TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+28.09 oC

ԱՇԽԱՐՀ

Իլոն Մասկը մինի սուզանավը տեղափոխել է Թաիլանդ՝ երեխաների փրկության համար

07:46 10.07.2018

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը թաիլանդական քարանձավում արգելափակված պատանի մարզիկներին փրկելու համար Թաիլանդ է տեղափոխել մինի սուզանավը, որն օրերս փորձարկվում էր Լոս Անջելեսում։ Նշվում է, որ Մասկն անձամբ է ուղևորվել Թաիլանդ։ «SpaceX» և «Tesla» ընկերությունների ղեկավարը թվիթերյան իր էջում հրապարակել է լուսանկարներ մինի սուզանավից, որը հավաքված է «Falcon 9» հրթիռակրի մասերից՝ հատուկ թաիլանդական ֆուտբոլային թիմի երեխաներին […]

̰
Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են նոտար աշխատել

07:33 10.07.2018

Սաուդցի կանայք երկրի պատմության մեջ առաջին անգամ նոտար դառնալու հնարավորություն են ստացել։ Թագավորության արդարադատության նախարարությունը լիցենզիա է տրամադրել 12 կնոջ։ Այս մասին հայտնում է Arab News-ը։ Խոսքը վավերականացնողի լիցենզիայի մասին է: Սաուդյան Արաբիայում նման լիցենզիա ունեցող անձը կարող է նոտարի մի շարք պարտականություններ իրականացնել, մասնավորապես՝ փաստաթղթեր հավաստագրել: Ընդհանուր առմամբ, թագավորությունում վավերականացնողի լիցենզիա ունի 1.3 հազար […]

̰
Թրամփի վարորդը դատական հայց է ներկայացրել չվճարված արտաժամյա աշխատանքի համար

07:24 10.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին անձնական վարորդը դատական հայց է ներկայացրել «The Trump Organization­»-ի դեմ` մի քանի տարիների ընթացքում հավելյալ աշխատանքի դիմաց չվճարվելու պատճառով։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։ Հայցում Նոել Սինթրոնը հաստատում է, որ  վերջին 6 տարում կատարված աշխատանքը կազմում է 3․3 հազար ժամ․ վարորդի աշխատանքային շաբաթը եղել է 55-ժամյա։ Գործատուն նրա աշխատավարձը […]

̰
Մեծ Բրիտանիայի վարչապետի ելույթը խորհրդարանում բարձր ծիծաղով են ընդունել

07:12 10.07.2018

Բրիտանացի երկու նախարարների պաշտոնաթողոթյունից հետո Մեծ Բրիտանիայի խորհրդարանում  վարչապետ Թերեզա Մեյի ելույթը ծիծաղով են ընդունել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Երեկ լիազորությունները վայր դրած ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին Մեյը երախտիքի խոսքեր է ուղղել՝ այն «ոգեշնչության համար, որով նա առաջ էր մղում Մեծ Բրիտանիայի շահերը»։ Նրա այդ  խոսքերին հաջորդել է դահլիճի սաստիկ ծիծաղը։ Պատգամավորները քիչ […]

̰
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը մկրտել են իրենց կրտսեր որդուն

01:00 10.07.2018

Բրիտանացի արքայազն Ուիլյամն ու Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը մկրտել են իրենց կրտսեր որդուն՝ փոքրիկ արքայազն Լուի Արթուր Չարլզին։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Ջեյմսի պալատի թագավորական ժամատանը։ Մկրտությունը կատարել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին։ Արարողությանը ներկա էին արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, Լուիի քույրն ու եղբայրը՝ Շարլոտան ու […]

̰
Թերեզա Մեյը Ջոնսոնին փոխարինող է գտել

00:34 10.07.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ջերեմի Հանթին նշանակել է երկրի նոր արտգործնախարար։ Այս մասին ասվում է վարչապետի գրասենյակի թվիթերյան էջում։ Հստակեցվում է, որ Հանթի թեկնածությանն արդեն հավանություն է տվել թագուհի Եղիսաբեթ II-ը։ 51-ամյա Ջերեմի Հանթը 2012 թվականից զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը։ Այսօր Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ լքում է պաշտոնը։ Իր որոշումը նա […]

