08:52 25.04.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ՝ տեղի ունեցածն անվանելով Մեծ Եղեռն:
20:48 24.04.2018
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել հիշատակի արարողություն:
19:45 24.04.2018
ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշն անցած շաբաթվա վերջում հոսպիտալացվել է իր կնոջ հուղարկավորությունից մի քանի ժամ հետո:
19:38 24.04.2018
Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին և 24-ին երթ են իրականացրել:
18:25 24.04.2018
Ադրբեջանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Իլհամ Ալիևն արդեն ավանդույթի ուժով իր առաջին այցը կատարում է բարեկամական Թուրքիա։ Այսօր նրան ընդունել են Անկարայի օդանավակայանում։
18:16 24.04.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավրական ուղերձ է հղել Իլհամ Ալիևին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
17:16 24.04.2018
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի ծագումով թուրք պատգամավորների շրջանում դժգոհություն է առաջացրել երկրի փոխանախագահ Ալի Յունուսիի այն հայտարարությունը, թե «ազերիները թուրքերեն խոսող պարսիկներ են»։
16:00 24.04.2018
CNN հեռուստաընկերության ինտերնետային կայքը ծավալուն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին, որում անդրադարձ է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությանն ու դրա հավանականությանը:
14:27 24.04.2018
Երեկ ուշ երեկոյան հայաստանյան իրադարաձություններին անդրադարձել է ՄԱԿ -ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նա հայտնել է, որ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Նրա փոխանցմամբ՝ Գուտերեշը ողջունում է ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը և կոչ է անում բոլորին շարունակել զսպվածություն ցուցաբերել և առաջնահերթ նշանակություն տալ երկխոսությանը:
12:36 24.04.2018
Ստամբուլում մի շարք միջոցառումներ են նախապատրաստվում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այդ մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»՝ հայտնելով, որ միջոցառմանը կմասնակցեն մի շարք հայ, թուրք, քուրդ, հույն և այլ ազգի ներկայացուցիչ մտավորականներ, ակտիվիստներ, մշակույթի գործիչներ, գիտնականներ և մարդու իրավունքների պաշտպաններ:
09:26 24.04.2018
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակության օրվա առիթով, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմից:
19:46 23.04.2018
ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությանը:
11:40 23.04.2018
Դամասկոսի Սահնայայի շրջանում՝ զինված խմբավորումներիների հրթիռակոծումների հետևանքով զոհվել է սիրիահայ Անդրանիկ Սարգսի Հեմիթյանը: Այս մասին տեղեկանում ենք սիրիական «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջից:
11:31 23.04.2018
Ռուսաստանի Դաշնությունում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ժամանակաշրջանում ՌԴ նախագահի 2017 թվականի մայիսի 9-ի №202 հրամանագրի և 2017 թվականի նոյեմբերի 27-ի ՌԴ կառավարության №1426 որոշման պահանջներին համապատասխան այն քաղաքները, որտեղ անցկացվելու են ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղեր, իրականացվելու են անվտանգության միջոցառումներ:
20:52 22.04.2018
Սքոթլանդ Յարդում չեն մեկնաբանել բրիտանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, ըստ որի՝ քննիչները բացահայտել են, թե ով է մահափորձ կատարել ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկիպալի և նրա դստեր նկատմամբ:
20:10 21.04.2018
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ տուժածների թվում կա 3 երեխա, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
19:55 21.04.2018
Իսրայելը հայտարարել է, որ կրակ է բացել միայն անհրաժեշտության դեպքում, որպեսզի պաշտպանի իր սահմանը և կանխի բռնությունը:
18:34 21.04.2018
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում ԱՄՆ-ին և Կորեայի Հանրապետությանը ադեկվատ պատասխան քայլեր ձեռնարկել Կորեական թերակղզում ռազմական ակտիվությունը կրճատելու ուղղությամբ։
Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի մեկնաբանությունում։
18:18 21.04.2018
Յուրա Մովսիսյանը Շվեդական «Յուրգորդեն» ֆուտբոլային ակումբի կազմում, իր նորամուտի խաղում որակազրկվել է, հայտնում է «Expressen»-ը: Հաղորդվում է, որ պատճառն այն է, որ հայ ֆուտբոլիստը գլխով հարված է հասցրել մրցակից թիմի խաղացողին: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 15-ին՝ Շվեդիայի առաջնության 3-րդ տուրի՝ ԱԿԻ-«Յուրգորդեն» խաղի ավելացված ժամանակի ընթացքում:
15:03 21.04.2018
«Իշխանության համակարգային կոռուպցիա, կամայական ձերբակալություններ ու կալանավորումներ, անկախ դատարանների բացակայություն, լրագրողների դեմ բռնություններ ու քննադատներին պատժելու համար պետական իրավական լիազորությունների օգտագործում. սրանք են Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի հիմնական խնդիրները, հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը երեկ հրապարակած ամենամյա զեկույցում, հայտնում է «Ազատությունը» ռադիոկայանը:
13:57 21.04.2018
Ցուցադրության նպատակով Մեքսիկա տարվա ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի գավաթը կարճ ժամանակով անհետացել է, իսկ որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվել այդ երկրի Գուանահուատո գաղաքում, հայտնում է The Guardian -ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ գավաթը գողացվել էր այն ավտոմեքենայից, որով ցուցադրությունից հետո գավաթը նախատեսվում էր տեղափոխել Լեոն քաղաք: