TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+28.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ուժի մեջ է մտել Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների երկարաձգման որոշումը

12:42 09.07.2018

Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները վեց ամսով երկարաձգելու մասին Եվրամիության որոշումը հուլիսի 9-ին մտավ ուժի մեջ: Այս մասին ասված Է Եվրամիության պաշտոնական հանդեսում: Հենց այդտեղ էլ հրապարակվել Է տվյալ որոշումը: «2018 թվականի հուլիսի 5-ին Խորհուրդը մինչև 2019 թվականի հունվարի 31-ը երկարաձգեց տնտեսական պատժամիջոցները, որոնք ուղղված են Ռուսաստանի տնտեսության հատուկ հատվածների դեմ: Որոշումն ուժի մեջ Է մտնում […]

̰
Նավթի համաշխարհային գներն աճել են

12:33 09.07.2018

Նավթի համաշխարհային գներն սկսել են աճ գրանցել: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում կատարելով հրապարակված տվյալները: Աղբյուրի փոխանցմամբ՝ Brent տեսակի նավթի սեպտեմբեր ամսվա ֆյուչերսներն աճել են 0,44 տոկոսով՝ հասնելով 77,45 դոլարի՝ մեկ բարելի համար: WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն աճել են 0,35 տոկոսով, և այժմ մեկ բարելը գնահատվում է 74,06 դոլար:

̰
Սիդնեյում տղամարդը մահացել է՝ ընկնելով քաղաքի ամենաբարձր աշտարակից

12:03 09.07.2018

Սիդնեյում մի մարդ մահացել է՝ ընկնելով քաղաքի ամենաբարձր կետից: Ընկելուց անմիջապես հետո նրա մարմինը հայտնաբերվել է: Հետաքննություն է ընթանում: Նախնական տվյալներով՝ տեղի ունեցածը պատահական չէ: Այս մասին հաղորդում է News.com.au-ն: Միջադեպից հետո աշտարակը փակվել է: Բայց նշվում է, որ երկուշաբթի օրը՝ ժամը 11: 00-ից մինչև 21: 00-ն ընկած ժամանակահատվածում, այցելուների համար այն բաց կլինի: Սա վերջին չորս ամսվա […]

̰
Հանոյն ԱՄՆ-ին հանձնեց Վիետնամի պատերազմի ժամանակ զոհված զինվորների աճյուններ

11:24 09.07.2018

Հանոյը, Միացյալ Նահանգների դեմ պատերազմի ավարտից հետո, 144-րդ անգամ ամերիկյան կողմին է հանձնել այնտեղ զոհված զինծառայողների աճյուններ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սգո արարողությունը տեղի Է ունեցել Վիտենամի Դանագ քաղաքի միջազգային օդանավակայանում, հուլիսի 9-ին հաղորդել Է Nhân Dân թերթը: Երկու զինծառյողների աճյունները գտնվել են 131-րդ համատեղ որոնողական արշավի ընթացքում, որը տեղի Է ունեցել այս տարվա մայիս–հունիս […]

̰
Ճապոնիայում ջրհեղեղի ու սողանքների զոհերի թիվը գերազանցել է 100-ը

10:36 09.07.2018

Ճապոնիայի կենտրոնական և հարավարևմտյան հատվածներին պատուհասած տեղատարափ անձրևներից առաջացած հեղեղումներն ու սողանքները 103 մարդու կյանք են խլել։ Kyodo գործակալության հաղորդմամբ՝ ևս 56 մարդ համարվում է անհետ կորած։ Փրկարար ծառայության աշխատակիցների խոսքով՝ եղանակային ծանր պայմանները բարդացնում են որոնողական աշխատանքերը։ Որոնողափրկարարական գործողություններին մասնակցում է 54 հազար փրկարար, ոստիկան և հրշեջ։ Որոնողական աշխատանքներում ներգրավվել են նաև Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի […]

̰
Brexit-ի հարցով բրիտանացի նախարարը հրաժարական է տվել

09:34 09.07.2018

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով նախարար Դևիդ Դևիսը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Նրա հեռանալը կապում են ապագա մաքսային համաձայնագրերին առնչվող Թերեզա Մեյի պլանի հանդեպ ունեցած դժգոհության հետ։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել երեկ՝ Համայնքների պալատում, Մեյի ելույթի նախօրեին։ Ելույթի ժամանակ վարչապետը պետք է ներկայացնի կառավարության կողմից հավանության […]

