TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+29.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ճապոնիայում հեղեղումների զոհն է դարձել 60 մարդ

09:24 08.07.2018

Ավելի քան 60 մարդ է մահացել տեղատարափ անձրևներից առաջացած հեղեղումների ու սողանքների հետևանքով, որոնք պատուհասել են Ճապոնիայի կենտրոնական և արևմտյան հատվածներին։ Ինչպես հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը, անհետ կորած է համարվում ավելի քան 40 մարդ։ Տարերային աղետի պատճառով տարհանվել է ավելի քան 1․6 մլն քաղաքացի։ Առավել ծանր իրադրություն է ստեղծվել Հիրոսիմա և Կիոտո պրեֆեկտուրաներում, որտեղ […]

̰
Աֆրիկացի փախստականների նոր երթուղին խիստ անհանգստացրել է ԵՄ-ին

01:00 08.07.2018

ԵՄ սահմանապահ ծառայությունն անհանգստացած է Մարոկկոյից Իսպանիա երթուղով ներգաղթյալների հոսքի աճով։ Այս մասին ասել է եվրոպական սահմանային Frontex ծառայության ղեկավար Ֆաբրիս Լեգերին, փոխանցում է Die Welt-ը։ «Եթե հարցնեք, թե ինչն է ինձ ներկայում առավել շատ անհանգստացնում, ես  կպատասխանեմ՝ «Իսպանիան»»,-ասել է Լեգերին։ Հունիսին Միջերկրական ծովի արևմտյան հատվածում հաշվվել է ներգաղթալների կողմից սահմանների անօրինական հատման մոտ 6000 […]

̰
Կիմ Չեն Ինը հրաժարվել է Պոմպեոյի հետ հանդիպումից

00:46 08.07.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին չի հաջողվել հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ Փհենյան կատարած երրորդ այցի ընթացքում։Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Կիմ Չեն Ինն անձամբ էր հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի հետ նրա նախորդ երկու այցերի ժամանակ, սակայն այս անգամ հանդիպումը չի կայացել։ Պատճառի մասին չի հաղորդվում։ Հուլիսի 6-7-ի բանակցությունների ժամանակ հյուսիսկորեական պատվիրակությունը գլխավորել […]

̰
ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում հրդեհի պատճառով ավելի քան 3000 մարդ է տարհանվել

00:30 08.07.2018

Առնվազն 3000 մարդ է տարհանվել հրդեհի պատճառով, որը բռնկվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սանտա-Բարբարա շրջանի Գոլետա քաղաքի մերձակայքում։ Նախնական տվյալներով՝ քաղաքի մոտ բռնկումը տեղի է ունեցել բարձր ջերմաստիճանի և քամու ուժգնացման հետևանքով։ Ներկա պահին հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 25-30 հա։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Հրշեջ ծառայության աշխատակիցներին հաջողվել է տեղայնացնել հրդեհի մոտ […]

̰
Կատուն «շնորհքով ներխուժել է» քաղաքական լարված հարցազրույց

00:14 08.07.2018

Կատուն խափանել է լեհ պատմաբանի և քաղաքագետի հեռուստահարցազրույցը։ Նկարահանումից զավեշտալի մի դրվագ հայտնվել է YouTube վիդեոհոսթինգում։ Լեհ պատմաբան, քաղաքագետ, ընդդիմադիր գործիչ Եժի Տարգալսկին հարցազրույց էր տալիս հոլանդական NTR հեռուստաընկերությանը՝ Լեհաստանում տիրող քաղաքական լարվածության մասին: Տարգալսկին պատմում էր, որ Լեհաստանում կյանքի բոլոր ոլորտները նախկինի պես վերահսկվում են անվտանգության պետական նախկին ծառայության մարդկանց կողմից, երբ կադրում է […]

̰
Եգիպտացիներին վիրավորելու համար օտարերկրացի կնոջն ազատազրկել են 11 տարով

23:43 07.07.2018

Լիբանանի քաղաքացի Մոնա ալ Մազբուկին Կահիրեի դատարանի կողմից 11 տարվա ազատազրկման է դատապարտվել եգիպտացիներին վիրավորող տեսանյութի համար։ Այս մասին հայտնում է MENA գործակալությունը: Տեսանյութում նա վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել եգիպտացիների հասցեին՝ նշելով, որ Եգիպտոսում բազմաթիվ ուղևորությունների ժամանակ ինքը ոտնձգությունների է ենթարկվել։ Կինը կարծիք է հայտնել առ այն, որ դա վկայում է բնակչության մեծ մասի մշակութային […]