̰
Google-ն աերոստատների օգնությամբ համացանցով կապահովի Աֆրիկան 

00:25 10.07.2018

«Google» կորպորացիայի մայր ընկերությունը՝ «Alphabet»-ը, մտադիր է Քենիայի հեռավոր շրջաններում աերոստատների օգնությամբ արագընթաց համացանցային կապ ապահովել։ Ընկերությունն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել պետության տարածքում «Project Loon» նախագծի մեկնարկի հետ կապված։ Այս մասին հայտնում է  UberGizmo պորտալը։ 2017 թվականի հոկտեմբերին «Alphabet»-ը հաջողությամբ փորձարկել էր աերոստատների միջոցով համացանցային կապի տարածման տեխնոլոգիան։

̰
Մեծ Բրիտանիան շարժվում է դեպի գաղութային կարգավիճակ․ Բորիս Ջոնսոն

23:18 09.07.2018

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարություն է հրապարակել՝ կապված իր հրաժարականի հետ, հայտնում է BBC-ն։ Իր հայտարարությունում նա, մասնավորապես, գրում է այն մասին, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի շուրջ բանակցություններում բրիտանական իշխանությոնների գործողությունների արդյունքում կորել են հնարավորություններ, որոնց հետ կապված հույսեր էր տածում երկրի ժողովուրդը։ Ջոնսոնի խոսքով՝ «երազանքը մահանում է» […]

̰
Մարգարիտա Սիմոնյանն աշխատանքի է հրավիրել Բորիս Ջոնսոնին

22:46 09.07.2018

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Բորիս Ջոնսոնին, որն այսօր հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի պաշտոնից, առաջարկել է կենդանիների մասին հեղինակային շոու վարել: «Բորի՛ս, մեզ մոտ արի: Հատուկ քեզ համար որևէ հեղինակային շոու կբացենք, օրինակ, «Կենդանիների աշխարհում»: Այստեղ մազերդ կսանրեն և սառը մածնապուր կտան: Լոնդոնում հիմա փողոցում քայլելն այնքան վտանգավոր է»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է […]

̰
Հուսով եմ՝ հրաժարականներից հետո Լոնդոնը հետ կկանգնի ԵՄ-ն լքելու մտքից․ Տուսկ

22:22 09.07.2018

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հույս է հայտնել, որ երկու առանցքային նախարարների հրաժարականից հետո Մեծ Բրիտանիան հետ կկանգնի ԵՄ-ն լքելու մտքից: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Տուսկը։ «Քաղաքական գործիչները գալիս և գնում են, իսկ նրանց ստեղծած խնդիրները մնում են»,- նշել է Տուսկը: Նա չի բացառել, որ նախարարների հրաժարականը կարող է մտքափոխել Մեծ Բրիտանիային։ Ինչպես […]

̰
Վրաստանը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցել պարզեցված ընթացակարգով

21:06 09.07.2018

ՆԱՏՕ-ն կարող է Վրաստանին դաշինքին անդամակցելու հեռանկարներ բացել առանց  առաջադրվող Անդամակցության գործողությունների ծրագրի: Այդ մասին հաղորդել է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Բրյուսելում դիվանագիտական աղբյուրին: 2008թ. Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին որոշում էր կայացվել այն մասին, որ Վրաստանը կարող է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին՝ չափանիշներին համապատասխանելու դեպքում: 2014թ. դաշինքի՝ Ուելսի գագաթնաժողովում,  արդեն Վրաստանին անդամակցությանն աջակցող գործողությունների փաթեթ էր ներկայացվել: «Սպասվում […]

̰
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը «Նովիչոկ»-ով թունավորված անձի մահվան մեջ մեղադրել է ՌԴ-ին

