և Օրհուսում […]

̰
Կանադացին «փոխել է սեռը» հանուն ավտոապահովագրության գումարի տնտեսման

07:56 02.08.2018

Դևիդ անունով կանադացին որոշել է փաստաթղթերում փոխել սեռը՝ ավտոապահովագրական ծախսերը 640 ֆունտ ստերլինգով պակասեցնելու համար։ Ինչպես գրում է The Sun-ը, ԱՄՆ-ում և Կանադայում մինչև 25 տարեկան տղամարդիկ վճարում են ավելի մեծ ապահովագրական գումարներ, քան նույն տարիքի աղջիկները։ Տղամարդը ձեռք էր բերել նոր Chevrolet ավտոմեքենա և պետք է ապահովագրության համար վճարեր 2630 ֆունտ, սակայն խնայողության համար […]

̰
Իսրայելն Իրանին սպառնացել է ռազմական գործողություններով

07:11 02.08.2018

Իսրայելի վարչապետ Բենյամին  Նեթանյահուն հայտարարել է, որ միջազգայն կոալիցիայի հետ համատեղ կկանգնեցի Իրանին, եթե վերջինս փորձի փակել Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը, որը գտնվում է Արաբական թերակղզու և Աֆրիկայի միջև, միացնում է Կարմիր ծովն Ադենի ծոցին։ Իրանը չի սպանացել Բաբ-էլ-Մանդեբի նեղուցի արգելափակմամբ, սակայն հայտարարել է, որ կարգելափակի Օրմուզի նեղուցը, եթե […]

̰
Սիրիայում ձևավորվել է Ասադի ուժերի դեմ կռվող խոշորագույն խմբավորումը․ ԶԼՄ-ներ

01:00 02.08.2018

Սիրիայում երեք ընդդիմադիր խմբավորումներ միացել են «Ազգային ազատագրական ճակատին»։ Ձևավորվել է Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքար մղող խոշորագույն զինված միավորումը երկրում։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով սիրիական ընդդիմությանը։ «Սիրիայի ազգային ազատագրական ճակատը» գործում է Իդլիբ և Համա նահանգներում։ Այժմ դրա թվաքանակը հասնում է 100 հազարի։ Խոսքն այնպիսի խմբավորումների մասին է, ինչպիսիք են […]

̰
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել 2019 թվականի պաշտպանական բյուջեին

00:36 02.08.2018

ԱՄՆ Սենատն ընդունեց 2019 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն, այն կազմում է 717 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է The Washington Examiner-ը։ Այժմ փաստաթուղթը կուղարկվի Սպիտակ տուն, որպեսզի նախագահ Դոնալդ Թրամփն իր ստորագրությամբ հաստատի այն։ Ավելի վաղ ազգային պաշտպանության մասին օրինագիծը հավանության էր արժանացվել Կոնգրեսի ստորին պալատի կողմից։ «Ազգային պաշտպանության մասին այս օրինագիծը հիմնված է բյուջեի […]

̰
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 2 թուրք նախարարի դեմ

23:05 01.08.2018

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության և ՆԳ նախարարներ Աբդուլհամիդ Գյուլի ու Սուլեյման Սոյլուի դեմ։ Դա կապված է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դատական գործի հետ։ Վերջինս շարունակում է Թուրքիայում կալանքի տակ մնալ։ Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսի փոխանցմամբ՝ այդ նախարարներն առանցքային դերակատարում են ունեցել հոգևորականի կալանավորման գործում։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։ Ինչպես ավելի վաղ […]

̰
Կիևում շաուրմայից 70 մարդ է թունավորվել

22:52 01.08.2018

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում շաուրմայից 70 մարդ է թունավորվել։ Այս մասին հայտնում է Segodnya.ua-ն։ Թունավորվածներից 10-ը երեխաներ են, որոնց մոտ ախտորոշվել է աղիքային ինֆեկցիա։ Թունավորման պատճառ է հանդիսացել արագ սննդի երեք կետերում մատուցված սնունդը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Անցկացվում է հետաքննություն։

̰
Ռեփերների մասնակցությամբ ծեծկռտուքը կաթվածահար է արել փարիզյան օդանավակայանի աշխատանքը

22:32 01.08.2018

Ֆրանսիայում անվանի ռեփերներ Բուբան և Կաարիսը մայրաքաղաքի «Օռլի» օդանավակայանի տերմինալներից մեկում ծեծկռտուք են սարքել, ինչի արդյունքում տերմինալը մասամբ փակվել է։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ավիահանգույցի տեղեկատվական կենտրոնին։ Միջադեպի հետևանքով չվացուցակը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Ռեփերներից բացի, ծեծկռտուքին մասնակցելու համար ձերբակալվել է 11 մարդ: Թե ինչն է հանդիսացել ծեծկռտուքի պատճառ, չի հաղորդվում։

̰
Երկու արգանդ ունեցող բրիտանուհին երկվորյակ է լույս աշխարհ բերել

21:43 01.08.2018

Մեծ Բրիտանիայի բնակիչ Ջենիֆեր Էշվուտը հղիության 20-րդ շաբաթում է տեղեկացել երկու արգանդ ունենալու մասին: Բրիտանուհու մոտ երկու արգանդի առակայությունը բժիշկը նկատել է հերթական բուժզզնման ժամանակ: Պարզվել է, որ կինը ոչ միայն ունի երկու արգանդ, այլև երկու արգանդում էլ պտող է զարգանում: Էշվուտի երկվորյակները ծնվել են կեսարյան հատման միջոցով: Նշվում է, որ նմանօրինակ բեղմնավորում տեղի է […]

̰
Իտալիան ներկայացրել է 2026թ. Օլիմպիական խաղերն ընդունելու երեք քաղաքների համատեղ հայտը

21:23 01.08.2018

Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեն ներկայացրել է Միլանի, Թուրինի և Կորտինա դ՝Ամպեցցո քաղաքների՝ 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ընդունման  համատեղ հայտը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Այդ որոշումն ընդունվել է Իտալիայի ԱՕԿ-ի 261-րդ ազգային խորհրդի նիստում: Վերջին անգամ Օլիմպիական խաղերն Իտալիայում անցկացվել են 2006 թվականին: Այդ ժամանակ ձմեռային […]

̰
Փարիզում փակվել է Էյֆելյան աշտարակը

21:22 01.08.2018

Ֆրանսիայի մայրաքաղաքում գործադուլի պատճառով փակել են Էյֆելյան աշտարակը, ասված է  աշտարակի թվիթերյան էջում: «Աշտարակը փակվել է գործադուլի պատճառով: Ներկայումս աշտարակի ղեկավարության և աշխատակիցների արհմիության բանակցությունները կասեցվել են»,- ասված է հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է, աշտարակի ղեկավարությունն ափսոսանք է հայտնում հուշարձանի ժամանակավոր փակման կապակցությամբ: INFO DE DERNIÈRE MINUTE : En raison d’un mouvement de grève, la […]

̰
ԵԱՏՄ երկրները կխստացնեն վերահսկողությունը ավտոմեքենաների ինքնակամ վերափոխման նկատմամբ

20:45 01.08.2018

Ազգային մարմինների ներկայացուցիչները քննարկել են Եվրասիական տնտեսական միության երկրների ճանապարհներին անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված հարցեր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կայացած հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել են արտադրված ավտոմեքենաների նախագծման բարելավման հեռանկարները, ավտոմեքենաների նկատմամբ նախատեսվող պահանջներն ու տրանսպորտային միջոցների սարքավորումների վերազինմանը, ավտոմեքենաների ինքնակամ վերափոխմանը վերաբերող հարցեր: Միջոցառման մասնակիցները պայմանավորվել են խստացել այդ ոլորտին առնչվող ազգային օրենսդրությունները, […]

̰
Սաուդյան Արաբիայում կինը հասարակական վայրում տղամարդու հետ գրկախառնվելու համար դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

20:30 01.08.2018

Չնայած այն բանին, որ Սաուդյան Արաբիան արդեն թույլատրում է կանանց մեքենա վարել, դեռևս կան մի շարք սահմանափակող օրենքներ նրանց համար: Սաուդյան Արաբիայում մի կին երկու տարով ազատազրկման է դատապարտվել այն բանից հետո, երբ բեմի վրա գրկել է մի երգչի, որը  ելույթ էր ունենում Թաիֆի քաղաքում: Կինը ուրախությունից ցատկել էր բեմ, քանի որ հնարավորություն էր ստացել […]

̰
Կալանավորվել է Աթենքում հրկիզումներ կատարելու մեջ կասկածվող տղամարդը

19:54 01.08.2018

Հունաստանում դեպքի վայրում կալանավորվել է մի տղամարդ, որը կասկածվում է Աթենքի Մարաթոն շրջանում հրկիզումներ կատարելու մեջ, հաղորդում է երկրի հրշեջ ծառայությունը: Ըստ հրշեջ ծառայության՝ 35-ամյա հույնը կարող է մեղավոր լինել հուլիսի 26-ից 31-ը  Մարաթոնի քաղաքապետարանի մոտ բռնկված հինգ հրդեհների համար, որոնց պատճառով վիրավորվել էր 190, զոհվել 90 մարդ: «Հունաստանի  ոստիկանությունը հրդեհային անվտանգության ոլորտում հանցավորության դեմ […]

̰
Թրամփը կոչ է արել փակել «ռուսական միջամտության» հետաքննությունը

19:16 01.08.2018

Դոնալդ Թրամփը կոչ է արել ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին դադարեցնել Ռուսաստանի կողմից Միացյալ Նահանգների ընտրություններին ենթադրյալ միջամտության հետաքննությունը, որպեսզի Ամերիկան էլ ավելի շատ «չարատավորվի», այդ մասին ԱՄՆ նախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Գլխավոր դատախազը Ջեֆ Սեշնսը պետք է դադարեցնի այս վհուկների որսը հենց հիմա, քանի դեռ դա ավելի շատ ստվեր չի նետել մեր երկրի […]