̰
Bloomberg-ը վերահրատարակել է աշխարհի միլիարդատերերի վարկանշային աղյուսակը

22:48 07.07.2018

Bloomberg-ը վերահրատարակել է աշխարհի միլիարդատերերի վարկանշային աղյուսակը, որում նախկինի պես առաջատարներ են մնում Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն ու Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։ Նրանց կարողությունները կազմում են համապատասխանաբար՝ 142 և 94.2 մլրդ դոլար։ Առաջատարների եռյակում ՏՏ ընկերությունների ղեկավարներն են։ Եռյակը եզրափակում է Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ չորրորդ հորիզոնական մղելով ներդրող Ուորեն Բաֆեթին։ Ցուկերբերգի կարողությունը կազմում է 81.6 […]

̰
Երեք տարի առաջ լճում կորած կրիան վերադարձել է տիրոջ մոտ

21:59 07.07.2018

Էստոնիայի Վիլյանդ քաղաքի բնակչի կրիան երեք տարի լճում փախել է տիրոջ մոտից՝ դուրս սողալով նրա ձեռքերի միջից և անհետանալով լճում: Երեք տարի շարունակ էստոնացին փնտրել է կրիային և համացանցում հայտարարություն տվել: Տեղի ձկնորսներից մեկը օրերս գտել է կրիային և վերադարձրել տիրոջը: Կենդանուն ճանաչվել է պատյանի վրայի հատուկ նշանի շնորհիվ:

̰
«Զիմնյայա վիշնյա» առևտրի տան հրդեհի գործով ձերբակալվել է հրշեջ ծառայության պետը

21:46 07.07.2018

Կուզբասի հրշեջ ծառայության պետ Անդրեյ Բուրսինինին ձերբակալել են «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կնետրոնում տեղի ունեցած հրդեհի գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել անզգուշության պատճառով վնաս հասցնելու հոդվածով, այս մասին հայտնում է Ռուսաստանի քնչական կոմիտեն: «Քրեական գործ է հարուցվել Կեմերովոյի շրջանի հրշեջ ծառայության պետ Անդրեյ Բուրսինինի նկատմամբ»,- հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն: Ականատեսները վկայություն են […]

̰
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շեմին Բրյուսելում բողոքի ակցիաներ են մեկնարկել

21:32 07.07.2018

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բողոքի ակցիաներ են մեկնարկել՝ հաջորդ շաբաթ այստեղ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցներ իրենց հետ ակցիայի վայր են բերել «Թրամփը չի ողջունվում», «Աշխարհը կրկին մեծ դարձնենք», «Վերջ ՆԱՏՕ-ին- վերջ պատերազմին» ու այլ կարգախոսներով պաստառներ: Քաղաքի հյուսիսային կայարանում անցկացվող ակցիան վերահսկվում է տեղի ոստիկանության ուժեղացված […]

̰
Ավստրիայի փոխվարչապետն առաջարկել է Էրդողանին ձայն տված թուրքերին լքել երկիրը

21:20 07.07.2018

Ավստրիայի փոխվարչապետ և «Ազատություն» կուսակցության նախագահ Հայնց Քրիստիան Շտրախեն հայտարարություն է արել Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ Շտրախեն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` առաջարկելով Ավստրիայում ապրող և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ձայն տված թուրքերին լքել երկրի սահմանները։  «Ավստրիայում ապրող և Էրդողանին ձայն տված թուրքերին առաջարկում եմ Թուրքիա վերադառնալ»,- ասել է նա։ Նշվում […]

̰
Հրապարակվել է Էրդողանի ունեցվածքը. նա կես միլիոն դոլար պարտք ունի

21:14 07.07.2018

Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո թուրքական «Resmi gazete» պաշտոնաթերթը հրապարակել է տեղեկատվություն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նյութական կարողության մասին։ Ըստ Ermenihaber.am-ի տեղեկության՝ Էրդողանը թուրքական 3 տարբեր բանկերում ընդհանուր հաշվով ունի 6մլն 347.000 թուրքական լիրա, որը համարժեք է մոտ 1.5 մլն դոլարի։ Էրդողանն իր ծննդավայրում՝ Ռիզեյի Գյունեյսու շրջանի Դումանլը գյուղում, ունի 10.000 […]

̰
Սոմալիում ծայրահեղականները հարձակվել են ՆԳՆ-ի վրա. կան զոհեր

20:28 07.07.2018

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ծայրահեղականները հարձակվել են ներքին գործերի նախարարության շենքի վրա: Բախումների հետևանքով 10 մարդ մահացել է: Այս մասին հայտնում է AP լրատվական գործակալությունը: Իրավապահները փոխհրաձգության ժամանակ սպանել են ներքին գործերի նախարարության շենքի վրա հարձակված երեք անձանց: Փոխհրաձգության ժամանակ նախարարության աշխատակիցները շենքի ներսում երկար ժամանակ փակված են մնացել: Ականատեսները պատմել են, որ բազմաթիվ աշխատակիցներ սպանվել […]

̰
Վլադիմիր Ժիրինովսկին կմասնակցի Թուրքիայի նախագահի երդմնակալությանը

20:05 07.07.2018

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հուլիսի 9-ին կմասնացկի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երդման արարողությանը: Ըստ ТАСС գործակալության՝ Էրդողանն անձամբ է հրավիրել Ժիրինովսկիին: Հիշեցնենք, որ երդմնակալությունից հետո Թուրքիան ամբողջությամբ կդառնա նախագահական հանրապետություն, կվերացվի վարչապետի պաշտոնը: Հուլիսի 10-ին Էրդողանը առաջին այցը կկատարի Ադրբեջան, ապա Կիպրոսի թուրքական հատված:

̰
Ճապոնիայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

19:42 07.07.2018

Այսօր երկրաշարժ է տեղի ունեցել Տոկիոյի հարևանությամբ գտնվող Տիբա պրեֆեկտուրայի ափամերձ շրջանում, հաղորդում է  РИА Новости-ին: Ցունամիի վտանգ չկա, երկրաշարժի օջախը ավելի քան 50 կիլոմետր խորության վրա: Ստորերկրյա ցնցումները գրանցվել են 15 պրեֆեկտուրայում, ամենաուժեղը զգացվել է Տիբայում՝ 5 բալ, իսկ Տոկիոյում՝ 3: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

̰
Մեծ Բրիտանիայի վարչապետը սպառնացել է պաշտոնանկ անել ԱԳ նախարարին

17:48 07.07.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ պաշտոնանկ կանի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնին և մյուս նախարարներին, եթե նրանք փորձեն խոչընդոտներ ստեղծել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացքում: «Մենք դեռևս Brexit-ի հարցում մեր դիրքորոշման փուլում ենք, ես կառավարության իմ գործընկերներին թույլ եմ տվել արտահայտել իրենց անձնական դիրքորոշումը: Եվ այժմ, երբ առաջարկը համաձայնեցվել է, անհրաժեշտ է […]

̰
Սան Դիեգոյում անտառային հրդեհների պատճառով արտակարգ ռեժիմ է հայտարարվել

17:29 07.07.2018

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո շրջանում անտառային հրդեհների պատճառով արտակարգ ռեժիմ են սահմանել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անտառային հրդեհների պատճառով արդեն մեկ մարդ է զոհվել, ինչպես նաև մի քանի տուն է այրվել: Նշվում է, որ վտանգ կա, որ կրակը կարող է տարածվել կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներում։ Հայտնի է, որ Սան Դիեգոյի այդ […]

̰
Խոշոր պայթյուն է տեղի ունեցել Միլանի արևելքում

16:54 07.07.2018

Խոշոր պայթյուն է տեղի ունեցել Միլանի արևելքում գտնվող Լիսկատե կոմունայում՝  կոսմետիկայի մասնագիտացված քիմիական գործարանում: Զոհերի և վիրավերների մասին չկան տեղեկություններ: Դեպքի վայր են շտապել առնվազն 21 հրշեջ մեքենա: Կրակը սկսվել է երեկոյան և տարածվել հարակից տարածքների վրա: Ծխի հաստ շերտերը կարելի էր տեսնել մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Ոստիկանները հետաքննում են պայթյունի առաջացման պատճառներ:

̰
Ճապոնիային պատուհասած տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի

16:20 07.07.2018

Ճապոնիային պատուհասած տեղատարափ անձրևների ու հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի: Ավելի քան 50 մարդ համարվում է անհետ կորած: Երկրի առավել վտանգավոր շրջաններից ավելի քան կես միլիոն բնակիչ տարհանվելու հրահանգ է ստացել։ Նրանց կեսից ավելին Կիոտո պրեֆեկտուրայից են, որտեղ գետերում ջրի մակարդակը հասել է կրիտիկական նշագծի։ Երկրում հորդառատ անձրևները շարունակվում են արդեն մի քանի […]

̰
Ավստրիայում ընդունել են 12-ժամյա աշխատանքային օրվա օրենքը

15:20 07.07.2018

Ավստրիայում գործատուները կարող են 12-ժամյա աշխատանքային օր սահմանել՝ առանց աշխատավարձի բարձրացման: Համապատասխան օրենքն ընդունել է երկրի խորհրդարանը, հայտնում է Korrespondent-ը: Նշվում է, որ փոփոխություններն ընդունվել են՝ չնայած անցյալ շաբաթ Վիեննայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերին: Փոփոխություններն ընդունելուն հավանություն են տվել կանցլեր Սեբաստիան Կուրցի «Ավստրիական ժողովրդական կուսակցության» պատգամավորները, «Ազատություն» կուսակցության աջ պոպուլիստները և Neos ընդդիմադիր կուսակցության […]

̰
Ֆիլիպինների նախագահը հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե իրենց ապացուցեն Աստծո գոյության փաստը

15:11 07.07.2018

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստացել է անմիջապես պաշտոնաթող լինել այն բանից հետո, երբ իրենց կապացուցեն Աստծո գոյությունը: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Բանն այն է, որ երկրի կաթոլիկ համայնքի բնակիչների շրջանում դժգոհություններ էին առաջացել այն բանից հետո, երբ այդ երկրի նախագահը վիրավորական արտահայտություն էր կատարել՝ մեկնաբանելով առաջին մեղքի մասին քրիստոնեական հավատալիքը: Նա հայտարարել է, […]

̰
ԱՄՆ ընկերություններին 90 օր են տրամադրել չինական ապրանքները մաքսատուրքերից ազատելու մասին հայտ ներկայացնելու համար

14:39 07.07.2018

Ամերիկյան ընկերությունները 90 օր ժամանակ ունեն՝ հայտ ներկայացնելու ներմուծվող ու իրենց գործունեության իրականացման համար անհրաժեշտ չինական ապրանքները հուլիսի 6-ին սահմանված մաքսատուրքերից ազատելու համար։ Այդ ժամկետը սահմանել են ԱՄՆ իշխանությունները: Այս մասին ասվում է առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի աշխատասենյակի տարածած հայտարարության մեջ։ Ժամկետն ավարտվելու է 2018-ի հոկտեմբերի 9-ին: «Յուրաքանչյուր հարցման համար որոշում կայացնելիս ԱՄՆ ներկայացուցչի […]

̰
Մորեխ, սկավառակ և գորգ-դիմանկար. համաշխարհային առաջնորդների զվարճալի նվերները

12:38 07.07.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուրբաթ օրը՝ հուլիսի 6-ին, ժամանել է Հյուսիսային Կորեա: Ընդ որում, ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, նա դատարկաձեռն չի եկել: Կորեական լրատվամիջոցները հաղորդում են, որ Պոմպեոն հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինին պետք է փոխանցեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նվերը: Ըստ որոշ տեղեկությունների՝ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդները հանդիպման ժամանակ խոսել են այն […]

̰
Թրամփը պայծառ ապագա է խոստանում Հս. Կորեային

12:20 07.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պայծառ ապագա է» խոստանում Հյուսիսային Կորեային՝ ամբողջական ապամիջուկայնացման դեպքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը այցելել էր Փհենյան: Հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ «Նախագահ Թրամփը երաշխավորում է լուսավոր ապագա Հյուսիսային Կորեայի համար, սակայն դրա համար պետք է տեղի ունենա ամբողջական ապամիջուկայնացում»,- հայտարարել է Պոմպեոն։ ԱՄՆ պետքարտուղարն Հյուսիսային Կորեա […]