21:00 09.07.2018

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեյվին Ուիլյամսոնն ասել է, որ Ռուսաստանը հարձակում է իրականացրել բրիտանական Էյմսբերի քաղաքի տարածքի վրա, ինչը հանգեցրել է երկրի քաղաքացու մահվան, հայտնում է Reuters-ը: «Հասարակ ճշմարտություն է այն , որ Ռուսաստանը հարձակում է իրականացրել բրիտանական այս տարածքի վրա, որը հանգեցրել է քաղաքացու մահվան»,- ասել է Ուիլյամսոնը: Նա նաև ընդգծել է, որ վստահ […]

̰
«Ինջիրլիք» ավիաբազան կարող է փոխանցվել Ռուսաստանին. Ժիրինովսկի

20:06 09.07.2018

Ժիրինովսկին գտնվում է Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անհատական հրավերով՝ վերջինիս երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով:

̰
Մումբայում շարունակվում են հորդառատ անձրևները

19:41 09.07.2018

Հնդկաստանի Մումբայ քաղաքում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են հորդառատ անձրևները։ Դրանց պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել։ Դպրոցները և ուսումնական այլ հաստատություններ փակվել են։ Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ տեղումները կշարունակվեն ևս մի քանի օր։

̰
Թրամփը կարող է ԱՄՆ զորքերը դուրս բերել Ուկրաինայից

19:07 09.07.2018

Բրյուսելում կայանալիք առաջիկա հանդիպումը Թրամփը կարող է օգտագործել, որպեսզի ՆԱՏՕ-ի իր գործընկերներից պահանջի իրենց վրա վերցնել ծախսերի ավելի մեծ մասը:

̰
Իտալիայում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել մաֆիայի հետ կապ ունենալու կասկածանքով

18:46 09.07.2018

Իտալիայի իրավապահ մարմինները 31 մարդու են ձերբակալել մաֆիայի հետ կապ ունենալու կասկածանքով: Այս մասին հայտնում է ANCA-ն: Ենթադրվում է, որ կասկածյալները կարող են ներառված լինել «Նդրանգետա» խմբավորման մեջ, որը ըստ աղբյուրի՝ գլխավորապես զբաղվում է թմրանյութերի տեղափոխությամբ ու վաճառքով: Հաղորդվում է, որ խմբավորման ձերբակալված անդամները Հարավային Ամերիկայից մեկ տոննա կոկաին, իսկ Իսպանիայից ու Մարոկկոյից հաշիշ են […]

̰
Միջազգային կազմակերպություններն օգնություն կուղարկեն հեղեղումներից տուժած Ճապոնիա

18:26 09.07.2018

«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը նախատեսում է դեղորայք ու բժիշկների ուղարկել Ճապոնիա՝ այստեղ գրանցված բնական աղետի հետևանքների մեղմացման նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածվել կազմակերպության թվիթերյան պաշտոնական էջում, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ճապոնիայում ջրհեղեղի ու սողանքների զոհերի թիվը հասել է 103-ի, ևս 56 մարդ անհետ կորած է համարվում: […]

̰
Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել

18:16 09.07.2018

Դաունինգ Սթրիթի խոսնակի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդունել է Բորիս Ջոնսոնի հրաժարականը:

̰
Երկրից միաժամանակ հնարավոր կլինի տեսնել «արյունոտ» Լուսինն ու Մարսը

18:06 09.07.2018

Երկիր մոլորակի բնակիչներն առաջիկայում կարող են ականատես դառնալ 21-րդ դարի՝ Լուսնի ամենատևական խավարման երևույթին: Այս ընթացքում երկրի արբանյակը վառ կարմիր գույն կստանա, միևնույն ժամանակ, Մարսը հնարավոր կլինի տեսնել վերջին 15 տարում Երկրին աննախադեպ մոտ տարածությունից ու առավել պարզ, քան դա հնարավոր էր նախկինում: Լուսինն էլ ընդհակառակը՝ համեմատաբար ավելի մեծ հեռավորության վրա կգտնվի Երկրից: Այս մասին […]