̰
Լուկաշենկոն պատմել է ռուսական շուկայից անկախանալու ցանկության մասին

19:15 01.08.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունում աշխատանքներ են ընթանում արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնելու նպատակով: «Դուք տեսնում եք, թե մենք ինչպես ենք հասնում չինական շուկա, ամբողջ աշխարհով մեկ տարածում ենք մեր արտադրանքը՝ այն նպատակով, որ կախվածություն չունենանք ռուսական շուկայից: Մենք գնում ենք տարբեր ուղղություններով»,- ասել է Բելառուսի նախագահը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել […]

̰
Նոր բացահայտումներ Մոսկվայում դուստրերի կողմից դաժանաբար սպանված հայ տղամարդու գործից

19:10 01.08.2018

Մոսկվայում հայազգի աղջիկների կողմից դաժանաբար սպանված հոր թաղմանը սկանդալ է տեղի ունեցել, տեղեկացնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը: Միքայել Խաչատուրյանի թաղման արարողությունից հետո տղամարդու մտերիմներից մեկը հայտարարել է, որ մահացածի բանկային հաշիվներից անհետացել է ողջ գումարը:Նա չի բացառել, որ աղջիկների կողմից սեփական հորը սպանելու պատճառը նաև կարող էր լինել նրան թալանելու ցանկությունը, սակայն աղբյուրը նշում է, որ հայրը ժամանակ […]

̰
Բուլղարիան խստացրել է վիզային ռեժիմը

19:03 01.08.2018

Օգոստոսի 1-ից այն զբոսաշրջիկների համար, որոնց արգելվում է մուտք գործել Շենգենյան գոտի, կարգելվի նաև մուտքը Բուլղարիա, հաղորդում է «Բուլղարիայի նորություններ» պորտալը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը: Նման միջոցները ձեռնարկվել են Եվրոպական միության խորհրդի որոշման համաձայն: «ԵՄ խորհրդի որոշումը վերաբերում է Շենգենյան տեղեկատվական համակարգին միացած բոլոր երկրներին: Բուլղարիան այդ երկրներից մեկն է, չնայած այն չի […]

̰
Ամերիկյան քաղաքի վրա նացիստական դրոշ է բարձրացվել

19:00 01.08.2018

Անհայտ անձինք Երրորդ ռայխի դրոշ են բարձրացրել ամերիկյան Լարամի քաղաքի դրոշակաձողի վրա, հաղորդում է Laramie Bumerang թերթը: Ըստ թերթի՝ ամերիկյան դրոշով փոխարինված նացիստական ​​դրոշը ծածանվել է քաղաքի այգիներից մեկում: Ամերիկյան դրոշը անհայտ անձինք նետել են ամառային բեմահարթակի հարևանությամբ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները որոշել են ինքնուրույն հեռացնել Երրորդ ռայխի խորհրդանիշը և կրկին դրոշակաձողին բարձրացնել Ամերիկայի դրոշը: […]

̰
Մադոննան նկարահանվել է իտալական Vogue-ի համար

18:36 01.08.2018

Մադոննան, որը վերջերս դարձել է 60 տարեկան, շուտով կհայտնվի իտալական Vogue ամսագրի շապիկին: Ամսագիրը դեռ չի հայտնվել վաճառքում, սակայն Մադոննայի լուսանկարներն արդեն տեղ են գտել ամսագրի պաշտոնական կայքում: Vogue Italia-ի էջերում Մադոննան հայտնվել է ամբողջությամբ սև հագուստով: Դիզայներները նրա համար ընտրել են ժանեկազարդ ու լայն թևքերով զգեստ, իսկ կերպարն ամբողջացրել են լայնեզր գլխարկն ու սև […]

̰
«Թուրքերեն գրիր» ծրագրին կմասնակցեն նաև Հայաստանի ուսանողները

18:30 01.08.2018

Թուրքիայի Յունուս Էմրեյի համալսարանի ղեկավար պրոֆեսոր Շերեֆ Աթեշը հայտարարել է, որ իրենք իրականացնում են «Թուրքերեն գրիր» անվամբ ծրագիր: Մասնակցելու են Հայաստանից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Գերմանիայից, Եգիպտոսից, Ֆինլանդիայից, Հոլանդիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Էստոնիայից, Պաղեստինից, Կուբայից ժամանած 1000  երիտասարդ աղջիկներ և տղաներ։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը: Ընդհանուր առմամբ Թուրքիա են ժամանելու 112 երկրի  ուսանողներ։ Թուրքերեն սովորելուց բացի, նրանք […]

̰
ԱՄՆ-ը 25% մաքսավճարով սպառնում է Չինաստանին. Պեկինը սպառնում է հակաքայլերով

17:05 01.08.2018

Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «շանտաժը» չի օգնի:

̰
BACK_TO_TOP