18:18 30.07.2018
SHANTNEWS.AM-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ վաղ առավոտյան, Սոչիի ժամանակավոր կացարաններից մեկում հրդեհ է բռնկվել, որը 8 մարդու կյանք է խլել, ևս 3 մարդ այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մեր տեղեկություններով՝ զոհվել է երեք հայ, երեքն էլ՝ Գյումրիից: Զոհերն են 28-ամյա Նառա Բարսեղյանը, 49-ամյա Աննա Բարսեղյանը և 7-ամյա Եվա Մկրտչյանը: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ […]
18:13 30.07.2018
Ցիպրասը տեղի ունեցածի համար ընդունել է լիակատար քաղաքական պատասխանատվություն և հայտարարել է, որ մի շարք փոփոխություններ կիրականացնի
18:09 30.07.2018
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Վլադիմիրսկի մարզի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Գոռ Գառնիկի Հովակիմյանի (ծնված՝ 1986թ․) մահվան պատճառների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել են ՌԴ համապատասխան մարմիններին։ «Նշյալ հարցը գտնվում է դեսպանության ուշադրության կենտրոնում»,- հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը: Հիշեցնենք, որ ՌԴ կալանավայրերից մեկում մահացած հայ երիտասարդի՝ Գոռ Հովակիմյանի քույրը պնդում […]
18:07 30.07.2018
Ֆրանսիայում գտնվող 187 տարվա վաղեմության, 1672 քառակուսի մետր տարածքով առանձնատունը, որը 1904-ին ձեռք է բերել Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ը, վաճառքի է հանվել, տեղեկացնում է life.ru-ն: Այժմ առանձնատունը պատկանում է կոնյակի Grand Marnier լիկյորի ստեղծողին, հենց նա էլ աճուրդի է հանել այն: Տունն ունի 14 ննջասենյակ, հանդիսությունների սրահ, շքեղ լողավազան, գետակ և ձիարշավարան, որը նախատեսված է 30 ձիու […]
17:46 30.07.2018
Walt Disney և 21th Century Fox ընկերությունների բաժնետերերը հայտարարել են կարևորագույն քայլի՝ ֆիլմարտադրության երկու հսկաների միավորման մասին: Ինչպես տեղեկացնում է 21th Century Fox-ի կայքը, խոսքը Fox-ի՝ Disney-ի կազմի մեջ ներառվելու մասին է: «Դարի գործարք»-ն արժեցել է 71.3 միլիարդ դոլար, ավելի վաղ խոսվում էր 66 միլիարդ դոլարի մասին: Այդ կազմակերպության բաժնետերերը հնարավորություն կունենան կա՛մ 38-ական միլիոն դոլար ստանալ, […]
17:31 30.07.2018
Անկարգություններից խուսափելու համար իշխանությունները հայտարարել են, որ այս պաիհն ոչ ոքի չեն արտաքսի երկրից:
17:18 30.07.2018
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կարգադրել է ոչնչացնել թմրանյութերի առուվաճառքով զբաղվող հանցագործներից առգրավված թանկարժեք մեքենաները: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ինչպես նշվում է՝ մեքենաները Lamborghini, Mercedes Benz և Harley Davidson մակնիշի են: Դրանց ընդհանուր արժեքը կազմել է 5.4 մլն դոլար: Ի դեպ, մեքենաների ոչնչացման գործողությունները տեսագրվել ու ցուցադրվել են ուղիղ եթերում: Աղբյուրը հայտնում է, որ […]
17:12 30.07.2018
Reddit ու Initialized Capital կայքերի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում հրապարակել է դստեր՝ Օլիմպիայի լուսանկարը։ Լուսանկարը հետաքրքիր է նրանով, որ երեխայից բացի՝ միանգամից ուշադրություն են գրավում գորգի հայկական զարդանախշերը, որի վրա կանգնած է Սերենայի ու Ալեքսիսի դուստրը: Օհանյանը դստեր համար հայկական գորգ էր գնել, երբ վերջերս Հայաստան էր այցելել։ «Հայկական է (Գորգը դստերս՝ Օլիմպիայի համար գնել […]
17:11 30.07.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է այն մասին, որ Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր-2018» (Noble Partner-2018) բազմազգ զորավարժություններին: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել էր ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունը զորավարժության վերաբերյալ նոր պարզաբանումներ է ներկայացրել. «Զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային […]
17:04 30.07.2018