̰
Կրեմլում շփոթել են երկու հայտնի հայերի հեռախոսահամարները

17:41 09.07.2018

ՌԴ նախագահի աշխատակազմում շփոթել են  երկու հայտնի հայերի հեռախոսահամարները: Ռուսաստանի ֆուտբոլային միության  փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին զանգահարելու փոխարեն Վլադիմիր Պուտինի աշխատակազմից զանգահարել են Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին: Այդ մասին Մարգարիտան գրել է իր թվիթերյան էջում: Նա նշել է, որ զանգ է ստացել իր բջջային հեռախոսին: Նրան  հարցրել են, թե արդյոք Սիմոնյանի հետ են […]

̰
Կանադայում փառատոնի ժամանակ միաժամանակ 34 մեքենա է այրվել

17:28 09.07.2018

Կանադական Նիագարա-օն-Լեյք քաղաքի մոտակայքում անցկացվել է Niagara lavender փառատոնը, որի ժամանակ 34 մեքենաներ այրվել են միաժամանակ: Այս մասին հաղոդում է CBC News-ը: Հասցված վնասը գնահատվում է մոտ 1.2-1.5 մլն դոլար: Հրդեհվել է նաև ավտոմեքենաների կայանման համար նախատեսված տարածքը: Կրակը ամբողջությամբ հրդեհել է 19 մեքենա, իսկ 15 մեքենա մասնակի է վառվել: Ոստիկանության կարծիքով՝ հրդեհի պատճառ կարող […]

̰
Թաիլանդի քարանձավում արգելափակված պատանիներից ևս 4-ին դուրս են բերել

17:02 09.07.2018

Ջրասուզորդներն այժմ աշխատում են քարանձավում մնացած մյուս 4 տղաներին և նրանց մարզչին տարհանելու ուղղությամբ:

̰
Թաիլանդի քարանձավից փրկարարները ևս մեկ երեխա են դուրս բերել

16:39 09.07.2018

Փրկարարներին հաջողվել է դուրս բերել Թաիլանդի հյուսիսում քարանձավում արգելափակման մեջ հայտնված 12 պատանիներից հինգերորդին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Ավելի ուշ Thai PBS ալիքը տեղեկացրել է, որ փրկված հինգերորդ երեխայով ուղղաթիռը քարանձավից հիվանդանոց է տեղափոխել: Նշենք, որ երկուշաբթի առավոտյան փրկարարները վերսկսել են հորդառատ անձրևների հետևանքով քարանձավում արգելափակված երեխաների տարհանման աշխատանքները: Կիրակի օրը քարանձավից դուրս […]

̰
Մեյը Brexit-ի հարցերով նոր նախարար է նշանակել

16:06 09.07.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Brexit-ի գործընթացի հարցերով նոր նախարար է նշանակել Դոմինիկ Ռաաբին: Այս մասին հայտնում է Reuters-ը: Դեռևս հուլիսի 8-ին այս պաշտոնին նշանակված նախարար Դեյվիդ Դևիսը հրաժարական էր ներկայացրել՝ ի նշան բողոքի: Նա իր անհամաձայնությունն էր հայտնել ԵՄ կազմից դուրս գալուց հետո կառույցի հետ կապը պահպանելու՝ Մեծ Բրիտանիայի կառավարության կայացրած որոշման հարցի շուրջ: […]

̰
Ռուսաստանը ռազմական արբանյակները շարքից հանող նոր ինքնաթիռներ է նախագծում

16:04 09.07.2018

Ռուսաստանը ռադիոէլեկտրոնային պայքարի համար նախատեսված ինքնաթիռի նոր տեսակ է մշակում, որը կկարողանա շարքից դուրս բերել ռազմական արբանյակները: Այս մասին հայտարարություն է տարածվել երկրի ռազմաարդյունաբերական համալիրի ներկայացուցիչը, հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրը հայտնում է, որ նոր ինքնաթիռը փոխարինելու է գալիս մինչ այժմ կիրառվող Ил-22ПП «Поробчик» տեսակին: «Այս մեքենան նոր բեռնախցիկային սարքավորում կունենա, որի շնորհիվ կկարողանա իրականացնել […]