̰
Պոլանսկիի կինը հրաժարվել է միանալ ամերիկյան կինոակադեմիային

09:15 09.07.2018

Հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկիի կինը՝ ֆրանսիացի դերասանուհի Էմանուել Սենիեն, հրաժարվել է միանալ «Օսկար» շնորհող ամերիկյան կինոակադեմիային։ Նման որոշումը դերասանուհին բացատրել է այն բանով, որ ամուսնուն հեռացրել են Կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի շարքերից` սեռական ոտնձգությունների մեղադրանքով։ Սենիեն հրավերն անվանել է «անհավանական երեսպաշտություն», հայտնում է RIA Novosti-ն։ Պոլանսկին ավելի վաղ բացառվել էր ակադեմիայից բռնաբարության վերաբերյալ 4 մեղադրանքների պատճառով։ […]

̰
Իլոն Մասկը մինի սուզանավ է փորձարկում Թաիլանդի քարանձավից երեխաներին փրկելու համար

08:18 09.07.2018

SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը թվիթերյան իր էջում հայտնել է մինի-սուզանավի փորձարկումների մեկնարկի մասին, որը նա առաջարկել է օգտագործել Թաիլանդի քարանձավում արգելափակված դեռահասների փրկության համար։ Գործարարը հստակեցրել է, որ փորձարկումներն անցնում են Լոս Անջելեսում՝ լողավազանում։ Նա նաև մի քանի այլ մեխանիզմներ է մշակում դեռահասներին տարհանելու համար։ Նա մշտական կապի մեջ է թաիլանդական կողմի հետ։ […]

̰
ԱՄՆ-ում շտապօգնության ուղղաթիռն ընկել է բնակելի տների վրա

08:02 09.07.2018

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Վիլյամսբուրգ քաղաքում «Eurocopter EC 135» շտապօգնության ուղղաթիռն ընկել է բնակելի տների վրա։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի քաղավիացիայի դաշնային վարչությունը, փոխանցում է WTKR հեռուստաալիքը։ Միջադեպի հետևանքով 1 մարդ է զոհվել։ Ուղղաթիռի ընկնելուց հետո թաղամասում հրդեհ է սկսվել։ Վթարի պատճառները պարզվում են։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու քաղավիացիայի փորձագետները։ Մեկ օր առաջ […]

̰
Կանադացի գրող Մայքլ Օնդատժեն արժանացել է «Ոսկե Բուքեր» մրցանակին

07:52 09.07.2018

Կանադացի գրող Մայքլ Օնդատժեի «Անգլիացի հիվանդը» վեպը ճանաչվել է Բուքերյան մրցանակի գոյության 50 տարում լավագույն անգլալեզու գիրքը։ Վեպի հեղինակն արժանացել է «Ոսկե Բուքեր» մրցանակին։ Այս մասին հայտնում է մրցանակի themanbookerprize.com կայքը։ Նշվում է, որ քվեարկության է դրված եղել 5 գիրք, որոնք վերջին 50 տարում արժանացել են Բուքերյան մրցանակի։ «Անգլիացի հիվանդը» Բուքերյան մրցանակ է ստացել 1992 […]

̰
Թրամփը ծաղրել է նրանց, ովքեր չեն հավատացել իր հաղթանակին

07:42 09.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հրապարակել է տեսանյութ՝ ծաղրելով նրանց, ովքեր չեն հավատացել ընտրություններում իր հաղթանակին։ Տեսանյութը մի քանի ժամում դիտվել է մոտ 2․5 մլն անգամ։ 2․5 րոպեանոց հոլովակը սկսվում է տեսագրությունից, որտեղ Թրամփը հայտարարում է նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին։ Այնուհետև հատվածաբար ցուցադրվում են տարբեր մարդկանց խոսքերը, ովքեր հաստատում են, որ Թրամփը երբեք չի […]

̰
Բրիտանական Էյմսբերիում նյարդապարալիտիկ նյութից տուժած կինը մահացել է

07:33 09.07.2018

Բրիտանական Էյմսբերիում նյարդապարալիտիկ նյութից տուժած 44-ամյա բրիտանուհի Դոն Ստերջեսը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտնում է Լոնդոնի ոստիկանությունը՝ Սքոթլենդ-Յարդը։ «Քննիչները սպանության մասին գործ են հարուցել այն բանից հետո, երբ Էյմսբերիում «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութի ազդեցության ենթարկված կինը մահացել է հուլիսի 8-ին, հիվանդանոցում»,- ասվում է հայտարարությունում։ Մյուս տուժածի՝ Չարլզ Ռոուլիի վիճակը մնում է ծայրահեղ ծանր։ Կինն ու […]

̰
Չինական ԶԼՄ-ներին արգելել են քննադատել Թրամփին

07:22 09.07.2018

Պեկինը հրամայել է պետական ԶԼՄ-ներին չօգտագործել «ագրեսիվ  լեզու» ընդդեմ ԱՄՆ նախագահի։  Որոշ պետական ԶԼՄ-ներ ստացել են քննադատությունը մեղմելու հրահանգ։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին։ Նշվում է, որ չնայած վերջին շրջանում առևտրային նոր մաքսատուրքերի փոխադարձ սահմանման պատճառով սրված հարաբերություններին՝ Չինաստանը նախընտրում է զերծ մնալ վիրավորանքներից և բաց քննադատությունից։ Չինական […]

̰
Բրազիլիայում դատարանը որոշել է ազատ արձակել կոռուպցիայի մեջ մեղադրվող երկրի նախկին նախագահին

00:16 09.07.2018

Բրազիլիայի Պորտու-Ալեգրի քաղաքում Վերաքննիչ դատարանը որոշել է ազատ արձակել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային, ով ճաղերի հետևում է հայտնվել կոռուպցիոն գործով: Մեքսիկական Excelsior պարբերականի հաղորդմամբ՝ հունվարին նա դատապարտվել էր 12 տարի և 1 ամիս ժամկետով ազատազրկման: Ազատ արձակման որոշումն ընդունել է դատավոր Ռոժերիու Ֆավերտուն, ով նախկինում աշխատել է Լուլա դա Սիլվայի վարչակազմում։ Ֆավերտուի […]

̰
Կյանքից հեռացել է Եվրոպայի ամենատարեց կինը

22:00 08.07.2018

Իտալիայի Մոնտելուպո-Ֆիորենտինո կոմունայում մահկանացուն է կնքել  Եվրոպայի ամենատարեց կինը՝ Ջուզեպինա Պրոյետոն։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը: Մահը վրա է հասել հուլիսի 6-ին: Կինը մահվան պահին եղել է 116 տարեկան և 37 օրական: Նա 117-ամյա ճապոնուհի Թիյո Միյակոյից հետո աշխարհի երկրորդ ամենատարեց մարդն էր:

̰
Հրապարակվել են առաջին կադրերը Թաիլանդի քարանձավից երեխաների փրկարարական օպերացիայից

20:38 08.07.2018

Հայտնվել են առաջին կադրերը Թաիլանդի Թհամ Լուանգ քարանձավից պատանի ֆուտբոլիստների և նրանց մարզչի տարհանման օպերացիայից: Բրիտանական ITV հեռուստաալիքը Twitter-ում տեսանյութ է հրապարակել, որում երևում է շտապօգնության ավտոմեքենան փրկարարական գործողությունների վայրը լքելիս։ Հեղեղումների պատճառով հունիսի 23-ից քարանձավում արգելափակված 12 երեխաներից 4-ին հաջողվել է դուրս բերել քարանձավից: Երեխաները տեղափոխվել են Չիանգրայ քաղաքի հիվանդանոց: Եվս 2 տղաներ գտնվում […]

̰
Իրաքի ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ

19:37 08.07.2018

Իրաքի ոստիկանությունը կրակ է բացել երկրի հարավային Բասրա քաղաքում գործազրկությունից, էլեկտրականության, ջրի և կենցաղային այլ տարրական պայմանների բացակայությունից բողոքող մի քանի տասնյակ ցուցարարների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Տեղեկություններ են ստացվում 1 զոհի և 8 վիրավորի մասին։ Նշվում է, որ ցույցերը չեն ազդել մոտակայքում գտնվող նավթահորերի աշխատանքի վրա, որոնք ապահովում են կառավարության եկամուտների […]

̰
Ճապոնիայում հեղեղումների զոհերի թիվն անցել է 80-ից

19:20 08.07.2018

Ճապոնիայում տեղատարափ անձրևներից առաջացած հեղեղումների ու սողանքների հետևանքով զոհվածներից թիվը հասել է 81-ի, ևս 60 մարդ համարվում է անհետ կորած։ Զոհերի մեծ մասը գրանցվել են Հիրոսիմա և Էհիմո պրեֆեկտուրաներում, հայտնում է RIA Novosti-ն։ Տարհանվել է մոտ 1800 մարդ։ Տարհանման հրահանգ է տրվել երկրի 15 պրեֆեկտուրաների բնակիչներին։ Առանց էլեկտրաէներգիայի է մնացել շուրջ 20 հազար բնակելի տուն:

̰
«Ուզում եմ՝ ողջ աշխարհը Պուտինի դեմ պայքարի այնպես, ինչպես Խորվաթիան խաղադաշտում»․ Գարի Կասպարով

18:20 08.07.2018

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը շնորհավորել է Խորվաթիայի հավաքականին Ռուսաստանի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակի առիթով: «Բրավո, Խորվաթիայի հավաքական: Ես միայն ցանկանում եմ, որպեսզի ազատ աշխարհն այնպիսի տոկունություն ցուցաբերի Վլադիմիր Պուտինի աշխարհաքաղաքական նվաճումների դեմ պայքարում, ինչպիսին ցուցաբերեցին խորվաթները ֆուտբոլի խաղադաշտում»,-ասված է Կասպարովի թվիթերյան գրառման մեջ:

̰
Brexit-ի հովանավորը ՌԴ դեսպանի հետ առնվազն 11 գաղտնի հանդիպում է անցկացրել․ The Guardian

18:00 08.07.2018

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գլխավոր հովանավորը համարվող գործարար Աարոն Բենքսն առնվազն 11 գաղտնի հանդիպում է անցկացրել Միացյալ թագավորությունում Ռուսաստանի դեսպանի հետ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։ Նշվում է, որ ՌԴ դեսպանատունը գործարարին է ուղարկել ևս 4 հրավեր: Հայտնի չէ՝ հրավերն ընդունվե՞լ է, թե՞ ոչ։ Վերոնշյալ հանդիպումներն անցկացվել […]

̰
Թաիլանդում փրկարարները քարանձավից դուրս են բերել առաջին դպրոցականներին

17:01 08.07.2018

Թաիլանդում փրկարարները Կհաո Լուանգ քարանձավից դուրս են բերել ներսում արգելափակված 13 մարդուց առաջին 2-ին, ովքեր քարանձավում փակված են մնացել ավելի քան 2 շաբաթ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Քարանձավի ելքի հասնելու համար երկու տղաները ստիպված են եղել հաղթահարել 4 կմ։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը տեղեկացրել էր, այսօր առավոտյան սկսվել էր  Թհամ Լուանգ քարանձավում հեղեղման պատճառով արգելափակված 12 […]

̰
Վարշավայի օդանավակայանում գրանցվել է թունավոր նյութերի արտահոսք

15:50 08.07.2018

Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան օդանավակայանի բեռնափոխադրման գլխավոր տերմինալում տեղի է ունեցել թունավոր նյութերի արտահոսք: Այս մասին հայտնում է RMF FM ռադիոկայանը։ Տարհանվել է 11 մարդ։ Նրանցից 4-ը գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նրանք բողոքում են գլխացավից և սրտխառնոցից։ Ներկայում մասնագետներն իրականացնում է նյութերի ուսումնասիրություն։    

̰
Dolce & Gabbana-ի հիմնադիրը վիրավորել է Քարդաշյանների կլանին

15:33 08.07.2018

Dolce & Gabbana իտալական նորաձևության տան համահիմնադիր Ստեֆանո Գաբբանան վիրավորել է Քարդաշյանների կլանին։ Ընտանեկան լուսանկարի ներքո Գաբբանան  մեկնաբանություն է թողել՝  պիտակավորելով նրանց որպես «Աշխարհի ամենաէժանագինները»: Դիզայների նման քայլը զարմացրել է շատերին, քանի որ Քարդաշյանները հանդիսանում են Dolce & Gabbana-ի երկրպագուն։ Բացի այդ, Քենդալ Ջենները բազմիցս մասնակցել է բրենդի ցուցադրություններին: Վերջին շրջանում Գաբբանան հանդես է գալիս […]

̰
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել ու հետաձգվել է մոտ 30 չվերթ

13:36 08.07.2018

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սպասվում են տեղումներ, ամպրոպ։ Անբարենպաստ եղանակով պայմանավորված՝ մայրաքաղաքի օդանավակայաններում չեղարկվել ու հետաձգվել է 29 ավիաչվերթ, հայտնում է «Գազետա»-ն։ Սպասվում է, որ ամպրոպի ժամանակ քամու արագությունը կհասնի 12-17 մ/վ-ի։ «Դոմոդեդովո»-ում չեղարկվել է 8, հետաձգվել՝ 9 չվերթ, «Վնուկովո» օդանավակայանում չեղարկվել է 4, հետաձգվել՝ 1 չվերթ, իսկ «Շերեմետևո»-ում հետաձգվել է 7 չվերթ:  

̰
Առկա առաջընթացը չի արդարացնում Փհենյանի հանդեպ պատժամիջոցների մեղմացումը․ Պոմպեո

13:02 08.07.2018

ԱՄՆ-ում կարծում են, որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում նկատվում է առաջընթաց, սակայն այս պահին Վաշինգտոնը մտադիր չէ մեղմացնել Փհենյանի հանդեպ պատժամիջոցային ռեժիմը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Ճապոնացի և հարավկորեացի գործընկերների հետ եռակողմ բանակցությունների արդյունքներով Տոկիոյում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պետդեպի ղեկավարը հայտարարել է, որ առկա առաջընթացը չի արդարացնում Հյուսիսային Կորեայի […]

̰
Իսպանիայում ցլավազքի ժամանակ 5 մարդ է տուժել

12:37 08.07.2018

Իսպանական Պամպլոնա քաղաքում 5 մարդ է տուժել ցլավազքի ժամանակ։ Նրանցից մեկը պոզահարվել է ցլի կողմից, մյուսները վնասվածքներ են ստացել սայթաքելու և ընկնելու հետևանքով։ Պատճառ է հանդիսացել ցլավազքից առաջ տեղացած անձրևը։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել «Սան Ֆերմին» ամենամյա փառատոնի ժամանակ։ Նշվում է, որ վազքի երթուղին կազմում է 875 մետր։ Ցլավազքի ժամանակ […]

̰
Թաիլանդում մեկնարկել է քարանձավից անչափահասների տարհանման օպերացիան

11:29 08.07.2018

Թաիլանդի հյուսիսում սկսվել է Թհամ Լուանգ քարանձավում հեղեղման պատճառով արգելափակված 12 դպրոցականների և նրանց ֆուտբոլային մարզչի տարհանման օպերացիան։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Տեղական ժամանակով ժամը 10։00-ին 13 ջրասույզներից կազմված թիմը, որոնց թվում են նաև օտարերկրացիներ և թաիլանդացի զինծառայողներ, անցել են քարանձավի խորքերը։ Աշխատանքների ավարտն ակնկալվում է ուշ երեկոյան։ Դեռահասները մարզչի հետ անհետացել էին […]

̰
Կանադայում լրագրողուհին հայտնել է Թրյուդոյի անպարկեշտ վարքի մասին

10:59 08.07.2018

Կանադական ԶԼՄ-ներից մեկի նախկին աշխատակցուհի Ռոուզ Նայթը հայտարարել է երկրի ներկայիս վարչապետ Ջասթին Թրյուդոյի անպարկեշտ վարքի մասին։ Կինը պատմել է, որ մոտ 20 տարի առաջ՝ մինչ Թրյուդոյի՝ քաղաքական գործիչ դառնալը, Քրեսթոն քաղաքի փառատոնի ժամանակ նա անպարկեշտ ձևով դիպչել է իրեն։ Այս մասին հայտնում է RT-ն։ Նայթը նշել է, որր հաջորդ օրը Թրյուդոն ներողություն է խնդրել […]

̰
ԱՄՆ-ում շտապօգնության մեքենա է վթարվել․ կան տուժածներ

10:40 08.07.2018

Ամերիկյան Իլինոյս նահանգում շտապօգնության մեքենա է վթարվել, ինչի հետևանքով տուժել է 4 մարդ։ Այս մասին հայտնում է  Fox32 հեռուստաալիքը։ Տուժածներից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 21։00-ին (Երևանի ժամանակով 06:00-ին)։ Ուղղաթիռն ընկել է Ռոուզլենդ քաղաքի կենտրոնական շրջաններից մեկում։ Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։

̰
Պոմպեոն Կիմ Չեն Ինի համար չի տարել սկավառակ՝ Էլթոն Ջոնի Rocket Man երգով

09:52 08.07.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի համար չի տարել սկավառակ՝ բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի Rocket Man երգով։ Այս մասին հայտնել է Պետդեպի մամլո ծառայության ղեկավար  Հիզեր Նաուերթը։ Նրա խոսքով՝ Ասիայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներով ուղևորության ժամանակ Պոմպեոն Կիմ Չեն Ինին իսկապես տվել է նամակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, […]

̰
BACK_TO_TOP