Հույն իրավապահներն Աթենքի արվարձանում հատուկ գործողությունների արդյունքում 23 բնակարան կողոպտելու մեղադրանքով ձերբակալել են այդ երկրում բնակվող ձյուդոյի աշխարհի վրացի չեմպիոն Տարիել Զինդիրիդիսին՝ Շմագի Սոնիշվիլիին: Հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ վրացի անդամ: 31-ամյա Տարիել Զինդիրիդիսիի բնակարանի խուզարկության ժամանակ իրավապահները հայտնաբերել են սարք, որով հանցագործները ներթափանցում էին բնակարաններ: Առգրավել էին նաև 95 հազար […]
16:07 30.07.2018
Լեհաստանը պետք է զբաղվի Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ԽՍՀՄ-ի կողմից երկրին հասցված վնասների ու կորուստների հաշվարկմամբ: Այս մասին Rzecpospolita պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է այդ երկրի իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության պատգամավոր Արկադիուշ Մուլարչիկը: «Կարծում եմ, որ խորհրդարանական հաջորդ համագումարի ընթացքում պետք է ներկայացվի ԽՍՀՄ կողմից հասցված վնասների մասին զեկույց»,- ասել է իշխող կուսակցության պատգամավորը: […]
15:26 30.07.2018
Երգիչ Իոսիֆ Կոբզոնի մամուլի խոսնակ Վարվարա Վինոգրադովան պատմել է երգչի առողջության մասին, հայտնում է РИА Новости-ն: «Ոչ մի փոփոխություն դեպի վատը»,- ասել է Կոբզոնի մամուլի խոսնակը: Մինչ այդ հայտնել էինք, որ Իոսիֆ Կոբզոնը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է կոմայի մեջ: Այնուհետ նրա քույրը հերքել էր երգչի՝ կոմայի մեջ գտնվելու լուրը:
15:00 30.07.2018
Իսպանիայի Անդալուզիա ինքնավար մարզի Մանիլվա բնակավայրում բնակչության զանգվածային տարհանում է սկսվել, հաղորդում է շրջանի արտակարգ օգնության տարածաշրջանային ծառայությունը։ Նշվում է, որ նման միջոցառումներ ձեռնարկվել են անվտանգության նպատակով։ Ժամանակավորապես փակվել է ավտոմայրուղիներից մեկի մի հատվածը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ երկուշաբթի հրդեհի պատճառով արտակարգ ծառայություն շուրջ 150 զանգ է ստացվել։ Տվյալ պահին իրավիճակը կայունանում է:
14:51 30.07.2018
Բրիտանացիների 74 տոկոսը դժգոհ է վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյի ձեռնարկած գործունեությունից: Այս մասին վկայում են Sky News հեռուստաընկերության անցկացրած հարցման արդյունքները: Հետազոտության համաձայն՝ քաղաքացիների միայն 24 տոկոսն է գոհունակություն հայտնել վարչապետի աշխատանքի վերաբերյալ: Նշվում է, որ դեռևս մարտին Թերեզա Մեյի վարկանիշն ավելի բարձր էր. քաղաքացիների 41 տոկոսը գոհ էր նրա աշխատանքից: Դրա հետ մեկտեղ, քաղաքացիների […]
14:27 30.07.2018
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Գորիս քաղաքի Երևանյան խճուղում թիվ 2 հասցեում գործող «Զանգեզուր» կոչվող հացատան դիմաց բախվել են Քարահունջ գյուղի բնակիչ՝ 41-ամյա Արման Պողոսյանի վարած ГАЗ 27057 մակնիշի և Վերիշեն գյուղի բնակիչ՝ 56-ամյա Վահիկ Բակունցի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Վ. Բակունցը […]
14:20 30.07.2018
Իլոն Մասկի ընկերությունը սահմանափակ քանակությամբ և մի քանի հազար դոլար արժողությամբ սերֆինգի տախտակներ է թողարկել, հաղորդում է korrespondent.net-ը: Նշվում է, որ արտադրվել է 200 տախտակ. յուրաքանչյուրի արժեքն է 1500 դոլար: Տախտակները պատված են ածխածնի մանրաթելերով. դրանք պատրաստված են մի քանի գույնով և նրանց վրա առկա է Tesla նշանը: Նշվում է, որ ապրանքն անմիջապես սպառվել է, […]
14:07 30.07.2018
Մարդիկ, որոնց ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել, դուրս են եկել ավտոմեքենայից և կրակել անցորդների ուղղությամբ, հաղորդում է Le Parisien թերթը: Նշվում է, որ դեպքի հետևանքով 7 տուժած հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է, իսկ նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է: Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի Բոն քաղաքի Սեն Ժակ թաղամասում՝ ժամը 04:20-ի սահմանում: Դեպքի քննությամբ զբաղվում է տեղի […]
13:36 30.07.2018