̰
Բրիտանիան աճող սպառնալիքի պատճառով կուժեղացնի հյուսիսային նավատորմը

15:34 09.07.2018

Բրիտանիան մտադիր է ուժեղացնել իր զինված ուժերի ներկայությունը հյուսիսային Ատլանտիկայում, որպեսզի կարողանա դիմակայել  Ռուսաստանից եկող օրեցօր աճող վտանգին, այս մասին հաղորդել է բրիտանական թագավորական նավատորմի ծովակալ Ֆիլիպ Ջոնսը: Զինվորականները մտավախություն ունեն, որ ռուսական նավատորմը կարող է վնասել մալուխները, որոնցով իրականացվում է համաշխարհային հաղորդակցության 97%-ը, տեղեկացնում է  Sky News-ը: Ֆիլիպ Ջոնսը նաև նշել է, որ բացի հաղորդակցության […]

̰
ԵԱՏՄ-ն մեծ հույսեր է կապում «Աստանա» ֆինանսական նոր կենտրոնի հետ. Տիգրան Սարգսյան

15:03 09.07.2018

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում բացվել է «Աստանա» միջազգայի ֆինանսական կենտրոնը, որը կկարողանա օտարերկրյա ընկերությունների արժեքավոր փաստաթղթերը տեղափոխել սեփական բորսաներ: Astana Finance Days ֆորումի կազմակերպիչների խոսքերով ՝ֆինանսական կենտրոնի բացումը առաջ կմղի երկրի տնտեսությունը. կօգնի ձեռք բերել նոր ներդրողներ: «Աստանա» միջազգայի ֆինանսական կենտրոնը անկախ Ղազախստանի պատմության նոր էջն է: Կենտրոնի բացումը համարվում է մեծ քայլ մեր տնտեսության զարգացմանն […]

̰
Nissan-ը խոստովանել է, որ կեղծել է մեքենաներից արտանետվող գազի մասին տվյալները

14:59 09.07.2018

Nissan ընկերությունը խոստովանել է, որ կեղծել է մեքենաներից արտանետվող գազի մասին տվյալները: Դա տեղի է ունեցել հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է ТАСС-ը: Խարդախությունները հայտնաբերվել են մոտ 900 ավտոմեքենայի փաստաթղթային ստուգման հիման վրա, նաև նշվում է, որ փաստաթղթային անհամապատասխանություն է եղել Ճապոնիայում գտնվող Nissan ընկերությանը պատկանող 5 գործարաններում: Հիշեցնենք, որ անցած տարի Nissan-ը խոստովանել էր, ար մեքենաները […]

̰
Ղրղըզստանի լեռներում ուղղաթիռ է վթարվել

14:51 09.07.2018

Ղրղըզստանի օդային պաշտպանությանը պատկանող Մի-8ՄՏԲ ուղղաթիռի վթարի հետևանքով տուժել է 4 մարդ, այս մասին հաղորդում է RIA Novosti-ին: Ղրղըզստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Մուհամեդ Սվարովի խոսքերով՝ դեպքի պահին ուղղաթիռը որոնողական առաջադրանք էր իրականացնում: Նա նաև հավելեց, որ ուղղաթիռը վայր է ընկել ձախ թևի վրա ուժեղ քամու պատճառով: Վթարի հետևանքով տուժել է 4 մարդ:

̰
Չինաստանում մեկնարկել է չիլի ուտելու ամենամյա մրցույթը. հաղթողը 1 րոպեում կերել է 50 պղպեղ

14:45 09.07.2018

Այսօրվա մրցույթի հաղթողն ընդամենը 68 վայրկյանում հասցրել է կուլ տալ 50 կծու պղպեղ և շահել է 3գ 24 կարատանոց ոսկե մեդալ:

̰
BACK_TO_TOP