̰
Իրանում մահապատժի են ենթարկվել 8 ահաբեկիչներ

11:58 07.07.2018

Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել ութ ահաբեկիչների, ովքեր մեղադրվում են 2017-ի հունիսին իմամ Մուսավա Հոմեյնիի դամբարանի վրա հարձակում գործելու մեջ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Մահապատժի ենթարկվածները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ էին: Առավելագույն պատժաչափի կիրառման մասին որոշումը կայացվել էր 2018-ի մայիսի 13-ին՝ առաջին ատյանի դատարանի կողմից, հունիսի 11-ին դատավճիռը հաստատվել էր Իրանի Բարձրագույն դատարանի […]

̰
Արտակարգ դրություն Կալիֆորնիայում․ անտառային հրդեհների հետևանքով 1 մարդ է զոհվել

11:00 07.07.2018

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է սահմանվել։ Սան Դիեգո շրջանում մոլեգնող հրդեհներն արդեն 1 մարդու կյանք են խլել։ Կրակի ճիրաններում են հայտնվել մի քանի տներ։ Հաղորդվում է որոշ ավտոճանապարհների փակ լինելու մասին։ Հրդեհը սպառնում է տարածվել կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքի վրա, հայտնում է CNN-ը։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ ուժգին քամիներով ուղեկցվող սաստիկ շոգ եղանակը […]

̰
Ֆրանսիայի Նանտ քաղաքում ցուցարարներն այրել են 50 մեքենա

10:10 07.07.2018

Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Նանտ քաղաքում արդեն 4-րդ օրն է՝  շարունակվում են բախումները իրավապահների և ցուցարարների միջև: Ավելի վաղ ոստիկանությունն անկարգությունների պատճառով ձերբակալել էր 11 մարդու: Ըստ իրավապահների տարածած տվյալների՝ ցուցարարները կոտրել են խանութների ապակե ցուցափեղկերը և այրել առնվազն 50 մեքենա, ներառյալ քաղաքապետի անձնական մեքենան: Հիշեցնենք, որ անկարգություններն սկսվել են այն ժամանակ, երբ իրավապահ մարմինները  կրակ […]

̰
Լոնդոնը ԵՄ-ին կառաջարկի Brexit-ից հետո ստեղծել ազատ առևտրի գոտի

08:24 07.07.2018

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծել ԵՄ-ից դուրս գալուց հետո։ Մեծ Բրիտանիայի վարչապետն Թերեզա Մեյն ու նախարարների կաբինետը ընդհանուր դիրքորոշման են եկել Brexit-ի շրջանակում առևտրի և մաքսային հարցերի շուրջ։ Այսպիսով՝ հաղթահարվել են ԵՄ-ից դուս գալու ռազմավարությանն առնչվող տարաձայնությունները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Հանգամանալից քննարկումից հետո կառավարությունը հավանություն է […]

̰
Թերեզա Մեյն սպառնացել է հեռացնել ԱԳ նախարարին

08:08 07.07.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է արել իշխող  «Պահպանողական կուսակցությանը» միավորվել և շարժվել Բրյուսելի հետ գործարքի կնքման ուղիով։ Վարչապետն սպառնացել է հեռացնել պաշտոնից արտգործնախարար Բորիս Ջոնսոնին, եթե նա փորձի խափանել Brexit-ի հարցով գործարքը։ Այս մասին հայտնում է The Times-ը։ Պարբերականի տեղեկություններով՝ Մեյը դիմել է պահպանողականներին այն նախարարների հրաժարականի մասին հայտարարությամբ, ովքեր դժգոհություն կարտահայտեն՝ կապված […]

̰
Թրամփը Հյուսիսային Կորեային լուսավոր ապագա է խոստացել

07:56 07.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսաին Կորեայի համար լուսավոր ապագա է երաշխավորում, եթե իրականացվի Կորեական թերակղզու լիարժեք միջուկազերծում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է Kyodo գործակալությունը։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի վերջնական լուծումը հանդիսանում է Թրամփի գլխավոր պայմանը։ Ավելի վաղ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ Վաշինգտոնն ու Փհենյանը պատրաստվում […]

̰
BACK_TO_TOP