Տաջիկստանում մեքենան մխրճվել է զբոսաշրջիկների խմբի մեջ, կա 4 զոհ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշվում է, որ զբոսաշրջիկներից 3-ը տեղում են մահացել, իսկ չորորդը՝ հիվանդանոցում: Նրանք եղել են ԱՄՆ-ի, Հոլանդիայի և Շվեյցարիայի քաղաքացիներ: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 29-ին, ևս 3 մարդ հոսպիտալացվել է: Իրավապահ մարմինները հաղորդել են, որ մեքենայով հարձակում կատարած կասկածյալներին գտել են Տորբուլոկ […]
12:59 30.07.2018
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մեկնարկել է իր աշխատանքային այցը ԱՄՆ: Ըստ Մխիթարյանի՝ այցը բավական հագեցած ծրագիր ունի: Նախատեսված է հանդիպում Հայ-ամերիկյան թանգարանի խորհրդի անդամների, ընթրիք Հայ-ամերիկյան բիզնես խորհրդի անդամների և գործարարների հետ: Նախարարը կհանդիպի Իրաքահայ միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայ բարեգործական ընդհանուր միության ղեկավարների, Իրանահայ միության անդամների հետ: Օրակարգում […]
12:50 30.07.2018
Սոչիում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Զոհվածը 1950թ ծնված Նիրվարդ Ստեփանի Հարությունյանն է: Հիշեցնենք, որ այս գիշեր ժամը 5-ն անց 40-ին (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 8, տուժել՝ 11 քաղաքացի: Ավելի վաղ հայտնել […]
12:49 30.07.2018
Բավարիայում՝ Աշաֆենբուրգ քաղաքում, արագընթաց գնացքի ուղևորներին տարհանել են այն բանից հետո, երբ գնացքներից մեկում հայտնաբերել են Պետրի կոչվող լաբորատոր տարաներ՝ լցված անհայտ նյութով: Այս մասին, ոստիկանությանը վկայակոչելով, հայտնում է Focus Online-ը: Նշվում է, որ գնացքը բավարական Վյուրցբուրգ քաղաքից ուղևորվում էր Ֆրանկֆուրտ: «Գնացքի շարժվելուց որոշ ժամանակ անց ուղևորներից մեկը հայտնաբերել է կասկածելի տարա և այդ մասին տեղեկացրել […]
12:10 30.07.2018
ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը հավանություն չի տալիս «ռուսական միջամտությանը» գալիք ընտրություններին, եթե անգամ դա կօգներ հաղթել իրենց նախընտրած կուսակցությանը: CBS հեռուսատնընկերությունը հետազոտություն է անցկացրել և հարցումների արդյունքում պարզել Միացյալ Նահանգների քաղաքացիների դիրքորոշումը: «Հանրապետականների 91 և դեմոկրատների 92 տոկոսը հայտարարել է, որ հավանության չէին արժանացնի Ռուսաստանի միջամտությանը աշնանը կայանալիք ընտրություններին: Այնուամենայնիվ, հանրապետականները, շարունակելով թերահավատություն ցուցաբերել հատուկ ծառայուևթյունների […]
12:04 30.07.2018
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բռնկված անտառային հդեհների հետևանքով առնվազն 6 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Associated Press- ը: Ըստ տարածքի շերիֆի՝ իրենք առնվազն յոթ անհետ կորածների վերաբերհյալ հաղորդում են ստացել: Մյուս կողմից էլ Reuters- ը հայտնում է առնվազն 17 անհետ կորածի մասին: Կալիֆոռնիայում բռնկված հրդեհի հետևանքով մեկ շաբաթվա ընթացում շուրջ 40 հազար մարդ է տարհանվել: Վերջին օրերի […]
11:57 30.07.2018
2014թ. անհետացած Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200-ի MH370 չվերթի ուղևորների ընտանիքները հաղորդել են, որ իրենց ներկայացված հաշվետվության մեջ չկան նոր տվյալներ օդանավի անհետացման պատճառների մասին, հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ փաստաթղթում ուշադրություն է դարձվել միջադեպի թույլ տրված սխալների և գործողությունների սկզբունքներին, որոնք չէին պահպանվել: Գրեյս Նեյթանի խոսքով, որի մայրը գտնվում էր անհետացած ինքնաթիռում, ուղևորների ընտանիքները հույս ունեն, որ […]
11:43 30.07.2018
Բրիտանական Էյմսբերի քաղաքում «Նովիչոկ»-ի թունավորումից մահացած բրիտանուհի Դոն Ստերջեսին կհուղարկավորեն անվտանգության խիստը կանոններով: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը՝ հղում անելով առողջապահության նախարարությանը: Պետական գերատեսչությունը նպատակահարմար է համարել կնոջ դագաղը գերեզմանափոսում տեղավորել մինչև մարդկանց ժամանելը, որպեսզի օդակաթիլային ճանապարհով ոչ ոք չթունավորվի: Հիշեցնենք, որ գարնանը նույն թունավորմամբ հոսպիտալացվել էին ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալն ու […]